Օրվա լրահոսը
Եվրոպական որոշ երկրներ պատրաստ են վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ․ Կոբախիձե
Region Monitor. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մի շարք բարձրաստիճան առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել վերանայել հարաբերությունները և քննարկում սկսել Վրաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու ձգտումներին վերաբերող բոլոր հարցերի շուրջ։ «Մենք հնարավորություն ունեցանք անմիջականորեն խոսել ավելի քան 30 առաջնորդների հետ, և մենք բոլոր այդ առաջնորդների հետ խոսեցինք մեր
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել դիրիժոր Էպիֆանիո Կոմիսի ղեկավարմամբ
«Արմենիա» 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը մեկնարկեց Ալեքսանդր Սպենդիարյանի Օրորոցայինով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր իտալացի դիրիժոր Էպիֆանիո Կոմիսը։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ Փառատոնն ամեն տարի Երևանում հյուրընկալում է անվանի երաժիշտների, որոնց հետ հանդիպումը մեր մայրաքաղաքում եզակի
Գրականագետի դիտարկումները հնարավորություն են տալիս վերանայելու խորհրդային տարիների իներցիայով գաղափարախոսականացված ժամանակավրեպ որակումներն ու բնութագրումները
Լաուրա Մուրադյանն ինքն իրեն «պարգևատրել» է «Անահիտ Չարենց …գիրս մնա հիշատակող» գրականագիտական ուսումնասիրությունների և հոդվածների ժողովածուով:
Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազությունը. Վարդապետյանը պարգևատրվել է մեդալներով
Երևանում այսօր կայացել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստը: Խորհրդի անդամներն են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազները, Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,
Արցախի նկատմամբ կապվածության «կերտումը» Ադրբեջանում. գիտական հետազոտություն. «Գեղարդ»
Ադրբեջանի կողմից Նախիջևանում, Արցախում և այլ վայրերում հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և համակարգված ոչնչացումը վաղուց արդեն հաստատված է բազմաթիվ անառարկելի փաստերով։ Այս քաղաքականության մասին բազմիցս գրվել ու խոսվել է տարբեր հարթակներում։ ԱՄՆ Օհայոյի պետական համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի հետազոտող Լորի Ժորժն Ադրբեջանի այս քաղաքականությունը դիտարկել է նոր լույսի ներքո՝ նշելով, որ դեռ ԽՍՀՄ գոյության վաղ շրջանից
Արցախը դեօկուպացիայի համար կան և մշտապես լինելու են անժամանցելի, անհաշվելի հիմնավորումներ. Ստեփան Հասան-Ջալալյան
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՎ ԲՈԼՈՐ ԱՐՑԱԽԱՏՅԱՑՆԵՐԻՆ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը բացառապես Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 63 պատգամավորների և խմբակցություններում չընդգրկված մեկ պատգամավորի «կողմ» քվեարկության արդյունքում 2025թ. հոկտեմբերի 2-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն հաստատելու վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարություն: Հայտարարության 9-րդ կետում արձանագրված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝… 9. կոչ է անում
Ոստիկանության աշխատակիցներ ներկայանալով՝ քաղաքացուն ձեռնաշղթայել են՝ առևանգել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Դ.Դ.-ն և Կ.Հ.-ն դիմակավորված մոտեցել են ավտոմեքենայից դուրս եկած Տ.Մ.-ին և ներկայացել իբրև Ոստիկանության աշխատակիցներ: Այնուհետև, վերջիններս քաղաքացիական ակոսափող ինքնալից կարաբինով բռնություն գործադրելու սպառնալիքով՝ Տ.Մ.-ի ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ և նստեցրել նույն ավտոմեքենան, ապա լրացուցիչ ստուգումներ կատարելու կեղծ պատրվակով մեքենայով
Բարձրաստիճան ցանկացած պաշտոնի հավակնելու իրավունք պետք է ունենան միայն համապատասխան բարձրագույն կրթություն և մասնագիտական փորձ միաժամանակ ունեցող անձինք. Թաթոյան
Մեր ու մեր երեխաների կյանքի և ճակատագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը պետք է վստահվի միայն այս պահանջներին համապատասխանող անձանց
Թեժ քննարկում ընդդեմ Վրաստանի՝ ԵԽԽՎ-ում․ թուրք պատգամավորները պաշտպանեցին Վրաստանին, հայկական պատվիրակությունը չմասնակցեց քննարկմանը
Վեհաժողովը Վրաստանին քննադատող «Ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանություն Վրաստանում» զեկույցն ընդունեց ձայների մեծամասնությամբ։ Հայկական պատվիրակությունից քվեարկությանը մասնակցեց Արմեն Գևորգյանը։ Նա «ձեռնպահ» է քվեարկել։
Ucom-ը Silicon Mountains 2025 գագաթնաժողովի պլատինե գործընկերն է
Հոկտեմբերի 14-ին Երևանը կվերածվի նորարարության կենտրոնի․ «Արհեստական բանականության անատոմիան» խորագրով կկայանա ամենամյա Silicon Mountains 2025 գագաթնաժողովը։ Ucom-ն այս տարի ևս հանդես է գալիս որպես միջոցառման պլատինե գործընկեր՝ աջակցելով այն հարթակին, որը միավորում է ապագայի լուծումները ստեղծողներին։ Գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր փորձագետներ կբացահայտեն, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարություններ, ինչու
Մենք խնդրել ենք տեսնել ձերբակալված անձանց, և պարոն Ալիևի պատասխանը եղել է՝ ոչ: Հետո մեզ պերսոնա նոն գրատա հայտարարեցին: Եվ, ուրեմն, էլ ի՞նչ կարող ենք անել. ԵԽԽՎ նախագահ. «Ա1+»
«Սա բարդ հարց է», -Ստրասբուրգում «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասում է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։ Իսկ հարցը հետեւյալն էր՝ ի՞նչ միջնորդություն կարող է ունենալ ԵԽԽՎ-ն Բաքվի բանտում գտնվող հայ գերիներին ազատ արձակելու համար։ «Դուք գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ ունենք տարօրինակ հարաբերություններ։ Եվ ես դա տարօրինակ եմ անվանում, որովհետեւ իմ ընտրվելու առաջին օրը հենց այն
Հայտնի է՝ ինչպես են պաշտոնազրկելու Գյումրու քաղաքապետին․ նրա դեմ քննչականում սկսվել է նոր իրավական գործընթաց
Aravot.am-ի բացառիկ տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազությունը լրատվական մի քանի կայքերից առանձնացրել է Վարդան Ղուկասյանի հարցազրույցները Ռուսաստանի Դաշնության հետ միություն կազմելու մասին ու դրանք սեպտեմբերի 29-ին ուսումնասիրման ուղարկել ոստիկանության ՔՈԳ վարչություն։
Ծիծաղելի են հնչում 8000 կՎտ/ժ-ի հավելագրման մասին ՔՊ-ականների հայտարարությունները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե
«Ծիծաղելի են հնչում 8000 կՎտ*ժ-ի հավելագրման մասին ամպագոռգոռ հայտարարությունները ՔՊ-ականների կողմից»
Այստեղ էլ մնալ չի լինում, ինչքան շուտ գնանք, էնքան լավ, էլ առաջվանը չի ամենը. ի՞նչ է պատմում Ազատի կացարանի զինծառայողներից Հայկի ընկերուհին
Հայկն ասում էր՝ ո՞վ է հավատում, որ ստեղից տուն կգնա, զինծառայողի ընկերուհին մանրամասներ է պատմում
Ռոբերտ Սիմոնյանը` Սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն
Ինդոնեզիայում անցկացվող Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության 58 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ռոբերտ Սիմոնյանը 5։2 հաշվով հաղթեց Տաջիկստանի ներկայացուցիչ Անուշերվոն Նազառդոզային և հռչակվեց Սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Հնարավոր է միաժամանակ զարգացնել հանքարդյունաբերությունը եւ տուրիզմը. Գեւորգ Պապոյան
Նախարարը նկատում է՝ միմյանց չեն հակասում կառավարության երկու գործունեությունները՝ Ամուլսարի հանք շահագործելը եւ Ջերմուկում հսկայածավալ ներդրումներ անելը՝ տուրիզմի զարգացման նպատակով։ Ասում է բոլոր, այդ թվում նաեւ բնապահպանական ռիսկերը պետք է բալանսավորել, որպեսզի հանքարդյունաբերությունը չխանգարի զբոսաշրջությանը։
Եվրամիությունը Եվրոպային փաստացի մղում է պատերազմի. Արտակ Զաքարյան
ԵՄ-ում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ռազմական կուրսի ուղղակի ազդանշան են։
Քֆուրը, սաղ դնում ենք մի կողմ, ինչ ասել ես, էստեղ ասա տղավարի, թող բոլորը իմանան. ծնողները հայհոյանքներ, վիրավորական խոսքեր ասացին
Ես քեզ հարցրի, որտեղ պետք լինի, դա կասե՞ս, դու ասացիր՝ հա, մի ուրիշ բառ էլ ասացիր՝ չասողը էս ինչի տղա է: Հիշո՞ւմ ես. ծնողը՝ հոգեբանին
Օտարերկրացիները Հայաստանում թմրամիջոցներ են իրացրել, ստացված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով խմբի կազմում նաև ՀՀ քաղաքացիներ են ընդգրկվել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել և հետագայում իրացրել առանձնապես խոշոր չափերով
Ամուլսարի հանքում աշխատում է 550 մարդ, 400 միավոր ծանր տեխնիկա․ Հայկ Ալոյան
Շինարարական աշխատանքների ավարտի հստակ ժամկետներ Հայկ Ալոյանը չի նշում, ասում է՝ դրանք ամիսներ կտեւեն։
Պետությունը փաստացի գերադասում է բնակարանաշինության սուբսիդավորումը՝ ռազմարդյունաբերական հզորությունների կառուցման փոխարեն. Դավիթ Անանյան
Ի՞նչ ուղի է ընտրում Հայաստանը․ ապավինել սպառողական շինարարական բումի՞ն, թե՞ կառուցել սեփական տեխնոլոգիական և ռազմական հզորությունը։
Շատ հուզիչ է եւ ուրախացնող, իմ «Կոնդը» եւ «Սպիտակ քաղաքը» եւս ժամանակին «Պոմպիդու»-ում են ցուցադրվել. Հարություն Խաչատրյան
«Ժորժ Պոմպիդու» կենտրոնը հերթական հարթակ չէ, դա Եվրոպայի սրտում՝ Ֆրանսիայում, կինոյի երկրում ամենակարեւոր կենտրոններից մեկն է: Այդտեղ ցուցադրվելով՝ Հայաստանը ներկայանում ենք որպես բարձր արվեստի երկիր: Այն ֆիլմերը, ինչ մեր սիրելի մաեստրոն ստեղծել է տասնամյակներ ի վեր, այսօր էլ արդիական են՝ համաշխարհային արվեստի համատեքստում: Մաեստրոյի արվեստով մեր կինոն ներկայանում է համաշխարհային հարթակում»,-ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:
Պարզվում է՝ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, ինչ-որ մի բավականին երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի. Փաշինյան
Երբ շինարարության տեմպն ակտիվացավ, զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա
«Թեւերը քշտած, մի քանի հոգի, այդ թվում նաեւ նախարարը՝ պետք է աշխատեն»․ Գեւորգ Պապոյանն այն մասին, թե ինչպե՞ս ներդրումներ բերել Հայաստան
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի համար այս քննարկումը «տնեցիքով բամբասանք» է հիշեցնում, քանի որ ֆինանսների նախարարն ու ՊԵԿ նախագահը ներկա չեն։ Վահագն Համբարձումյանը դժգոհ է՝ ՊԵԿ-ը շատ կոշտ վարչարարություն է իրականացնում՝ քրեական գործերի հարուցմամբ, մինչդեռ վարչապետն իր ելույթում ասում է՝ ոլորտը տնտեսության լոկոմոտիվն է
Արտադրել ավելի շատ՝ ավելի քիչ ռեսուրսներ օգտագործելով. թեման՝ Եվրոպական գյուղատնտեսական հանձնաժողովի նստաշրջանի օրակարգում
Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անդամ երկրները քննարկում են պարենի և գյուղատնտեսության ոլորտի հրատապ խնդիրները Հոկտեմբերի 2-ին Բուդապեշտում, Հունգարիա մեկնարկեց Եվրոպական գյուղատնտեսական հանձնաժողովի հերթական նստաշրջանը, որը երկամյա քննարկումների կարևոր հարթակ է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար՝ պարենի և գյուղատնտեսության հետ կապված հարցերի շուրջ։ Հերթական՝ քառասունչորսերորդ նստաշրջանի գլխավոր թեման է «Արտադրել ավելի
Գարուշը բուշլատը գցեց վրեն, դռնից թռավ. այս տեղեկությունը ծնողներին հայտնած հոգեբանը հրաժարվեց ասածներից
Դա իմ կարծիքն է եղել, ինձ ոչ ոք դա չի ասել, ես չեմ կարող հիմնավորել. հոգեբան
«Տուն լահմաջո»-ի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ բնույթի խախտումների հետևանքով
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Բևեռային ոճ» ՍՊԸ-ին պատկանող «Տուն լահմաջո» հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Տերյան): Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։ Մասնավորապես՝ պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի էր լվանալ և ախտահանել, առաստաղները և վերին ամրությունները չեն կանխարգելել կեղտի
«Արարատ Միրզոյանի ասածից պարզ չէ, թե բացի Սահմանադրության փոփոխության պահանջից, Ադրբեջանն էլ ի՞նչ նոր նախապայմաններ է ներկայացրել Հայաստանին»
«Այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը Թուրքիան ու Ադրբեջանը մշտապես քննարկել են Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապի համատեքստում եւ այդ ձեւակերպումը չեն կապել Հորադիզ-Զանգելան երթուղու հետ»։
ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահ ուժերի հետ՝ բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Ողջունում ենք ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության գործընկերներին Հայաստանում։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահ ուժերի հետ՝ իրականացնելու կարողությունների գնահատում և բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները՝ «Բացերի/հնարավորությունների վերլուծության գործընթացի» միջոցով։ Այս վերլուծական մեթոդաբանությունը, որը հաջողությամբ կիրառվել է
Ահազանգ իրավապահներին. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գազալցակայանն ապօրինի ընդլայնվել է
Իսկ նախկին քաղաքապետը միջոցներ չի ձեռնարկել նշված ապօրինի շինություններն ապամոնտաժելու կամ հետեւանքները վերացնելու ուղղությամբ:


















































