Օրվա լրահոսը

Խոցվել է հակառակորդի ևս 3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա

Հակառակորդի կորուստները

«Հայը, մանավանդ սյունեցին, ե՞րբ է խուճապի ենթարկվել». Արծվանիկի դպրոցի տնօրեն

Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղը 6 մլն 738 հազար դրամ է փոխանցել սահմանների պաշտպանության համար

Եվ ինչքան այսպիսի առյուծներ են բացահայտվել այս օրերին, որոնց մասին դեռ երկար կխոսենք. Արմեն Խաչատրյան

Միայնակ ոչնչացրել է հինգ թշնամու՝ դրանով ապահովելով կատաղի մարտի ժամանակ մերոնց թիկունքի անվտանգությունը։

Լոս Անջելեսում կայացավ ամենահուժկու բողոքի երթը՝ «Արցախը հարձակման տակ է, երթ դեպի հաղթանակ» (ֆոտոշարք)

Լոս Անջելեսի ոստիկանական դեպարտամենտի տվյալներով 100000-170000 մարդ է փողոց դուրս եկել:

Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ

Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում:

Լոս Անջելեսում ավելի քան 150,000 կալիֆորնիահայեր բողոքի ցույցի էին դուրս եկել ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի

«Հաղթանակի երթը» Լոս Անջելեսի հայ համայնքի միասնության հզոր դրսևորումն էր՝ ի պաշտպանություն հերոսաբար մարտնչող Արցախի ու Հայաստանի:

Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը. Շուշան Ստեփանյան

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

Խոակին Կապառոս. «Մենք վատ չսկսեցինք, մրցակիցը նույնպես լավ պահեր ունեցավ»

Հիմնականում հավասար պայքար էր ծավալվել դաշտում։

«Մինչև չլինի հումանիտար հրադադարի լիարժեք պահպանում, որպեսզի Կարմիր խաչը կարողանա աշխատել, չեն կարող լիարժեք դուրս բերվել դիակները». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը փաստեց՝ հումանիտար հրադադարից հետո՝ երեկ գիշեր, Ստեփանակերտը հրթիռակոծվել է նույն կրակային միջոցներով՝ հեռահար, մեծ տրամաչափի համազարկային կայանքներ:

Վիրավորվել է Ադրբեջանի համար զինյալներ հավաքագրող «Համզայի» պարագլուխը․ Լինդսի Սնել

Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր էջում հայտնում է, որ ծանր վիրավորում է ստացել «Համզա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր գրոհայիններ հավաքագրելու համար։ «Համզայի» պարագլուխ Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր զինյալներ հավաքագրելու և Ադրբեջան ուղարկելու համար, ծանր վիրավորվել է Ջաբալ Բարադում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից։ Համզայի զինակիցը հայտնել է,

Հայաստան-Վրաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Կրկին թիրախավորվում է Ստեփանակերտը

Կրկին թիրախավորվում է Ստեփանակերտը։ Քաղաքում քիչ առաջ լսվել են պայթյուններ։ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/806323846870211/?type=3&theater

Նույնիսկ հրադադարի ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենան․ Արսեն Թորոսյանի նամակը ԱՀԿ գլխավոր տնօրենին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բաց նամակ է հղել ԱՀԿ գլխամասային գրասենյակ (World Health Organization (WHO),  Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Պարոն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին Հարգելի պարոն Ղեբրեյեսուս, Ձեզ եմ գրում՝ արտահայտելու իմ մեծ մտահոգությունը՝ պայմանավորված Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությամբ: Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ, երբ միջազգային

«Թուրքական դրոնների, հրթիռների համար վճարել են այն հայերը, որոնք թուրքական ապրանքներ են գնել, Թուրքիայում հանգստացել են». Զարեհ Սինանյան

ՀՀ սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյան միանում է «բոյկոտում ենք թուրքականը», բոլոր նախաձեռնություններին:

ՊՆ խոսնակը Հադրութից տեսանյութ է հրապարակել

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Զինուժ մեդիայի» նկարահանումները Հադրութում։ https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3321936021175868/

«Թուրքական F-16 կործանիչների պատսպարմամբ, ուղեկցությամբ մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Արցախի ենթակառուցվածքներին». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը փաստեց՝ հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանում չի իրականացվել, որը թույլ կտար դիակների և գերիների փոխանակում:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել Լեռնային Ղարաբաղի հակամարտության զոհերի համար. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նկատառումների համար համաձայնեցված կրակի դադարեցումը: Հռոմի պապը կոչ է արել պահպանել հրադադարը՝ նկատելով, սակայն, որ այն չափազանց փխրուն է: «Թեև զինադադարը շատ փխրուն է թվում, ես խրախուսում եմ դրա պահպանումը: Ես ցավում

19-ամյա երեք նահատակներ՝ Ազատան համայնքից․ երիտասարդներից մեկին փնտրում էին ողջերի մեջ

Արցախյան պատերազմում հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերեցին Շիրակի մարզի Ազատան համայնքի երեք երիտասարդներ՝ Էրիկ Ազատյանը, Գևորգ Հունոյանը ու Հրաչ Մահտեսյանը։ Նրանց աճյունները հողին կհանձնեն պանթեոնում, որը հատուկ կառուցել են հերոսների համար։ Այս մասին մեզ ասաց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը։ Նա ասաց, որ նահատակներից Էրիկ Ազատյանը ծառայել է իր հարազատ եղբոր հետ՝ նույն զորամասում, մարտերի ժամանակ նա

Վիեննայում և Բրատիսլավայում տեղի են ունեցել Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիան դատապարտող բողոքի ցույցեր

Հոկտեմբերի 9-ին, Վիեննայում և Բրատիսլավայում տեղի են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիան և նրանց կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությունը դատապարտող բողոքի ցույցեր։ Վիեննայի կենտրոնում Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական վարչության և Ավստրիայում գործող հայկական միությունների կողմից կազմակերպված ցույցին մասնակցել են շուրջ 1000 հայեր՝ ներառյալ Ավստրիայի դաշնային երկրամասերից։ Վիեննայում ցույցը մեկնարկել է

ԵՄ-ն բոլոր դերակատարներին, այդ թվում՝ արտաքին կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ զոհերի

Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի վերաբերյալ ս․թ․ հոկտեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնությունը: ԵՄ-ն կողմերին հորդորում է խիստ հավատարիմ մնալ ձեռք բերված համաձայնությանը և կոչ անում բոլոր դերակատարներին, այդ թվում՝ արտաքին կողմերին ձեռնպահ մնալ բոլոր գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ զոհերի: Այս առումով, մենք ծայրաստիճան անհանգստությամբ ստանում ենք հաղորդումներ

Իսրայելցի գիտնականներ. «Կոչ ենք անում Իսրայելի կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին». Բաց նամակ

Realpolitik ապագա շահերը զենքի վաճառքից չեն կարող լինել արտաքին քաղաքականության միակ գործոնը

Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վարչապետ Փաշինյանը տեղեկատվություն է տրամադրել հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարից հետո տեղի ունեցող զարգացումների մասին: Նա մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի չդադարող ռմբակոծության և ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ: Գերմանիայի կանցլերը խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի լարվածության կապակցությամբ: ՀՀ վարչապետն

Հադրութի հաշմանդամ տղային մի քանի տեղից՝ կրծքից, որովայնից գնդակահարել են, նաև կրակել ձեռքի ափին, երբ ափը բարձրացրել է՝ ցույց տալու, որ անզեն է. նոր մանրամասներ

Արտակ Բեգլարյանը մինչ այդ ստեղծված իրավիճակը բնութագրում էր հումանիտար ճգնաժամ, հիմա ճգնաժամը դարձել է աղետ, քանի որ Ադրբջանը թիրախավորել է կենսական նշանակության կառույցները. «Արցախի բնակչությունը զրկվում են առաջնային անհրաժեշտության կարիքները հոգալու պայմաններից, մենք անընդհատ գտնվում ենք կյանքի ու առողջությանը հասցվող հարվածների վտանգի ներքո, որեւէ պահի չգիտենք, թե որտեղ են կրակելու ու այս վտանգների պատճառով գտնվում ենք բավականին լուրջ խնդիրների առջեւ, քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել իրենց տները լքել: Նաեւ չի հաղթահարվել կորոնավիրուսը»:

Արարատ Միրզոյանը ՌԴ Պետական դումայի նախագահին ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վյաչեսլավ Վոլոդինի հետ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը իր ռուս գործընկերոջը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ Ազգային ժողով

«Այս պատերազմը, հավանաբար, կլինի շատ երկար եւ շատ դաժան».  Զարեհ Սինանյան

Սփյուռքի հանձնակատարը սփյուռքահայերին կոչ է անում՝ պատրաստ լինել Հայաստանին եւ Արցախին երկարատեւ սատարելու

Ակնհայտ երևում է Թուրքիայի ձգտումը մի շարք այլ հարևան տարածաշրջաններից հետո, վերածելու նաև մեր ողջ տարածաշրջանը հարթակի իր ծավալապաշտական նկրտումների դրսևորման  համար

Այսօր Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին։ Ակնհայտ է՝ Թուրքիան, որի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվեց և շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից։ Չսահմանափակվելով Մերձավոր Արևելքից ահաբեկիչ զինյալների, ռազմական սպառազինության ու մասնագետների

«Որոշ ապացույցներ կան, որ Ադրբեջանի զինված ուժերի ներքո գտնվող մեր զինծառայողների մարմինների հանդեպ նրանք ոտնձգություններ են կատարել». Արտակ Բեգլարյան

Արտակ Բգրալյանն ասաց, որ նույնիսկ հրադադարի պայմանավորվածությունից հետո նրանք կիրառում են ոչ միայն հրթիռներ, այլ նաեւ «Սմերչ» տեսակի հրթիռներ՝ միջազգային իրավունքով արգելված»: Արտակ Բեգլարյանը բերել էր զենքերի մնացորդները՝ որպես ապացույց. «Սա «Գրադլար» իսրայեական արտադրության արկի մնացորդ է, կասետային տիպի զենք է, կիրառվել է Սեփանակերտի բնակելի հատվածի ուղղությամբ, 122 մմ-անոց զենք է»:

Արտակ Բեգլարյանն իր հետ բերել էր ապացույցը՝ HAROP ինքնասպան ԱԹՍ-ի կտորը, որով Հադրութում խփել են քաղաքացիական տանը. Միայն երեկ զոհվել է 5 խաղաղ բնակիչ

«Լրագրողներին թիրախավորելու պատճառներից մեկն ադրբեջանական իշխանությունների կողմից այն էր, որ վախ առաջացնեն լրագրողների մոտ, ու նրանք չլուսաբանեն»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Ադրբեջանական կողմի մեղադրանքները դիտարկում ենք որպես պարզունակ սադրանք և հրավիրում շահագրգիռ կողմերի ուշադրությունն այս փաստի վրա․ ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-ն Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ է արել և կրակի տակ առել ադրբեջանական վերասկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող և սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան, անհիմն են և նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարարների մակարդակով

Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/806221923547070/?type=3&theater

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031