Օրվա լրահոսը
Ադրբեջանական կողմի մեղադրանքները դիտարկում ենք որպես պարզունակ սադրանք և հրավիրում շահագրգիռ կողմերի ուշադրությունն այս փաստի վրա․ ՊՆ խոսնակ
Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-ն Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ է արել և կրակի տակ առել ադրբեջանական վերասկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող և սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան, անհիմն են և նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարարների մակարդակով
Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/806221923547070/?type=3&theater
Ալիեւն անորոշ նշում է, որ կայցելի ադրբեջանական բանակի վերցրած տարածքները, «լղոզում» է Թուրքիայի դերակատարումը. Տաթեւիկ Հայրապետյանը Ալիեւի հարցազրույցի մասին
Ամբողջ աշխարհի համար ակնհայտ է, որ հայկական կողմը ռազմական խնդիր չունի լուծելու, նախահարձակ լինելու. «Իմ քայլի» պատգամավոր
Հումանիտար հրադադարից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ․ ԱՀ ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ: Մասնավորապես, հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ
Վանաձորում ծնվել է արցախցի փոքրիկը. սահմանում գտնվող հայրը դեռեւս տեղյակ չէ երեխայի ծնունդի մասին
Հոկտեմբերի 9-ին Վանաձորի ծննդատանը այլ փոքրիկների հետ լսվեց նաեւ Արցախից ժամանած Էլինայի դստեր ճիչը: 4 կգ քաշով ու 53 սմ հասակով փոքրիկ Եվան էլ, մայրն էլ իրենց լավ են զգում, միայն սպասում են, թե երբ պետք է հայրիկին հայտնեն փոքրիկի ծնունդի մասին լուրը: Էլինայի ամուսինը երեխայի ծնվելու մասին դեռ չգիտի, սահմանում է, կապ հաստատել դեռեւս
Զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինների հետ անցկացվում են մարտական պատրաստության պարապմունքներ․ ՀՀ ՊՆ
Զինված ուժերի համալրման գործընթացը շարունակվում է։ Զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինների հետ անցկացվում են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/1475160622667933?__xts__[0]=68.ARAIR1K_AXqCaoQBH5aMOFHsinjpbwhSSrQZuUvXQ0bwiLk2LxocWITgpX56DA5gzOy01D-KP2w3FhoDR4gP2FtzlU7w0AWDpWdGB3KmhBJCH5PZkitygDBJLypSpeQDgN7DJsfgtP9eVsjRdRR70Xa789ov_FZg1rmcfFucqnl8KJ4rFNt6HaTXTADtcG13Sh2rSFI1Awcf6xHwlWDsUu9x07S0IsuhERIwf0cwolEKTJmdJWlie2HV3DR7PqY8opMa3VGfh5QiMngJymSrEn8oZGo_yox2LiFqNzmYDzsOgwOwhP50h7zBHM2zCODb8xfNwsWCjF0OO3SjPmtsl9vrxQ&__tn__=-R
Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C խմբի երրորդ տուրում Վրաստանի հետ հանդիպման մեկնարկային կազմը: Ահա այն. Դարպասապահ՝ Դավիդ Յուրչենկո Պաշտպաններ՝ Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Արամ Հովհաննիսյան Կիսապաշտպաններ՝ Վեյմար, Արտակ Գրիգորյան, Տիգրան Բարսեղյան, Հենրիխ Մխիթարյան, Խորեն Բայրամյան: Հարձակվող՝ Ալեքսանդր Կարապետյան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սպասում է ապրել-մեռնելու իր արտոնագրին
Ամենածանր պահերին կրկնում էր, որ Նժդեհի պես զորավարն ու Չարենցի նման պոետը բանտերում մահացան
Խոակին Կապառոսն ասել է, թե իր ֆուտբոլիստները ամեն ինչ կանեն, որ ուրախություն պարգեւեն մեր հայրենակիցներին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստանի Ռիխի քաղաքում այսօր Երեւանի ժամանակով 20:00-ին ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C խմբի երկրորդ խմբի երրորդ տուրում կհանդիպի Վրաստանի ընտրանու հետ: Իսկ նախորդ օրը մեր ֆուտբոլիստները մարզում են անցկացրել: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային մամուլի ասուլիսում ասել է, թե չեզոք դաշտում խաղալը թեեւ հոգեբանորեն հեշտ չէ, սակայն մեր ֆուտբոլիստները
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 14 դեպք․ ոստիկանություն
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 11-ի ժամը 17․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 14 դեպք, որոնցից 9-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 5-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ 11 դեպքով հարուցվել է վարչական վարույթ, 3-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող մեկ անձ տուգանվել է 300 հազար դրամի չափով, երկու լրատվական կայք՝ 700
Ժենգյալով հացի փառատոն․ «Ողջ հասույթը զինվորին»
Արդեն 15 օր է, ինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը։ Այդ օրերի ընթացքում աշխարհասփյուռ հայությունը նորից ապացուցեց, որ իրենք հայրենիքի և հայրենիքի միակ երաշխավորի՝ հայ զինվորի կողքին է։ Ոմանք ճանապարհ էին փակում հանգանակության համար, փոքրիկ Վահեն՝ ընկույզ վաճառում, իսկ Նոր Հաճնի արցախցիները որոշեցին՝ պետք է
Հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը, որի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի․ Արցախ ՏՇ
Կրակի դադարեցման հայտարարությունից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն գիշերը հրթիռակոծել է Մարտունի քաղաքը, որի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի և վնասվել են բնակելի տներ: ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/193872255586896?__xts__[0]=68.ARBlNlCl6Fo6qjbE_nU3nvPFJ_zGy2uQT-Hm26CkjaDNhSIaLR2NdrmmP1RfN_vVTOo1Oks23XGoAZl_jCyRwfLAVCBWQuHqN5ajyobkkiV_wJBsYpqWz0mvz7zwbt6I1Yus_TXygnEbqeNTCy2HnuBzR6l-A0XnqOAUxVSJsH_o4rJN1SNtqxMdLyNSPONNnhL6Rd99gdLSCTjUskxIPOBwtPYZWQXUbPY11rIj-jGsu1BTBflO1XsdTn9yhkf3RD8F9RztQK23UmOisfIi02KOJ_-Tx77uNfYrvPE1Uy6i1K50BycLQO9b7wHxbh9YopdcKhRY77KOkqIh_o2iujk&__tn__=-R
Ավտոերթ Երեւանում՝ Արցախը ճանաչելու պահանջով
Այսօր ժամը 18։00-ին Երեւանում ի պաշտպանություն Արցախի եւ նրա միջազգային ճանաչման պահանջով ավտոերթ է սկսվել։ Հայաստանի եւ Արցախի դրոշներով, «Հաղթելու ենք» կարգախոսները ապակիներին, բազմաթիվ մեքենաներ Հրազդան մարզադաշտի մատույցներից մեկնարկով անցնում են Իսակովի պողոտա-Գարեգին Նժդեհ-Արշակունյաց-Խանջյան-Սարալանջ-Կոմիտաս-Բաղրամյան-Սայաթ Նովա-Աբովյան-Թումանյան-Մաշտոց պողոտա երթուղով։ Առանձին հատվածներում վարորդները մեքենաների ձայնային ազդանշաններով երթի վրա են սեւեռել անցորդների ուշադրությունը։ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է իսրայելական խոցված ԱԹՍ-ների դետալների լուսանկարները
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ մեկնաբանելով․ Խոցված իսրայելական ԱԹՍ-ների դետալները։ RAFAEL ընկերության լոգոն պարզ երևում է։ https://www.facebook.com/arcrun/posts/3426458250723092
Հայաստանի և Ադրբեջանի կայունությունը Ռուսաստանի համար գերակա է․ Զախարովա
Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, ծայրաստիճան շահագրգռված է Ադրբեջանում և Հայաստանում կայուն իրավիճակ հաստատելու հարցում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ստեղծված իրավիճակը եզակի է նրանով, որ մենք ունենք մեր ազգային շահերը և պաշտպանում ենք դրանք։ Մեզ համար առաջնային պլանում է և կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կայունությունը։ Այդ
Երեխաները հորը զանգում, հարցնում են․ «Մեր հեծանիվներին հո թխա՞լ չի»։ ՉԷ, «թխալ չի»
Ռումբի բացած փոսում ստեփանակերտցի երիտասարդի հիշողություններն են 90-ականների պատերազմից ու մանկության օրերից
Շվեդիան պետք է քայլեր ձեռնարկի և նպաստի Արցախում (Լեռնային Ղարաբաղում) պատերազմի դադարեցմանը. na.se
Շվեդական Օրենբրո քաղաքում 1843թ.-ից ի վեր լույս տեսնող եւ ավելի քան 40 հազար տպաքանակ ունեցող Nerikes Allehanda թերթը շաբաթ, հոկտեմբերի 11-ին, հրապարակել է Շվեդիայի պառլամենտի նախկին պատգամավոր, Ձախերի կուսակցության անդամ Մուրադ Արթինի հոդվածը այս օրերին Արցախում կատարվող սարսափելի իրականության մասին: Հոդվածում, մասնավորապես, գրված է, որ թեեւ 1994-ին զինադադար է կնքվել, սակայն տարիներ շարունակ կրակը չի
Ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ․ ՀՀ ՊՆ խոսնակ
Խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։ ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն ճնշում են հակառակորդի բոլոր գործողությունները։ Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ՊՆ ԽՈՍՆԱԿ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3321453607890776
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
Հյուսիս-արևելյան ուղղությամբ թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ․ ՊԲ
Հյուսիս-արևելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ: ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա և պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ: ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ
«Արայիկ Հարությունյանս… երբ նրա մեջ խոսում է մարդը »
Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այսօր մի գրագրության մեջ պատահական գրեցի «Արայիկ Հարությունյանս …»։ Հետո հայցեցի զրուցակցիս ներողամտությունը, սակայն հասկացա, որ երբեւէ եղած միակ ղեկավարն է, ում ապրումակցում եմ եւ ում ոչ միայն հասկանում ու ընդունում եմ, այլ նաեւ զգում… Զգում եմ նրա տրամադրությունը, դեմքի արտահայտությունը, հոգնածությունը կամ
Պատերազմը ծանր է, մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Պատերազմը ծանր է, մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում: Սակայն մեկ անգամ չէ, որ մենք եղել ենք նման դժվար կացության մեջ: Հաղթելու ենք։ https://www.facebook.com/arcrun/posts/3426246974077553
Շվեդիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի
Երեկ Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի անդամ միությունները բողոքի ակցիաներ էին կազմակերպել շվեդական մի շարք քաղաքներում` Ստոկհոլմ, Գոթեբորգ, Ուփսալա և այլն: Ակցիաների մասնակիցները փորձում էին շվեդ հասարակությանը ներկայացնել այս օրերին Արցախում տիրող իրավիճակը: Ցույցերի մասնակիցները պահանջում էին, որ անհապաղ դադարեցվի պատերազմը, և վերսկսվեն խաղաղ բանակցությունները՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար: Հավաքվածները կոչ էին անում, որ
Հայրենիքի հզոր շնչառությունը․ ՊՆ խոսնակ (լուսանկարներ)
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայրենիքը պաշտպանող զինվորների լուսանկարներն է հրապարակել՝ մեկնաբանելով․ «Հայրենիքի հզոր շնչառությունը»։ Լուս․՝ Սիփան Գյուլումյանի, Արցախ, առաջնագիծ։
Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական, շարժական ռենտգեն սարքավորումներ․ ՀՀ ԿԳՄՍՆ
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ArmeniaFund-ի կազմակերպած հատուկ չվերթով Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ և շարժական գեներատորներ (մանրամասն հաշվետվությունը՝ շուտով): Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, ինչի շնորհիվ հայրենիք կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։ Հայաստան է ժամանելու
Զորակոչված և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն
Զորակոչված և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն, այդ ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ: Այս և մի շարք այլ փոփոխություններ սահմանող «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը ՀՀ ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 2020 թ. հոկտեմբերի 9-ին: Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների
Հոկտեմբերի12-ին, ժամը 11:00-17:00-ը կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը․ «Վեոլիա Ջուր»
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ. հոկտեմբերի 12-ին ժամը 11:00-17:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր»
Լևոն Տեր-Պետրոսյան․ Ինչպես կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը․ Ilur.am
Ապշելու բան էր, թե ինչպես կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն, զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը: Իսրայելացի տասնհինգ մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային
Փաստորեն քսան տարին քիչ էր զինվելու համար. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզներ է հրապարակել՝ մեկնաբանելով․ Սրանք Թել-Ավիվից Բաքու եկող «հումանիտար» օգնության ոչ ամբողջ ծավալն է։ Փաստորեն քսան տարին քիչ էր զինվելու համար։ https://www.facebook.com/arcrun/posts/3426002860768631


















































