Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են լռում արցախցիները, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախ վերադարձի անհնարինության մասին

«Նման տեսակետներն ընդունելի չեն եւ արցախահայությունը իր բնօրրանը վերադառնալու իրավունքն ունի՝ պատմականորեն, փաստացի, թե իրավական տեսանկյունից։ Ու մարդիկ, համենայնդեպս, ձգտում են վերադառնալ հայրենի օջախներ»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը: «Եթե ամեն հարց պետք է լուծել ագրեսորի ցանկությամբ, դա դեռ չի նշանակում՝ «խաղաղությանը

Պատմությունը չի ների նրանց, ովքեր իրենց ձեռքով սև բիծ թողեցին ազատ Հայաստանի պատմության վրա՝ հալածելով Աստծու ծառաներին և ժողովրդի ձայնը հասցնողներին. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է նախօրեին Երևանում Միքայել Սրբազանի դեմ կայացրած դատավճիռը, որը մեր օրերի պատմության ամենաամոթալի էջերից մեկն է։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրագույն հոգևորականը բանտարկվում է՝ իր խոսքերի և համոզմունքների համար։ Դա մեր հասարակության մեջ առաջացնում է խորին վրդովմունք և ցավ, քանզի մենք ականատես ենք լինում այնպիսի հալածանքների,

ԶՊՄԿ-ի հետ մենք աշխատում ենք վստահության մթնոլորտում ․ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյան

Ծաղկաձորում շարունակվում է«Հայաստանի հանքարդյունաբերություն» («Mining Armenia Forum 2025») երկօրյա համաժողովը Կապանը խոշոր ազդակիր համայնքն է, քանի որ գործում են երկու հանքարդյունաբերական հսկաներ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Կապանի լեռնահարցստացման կոմբինատը»,-հոկտեմբերի 4-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն» («Mining Armenia Forum 2025») համաժողովի ժամանակ նշել է Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ Ըստ համայնքի ղեկավարի՝ հանքարդյունաբերությունը մեր համայնքի կյանքի մի մասն է

«Փաշինյանը, որը հստակ լծված է պետության կազմաքանդման գործին, հասկանում է, որ ադրբեջանական մոդելի պետությունը Հայաստանում չի կարող կառուցել». Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Երեկ հանրային դաշտում շատերը արդարացիորեն դատապարտեցին Միքայել Աջապահյանի ակնհայտ ապօրինի ազատազրկումը։ Պարզից էլ պարզ է՝ Միքայել արքեպիսկոպոսի ազատազրկումը իշխանության կողմից հենց հանրային կարծիքի ու խոսքի ազատության նկատմամբ ցենզուրայի սահմանման ակներև քայլ է։ Գերագույն գլխավոր «ստատուսագիրը» մի քանի խնդիր է փորձում լուծել այդ քայլով։ Նա հստակ փորձում է

Արարատ Միրզոյանի հայցերը դատարաններում աճում են

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 28-ին դիմել է Երեւան քաղաքի քաղաքացիական դատարան ընդդեմ Հայկ Դեմոյանի` պահանջելով «պարտավորեցնել Հայկ Դեմոյանին հրապարակայնորեն հերքել Armlur TV Յութուբյան ալիքում հրապարակված «Թանգարանից գողացված գրքերի գործով ԱԳ նախարարից եւ պատգամավորից բացի կա եւս մեկը. ո՞վ է նա» վերտառությամբ տեսանյութում արված հայտարարությունը: Միրզոյանը նաեւ պահանջել է Հայկ Դեմոյանից՝ հօգուտ Արարատ

Հայ դատը ներկայացրել է Պետդեպի նամակը. ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում

ԱՄՆ հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հանձնառությունը՝ «ապահովելու Արցախի փախստականների վերադարձը, հայկական գերիների ազատ արձակումը և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությունը»: Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թրամփ-Վանսի վարչակազմը, անցած շաբաթ աննախադեպ քայլ կատարելով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն խրախուսում է Երևանին և Բաքվին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»: 2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելը բացառիկ անօրինականություն է, բացառիկ անարդարություն. Վազգեն Մանուկյան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելը բացառիկ անօրինականություն է, բացառիկ անարդարություն և ժամանակակից համաշխարհային քաղաքակրթության հիմնական սկզբունքների կոպիտ ոտնահարում։ Այս դատավճիռը նաև մարտահրավեր է մեր հասարակությանը, «ինչ կուզենք՝ կանենք» բանաձևի իրականացման նոր փուլ։ Վազգեն Մանուկյան ԱԺՄ նախագահ 04․10․2025

Կալանավորը «Նշված մեղրին տիրանալու դիտավորությամբ» մեղր է հափշտակել

Առաջին անգամը չէ, որ կալանավորը հեռախոսը ձեռքին կալանավայրից որեւէ հանցափորձ է կազմակերպում: Որպես կանոն, նա ակտիվ օգտատեր է «List.am» կայքի, ինչպես այս դեպքում էր: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Արշակ Թամրազյանը պատժի կրման ընթացքում Աննա Հարությունյանի հետ «նախնական համաձայնությամբ խմբի կազմում» խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 4.360.000 ՀՀ դրամի մեղր իր տարաների հետ միասին: Ա. Թամրազյանը 2017 թ. սեպտեմբերի 10-ին «List.am» ինտերնետային կայքում որոնման միջոցով

Դավիթ Գրիգորյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի ԲԴԽ-67-Ո-129 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վարդան Ղուկասյան. «Գյումրին իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի: Գիտեմ` նա հոգով մեզ հետ է, սրտով՝ ուրախ և պինդ կամքով»

Գյումրիի  քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը «Սիրելի’ հայրենակիցներ Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Գյումրին 22-րդ անգամ  նշում է «Քաղաքի օր» տոնը:  Այն ոչ միայն հայրաքաղաք Գյումրիինն է, այլեւ նրանց, ովքեր   սիրում են Գյումրին,  գյումերցիներին, հարգում են մեր ավանդույթներն ու մշակույթը, նրանց, ում համար  Գյումրին հարազատ, ջերմ ու տաք օջախ է: Գյումրին և գյումրեցիները  ամեն օր են  գրում  քաղաքի

Բուժառուները պետք է հասկանան, որ ռինոպլաստիկան մոգական լուծում չէ. այն բժշկական միջամտություն է

Գեղեցկության ձգտումը հաճախ մարդկանց մղում է դիմել պլաստիկ վիրաբուժության։ Սակայն ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ, ինչպե՞ս պետք է անցնել վերականգնման փուլը, եւ ինչո՞ւ է կարեւոր վստահել ճիշտ մասնագետի։ Այս եւ այլ հարցերի շուրջ Aravot.am-ը զրուցել է պլաստիկ վիրաբույժ Արտյոմ Բեգլարյանի հետ։ -Բժիշկ Բեգլարյան, վերջին տարիներին, ռինոպլաստիկայի պահանջարկը նկատելիորեն աճել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ – Ռինոպլաստիկայի

Հայաստանի անտառներում եւ սարերում գտնվող, պետության կողմից իբր պահպանվող հին վանքերն ու եկեղեցիները քանդվում-քայքայվում են. «Հրապարակ»

Մայիսի 29-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Վերջերս մի քանի եկեղեցիներ, տաճարներ, բառիս բուն իմաստով, «տաճար» մոմ վառելու այցելելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարց եմ տալիս՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որն այսօր կառավարում է ո՛չ կառավարությունը, ո՛չ ՊՈԱԿ-ը: Մենք խնդիր դնո՞ւմ ենք այդտեղի սանիտարական վիճակի համար: Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են,

«Արևմտյան Ադրբեջանի արհեստագործություն» նախագիծը Նյուրնբերգում

2025 թվականի սեպտեմբերի 24-ից ադրբեջանական մեդիայում հայտնվեց տեղեկատվություն «Կիրառական արվեստի նմուշների պահպանման և տարածման աջակցություն» հասարակական միավորման կողմից Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի «Թուրքական պատմության և մշակույթների» թանգարանում անցկացված «Արևմտյան Ադրբեջանի արհեստագործություն» նախագծի ավարտի մասին։ Նպատակն էր եվրոպացիներին ներկայացնել «Ադրբեջանի հարուստ մշակութային ժառանգությունը»: Գերմանիայում անցկացվող այս շարքի միջոցառումների գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ «Թուրքիայի պատմության և մշակույթների» թանգարանի հիմնադիր

ՔՊ-ում չեն կարողանում կամ չեն ցանկանում ճշգրիտ արտացոլել 2023թ․ մուտքերի եւ ելքերի ողջ պատկերը. «Հրապարակ»

Կուսակցական նվիրատվությունները վերջերս հաճախ են բուռն քննարկումների, փոխադարձ մեղադրանքների առարկա դառնում։ Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ ընդդիմադիր կուսակցությունները հրապարակեն իրենց ֆինանսական աղբյուրները, ակնարկում է, որ հակառակ դեպքում սա կարող է ընտրություններին չմասնակցելու պատճառ դառնալ, հայտարարում է, թե պետք է օրենքը փոխել եւ ստիպել, որ ներկուսակցական ընտրությունները դառնան թափանցիկ եւ այլն։ Մյուս կողմից՝ հենց իր ղեկավարած

ՔՊ-ին կարելի է առաջարկել, որ մի հպարտ հայտարարություն էլ ընդունեն Արցախում «խաղաղության» հաստատման մասին. «Փաստ»

Նախօրեին ընդունվեց ԱԺ հայտարարություն, բավականին ճոռոմ վերնագրով՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ»՝ նվիրված օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանի ու Ալիևի նախաստորագրած «հռչակագրին» ու Սյունիքի մարզով Հայաստանի թշնամիներին ազատ անցուդարձի ճանապարհ տրամադրելուն: Սակայն այս քաղաքական փաստաթղթի հետ կապված խնդրահարույց են ոչ միայն անվանումը, բովանդակությունը, այլև ընդունման եղանակը, միջավայրը, մի խոսքով՝ այն ոտքից գլուխ խնդրահարույց է

Այն, ինչ ստորագրվեց օգոստոսի 8-ին եւ հռչակվեց որպես հարցի վերջնական լուծում, անորոշ է ու անհասկանալի մանրուքներ է պարունակում». «Հրապարակ»

Կոպենհագենում Ալիեւի հետ մի բաժակ սուրճի շուրջ Նիկոլ Փաշինյանի հանդիպման օրը իշխանությունը հապճեպ ու անսպասելի կերպով արտահերթ նիստով ԱԺ օրակարգ բերեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծը, որի քննարկումն անցավ առանց ընդդիմության: Թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ «Պատիվ ունեմ»-ը հայտարարությամբ ասացին, որ չեն մասնակցելու իշխանական օրակարգի սպասարկմանը: Այդ ընթացքում ՔՊ-ն հասցրեց մերժել «Հայաստան»

Փարաքարում 3 ընտանիք լքել է տունը. Գյուղացիները ահազանգում են՝ իրական հանցագործները շարունակում են մնալ դրսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը շարունակում է լարված պահել իրավիճակը։ Հիշեցնենք, որ կրակոցների հետեւանքով սպանվեցին համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ այցելել է Փարաքար եւ արձանագրել, որ համայնքի բոլոր փողոցներում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության ներկայացուցիչները։ Ամեն անկյունում կանգնած են

Ինչո՞ւ են փողերը «փախչում» Հայաստանից, և ո՞ր երկրներ են գնում դրանք. «Փաստ»

Փողի ներհոսքի ամենամեծ աղբյուրը կրկին Ռուսաստանն է՝ յոթ ամսում փոխանցվել է 2,1 միլիարդ դոլար, ինչը կազմում է ներհոսքի ավելի քան երկու երրորդը

Աննա Հակոբյան. Ավարտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրում է. «Ավարտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը։ Այն կարդում էի իմ գիտական գրքերին զուգահեռ, դա էր պատճառը, որ մի քիչ երկար տեւեց։ Վստահ եմ՝ Հայաստանում մասնագետները հրատարակվելուց անմիջապես հետո կարդացած կլինեն այն, իսկ նրանց, ում հետաքրքրությունների շրջանակից դուրս է միջազգային հարաբերությունների մասին գիրքը, բայց շատ կուզեն իմանալ, թե ինչ

Անդրանիկ Քոչարյանն իրավացի է․ այն, ինչ տեղափոխվում էր «վարչապետի բորտով», իսկապես էլ էական ազդեցություն է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքի և արդյունքների վրա. «ՉԻ»

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «վարչապետի բորտը» նույնպես օգտագործվել է Հայաստան զենք-զինամթերք ներկրելու նպատակով։ «ՉԻ»․ Ամեն անգամ, երբ իշխանական թիմում Անդրանիկ Քոչարյանի գործերը վատանում են, նա շտապում է էքսցենտրիկ հայտարարություններով մտնել Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, աչքը և այդպիսով ամրապնդել իր դիրքերը։

Գործարքներում հաճախ մեկը խաբեբա է, մյուսը՝ «լոխ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարիներ առաջ՝ 1987-ին, գիրք է հրատարակել (լրագրող Թոնի Շվարցի հետ համահեղինակությամբ), որը կոչվում է «Գործարքի արվեստը»՝ «The Art of the Deal»: Ըստ ամենայնի, քաղաքականությանը նա նույնպես մոտենում է այդ տեսանկյունից՝ երկու կողմերին պետք է թվաբանորեն ձեռնտու լինի գործարք կնքել: Օրինակ, Պուտինը չի համաձայնում Ուկրաինայի հարցով գործարքի՝ մտածելով, որ իր դիրքերը շատ

«Թրամփի ուղի»-ով սպառազինուած եւ խաբուած ՔՊ-ական այս «Ազգային Մեծաքանակ Փորձանք»-ը արդեօք վաղն ալ վիթխարի «Թրամփի պա՞տ» մը պիտի կառուցէ. «Հայրենիք»

Մարդ որքա՜ն տխմար, ապուշ եւ սահմանափակ ուղեղով պիտի ըլլայ, որ չհասկնայ, թէ ի՞նչ է (նախա)ստորագրուած համաձայնութիւնը՝ Օգոստոս 8-ին, Ուաշինկթընի մէջ, Հայաստանի, Ատրպէյճանի եւ Ա.Մ.Ն.-ի միջեւ: Շաբաթները իրարու վրայ կը գումարուին, սակայն ստեղծուած թնճուկը, պարզուելու փոխարէն՝ աւելի՛ կը բարդանայ Մ.Ա.Կ.-ի եւ ապա Եւրոխորհրդարանի բեմահարթակներէն հնչող «աւետիսներ»-ով: Նորութիւն չէ ջայլամին պատմութիւնը, որ գլուխը հողին տակ պահելով՝ կը

2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 7.4 մլրդ դրամով. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. «2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 7.4 մլրդ դրամով։ Պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 13 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավել են 13.9 տոկոսով կամ 245.6 միլիարդ դրամով։ Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված

ՔՊ-ականները քննարկել են հանրային հաղորդակցությանը, Վաղարշապատ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ակունք Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Հունան Ռուբենյանի թեկնածությունը, Ջրվեժ ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում՝ Նորայր Սանթրոսյանի թեկնածությունը։ Քննարկվել են հանրային հաղորդակցությանը, ինչպես նաև Վաղարշապատ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցեր։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Աջապահյանի պատժի չափն ակնհայտորեն քաղաքական մոտիվացիայով տրված անհամաչափ խիստ պատիժ է». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աջապահյանի պատժի չափը (ձևը) ադեկվատ չի: Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքում հանցագործության առկայության մասին գրությունը, դեռ անցյալ տարի, ստորագրել եմ նույն ձեռքով, որով գրում եմ այս տեքստը։ Այո, ռազմական հեղաշրջման կոչ անելը քրեական օրենսգրքով արգելված ու պատժելի է։ Աջապահյանը կատարել է այդ արարքը։ Բայց,

«Սա Հայոց Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական արշավի բացահայտ դրսևորում է, որով ոտնահարվեց Միքայել Սրբազանի խոսքի և կրոնի սահմանադրական ազատությունը». Արման Թաթոյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերշ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարով ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը քաղաքական հրահանգով ակնհայտ խտրական քրեական հետապնդման ու ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետեւանք է: Սա Հայոց Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական արշավի բացահայտ դրսևորում է, որով ոտնահարվեց Միքայել Սրբազանի խոսքի և կրոնի սահմանադրական ազատությունը, դրսևորվեց անթաքույց խտրականություն։ Այս ամենն իշխանությանն անհրաժեշտ

Գառնիկ Չոլակյանը հրաժարվեց հրում վարժության վերջին մոտեցումից

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականից այսօր առաջինը պայքարի մեջ մտավ 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Մեր ծանրորդը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 123 կգ ծանրաձողը, սակայն այնուհետեւ չկարողացավ հնազանդեցնել 128, ապա 130 կիլոգրամները եւ այս վարժությունում պայքարն ավարտեց 8-րդ հորիզոնականում: Հրում վարժությունը Գառնիկ Չոլակյանն սկսեց 152 կգ-ից, որը հաջող ստացվեց:

Հնարավո՞ր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքներին. Եվրոպական խորհրդարանի պատգամավորը հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Հանձնաժողովին

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե` հնարավո՞ր է արդյոք ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքներին։ Ամբողջական հարցադրումը հետևյալն է․ «Ադրբեջանը վերջերս հրահանգել է փակել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը, որը միակ միջազգային կառույցն էր, որ պարբերաբար մուտք ուներ հայ պահվող անձանց մոտ։ Այս քայլով փաստացի

«Երբ հոգևոր առաջնորդին, որը պարզապես իր մտահոգությունն էր արտահայտել երկրի ճակատագրի վերաբերյալ, դատապարտում են ազատազրկման, դա ազդանշան է դառնում ողջ հասարակությանը». Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Միքայել Սրբազանի դատավարությանը: «Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելը խիստ մտահոգիչ է։ Այս գործը, որտեղ մեղադրանքը հիմնված է «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» վրա, ևս մեկ ապացույց է, որ Հայաստանում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031