Օրվա լրահոսը

Լևան Բեժաշվիլին և Արկադի Սահակյանը նշանակվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման բաց մրցույթներ անցկացնելու նպատակով, ի կատարումն օրենսդրության պահանջների, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը համալրվել է երկու ոլորտային փորձագետներով: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաներով հասարակական հիմունքներով որակավորման հանձնաժողովի անդամ են նշանակվել Միջազգային զարգացման իրավունքի

Գերմանիայում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը թափանցիկ և օրինական բնույթ է կրում․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը Արցախի ժողովրդի օրինական շահերը Գերմանիայում պաշտպանում է մի կազմակերպություն, որը գրանցվել և իր գործունությունն իրականացնում է նստավայր երկրի օրենսդրությանը լրիվ համապատասխանությամբ: Կազմակերպության նպատակների թվում հարկ է նշել Գերմանիայի հասարակության իրազեկումն Արցախի մասին, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հաստատումը: Գերմանիայում Արցախի ժողովրդի

Այսուհետ Արսեն Արծրունին օրվա ցերեկային ժամանակահատվածում կլինի ազատության մեջ

«Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն աջակցող «Ազատություն Արսեն Արծրունուն» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ Հարգելի ընկերներ, ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր Արսենի պատժի կրման ռեժիմը փոխվեց: Այսուհետ Արսենը պատիժը կկրի բաց տեսակի ուղղիչ հիմնարկում, այսինքն՝ օրվա ցերեկային ժամանակահատվածում կլինի ազատության մեջ։ Սա մի կարեւոր նվաճում էր Արսենի դատի համար, որի առիթով շնորհավորում ենք Արսենին,

Արդարադատության նախարարությունը երաշխավորում է Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը․ պարզաբանում

Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից»։ Արդարադատության նախարարությունը հարկ է համարում օբյեկտիվ իրականությունը չխեղաթյուրելու համար կրկին ներկայացնել պարզաբանում հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ. Արդարադատության նախարարությունը երեկ տարածած հաղորդագրությամբ նշել է, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ: Դուրսգրման բնօրինակ փաստաթղթի լուսապատճենը կցվել է հանցագործության մասին հաղորդմանը և ներկայացվել

Քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և պարետատան սահմանած կանոնները պահպանելու ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Նիստում անդրադարձ է եղել Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակին, հաստատված դեպքերի վիճակագրությանը, ընդհանուր դինամիկային: Քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և պարետատան սահմանած կանոնները պահպանելու ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը վերաբերող հարցեր: Շահագրգիռ մտքերի փոխանակություն է ծավալվել

Լրացավ ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանատան բացման 10-ամյակը

Մայիսի 21-ին լրացավ ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանատան բացման 10-ամյակը, որն իր հաստատումից ի վեր՝ նշանակալից դերակատարում է ունեցել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների  զարգացման գործում (ամփոփումը՝ լուսանկարներով)։ Այս առիթով, Արգենտինայի Արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլան հեռախոսազրույց է ունեցել իր հայ պաշտոնակցի՝ Զոհրաբ Մնացականյանի հետ, որի հետ քննարկել է Covid-19 համավարակի վերաբերյալ հարցեր, փոխանակել երկկողմ հարաբերությունների

Գնդային ցուցադրական զորավարժություն․ մարտական հրաձգությամբ կասեցվել է պայմանական հակառակորդի գրոհը

Մայիսի 22-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է գնդային ցուցադրական զորավարժության մարտական հրաձգության փուլը՝ գնդապետ Հ. Սևոյանի ղեկավարությամբ: Զորավարժության ընթացքին հետևել են ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա.Մակարյանը և ԶՈւ ՊԳՎ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը: Գունդը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են ղեկավարման կետեր, տրվել

«Մեզ ասացին՝ վարակի գաղտնի շրջան կա». Ծովակի գյուղապետը նորից կորոնավիրուսի թեստ կհանձնի

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքները բացասական են եղել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը: Նա ասաց, որ ընտանիքով շարունակում են ինքնամեկուսացված մնալ: «Ինքնամեկուսացման մեջ ենք, մեզ ասացին՝ վարակի գաղտնի շրջան կա, չեմ կարծում, մեր ինքնազգացողությունները լավ է»,- ասաց համայնքի ղեկավարը: Ըստ նրա, երկրորդ անգամ էլ

Եղել են ուղեւորներ, որ երթեւեկել են առանց դիմակի, տաքսու վարորդի կողքը, տրանսպորտային միջոցներից էլ բացակայել են ախտահանիչ միջոցները

Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել

Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում բացակայում է հանցակազմը. պարզաբանում

ՀՀ Ազգային ժողովում 08.05.2020թ.-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012 թվականին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել  այն մասին, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով, որպիսի պայմաններում մեկ

Արմեն Սարգսյանն ընդունել է Լիլիթ Մակունցին և Ռուբեն Ռուբինյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով: Այս շրջանակում նախագահն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Հանդիպմանը խոսվել է համավարակի հետևանքով

«Նախագիծն ընդունելու դեպքում ե՛ւ գայլերը «վարի կգնան», ե՛ւ մնացած կենդանիները». Նիկոլայ Բաղդասարյանը Ուրիխանյանի՝ Պետաիրավական հանձնաժողով բերած հարցի մասին

Պետաիրավական հանձնաժողովը չընդունեց Տիգրան Ուրիխանյանի՝ վարկերն ու տոկոսները հետաձգելու նախագիծը

Երևանում գործող որոշ բժշկական կենտրոնների հանդեպ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել նաև Երևանում գործող բժշկական կենտրոնների հանդեպ։ 24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ Պարետի կողմից կասեցման որոշումները կայացվել

ՀՀ ոստիկանության ճամբարակի և Դիլիջանի բաժինների թվով 6 աշխատակիցներ ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները

Հաղորդագրությամբ հայտնել էինք, որ ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էին ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ տարածաշրջանների սահմանում տեղակայված ոստիկանական հենակետերում իրականացվող հերթապահության ընթացքում ոստիկանության աշխատակիցների գործողություններում փայտանյութի հնարավոր ապօրինի տեղափոխման հետ կապված որոշակի կոռուպցիոն ռիսկերի առկայության և դրանով պայմանավորված՝

Հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունները չկանխելու համար Աբովյան համայնքին նշանակվել է տուգանք․ պարզաբանում

Հարգելի հայրենակիցներ, Ի պատասխան վերջին օրերին մամուլում «Աբովյանի համայնքապետը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետի» վերտառությամբ հրապարակումների, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էական նշանակություն ունեցող մանրամասներով պարզաբանում է ներկայացնել․ Քաղաքացի Մարիետա Մխիթարյանին պատկանող Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող շուրջ 3 հա մակերես զբաղեցնող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը փաստացի օգտագործվում է որպես հասարակական սննդի և հանգստի օբյեկտ

Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում ծանոթացել է գյուղատնտեսական ու ինտենսիվ այգիներ հիմնելու աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը եղել է մարզի մի քանի համայնքներում, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, զրուցել համայնքների բնակիչների հետ՝ ծանոթանալով նրանց խնդիրներին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Ազատավան համայնքում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նոր հիմնված ինտենսիվ այգում

«9-րդ ալիք» լողափում՝ ջրի ափին, տղամարդու դի է նկատվել

Մայիսի 23-ին, 11։30-ին տեղեկություն է ստացվել, որ «9-րդ ալիք» լողափում՝ ջրի ափին, տղամարդու դի է նկատվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները նշված հատվածում հայտնաբերել են Վոլոդյա Վ․-ի (ծնված 1988 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: *** Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն

Բերման են ենթարկվել երկու տղամարդ ու երկու աղջիկ, որոնք օգտագործում և իրացնում են թմրամիջոցներ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրերս բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության հերթական, այսպես կոչված՝ շղթան։ Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնվեցին մի շարք անձինք, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, օգտագործում և իրացնում են մեթամֆետամին և այլ թմրամիջոցներ։ Ժամերի տարբերությամբ նախ հայտնաբերվեցին ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին մայրաքաղաքի

Հայտարարվել է Արարատի մարզի Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 4.4 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Արարատի մարզի Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 4.4 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ։ Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության

Արմեն Աշոտյան. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական զառանցանքները մնացել են անպատասխան

Ադրբեջանցի պատգամավորը ներկայացել է որպես Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչ

ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներդրվել է mobile ID ստորագրության հնարավորություն

Ավելի քան 170 հարկ վճարող ՊԵԿ ուղարկվող հաշվետվությունները հաստատում են բջջային ստորագրությամբ

Ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ նոր Պարեկային ծառայության ստեղծման շրջանակում ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար

Կառավարությունը 2019թ. դեկտեմբերին մեկնարկած ոստիկանության ոլորտի լայնածավալ բարեփոխումների համատեքստում նախաձեռնել է նոր Պարեկային ծառայության ստեղծում, որը հաստատվեց նաև ս.թ. ապրիլի 23-ին ընդունված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 638-Լ որոշմամբ: Նոր Պարեկային ծառայությունը լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով

Մինչ Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարում է Արցախում ականազերծման ծրագրի ավարտի մասին. ANCA

Մինչ Ադրբեջանն այս շաբաթ լայնածավալ զորավարժություններ էր անցկացնում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանելով հետևորդների հարցերին, ասել է, որ Միացյալ Նահանգները  ավարտել է Արցախում ականազերծման ուղղությամբ տարվող աշխատանքները՝   ուշադրությունը սևեռելով բնակչությանը խաղաղության պատրաստելու աշխատանքներին, գրում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը: Հայ դատի հանձնախմբի մամուլի հարցերով պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանն իր մտահոգությունն

Ծնողի համաձայնությամբ երեխայի ծննդականում կարող է նշվել նաեւ ՀԾՀ-ն. Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց

Պետաիրավական հանձնաժողովը դեմ չէ, որ ծնողի համաձայնությամբ երեխայի ազգությունը նշվի ծննդյան վկայականում

Մայիսի 17-ից 23-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3000 կրակոց

Մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել

Զարմանալի է նրանից լսել նման ոչ դիվանագիտական հայտարարություններ. Թբիլիսիում մեկնաբանել են Արսեն Թորոսյանի հայտարարությունները

Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության  վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանի՝ կորոնավիրուսի վերաբերյալ վրացական վիճակագրության մասին հայտարարությանը՝ այն որակելով որպես  «ոչ դիվանագիտական»:

«Այս ծառերի տեսքն ասում է, որ դրանք եկամուտ չեն բերի». Փաշինյանը գյուղացուն կոչ է անում մտածողությունը փոխել

Այն ջուրը, որն այսօր օգտագործվում է այս դաշտերում, անգամ սակավ ջուրը, դրանով կարելի է տասը անգամ ավելի շատ հող մշակել

Գագիկ Խաչատրյանին զրկել են իր առողջության պահպանման սահմանադարական իրավունքից․ Խաչատրյանների փաստաբանական խումբ

Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարում է, որ մի ամբողջ պետական ապարատ, ուժերի ամբողջ լարումով, անօրինական կարգով Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխեց Երևան-Կենտրոն  քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով իր առողջության պահպանման սահմանադարական իրավունքից: Դրանից հետո, ինչպես արդեն սովորական է դարձել, սկսվել են պետական պաշտոնյաների մանիպուլյացիոն արդարացումները: Փաստերն ամբողջությամբ չեն ներկայացնում Փաստաբանական խումբը մասնավորեցնում է.  «ՀՀ արդարադատության նախարարությունը և

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում

Հարավից ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված, մայիսի 23-25-ին՝ հատկապես կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում՝ 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթ։ Երևանում և Արարատյան դաշտում քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է մայիսի 24-25-ին,  20-22մ/վրկ։   ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» 

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը մերժեց «Լուսավոր Հայաստանի»՝ լսումների սահմանափակումները հանելու նախագիծը. գտնում է, որ լսումների մենաշնորհ չկա

Պետաիրավական հանձնաժողովի նախագահը բավարար չափով ապացույցներ պահանջեց, որ «Լուսավոր Հայաստանին» կամ մեկ այլ խմբակցությանը մերժել են լսումներ կազմակերպել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031