Օրվա լրահոսը

Կոչ ենք անում իշխանություններին՝ հրատապորեն գործարկել անցումային արդարադատության արդյունավետ մեխանիզմ. հայտարարություն

Հարկավոր է գիտակցել, որ հապաղումն ու հատվածական լուծումները արդարության հաստատման չեն հագեցնելու:

«ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ». Ալեքսանդր Ազարյան

Բարձրագույն դատական խորհուրդը սկսել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը:

Ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում երեխայի խնամքի նպաստի վճարումը չի դադարեցվի

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև գյուղում բնակվող, չաշխատող կանայք

«Կասեն՝ Ծառուկյանի տնից գտել են այլմոլորակայինների բազա, տիեզերանավ …Արա ինչ տիպ են, բայց». Արման Աբովյանը՝ ԱԱԾ-ին

Aravot.am-ը հարցրեց՝ Վանեցյանին մեղադրում են հակահեղափոխություն անելու փորձերի մեջ, նախկին իշխանությունների հետ կապերի մեջ ու մեկ էլ իմանում ենք, որ Ծառուկյանը իր հայտարարությունն անելուց առաջ նույնիսկ հանդիպել է Վանեցյանի հետ, ի՞նչ է քննարկվել՝ Աբովյանը պատասխանեց. «Պրոցես է գնացել, մենք հո ռոբոտ չենք»:

«Ցածրորակ ստերը խաթարում են միջպետական հարաբերությունները». Արշակյանը՝ ԶԼՄ-ներին

Մեր անվտանգության մարմիններին էլ առաջարկում են հետեւել եւ միջոցներ կիրառել, եթե նման դեպքերը միտումնավոր են

«Ինչ վերաբերում է ով ում որտեղից կշպրտի՝ ժամանակը ցույց կտա, ծիծաղում է նա, ով ծիծաղում է վերջում». Արման Աբովյանը՝ Փաշինյանին

Աբովյանը հայտարարեց, որ այս օրերի ընթացքում 4000-ից ավելի մարդ է դիմել, որ ընդգրկվի ԲՀԿ-ի մեջ. «Մարդիկ զանգում են, գրում են: Դա ոչ միայն նեղ կուսակցական, կամ միայն պարոն Ծառուկյանին վերաբերող խնդիր է, դա գլոբալ պետական խնդիր է»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 20-21-ը, 23-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 18-ի ցերեկը, 19-23-ի երեկոյան

20 տարի առաջ հուլիսին «Վահան Հարությունյան եւ 10-ի գործով» որպես լրացուցիչ վկա հարցաքննվեց Անդրանիկ Քոչարյանը

«Առավոտը»  2000թ. հուլիսի 1-ից 16-ը գրում էր Հուլիսի 1-ին «Առավոտը»  տեղեկացրեց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող «Վահան Հարությունյան եւ 10-ի գործով» որպես  լրացուցիչ վկա հարցաքննվել է Անդրանիկ Քոչարյանը: «Վկան ժխտեց ամբաստանյալ Վ.Հարությունյանի ասածը, թե 1998թ. հունվարի 29-ին ինքը հեռախոսով Վահան Հարությունյանին փոխանցել է Արծրուն Մարգարյանի խոսքը. «Արմեն Տեր-Սահակյանի ամառանոց մի գնա, քեզ կխփեն»:

«Քոչարյանը որ ազատության մեջ գտնվի, ինձ համար ոչ տաք է, ոչ՝ սառը, ինձ չի խանգարում». «Մարտի 1-ի » գործով տուժող

Տուժողը վստահեցրեց՝ Քոչարյանը, ազատության մեջ գտնվելով, չի ազդի գործի քննության վրա

ՄԱԿ ԳԱ նախագահի պաշտոնում ընտրվել է թուրք քաղաքական գործիչը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրը, որը պաշտոնը կստանձնի սեպտեմբերին: Նա գլխավորելու է ՄԱԿ 75-րդ նստաշրջանը, որը կառույցի պատմության մեջ առաջին անգամ անցկացվելու է ոչ թե Նյու Յորքում, այլ առցանց՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Բոզքիրը, որը նաև Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, ստացել է 178 երկրների ներկայացուցիչների

Ինչո՞ւ է Հայաստանը միացել Կրոնական ազատության միջազգային դաշինքին. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Չինաստանում ՀՀ դեսպանը որևէ տեղ չի հրավիրվել՝ դաշինքին անդամակցության համար պարզաբանումներ ներկայացնելու

Յուրաքանչյուր վարչական շրջանում ժամանակավորապես կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ

Ժամանակավորապես կփակվեն համայնքային մանկապարտեզները

«Պաշտպանության նախարարությունը չի կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը»

«Առավոտ» օրաթերթի 29.05.2020 հրապարակումից հետո Ցոլակ Խաչատրյանը «Առավոտին» երեկ փոխանցեց, որ հունիսի 15-ին հանդիպում է ունեցել ՀՀ կառավարության դիմումների եւ նամակների վարչության պետ պրն Ղազարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են նրա կողմից բարձրաձայնվող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները ՀՀ ՊՆ-ի կողմից չկատարելու փաստը եւ ՀՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները: «Հարկ եմ

Փաստաբանը ներկայացրեց Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետի «մութ անցյալի» մասին տեղեկություններ

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ բերած պաշտպանական կողմի բողոքի քննությունը

Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը բոլոր ձկնատեսակների վրա, բացի սիգից և կարասից. կառավարությունը հաստատեց օրենսդրական նախագիծը

Արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցների վրա։

Մարտակերտի շրջանի Չափար և Գետավան համայնքներում կկիրառվեն մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ

Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը

Ինքնամեկուսացումից օրերս դուրս եկած ղեկավարի աշխատանքը չի դադարել արտերկրում եղած ժամանակ, մեկուսացման պայմաններում, հիմա էլ շարունակվում է

Հարցազրույց Երեւանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի հետ – Պարոն Ներսիսյան, պանդեմիայի թելադրանքով փակված սահմանների պատճառով Մոսկվայում էիք, հավանաբար մեկնել էիք հերթական բեմադրություն իրականացնելու կամ ձեր ղեկավարած թատրոնի ստեղծագործական հարցերով։ Վերադարձել եք, մեկ-երկու օր է՝ ինչ ավարտվել է ձեր 14-օրյա ինքնամեկուսացումը… – Իսկապես ստեղծագործական հարցերով, բայց կարճ ժամանակով էի

Գյուղում բնակվող վարձու աշխատողի երեխայի նպաստը կլինի կրկնակի՝ 53 հազար դրամ

Գյուղական բնակավայրերում խնամքի նպաստ կստանան նաեւ չաշխատող ծնողները, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի

Ադրբեջանի ժողովուրդ ասելով, ակնհայտ է, որ վարչապետը նկատի ունի այդ երկրում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչներին. Արթուր Թովմասյան

Ադրբեջանում ապրող վերոհիշյալ ազգերի ներկայացուցիչները բազմաթիվ խնդիրներ ունեն գործող իշխանությունների հետ, նրանց ընդվզումը կործանարար հետևանքներով կանդրադառնա Ադրբեջան կոչվող պետության վրա։

Երեխաների համար իրականացվող ներդրումները ոչ միայն փոխում են նրանց կյանքը, այլև նպաստում ամբողջ հասարակության զարգացմանը. ՅՈՒՆԻՍԵՖ

Երեխայի համընդհանուր նպաստը կարող է նշանակալիորեն նվազեցնել աղքատությունը՝ ըստ ODI-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի
Կորոնավիրուսային ճգնաժամի իրավիճակում սոցիալական պաշտպանության ծառայություններն են օգնում ընտանիքներին դիմագրավել զրկանքներին

Աշխարհի ամենաբարձրահասակ զույգի՝ Մարտինի եւ Աննայի ողբերգությունը

Ինչու «գուլիվեր» ամուսիններն անզավակ մնացին Աննա Հայնին Սվոնը եւ Մարտին վան Բյուրեն Բեյթսը ծանոթացան, երբ Մարտինը գործերի բերումով մեկնել էր Աննայենց քաղաք: Սա կարող էր լինել սովորական սիրո պատմություն, եթե չլիներ մի բայց. Աննան եւ Մարտինը անասելի բարձրահասակ էին սովորական մարդկանցից: Մարտինի հասակը 2 մետր 41 սանտիմետր էր, Աննայինը՝ նրանից մի փոքր բարձր: kulturologia.ru-ի փոխանցմամբ,

ԱԺ-ն վարչապետի առաջադրած թեկնածուին ընտրեց ՀԾԿՀ անդամ

86-ը «կողմ» է արտահայտվել Կամո Սարգսյանի թեկնածությանը, իսկ 8-ը՝ «դեմ»

Համավարակի դեմ պայքարի ձախողումն ավելի է ամրապնդում ընդդիմության շրջանում ձևավորված իշխանափոխության հայտը. «Փաստ»

Բայց եթե իշխանությունը ցանկանում է, որ իր հրաժարականի հարցը չդառնա օրակարգային, ապա ուժայինների միջոցով հարցեր լուծելու փոխարեն պետք է աշխատանքով ապացուցի իր գոյության արդյունավետությունը։

«Ռուս գործընկերների հետ քննարկել ենք, հարցը քաղաքական ենթատեքստ չունի». Արշակյանը՝ օտար հեռուստաալիքների մասին

Օրենքը սահմանում է, որ ՀՀ-ում վերահեռարձակվել պատրաստվող ցանկացած այլ երկրի հեռուստաընկերություն պետք է ունենա միջպետական համաձայնագիր:

Ի սկզբանե մարդկանց մոտ անլուրջ վերաբերմունք ստեղծելու փոխարեն, պետք էր ստեղծել հենց այն վերաբերմունքը, որը հիմա փորձում են ահռելի ռեսուրս ներդնելով ստանալ. Արման Սաղաթելյան. «Հրապարակ»

Այլևս այդ արդյունավետությունը ունենալ չեն կարող, որքան որ արդյունավետ կլիներ առաջին հաղորդակցումն ու ճիշտ դրվածք դնելը՝ համավարակի տարածման վերաբերյալ

Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի պատմական քայլը ՄԱԿ-ում՝ ընդդեմ Թուրքիայի

Հունական կայքը հիշեցնում է, որ Թուրքիան «նախատեսում էր ներխուժել Հայաստան եւ Հունաստան» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի թեկնածուն մեկն էր՝ Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրը: Հայաստանը, Հունաստանը եւ Կիպրոսը օրեր առաջ քվեարկություն պահանջեցին: Համաձայն ՄԱԿ-ում աշխարհագրական ռոտացիայի վերաբերյալ սահմանված սկզբունքի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահը պետք է ընտրվի Արեւմտաեվրոպական երկրների խմբից: «Հայաստանը, Հունաստանը եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031