Օրվա լրահոսը

ՔՊ-ականները քննարկել են հանրային հաղորդակցությանը, Վաղարշապատ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ակունք Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Հունան Ռուբենյանի թեկնածությունը, Ջրվեժ ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում՝ Նորայր Սանթրոսյանի թեկնածությունը։ Քննարկվել են հանրային հաղորդակցությանը, ինչպես նաև Վաղարշապատ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցեր։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Աջապահյանի պատժի չափն ակնհայտորեն քաղաքական մոտիվացիայով տրված անհամաչափ խիստ պատիժ է». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աջապահյանի պատժի չափը (ձևը) ադեկվատ չի: Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքում հանցագործության առկայության մասին գրությունը, դեռ անցյալ տարի, ստորագրել եմ նույն ձեռքով, որով գրում եմ այս տեքստը։ Այո, ռազմական հեղաշրջման կոչ անելը քրեական օրենսգրքով արգելված ու պատժելի է։ Աջապահյանը կատարել է այդ արարքը։ Բայց,

«Սա Հայոց Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական արշավի բացահայտ դրսևորում է, որով ոտնահարվեց Միքայել Սրբազանի խոսքի և կրոնի սահմանադրական ազատությունը». Արման Թաթոյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերշ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարով ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը քաղաքական հրահանգով ակնհայտ խտրական քրեական հետապնդման ու ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետեւանք է: Սա Հայոց Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական արշավի բացահայտ դրսևորում է, որով ոտնահարվեց Միքայել Սրբազանի խոսքի և կրոնի սահմանադրական ազատությունը, դրսևորվեց անթաքույց խտրականություն։ Այս ամենն իշխանությանն անհրաժեշտ

Գառնիկ Չոլակյանը հրաժարվեց հրում վարժության վերջին մոտեցումից

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականից այսօր առաջինը պայքարի մեջ մտավ 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Մեր ծանրորդը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 123 կգ ծանրաձողը, սակայն այնուհետեւ չկարողացավ հնազանդեցնել 128, ապա 130 կիլոգրամները եւ այս վարժությունում պայքարն ավարտեց 8-րդ հորիզոնականում: Հրում վարժությունը Գառնիկ Չոլակյանն սկսեց 152 կգ-ից, որը հաջող ստացվեց:

Հնարավո՞ր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքներին. Եվրոպական խորհրդարանի պատգամավորը հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Հանձնաժողովին

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե` հնարավո՞ր է արդյոք ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքներին։ Ամբողջական հարցադրումը հետևյալն է․ «Ադրբեջանը վերջերս հրահանգել է փակել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը, որը միակ միջազգային կառույցն էր, որ պարբերաբար մուտք ուներ հայ պահվող անձանց մոտ։ Այս քայլով փաստացի

«Երբ հոգևոր առաջնորդին, որը պարզապես իր մտահոգությունն էր արտահայտել երկրի ճակատագրի վերաբերյալ, դատապարտում են ազատազրկման, դա ազդանշան է դառնում ողջ հասարակությանը». Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Միքայել Սրբազանի դատավարությանը: «Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելը խիստ մտահոգիչ է։ Այս գործը, որտեղ մեղադրանքը հիմնված է «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» վրա, ևս մեկ ապացույց է, որ Հայաստանում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ։

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհուրդ էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն։ Այսօր կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման եզրափակիչ նիստն էր։

«Կառավարության կցորդ հանդիսացող դատավորները իրենց որոշումներով արժեզրկում են դատական իշխանության անկախությունը». «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է Միքայել Սրբազանի ապօրինի ազատազրկման որոշումը, որը բացառապես  քաղաքական հաշվեհարդար է խոսքի և կրոնի ազատության դեմ։ Կառավարության կցորդ հանդիսացող դատավորները նման որոշումներով արժեզրկում են դատական իշխանության անկախությունը՝  մեծ հարված հասցնելով ժողովրդավարական արժեքներին։ Արդարության վերականգնումը անխուսափելի է։   «Ապրելու երկիր» կուսակցություն

«ՀՀ կառավարությունը ձեռնարկել է առողջապահական համակարգի խորը բարեփոխում։ Ոչ թե աննշան փոփոխություններ, այլ հիմնարար անցում դեպի համընդհանուր ապահովագրություն». Հռիփսիմե Գրիգորյան

Հայաստանի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում «Բանաձեւի վերնագիրը.  «Խրախուսելով առողջապահության համընդհանուր ծածկույթը» Շնորհակալություն, պարոն նախագահ։ Եվ անսահման շնորհակալություն հեղինակին՝ Ստեֆանին։ Դժվար է գտնել բավարար բառեր՝ գնահատելու մարդու իրավունքներին Ձեր նվիրվածությունը եւ դրանց պաշտպանության համար ողջ կյանքի ընթացքում տարած պայքարը, Ստեֆան։ Առողջապահության հասանելիությունը իրավունք է, ոչ թե արտոնություն։ Եվ սա արժե կրկնել թեկուզ հազար

Նստացույց ու հացադուլ՝ Գյումրու եկեղեցու բակում․ մի քանի քաղաքացիներ պահանջում են ազատ արձակել Միքայել Սրբազանին

Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցու բակում մի քանի քաղաքացիներ՝ ի նշան բողոքի, քանի որ թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարի ազատազրկման են դատապարտել, քիչ առաջ անժամկետ նստացույց ու հացադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են ազատ արձակել թեմի առաջնորդին, որը մշտապես բոլոր իշխանությունների օրոք համարձակորեն արտահայտել է իր կարծիքը։ Հացադուլավորները գյումրեցիներին հորդորում են միանալ իրենց ու

Ռազմավարական ենթակառուցվածքները՝ ջրամբարները, էներգետիկ նոր հզորությունները, տեխնոլոգիական ու ինժեներական նախագծերը, որոնք պահանջում են տարիներ, մնում են երկրորդ պլանում. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Ըստ ՀՀ կառավարության կողմից 2026թ․ համար ներկայացված պետական բյուջեի նախագծի, եթե հայացք նետենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային հատկացումներին, ակնհայտորեն պարզ է դառնում, որ ընտրական տարում «ասֆալտի» պակաս չի լինելու։ Թվերը ավելի քան խոսուն են, մասնավորապես․ 2025թ․ բյուջետային հատկացումների համեմատ (289.15 մլրդ դրամ), ՀՀ ՏԿԵ նախարարության

Դրախտի անունը Արցախ է. Մենք դա չhասկացանք. Վերապրում. Լյուդմիլա Քամալյան

Լյուդմիլա Քամալյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։ Փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Ղազախստան, որտեղ կրթություն է ստացել և ամուսնացել: 1980-ականներին ամուսնու հետ վերադարձել է հայրենի Ճարտար, որն ընդունել է նրան գրկաբաց։ Լյուդմիլան ամուսնու հետ հայրենիքում տուն է կառուցել, երկու զավակ մեծացրել: 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, ինչպես հազարավոր արցախցիներ, ստիպված է եղել մահվան

Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության դրսևորե՞լ է բարեկիրթ վարքագիծ, թե ոչ, բարձր է պահե՞լ Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե ոչ. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Քրեական իրավունքը և քրեական դատավարության իրավունքը խախտող և արժեզրկող անձը չի կարող լինել փաստաբանական համայնքի անդամ: Նման անձը չի կարող հավակնել դառնալու փաստաբանական համայնքի անդամ: Կարծում եմ ժամանակն է այլևս այս հարցը համալիր կերպով քննարկելու և դեպքերին պատշաճ գնահատական տալու: Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական

Ռուսոպուլոսն արձագանքել է Մամիջանյանի ելույթին, նշելով՝ «որակումը, թե ԵԽԽՎ-ն «քնած է», անընդունելի է». 168.am

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում բանավեճ ծավալվեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի միջև։ Եվրոպական ինստիտուտներին ուղղված Մամիջանյանի քննադատությունից հետո Ռուսապոլոսը փորձեց արձագանքել։ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանն իր ելույթը սկսեց՝ անդրադառնալով ԵԽԽՎ

Փորձում են ճնշել Վարդան Ղուկասյանի որդու փաստաբանին, քրեական վարույթ են նախաձեռնել

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը կապված է փաստաբան Արամայիս Հայրապետյանի կողմից՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի շահերը պաշտպանելու գործընթացի հետ։ Մեզ հասած տեղեկություններով, քրեական գործում մասնավորապես գրված է․ «2024 թվականի ապրիլի 17-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում

Միքայել Սրբազանը Փաշինյանին քննադատելու համար դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելով՝ մահ պատճառած Փաշինյանին ուղեկցող վարորդը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով. Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Միքայել Սրբազանն ընդամենը Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելով՝ մահ պատճառած նույն Փաշինյանին ուղեկցող վարորդը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Սա է ՀՀ արդարադատության ցուցիչը, այս առումով իշխանավորների մնացած բարբաջանքները պարզ սրիկայություն են»։

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն Աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի՝ հոկտեմբերի 11-ին կայանալիք Հունգարիայի եւ հոկտեմբերին 14-ին՝ Իռլանդիայի հետ արտագնա հանդիպումներին: Դարպասապահներ: Հենրի Ավագյան, Օգնյեն Չանչարեւիչ, Արսեն Բեգլարյան: Պաշտպաններ: Կամո Հովհաննիսյան, Սերգեյ Մուրադյան, Ստյոպա Մկրտչյան, Էրիկ Փիլոյան, Էդգար Գրիգորյան, Գեորգի

«Սա ուղղակի խայտառակություն է։ Երկաթյա մանդատը մուրճ չէ, այլ ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի ձեռքերին». «Մեր ձևով» շարժում

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը Հայաստանում, ազգությամբ հայ դատավորի կողմից այսօր դատապարտվեց 2 տարվա ապօրինի ազատազրկման՝ գործող իշխանություններին քննադատության համար։ Հայաստանի ուժային կառույցների ամբողջ պոտենցիալն այսօր ուղղորդված է իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Սա ուղղակի խայտառակություն է։ Երկաթյա մանդատը մուրճ չէ, այլ ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի ձեռքերին։ Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական

Կառավարությունում քննարկվել են հարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիների հարկային քաղաքականության հայեցակարգային ուղղությունները։ Ներկայացվել են իրականացված վերլուծությունների արդյունքները և առաջարկվող լուծումները, որոնք միտված են հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։ Խորհրդակցության մասնակիցները փոխանակել են կարծիքներ, ինչպես նաև ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է օրենսդրական լուծումներ առաջարկել և ներկայացնել այն Կառավարության

«Այս մեխանիզմը չեզոք, արժանահավատ եւ իրավահեն ձեւաչափ է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի ճանաչման եւ գործարկման համար»․ ՄԱԿ-ում քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ

Դեռ ուշ չէ՝ վերացնելու Ղարաբաղի հայերի էթնիկ զտման հետեւանքները, ասել է ՄԱԿ-ում Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էբի ՄկԴուգըլը՝ Ժնեւում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում։ «Այս շաբաթ լրանում է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից 100 հզր էթնիկ հայերի՝ իրենց հայրենի Լեռնային Ղարաբաղից վտարման երկրորդ տարելիցը։ 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի Հանրապետությանը՝ Ռասայական խտրականության

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն «խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու անօրինական և խայտառակ որոշումը»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու անօրինական և խայտառակ որոշումը։ Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում։ Այս վճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է

«Ժամանակն է, որ մենք մտածենք մեր սեփական «Samsung»-ն ունենալու և աշխարհին վաճառելու մասին». Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2025»-ի բացման արարողությունը

«Առավոտյան ոչ մեկը չգիտեր, որ ԱԺ-ում հայտարարության նախագիծ է լինելու». Գառնիկ Դանիելյանը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության մասին

ԱԱԾ պետն էր գնացել Բաքու: Միայն մի բանի համար պետք է գնաս Բաքու: Որ այնտեղից գերիներ բերես, եթե ոչ ամբողջը, ապա մի զգալի մասին»,-ասաց ընկեր Դանիելյանը:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է ընտրվել Մարինե Մելքոնյանը

Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովն Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին։ Շնորհավորում ենք  դատավոր Մարինե Մելքոնյանին և մաղթում արդյունավետ աշխատանք:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանի արդար իրավունքները վերականգնելու համար

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, դատարանը, շարունակելով ոտնահարել արդարադատության հիմնարար սկզբունքները, Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին դատապարտեց երկամյա ազատազրկման։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է։ Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի

2036-ին նախատեսվում է Հայաստանում նոր ԱԷԿ ունենալ․ ՏԿԵՆ պաշտոնյա

Հնարավո՞ր է Հայաստանում արեւային էլեկտրաէներգիայի մասնաբաժինը ավելացնել՝ տարեկան 20 տոկոսի հասցնելով՝ առանց կուտակումների

Սրբազանի եւ մյուս ապօրինի բանտարկվածների համար պայքարը նախեւառաջ պիտի մղենք մենք՝ հայ ժողովուրդը։ Չէ՞ որ հենց իր զավակների գլխին է ճոճվում յաթաղանի վերածված երկաթե մուրճը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Անաստվածներն ու անհայրենիքներն իրենց սատանեական խրախճանքի մեջ են՝ ինքնահաստատվելով աստվածասեր եւ հայրենատեր մարդկանց ճակատագրերի հաշվին։ Միքայել սրբազանի եւ մյուս քաղբանտարկյալների մասին այսօր առավոտյան, մինչեւ դատավճիռը խոսել էի միջազգային հավաքի ընթացքում՝ նաեւ սեփական օրինակի վրա բացատրելով, թե ինչպես է պոպուլիստ Նիկոլը վերածվել նոր սերնդի բռնապետի։ Հոգու խորքում բոլորը ամեն ինչ

Անհրաժեշտ է, որ կուսակցությունները մշակեն եւ ընդունեն իրենց անդամների վարքագծի կանոններ, որոնք պետք է ներառեն ազնվության վերաբերյալ դրույթներ. Արուսյակ Ջուլհակյան

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ խորհրդարանի փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: «Շնորհակալություն, հարգելի՛ նախագահող, Հարգելի՛ գործընկերներ, Քաղաքական կուսակցությունները չափազանց կարեւոր են ժողովրդավարության համար: Ժողովրդավարությունները չեն կարող գործել առանց դրանց: Սակայն շատ ավելի կարեւոր է, որ քաղաքական կուսակցությունները խոսեն

Լարված իրավիճակ Միքայել Սրբազանի վճռից հետո․ դատավորը լրիվ այլ մեղադրանքով դատապարտեց նրան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելուց հետո սկսվեց վիճաբանություն դատարանի դահլիճից դուրս եկած նրա համակիրների ու Վարդգես Գասպարիի միջև, որը բացականչում էր․ «Ամո՜թ Աջապահյանին»։ Սրբազանի աջակիցներից մեկն էլ հակադարձեց․ «Ինքը կարա սադրի, ես չէ՞, թող խփի»։ Միքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց․ «Մեզ համար կանխատեսելի էր այս դատավճիռը, պատժամիջոցն ու պատժաչափը։ Մի

«Արարատ լեռը հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշն է». երեխաներից յուրաքանչյուրը յուրովի պատկերեց Հայոց սրբազան լեռը

Հետաքրքիր ձևով էր Արարատը պատկերել 16-ամյա Միլենա Եղյանը։ Մասիսները շղթայված ձեռքեր են նրա նկարում։ Նա էլ ասաց՝ հաստատ նկարիչ է դառնալու։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031