Օրվա լրահոսը

Սպառողների հետ կնքվող պայմանագրերում չի կարող ինքնաբերաբար երկարաձգման պայման ներառվել, եթե ապահովված չեն մի շարք պահանջներ

Պայմանագրի երկարաձգումից հրաժարումը չպետք է սպառողից պահանջի ավելի շատ ջանքեր, քան պայմանագրի կնքումը։

Հիմնավորման կարիք ունի մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը 7 տարեկանը լրացած երեխաներին միանգամից երկրորդ դասարան ընդգրկելու հարցը. ՄԻՊ

ՀՀ մարզերում մի շարք համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններ շարունակում են մնալ վճարովի, առկա են նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ և այլն։

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի վերանորոգման նախագծային աշխատանքներում արձանագրվել են մի շարք թերություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» և ««Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ներ: Նախարարը շրջել է հաստատությունների տարածքներում, հետևել շինարարական և նախագծման աշխատանքների ընթացքին։ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի վերանորոգման նախագծային աշխատանքներում արձանագրվել են մի շարք թերություններ, որոնց կապակցությամբ նախարար Արսեն Թորոսյանը հստակ հանձնարարականներ է տվել՝ կարճ ժամկետներում շտկել

YoHealth-ի հովանավորությամբ մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան» միջոցառումը

Սեպտեմբերի 30-ին Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Գիտության շաբաթ» ամենամյա միջոցառումների շարքը, որն այս տարի կրում է «Զարգացնել գիտությամբ» կարգախոսը։ Միջոցառման գլխավոր հովանավորը YoHealth-ն է։ Միջոցառման հիմնական իրադարձությունը Գիտության փառատոնն է, որը կընթանա մինչև հոկտեմբերի 5-ը։ Նպատակն է գիտությունն ավելի մոտ և հասկանալի դարձնել յուրաքանչյուրի համար, ցույց տալ նրա կիրառական նշանակությունը, ինչպես նաև ոգեշնչել դպրոցականներին

Վերականգնվել է պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում տնտեսվարողի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 436 մլն 883 հզր 246 ՀՀ դրամի վնասը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

Վալերի Գերգիևը Կոմիտասի անվ. պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հայ մեծանուն երաժիշտներին, որոնցից շատերը եղել են իր ընկերները

Այսօր առավոտյան, Վալերի Գերգիևն այցելեց Կոմիտասի անվ. պանթեոն իր հարգանքի տուրքը մատուցելու հայ մեծանուն երաժիշտներին, որոնցից շատերը նաև եղել են իր կոլեգաներն ու ընկերները` Ալեքսանդր Հարությունյան, Էդուարդ Միրզոյան, Գեղամ Գրիգորյան, Օհան Դուրյան, ինչպես նաև Կոմիտաս և Արամ Խաչատրյան։ Գերգիևին պանթեոնում ուղեկցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Գեղամ Գրիգորյանի ընտանիքի

«Ամո՜թ, ամո՜թ, Սրբազա՜ն, Սրբազա՜ն» 2 տարի ազատազրկում Միքայել Սրբազանին

Հեռացող Սրբազանի հետևից էլ բացականչեցին․ «Սրբազա՜ն, Սրբազա՜ն», ինչին ի պատասխան՝ Միքայել Սրբազանը շուռ եկավ և ձեռքերը բարձր պահած՝ հանգստացրեց նրանց. «Կտեսնվենք»:

«ETERNIA» շոուի տոմսերի արժեքի շուրջ «Tashir Arena»-ի մեկնաբանությունը

««Tashir Arena»-ի մամուլի ծառայության մեկնաբանությունը «ETERNIA» շոուի տոմսերի արժեքի շուրջ հրապարակումների առիթով հարկ ենք համարում նշել հետևյալը: Ներկայացման տոմսերը գնային լայն շրջանակ ունեն՝ սկսած 5 000 դրամից։ Այս մոտեցումը յուրաքանչյուր, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքի համար հնարավորություն է ստեղծում ընտրելու հարմար տարբերակ և շոուին ներկա լինելու մատչելի գնով։ Բացի այդ, մշակվել է արտոնությունների և զեղչերի ճկուն

Գիտե՞ք, մինչև ՔՊ-ական կառավարումը, ՀԷՑ-ում որքան հավելագրում ենք հայտնաբերել 2025 թ.-ին։ Պատասխան՝ 10 անգամ շատ. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը ՀԷՑ-ի ժամանակավոր ՔՊ-ական կառավարիչը տվյալ է հրապարակել, որ ընկերությունում հայտնաբերել է 8.320 կՎտ/ժամ հավելագրում։ ՔՊ-ական մի քանի թերթ էլ հուզիչ մտքեր են գրել՝ «վերջապես բան են գտել» իրենց կարծիքով։ Գիտե՞ք, մինչև ՔՊ-ական կառավարումը, ՀԷՑ-ում ինչքանի հավելագրում ենք հայտնաբերել 2025 թվականին։

Խաղաղությունն ունի իր մարտահրավերները, հակամարտություններն՝ իրենցը, բայց դրանք հաղթահարվում են առաջին հերթին մարդկանց, տաղանդավոր մարդկանց՝ ինժեներների, գիտնականների շնորհիվ. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 3-ին մասնակցել եւ ողջույնի խոսքով է հանդես եկել «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2025» միջոցառմանը: Հակոբ Արշակյանը նախ շնորհավորել է ներկաներին այն կարեւոր փաստի առնչությամբ, որ տարվա ամենամեծ ինժեներական միջոցառումն արդեն անցկացվում է «Ինժեներական քաղաքում»: «Կարեւոր է նշել, որ այս պարարտ հողը, որի վրա ամեն սերմ աճել եւ ծաղկում է, պայմանավորված

Պաշտոնական վարկածը առավոտ շուտ ոնց հնչեց, մենակ էդ ուղղությամբ է գնում. Գաբրիել Կիրակոսյան

Ես համոզված եմ, որ այդ մահճակալների ծռվելը եղել է շատ-շատ բարձր ջերմաստիճանի արդյունքում, որովհետեւ վերեւից էլ հող է թափել, բայց երեխեքը մոխրացած վիճակում են: Այսինքն՝ ինչ ջերմաստիճան է եղել, որ նույնիսկ հողը չի պահել երեխեքին, որ էդ աստիճանի այրվել են:

Արդեն իսկ առկա են դրական տեղաշարժեր դեպի ավելի պատասխանատու եւ կայուն հանքարդյունաբերություն. Դավիթ Խուդաթյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը: Երկօրյա ֆորումին մասնակցում են Կառավարության, հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային մասնագետներ, ներդրողներ, փորձագետներ։ Իր ելույթուն նախարարն ընդգծել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը երկրի տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին. այն արդյունաբերության և արտահանման մեջ կարևոր դերակատարում ունեցող

Շարունակում է օրակարգային մնալ զենք-զինամթերքի ապօրինի պահման և թմրամիջոցների դեմ պայքարը. ոստիկանությունը հատկապես այդ հարցերում պետք է անզիջում լինի. Արամ Ղազարյան

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Համայնքային ոստիկանության Սիսիանի և Գորիսի բաժիններում: Մասնակցում էր նաև Ոստիկանության պետի տեղակալ-Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Ներկայացնելով նախարարության առաջնահերթությունները՝ Արամ Ղազարյանը ընդգծել է համայնքների հետ սերտ աշխատանքի, իրավախախտումների և հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև թեթև և միջին ծանրության հանցագործությունների բացահայտման գործընթացում համայնքային ոստիկանների

«Միքայել Սրբազանի վճիռն ի սկզբանե՝ դատավարության սկսման առաջին պահից դրված է դատավորի սեղանին»․ Արմեն Ներսիսյան

«Մեղադրական եզրակացությունը հրապարակելու ժամանակ, երբ դատավորը հևալով, մի կերպ կարդում էր՝ երևի թե սեփական էությանը դեմ գնալով, արդեն իսկ հասկանալի էր, որ վճիռը դրված է սեղանին, գուցե փոխվի՝ կախված հնչող զանգից ու տրամադրություններից»,-ասում է Արմեն Ներսիսյանը:

Հայաստանում «Ամերիա» բանկի միջոցով միայն 5 հազար հոգի հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից է աշխատավարձ ստանում

«Ամերիա» բանկը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ամենամեծ վարկային պորտֆելն ունի

«Միջանցքի» պատմությունը. նոյեմբերի 9-ից՝ օգոստոսի համաձայնագիր

Թեև որևէ տեղ նշված չէր, որ այդ ճանապարհը արտատարածքային միջանցք էր լինելու, 2022 թվականի ամռանը, հղում անելով հենց այդ կետին, Հայաստանում տեղակայված ռուս սահմանապահները սկսեցին Նախիջևան-Ագարակ-Մեղրի-Նռնաձոր-Ադրբեջան ճանապարհը դարձնել միջանցք:

Հանձնարարեք ձեր դեսպաններին՝ այցելել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին։ Արեք դա անհապաղ՝ ապացուցելու, որ Եվրոպայում դեռ հավատում են մարդասիրությանը. Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Մեծագույն ամոթ է, բայց նույնիսկ չգիտենք անգամ Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր եղբայրների ճշգրիտ թիվը։ Հնարավոր է՝ նրանցից ոմանք այլևս ողջ չեն. Մամիջանյան

Չէր կարող Հայկը 00:30-ին հեռախոսով խոսել ընկերուհու հետ ու դրանից 10 րոպե հետո բռնկված հրդեհից շմոլ գազով թունավորվել, այրվել. Նորիկյան

Այս քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների արժանահավատության, դրանց նկատմամբ վստահության ճգնաժամ կա. Նորիկյան

Նոր ժողովածուն անդրադառնում է Կուր-Արաքսյան մշակույթի ավարտին և Միջին բրոնզեդարյան շրջանի սկզբին

Բելգիայում լույս է տեսել «Բադալյան Ռ., Պերելյո Բ. (խմբ.), Կուր-Արաքսյան ֆենոմենի ավարտը․ Հարավային Կովկասում Վաղ բրոնզից Միջին բրոնզին անցման ժամանակագրական և մշակութային ասպեկտները, Արաքս III․ Կովկասյան տարածաշրջանի և հարակից շրջանների հնագիտության ու պատմության ուսումնասիրություններ, Բրեփոլս, Տյորնհաութ 2024» («Badalyan R., Perello B. (ed.), The End of Kura-Araxes Phenomenon: The Chrono-Cultural Aspect of the EB/MB Transition in

Ակնկալում եմ որոշումը կամ արձագանքը՝ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների անարգված շիրմաքարերը փոխելու հարցում

Ամեն անգամ Եռաբլուր այցելելիս ահագնանում է ցավս ու զայրույթս․ քանի՞ հազար մարդ, այդ թվում՝ պետական այր, գործարար, մտավորական, գիտնական ու ռազմական գործիչ է այս տարիների ընթացքում այցելել Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին ու անտարբեր հեռացել՝ շիրմաքարերի յուղանման հետքերը տեսնելով։

Եվրոպական որոշ երկրներ պատրաստ են վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ․ Կոբախիձե

Region Monitor. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մի շարք բարձրաստիճան առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել վերանայել հարաբերությունները և քննարկում սկսել Վրաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու ձգտումներին վերաբերող բոլոր հարցերի շուրջ։ «Մենք հնարավորություն ունեցանք անմիջականորեն խոսել ավելի քան 30 առաջնորդների հետ, և մենք բոլոր այդ առաջնորդների հետ խոսեցինք մեր

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել դիրիժոր Էպիֆանիո Կոմիսի ղեկավարմամբ

«Արմենիա» 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը մեկնարկեց Ալեքսանդր Սպենդիարյանի Օրորոցայինով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր իտալացի դիրիժոր Էպիֆանիո Կոմիսը։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ Փառատոնն ամեն տարի Երևանում հյուրընկալում է անվանի երաժիշտների, որոնց հետ հանդիպումը մեր մայրաքաղաքում եզակի

Գրականագետի դիտարկումները հնարավորություն են տալիս վերանայելու խորհրդային տարիների իներցիայով գաղափարախոսականացված ժամանակավրեպ որակումներն ու բնութագրումները

Լաուրա Մուրադյանն ինքն իրեն «պարգևատրել» է «Անահիտ Չարենց …գիրս մնա հիշատակող» գրականագիտական ուսումնասիրությունների և հոդվածների ժողովածուով:

Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազությունը. Վարդապետյանը պարգևատրվել է մեդալներով

Երևանում այսօր կայացել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստը: Խորհրդի անդամներն են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազները, Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,

Արցախի նկատմամբ կապվածության «կերտումը» Ադրբեջանում. գիտական հետազոտություն. «Գեղարդ»

Ադրբեջանի կողմից Նախիջևանում, Արցախում և այլ վայրերում հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և համակարգված ոչնչացումը վաղուց արդեն հաստատված է բազմաթիվ անառարկելի փաստերով։ Այս քաղաքականության մասին բազմիցս գրվել ու խոսվել է տարբեր հարթակներում։ ԱՄՆ Օհայոյի պետական համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի հետազոտող Լորի Ժորժն Ադրբեջանի այս քաղաքականությունը դիտարկել է նոր լույսի ներքո՝ նշելով, որ դեռ ԽՍՀՄ գոյության վաղ շրջանից

Արցախը դեօկուպացիայի համար կան և մշտապես լինելու են անժամանցելի, անհաշվելի հիմնավորումներ. Ստեփան Հասան-Ջալալյան          

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՎ ԲՈԼՈՐ ԱՐՑԱԽԱՏՅԱՑՆԵՐԻՆ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը բացառապես Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 63 պատգամավորների և խմբակցություններում չընդգրկված մեկ պատգամավորի «կողմ» քվեարկության արդյունքում 2025թ. հոկտեմբերի 2-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն հաստատելու վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարություն: Հայտարարության 9-րդ կետում արձանագրված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝… 9. կոչ է անում

Ոստիկանության աշխատակիցներ ներկայանալով՝ քաղաքացուն ձեռնաշղթայել են՝ առևանգել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Դ.Դ.-ն և Կ.Հ.-ն դիմակավորված մոտեցել են ավտոմեքենայից դուրս եկած Տ.Մ.-ին և ներկայացել իբրև Ոստիկանության աշխատակիցներ: Այնուհետև, վերջիններս քաղաքացիական ակոսափող ինքնալից կարաբինով բռնություն գործադրելու սպառնալիքով՝ Տ.Մ.-ի ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ և նստեցրել նույն ավտոմեքենան, ապա լրացուցիչ ստուգումներ կատարելու կեղծ պատրվակով մեքենայով

Բարձրաստիճան ցանկացած պաշտոնի հավակնելու իրավունք պետք է ունենան միայն համապատասխան բարձրագույն կրթություն և մասնագիտական փորձ միաժամանակ ունեցող անձինք. Թաթոյան

Մեր ու մեր երեխաների կյանքի և ճակատագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը պետք է վստահվի միայն այս պահանջներին համապատասխանող անձանց

Թեժ քննարկում ընդդեմ Վրաստանի՝ ԵԽԽՎ-ում․ թուրք պատգամավորները պաշտպանեցին Վրաստանին, հայկական պատվիրակությունը չմասնակցեց քննարկմանը

Վեհաժողովը Վրաստանին քննադատող «Ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանություն Վրաստանում» զեկույցն ընդունեց ձայների մեծամասնությամբ։ Հայկական պատվիրակությունից քվեարկությանը մասնակցեց Արմեն Գևորգյանը։ Նա «ձեռնպահ» է քվեարկել։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031