Օրվա լրահոսը

Սա մարդկությանն ուղղված մեծ հանցագործություն է, որին պետք է պատշաճ արձագանքի միջազգային հանրությունը. Շտեֆեն Կոտրե

Հակամարտությունն ուժային մեթոդով լուծելու պաշտոնական Բաքվի որդեգրած տարբերակին հակազդելու լավագույն միջոց կարող է հանդիսանալ Արցախի անկախության ճանաչումը տարբեր պետությունների, այդ թվում` եվրոպական երկրների կողմից:

ԱՄՆ-ում կոչ են արել Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից

ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Թուրքիան գործում է ՆԱՏՕ-ի այդ դիրքորոշման դեմ։

ԱԺ կին պատգամավորներից երկուսը մեկնում են ճակատ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի քաղաքացիներ, գիտեք, որ պատրաստակամություն եմ հայտնել գնալ ճակատ: Դա անելու բազմաթիվ պատճառներ ունեմ… Արդեն ժամանակն է: Քիչ առաջ կապվեցի պատասխանատուների հետ: Վաղը կլինեմ մեր զինկոմիսարիատում: Դրանից հետո թող պատասխանատուները որոշեն իմ անելիքը…Ես կամավորագրվում եմ… Պատերազմը կարճացնում են Զինվորները… Սիրում եմ բոլորիդ, և այդ սերն

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով

Ստեղծված պատերազմական  իրավիճակում մեծ առաքելություն  են իրականացնում  Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ծառայողները: Զրուցել եմ ԱՀ ԱԻՊԾ  տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի բաժնի սպա, լեյտենանտ Հունան Թադեւոսյանի հետ։ – Կխնդրեմ մի փոքր նկարագրեք փրկարարների աշխատանքը մինչեւ պատերազմն ու պատերազմի ժամանակ: – Սովորական օրերին Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունն աշխատում էր արտակարգ ռեժիմով: Այս օրերին՝ ավելի

Փարիզի քաղաքապետ. «Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել»

Ես անձամբ կողմ եմ ինքնորոշմանը. պետք է սատարել Հայաստանին այս փորձության և պայքարի մեջ:

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը վիրավորվել է

Վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում

Լիբանանահայութիւնը կը մասնակցի «Գոյամարտը յաղթելու Ենք» ժողովրդային հանգանակութեան

Հակառակ Լիբանանի ապրած թէ՛ նիւթական, եւ թէ քաղաքական անորոշ իրավիճակին, լիբանանահայութիւնը կը շարունակէ անսալ Դաշնակցութեան կոչին

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը օրհնեց հրամանատարական կազմին, բանակին և հաղթանակ մաղթեց

Պարգև Սրբազանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այցելեց ու օրհնեց հրամանատարական կազմին և բանակին, ինչպես նաև մաղթեց հաղթանակ»։

Պատերազմից հետո Հայաստանը եւ Ռուսաստանը դառնալու են իսկական դաշնակիցներ. Արցախցի իրավապաշտպան

Մեր զրուցակիցն է՝ «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը – Պարոն Օհանջանյան, 3 շաբաթ է թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած լայնածավալ պատերազմը շարունակվում է: 3 շաբաթ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններից կեղծիքներ, ստեր է լսում աշխարհը: Եթե միջազգային հանրությունը հստակ պատկերացնում է, թե ով է նախաձեռնել պատերազմը, որ

Պատերազմի առաջին օրվանից Արցախում բժիշկները հազարավոր կյանքեր են փրկում

Դեղորայքի և սարքավորումների պակաս չկա, որովհետև Արցախին սատարում են աշխարհի տարբեր անկյուններից:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 766 նոր դեպք, արձանագրվել է մահվան 10 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ), 65 (կին), 83 (կին), 86 (տղամարդ), 68 (կին), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 51 (տղամարդ), 67 (տղամարդ) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Գիշերը մղված մարտերին զուգահեռ՝ Ադրբեջանը կրակ է բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ

Հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։

Հայաստանի տարբեր անկյուններից հումանիտար բեռների հոսքը շարունակվում է, ավելացել է արտերկրից ուղարկվող բեռների ծավալը

Հայաստանի տարբեր անկյուններից հումանիտար բեռների հոսքը շարունակվում է

Վերջին օրերին թշնամու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի Սոթք և Կութի համայնքների դպրոցները

ՀՀ ԿԳՄՍՆ-ն և մարզպետարանն անմիջապես քայլեր են նախաձեռնելու՝ պատճառված վնասը վերականգնելու և ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ:

Հայաստանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը. ՀՀ ԱԳՆ

Փաստորեն, սա կրակի դադարեցման վերաբերյալ երկրորդ պայմանավորվածությունն է, որն Ադրբեջանը չի ցանկանում կամ չի կարողանում կյանքի կոչել՝ միաժամանակ մոլորեցնելով միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:

Դանիել Դեքեր. «Հայերը պետք է ուժեղ լինեն եւ իրապես այդպիսին են, որովհետեւ հաղթում են»

Այստեղ եմ արվեստի միջոցով Հայաստանի եւ Արցախի գեղեցկությունը եւ մշակույթը աշխարհով մեկ տարածելու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ ենք անում Արցախի տարածքում հայտարարել ոչ թռիչքային գոտի, ինչը հնարավորություն կտա կանխել պատերազմական հանցագործությունների հետագա ընթացքը. «Լուսավոր Հայաստան»

Կոչ ենք անում ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային և ԱՄՆ-ին աջակցել այս առաջարկության ընդունմանը, իրականացմանն ու պարտադրմանը։

Նախագահ Թրամփը Լաս-Վեգասում խոսել է հայերի մասին

Բազմահազար հայեր ողողել էին Կալիֆոռնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցները, ուր մասնավոր հանգանակության նպատակով ժամանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մեր հայրենակիցները ԱՄՆ նախագահին իրենց բողոքի ձայնն են հասցրել Հայաստանի ու Արցախի դրոշները ծածանելով, «Հայոց ցեղասպանությունը շարունակվում է», «Ճանաչիր Արցախը», «Դադարեցրեք Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ֆինանսավորումը», «Դադարեցրեք ադրբեջանցիների պատերազմը քաղաքացիական բնակչության դեմ» կարգախոսներով պաստառներ պարզելով, ադրբեջանա-թուրքական ագրեսիան

Այս դժվարին պատերազմում Ղարաբաղն ամեն դեպքում կհաղթի՝ մարդիկ կրկին պաշտպանում են իրենց տունը. Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Կոմերսանտ»-ին

Այս դժվարին պատերազմում Ղարաբաղն ամեն դեպքում կհաղթի՝ մարդիկ կրկին պաշտպանում են իրենց տունը։

«Իրանն արդեն բացահայտ ասում է, որ իրենց ՀՕՊ-ն է խոցում սահմանն անցած ադրբեջանական ԱԹՍ-ները». Գոհար Իսկանդարյան

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանն արդեն բացահայտ ասում է, որ իրենց ՀՕՊ-ն է խոցում սահմանն անցած ադրբեջանական ԱԹՍ-ները…»:

Հաղթանակի համար անհրաժեշտ է բեկում մտցնել ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում, իսկ դրա համար անհրաժեշտ է իրական համախմբում․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Իրականում ռազմաճակատում հրադադար չկա, պատերազմը նույն թափով շարունակվում է։ Վիճակը օրհասական է և ծայրահեղ մտահոգիչ, իսկ կորուստները` անդառնալի։ Բայց մենք այս պատերազմում չհաղթելու տարբերակ չունենք, քանի որ պատերազմի ելքով է որոշվելու Հայոց պետականության գոյության հարցը։ Այս հյուծող պատերազմում մեր ժողովուրդը սխրանքներ է գործում․

Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել, սակայն մի քանի կիլոմետր հետ է շպրտվել․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հերոսական դրվագ․ Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։ Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։ Գնդապետներ

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը: ԱՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3782403528458656

ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ․ քննարկվել են Արցախին պարտադրված պատերազմում ԱՀ և ՀՀ անելիքները

ԱՀ Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը հոկտեմբերի 18-ին հանդիպել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշել է, որ ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը ներկայացվել են պատերազմական դրության հետ կապված մտահոգությունները, քննարկվել Արցախին պարտադրված պատերազմում ԱՀ և ՀՀ անելիքները՝ իրավիճակում կտրուկ բեկում մտցնելու համար: Քննարկվել են նաև այս ուղղությամբ

Արթուր Թովմասյանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներկայացուցիչներին․ Արցախի ՏՇ

Հոկտեմբերի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմից Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված պատգամավորներին և ներկայացրել սեպտեմբերի 27-ից ադրբեջանաթուրք ահաբեկչական միավորման կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նույն օրն Արցախ ժամանած գերմանացի պատգամավորների հետ հանդիպում է ունեցել ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։ ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ

Ինչի՞ համար է այս պատերազմը՝ Ղարաբաղի կարգավիճակի․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։ 2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները եւ համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։ 3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որեւէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետեւ դրա վերջին

Սիրելի՛ սյունեցիներ, առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում. Սյունիքի մարզպետ

Կոչ եմ անում մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել ու ծառայել հայրենիքին՝ հանուն մեր երկրի եւ մեր զավակների ապագայի

Հայաստանի եւ Կանադայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: Արտգործնախարարները քննարկեցին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Ադրբեջանի կողմից պատերազմի հանցագործությունների, այդ թվում Արցախի քաղաքացիական բնակչության և կենսապահովման ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման, կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային օբյեկտների հրետակոծման, ինչպես նաև Ադրբեջանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031