Օրվա լրահոսը
Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել լեհական TVP World հեռուստաալիքին
Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել լեհական TVP World հեռուստաալիքին։ Լրագրող. Բարև ձեզ և բարի գալուստ TVP World։ Ես Դիանա Սկայան եմ, և մենք գտնվում ենք Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։ Իմ այսօրվա հյուրն է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Շատ շնորհակալություն, պարոն նախարար, որ այսօր մեզ հետ եք։ Արարատ Միրզոյան. Շնորհակալ
«Նավթի դարաշրջանից անցում է կատարվելու պղնձի դարաշրջան»․ ԶՊՄԿ փոխտնօրեն Վարդան Ջհանյանը՝ Հայաստանի հնարավորությունների մասին
Բանախոսի գնահատմամբ, Հայաստանին լավ հեռանկար է խոստանում նաեւ վերականգնող էներգետիկայի ոլորտը
Հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը
«Ազգ». ՎԳԻԿ-ի արխիվների թվայնացման ընթացքում հայտնաբերվել է համաշխարհային կինոյի դասական Սերգեյ Փարաջանովի «Անդրիեշ» թեզիսային ֆիլմը, որը երկար տարիներ համարվում էր կորած։ Այս մասին հաղորդվել է ՎԳԻԿ-ի կայքում։ Փարաջանովը ավարտել է ՎԳԻԿ-ի Ի. Ա. Սավչենկոյի ռեժիսորական արվեստանոցը: «Անդրիեշ» ֆիլմը նկարահանվել է 1952 թվականին Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում՝ մոլդովացի և խորհրդային գրող և բանաստեղծ Էմիլիան Բուկովի համանուն
Եվգենի Սատանովսկի. «Ղարաբաղի հանձնումը ցույց տվեց, որ ավելի հեշտ է վազվզել Երեւանի փողոցներով ու ցույցեր անել, քան գնալ ռազմաճակատ. «Հրապարակ»
Եվ Ռուսաստանում ո՞ւմ է լրջորեն հետաքրքրում «Զանգեզուրի միջանցքը»: Մենք ո՞ւմ ունենք ի դեմս Փաշինյանի` դաշնակցի՞:
«Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր տարածքն ենք կրճատում», նաեւ՝ «Հայաստանում քարի դեֆիցիտ կա» ․ Նիկոլ Փաշինյանը հանքարդյունաբերության խնդիրների մասին
«Հայաստանի 60 տոկոսը տուֆից է կառուցված, բայց տուֆին մեր հարգանքի տուրքը չենք մատուցում, տուֆին մոնումենտ չունենք»,- այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Քարի հուշարձան վերջերս Չինաստանում է տեսել եւ հասկացել, որ քարի երկիր Հայաստանում քարը պատշաճ հարգանքի չի արժանանում։
Սա առաջին դեպքը չէ. դեռ 2022թ.-ին ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործը եւս կարճվել էր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործը կրկին կարճվեց։ Միջադեպը վերաբերում էր ավտոմեքենայի կայանման հարցին: Դեռեւս դեպքի օրը Կոմիտեն հայտնել էր, որ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձ ձերբակալվել է, ապա ազատ արձակվել։ Սա առաջին դեպքը չէ. դեռ 2022-ին Շանթ
Բայց ինչո՞ւ միայն հայտարարություններ անողներին, պետք է դուրս շպրտել նաև գործողություններ անողներին։ Օրինակ՝ հայտնի են դեպքեր, երբ ինչ-որ մեկը ՀՀ անունից պետական գործառույթներն է «արտապատվիրակել». «ՉԻ»
Հանրությունը հազիվ թե դեմ լինի, եթե որպես պատիժ՝ այդ ինչ-որ մեկին ոչ թե ամբողջովին, այլ մասա՛մբ դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից։ Օրինակ՝ դուրս շպրտենք միայն ականջները, մատը, որը թափ էր տալիս ընդդիմության վրա, կամ «ուրիշ բանը», որը սպառնում էր թափ տալ անհրաժեշտության դեպքում։
Ստացվում է, որ քաղաքական հայտարարություն արած Սամվել Կարապետյանը, հարցազրույց տված Միքայել Աջապահյանն ավելի վտանգավոր են հանրության համար, որ պետք է կալանքի տակ լինեն, իսկ մարդասպանության մեջ մեղադրվողները կարող են նաեւ ազատության մեջ լինել. «Հրապարակ»
Հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետեւանքով հնչել էին կրակոցներ, եւ մահացել էր Սեւանի ավագանու անդամ՝ 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում տարածքում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններն էին, նրանցից մեկի` Արա Բանդուրյանի որդին` Լյովան, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը մեկ այլ գործով հետախուզման մեջ
Երրորդ անեկդոտն էլ այն է, որ պատգամավոր այս աղջիկը հպարտանում է, որ բարձրագույն կրթություն չունի. «ՉԻ»
Այս տեմպերով գնա, վաղը սրանք արդեն մանկապարտեզ հաճախելու տեղեկանքով կդառնան ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի կամ ԿԲ նախագահ
Գեղամ Ստեփանյան. «Թե՛ մեր, թե՛ Ռուբեն Վարդանյանի թիմի կազմակերպած հավաքներին շատ քիչ մասնակցություն է եղել: Ասում են՝ ԱԳՆ-ի դիմաց կանգնեմ, դրանով ի՞նչ է փոխվում». «Ազգ»
րկու սրբազաններ հիմա դատվում են, կարո՞ղ եք ցույց տալ, որ հանրությունն ապրումակցում է: «Անտարբերություն է: Մարդիկ ապրում են ներկա հաճույքներով: Իհարկե նաեւ հիասթափություն կա հանրային միջոցառումներից»
Այսինքն՝ նախարարությունը եւս արձանագրում է «Սպայկա»-ի կարեւոր դերը մեր տնտեսության մեջ, եւ խոստովանում, որ չի կարող օգնել հայ տնտեսվարողին. Մոսկվան արգելափակել է 150 բեռնատարի մուտքն ՌԴ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սպայկա»-ի ղեկավարությունը դիմել է էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի հնարավոր լինի պաշտոնական ճանապարհով պարզել, թե Մոսկվան ինչու է այս տարվա օգոստոսի վերջին արգելափակել 150 բեռնատարների մուտքն իր տարածք։ Սակայն նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանեցին. «Խնդիրը վերաբերում է կոնկրետ ընկերության, որը ՌԴ իրավապահ մարմինների հետ ունի խնդիրներ, եւ հարցը այդ շրջանակում պիտի պարզաբանվի: Հաշվի առնելով
ՔՊ-ի իրական կեցվածքը հակակրթական է
Կարեւորը ճիշտ բառեր արտասանելը չէ, կարեւոր է այն բովանդակությունը, որն ունի այս կամ այն երեւույթը: Ասենք «խաղաղություն», թե չասենք` դրանից Ադրբեջանի ագրեսիվ սպառնալիքները չեն դադարի, Բաքվում խոշտանգվող մեր հայրենակիցները տուն չեն վերադառնա, մեր ինքնիշխան տարածքները չեն վերադարձվի: Կոչեք դա «խաղաղություն», «զինադադար», թե «երկնային արքայություն», դրանից իրավիճակը չի փոխվի: Եթե նույնիսկ ամեն օր հայտարարություն ընդունենք խաղաղության
«Ես հրաժարվեցի ստորագրել զեկույցը». Քրիստինե Պողոսյանը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին. «Ժողովուրդ»
Ես պարբերաբար խնդրել եմ տրամադրել ինձ զեկույցը դրա բովանդակությանը ծանոթանալու համար, ստացել եմ պատասխան, որ «զեկույցը պատրաստման փուլում է, պատրաստ լինելուն պես՝ կծանոթանաք»։ Գարնանը հերթական հարցմանը գրավոր պատասխան ստացա, որ կհրապարակվի, սեպտեմբերին կծանոթանամ, եւ փաստացի չկարողացանք այդպես էլ ծանոթանալ։ Սեպտեմբերին ինձ փոխանցեցին, որ ստորագրեմ, հետո կծանոթանամ։ Ճիշտ է, ես իրավաբան չեմ, սակայն տարրական գիտելիքները իրավագիտության մասին ասում են՝ «չստորագրել դատարկ թղթի տակ, չստորագրել թղթի տակ, որի բովանդակությանը ծանոթ չեք»։
Վալի Քալեջի. «Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված խաղաղության համաձայնագրի գինը». «Ազգ»
Վերլուծաբանը եզրափակում է, որ Ռուսաստանից հեռացող եւ Արեւմուտքին մերձենալու ձգտում ունեցող Կովկասի հեռանկարը, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունների, նույնպես չի բխում Իրանի շահերից:
Եվրախանդավառների եւ եվրաթերահավատների արանքում. Չեխիայի փորձը
Թեեւ 20 տարի է, ինչ Չեխիան Եվրոպական միության անդամ է՝ հասարակությունն ու մամուլը մինչ այժմ էլ բեւեռացված է այս անդամակցության հարցում: Մի մասն ասում է՝ ինչ ԵՄ-ն անում է, լավ է, մյուս մասը՝ ինչ անում է, վատ է:
Իսկ մենք կարծում էինք, թե «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ ադրբեջանցիները կասկածի տակ են դնում այդ տարածքի վրա հայկական ինքնիշխանությունը. «ՉԻ»
Պարզվում է՝ նման բան չկա, պարզապես ադրբեջանցիները, ի տարբերություն աշխատասեր և քարից հաց քամող հայ ժողովրդի, ընդամենը ծույլ են և ալարում են երկար բառակապակցություն արտասանել, դրա համար էլ օգտագործում են մեկ տառով ավելի կարճ ձևակերպումը։ Ճիշտ է, նրանց այդ ծուլությունը «հովհարային» է, որովհետև, չգիտես ինչու, չեն ալարում և «Հայաստանի» փոխարեն ասում են «Արևմտյան Ադրբեջան»։
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն այցելել են Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղեր
Հոկտեմբերի 1-ին «Մեր ձևով» շարժման անդամները աշխատանքային այց կատարեցին Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղեր։ Այցը մեկնարկը տրվեց Մեղրաձոր գյուղում, որտեղ շարժման անդամները այցելեցին Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, շրջեցին բնակավայրի տարածքում, որից հետո գյուղի կենտրոնական այգու հարակից տարածքում տեղի ունեցավ շարժման անդամների հանդիպումը գյուղի բնակիչների հետ։ Հանդիպմանը մեղրաձորցիներին ներկայացվեցին Հայաստանի մարզային բնակավայրերի զարգացման հնարավորությունները, կարևորվեց
«Մենք տեսնում ենք հանրային վստահության անկում ինստիտուտների նկատմամբ եւ բեւեռացման աճ». Հռիփսիմե Գրիգորյան
Ելույթս ԵԽԽՎ-ում «Կուսակցություններն ու ժողովրդավարությունը» բանաձեւի քննարկմանը. Շնորհակալություն, պարոն նախագահ: Քիչ հավանական է, որ որեւէ մեկը չնկատի կամ չմտահոգվի ժողովրդավարության անկմամբ, որին այսօր բախվում են երկրները ոչ միայն Եվրոպայում, այլեւ աշխարհի տարբեր ծայրերում։ Եվ կուսակցությունները կենսական նշանակություն ունեն մարտահրավեր նետելու այս գործընթացին: Անշուշտ, ես խոսում եմ այն կուսակցությունների մասին, որոնք կիսում են ժողովրդավարությանը վտանգի շուրջ
«Տաշիր ԸԽ կառավարման ընթացքում ՀԷՑ-ը տարիներ շարունակ իր կողﬕց որդեգրված քաղաքականությամբ պայքարել է հավելագրումների դեմ»
Զուտ փաստեր կորուստների և հավելագրումների վերաբերյալ 2015 թվականին Տաշիր ԸԽ կողﬕց ՀԷՑ-ի կառավարումը ստանձնելու՝ պահին, էլեկտրաէներգիայի կորուստները բաշխիչ ցանցում կազﬔլ են շուրջ 13% (ներկայիս 6,6% փոխարեն)։ Նկատի ունենալով այս փաստը. 2017 – 2025 թ.թ. ընթացքում, ՀԷՑ ՓԲԸ-ն մեծածավալ ներդրումային ծրագրով ՀՀ ամբողջ տարածքում սպառողների մոտ տեղադրել է շուրջ 780.000 նոր, գերժամանակակից հաշվիչներ, որոնց միջոցով սպառողները
Պատգամավորը ներկայացրել է CEPA-ի կիրարկման ընթացքը, մշտադիտարկման եւ խորհրդարանական քննարկումների արդյունքները
Մերի Գալստյանը հյուրընկալել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հարթակի ղեկավարին ու ներկայացուցիչներին
Բաքվում փորձում են Լևոն Մնացականյանին դարձնել ադրբեջանցիների գլխավոր «պատժողը»
🔷Այսօր Բաքվի դատարանում ցուցմունք է տվել ոմն Իլհամ Մամեդով, որը պնդում էր, թե «ճանաչել է» Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարին որպես այն սպային, որը 2022 թվականի մայիսին «իրեն դաժան խոշտանգումների է ենթարկել», գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ 🔷Ըստ «զոհի», Մնացականյանը, իբր, նույնիսկ հրամայել է նրան «քայլել ականապատ դաշտերով»։ 🔷Սակայն, պարզվում է, որ Մամեդովը ինչ-որ կերպ ողջ
«Մե՞կ էլ քոչենք»․ արցախյան պատերազմի վկաները, ովքեր Տրետուքից չեն ուզում հեռանալ, թեեւ ադրբեջանական ԶՈւ-ի ուղիղ նշանառության տակ են ապրում
Գյուղի բնակչության մեծամասնությունը երիտասարդներ են, չորս երեխաների մայր, 26-ամյա Հայկուհին ուրախ է, որ գյուղում երիտասարդները շատ են, չեն հեռանում, ամուր են կպած իրենց հողին, հասկանում են սահմանապահ բնակավայրի կարեւորությունն ու ամրությունը։ 86-ամյա Կարապետ պապը եւ 77-ամյա Վարդուհի տատը 61 տարի միասին ապրել են, որից 33-ը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Տրետուք սահմանամերձ գյուղում։ Արցախյան առաջին
Մոնոօպերան ոչ ստանդարտ ժանր է. Շուշան Սարգսյանի մոնո-օպերաները «Գրեմմիի» «Լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն» անվանակարգում են
Ստեղծագործությունների դրամատուրգիան կառուցված է մեր այբուբենի հնչյունների միաձուլման եւ տեղաշարժի վրա:
ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Meta-ն քննարկել են թվային համագործակցության խորացման ուղիները
«Meta»-ի ներկայացուցիչները հաստատել են շարունակական երկխոսության և փորձի փոխանակման պատրաստակամությունը՝ աջակցելով Հայաստանի թվային առաջընթացին և ԱԲ էկոհամակարգի զարգացմանը
Տունը վառվի ու արվեստագետը լռի՞… | Հայացքն Արցախին․ Արսեն Գրիգորյան
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ժողովրդական երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն է։ Ծնվել է Սիրիայի Ղամիշլի քաղաքում։ 1987 թվականին վերադարձել է Հայաստան։ Արցախում 1989 թվականին է եղել, շրջել գյուղերով ու մարդկանց իր զորակցությունը հայտնել։ Արցախը երբեք չի առանձնացրել, իր ամբողջական հայրենիքի մի հատվածն է համարում, որտեղ շատ է եղել ու բազմաթիվ նախագծեր է իրականացրել։ Հիմա
Անվտանգության եւ բարեկեցության բանալին խաղաղության մեջ է. Կլաուդիա Բուշ
Գերմանիայի վերամիավորման օրը ազատության եւ մարդու իրավունքների ոգեշնչման աղբյուր է
«Կամ Փաշինյանը չի կարողանում աշխատել միջազգային փաստաթղթերի հետ, որը քիչ հավանական է, կամ հատուկ կեղծիք է դնում դրանցում, որ խաբի մեր քաղաքացիներին»․ Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյանն ասաց՝ այս տարիներին, երբ միջազգային գործընկերների փաստարկներն ավարտվում էին իր՝ այս կամ այն պահանջին հակադարձելու, վերջին փաստարկը միշտ մնում էր հետևյալը՝ ձեր երկրի՝ վարչապետի աթոռին նստած անձը մեզ նման պահանջներ, պայմաններ չի ներկայացրել, գնացեք ձեր երկիր, փոխեք իշխանությունը։
Միջին միջանցքի իրականացումը և Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ապրանքների, էներգիայի, օպտիկամանրաթելային մալուխների անխոչընդոտ կապը ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն. Փաշինյան
Վարչապետ Փաշինյանի ելույթը ԵՔՀ գագաթնաժողովի փակման նիստում
Արմենուհի Կյուրեղյան. «Փաստացիորեն ՔՊ-ն երեկ ամբողջությամբ այնքան վատ վիճակի մեջ դրեց Հռիփսիմե Հունանյանին, որ ոչ մեկը չէր էլ կարող պատկերացնել»
Պարզապես, ես փորձեցի հասկանալ՝ ընդհանրապես, ի՞նչ չափանիշներ են աշխատում խմբակցության կողմից որեւէ պաշտոնի առաջադրման ժամանակ, իրենք ի՞նչ չափանիշներով են առաջնորդվում: Դա համապատասխան մասնագիտական որակյալ կրթությո՞ւնն է, համապատասխան մասնագիտական աշխատանքային փո՞րձն է, կառավարմա՞ն փորձն է հատկապես հանձնաժողովի նախագահի պարագայում, թե՞ նախորդ տարիների ակտիվ գործությունն է: Ընդհանրապես ո՞ր չափանիշներով են իրենք առաջնորդվում եւ կոնկրետ Հռիփսիմե Հունանյանի դեպքում ո՞ր չափանիշն է առավել ազդեցիկ եղել: Դա էր իմ հարցը:
Հայտնաբերվել եւ ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք. Ահազանգում են քաղաքացիները
Քաղաքացու ահազանգի հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում գտնվող «Պասկուչի» հանրային սննդի կետում իրականացված վերահսկողական միջոցառումների՝ դիտարկման, ընթացքում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերք: Մասնավորապես՝ ժամկետանց են եղել հետևյալ մթերքները. «Աթենք» արտադրատեսակի կիսաապխտած մսային արտադրանք (արտադրված 03․09․2025թ․, պիտանի է 17․09․2025թ․), տոստի հաց (արտադրված 27․09․2025 թ․, պիտանի է


















































