Օրվա լրահոսը
«Իմ քայլի» պատգամավոր. Անկախ Պուտինի այս մերժումից՝ Հայաստանն ու Ռուսաստանը գազի գնի շուրջ բանակցությունները շարունակում են. «ՀԺ»
Փամբուխչյանը չի կարծում, թե այս մերժումը կարող է քաղաքական հետեւանքներ ունենալ. «Պետք է շարունակել բանակցել եւ հասնել նրան, որ մեր առաջարկած տարբերակն ընդունելի լինի բոլորի համար»:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը շուտով կսկսի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը շուտով կսկսի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:
Չեխիայի Սենատը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը
Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։
«Տավուշ տեքստիլի» եւս 162 աշխատակից կորոնավիրուսի թեստ կհանձնի. Միքայել Եզեկյան
Այս պահին 7 աշխատակից է կորոնավիրուսով վարակված, նրանք մտերիմ ընկերուհիներ են, աշխատանքից դուրս էլ են միմյանց հետ շփվել. Եզեկյան
Իսպանիայում հինգերորդ անգամ երկարաձգվեց արտակարգ դրությունը.այն կտևի մինչև հունիսի 7-ը
Իսպանիայում հինգերորդ անգամ երկարաձգվեց արտակարգ դրությունը.այն կտևի մինչև հունիսի 7-ը: Վաղվանից երկրում բաց և փակ տարածքներում պարտադիր է դառնում դիմակներ կրելը՝ բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր չի լինի պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանց միջև: Իսպանիայում Հայաստանի դեսպանություն
Անգամ մը եւս. Մայր Աթոռը կարմիր գիծ է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցուոյ հոգեւոր եւ վարչական կեդրոնն է։ Մայր Աթոռը աշխարհասփիւռ հայութեան գերագոյն մասին սրբազան ուխտատեղին է եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան դարաւոր նստավայրը։ Մայր Աթոռի հովանիին ներքոյ կը գտնուին Հայ Եկեղեցուոյ պատմութիւնը ամփոփող պատմական յուշարձաններ, թանգարաններ, գրադարաններ, վեհարանն ու նոյնինքն՝ Մայր Տաճարը, որոնք կը ներկայացնեն հայոց բազմադարեան պատմութիւնը, գրականութեան եւ արուեստի բացառիկ արժէքներն ու հոգեւոր մշակոյթի գանձերը,:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման հերթական դեպքը
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման հերթական դեպքը, այս անգամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Մասնավորապես, վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մարտունի քաղաքում գործող բանկերից մեկի հարակից տարածքում, ֆիզիկական անձի կողմից իրականացվում են առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի գործարքներ։ Ստացված
1,5 ամիս է սոցապ նախարարությունը չի կարողանում խնդիրը շտկել. միայնակ մայրը չի կարողանում 26,500 դրամ աջակցությունը ստանալ
45-ամյա միայնակ մայր Լիանա Գրիգորյանն արդեն ամիս ու կես է՝ չի կարողանում կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրից օգտվել եւ ստանալ իրեն հասանելիք 26,500 դրամը: Լիանայի որդին հաշմանդամություն ունի, չի կարող նրան տանը միայնակ թողնել ու աշխատել: Դեռ ապրիլի կեսերից Լիանան աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատակցին, որպեսզի իրեն օգնի աջակցության համար դիմումը
Շարքային Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը
Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը
«Մեր ընկերներն առանձին իրարից հեռու կանգնած են եղել: Ցանկացած սրճարանում, մոլում այդ որոշումը ոչ մեկ այնպես չի պահել, ինչպես մերոնք». Արթուր Դանիելյան
Նա հայտնեց, որ բերման ենթարկվածների մեծ մասն ազատ է արձակվել:
Ղարաբաղյան հակամարտության պատմությունը՝ հայ-ադրբեջանական համատեղ ֆիլմում. BBC-ի անդրադարձը
«Շրջանի մասերը» փաստագրական ֆիլմը, որը նկարահանել են հայ և ադրբեջանցի անկախ փորձագետները և լրագրողները, ղարաբաղյան հակամարտության պատմության երկու տեսակետերը համադրելու եզակի փորձ է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ֆիլմի երեք մասերը, ինչպես նաև անգլալեզու ավելի հակիրճ տարբերակը ստեղծելու համար պահանջվել է շուրջ 9 տարի: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում, իսկ հեղինակները քննարկումներ անցկացնելու
Հասարակական տրանսպորտի կանգառները կրկին զավթված են
Արդեն երեք օր հանրային տրանսպորտն աշխատում է: Հետեւաբար, ՃՈ-ն տեւական հարաբերական անդորրից հետո պետք է ավելի աչալուրջ լինի: Իսկ օրերս էլ տեղեկացանք, որ ստեղծվել է ծածուկ ծառայության ոստիկանություն, որն աննկատ գրանցելու է երթեւեկության կանոնների խախտումները: Սակայն ՃՈ գործունեության հին «ավանդույթները» պահպանվում են: Կանգառները կրկին զավթված են, ու հասարակական տրանսպորտը չի կարողանում դրանց մոտենալ անգամ: Իսկ
Արայիկ Հարությունյանը դիմել է ոստիկանապետին
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ տեղեկացա «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին: Զրուցել եմ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ: Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն»:
Ալեն Սիմոնյանը երկու հայց է ներկայացրել դատարան
Հարգելի ընկերներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ իմ կողմից երկու հայց է ներկայացվել դատարան` իմ անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու, զրպարտելու, ինչպես նաև վիրավորանք պարունակող հրապարակումների համար: Դրանք արդեն ընդունվել են վարույթ: Ինչպես նաև այս պահի դրությամբ իմ կողմից կա ներկայացված մեկ հաղորդում հանցագործության վերաբերյալ, որի հիման վրա արդեն հարուցվել է քրեական գործ: Վերահաստատելով նախկինում
Ժողովրդի ակնկալիքները միշտ էլ ավելին են․ Աշոտ Ղուլյանի ուղերձը
Այսօր մեծ հպարտությամբ ու երախտագիտությամբ հրաժեշտ եմ տալիս իմ խորհրդարանական գործունեության կարևոր շրջանին, փորձառություն, որն ամենևին էլ 15 տարի առաջ չի սկսվել, այլ դեռևս 1992-ին, երբ նորանկախ հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդում սկսեցի պետական ծառայությունս նախ՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետ, հետագայում՝ որպես Գերագույն խորհրդի նախագահի օգնական։ Լինելով մեր երկրի օրենսդիր մարմնի ղեկավար, վերջին
Ազդարարվել է «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության մեկնարկը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՆՐԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ Հայրենակիցնե՛ր, Տարիներ շարունակ անարդարությունը խաթարել ու արգելակել է Հայաստանի բնականոն զարգացումը: Հազարավոր մարդիկ հուսահատվել ու հեռացել են հայրենիքից։ Ակնհայտ է, որ Հայաստանում անհրաժեշտ է հաստատել արդարություն և իրականացնել ԲԵԿՈՒՄ հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Համախոհ և գաղափարակից մարդկանց հետ պատիվ ունենք հայտարարելու հանրային կյանքում էլ ավելի մեծ դերակատարություն ունենալու
Սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և վիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ, համարում է Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Իր խոսքում վարչապետը նշել է, որ վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները
Հիմնական քարոզչական թեզերն ու մանիպուլյացիաները Լանսարոտեի կոնվենցիայի շուրջ
Մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցան քննարկումներ Լանսարոտեի կոնվենցիայի վերաբերյալ, որը վավերացվեց մի քանի օր անց՝ մայիսի 11-ին: Կոնվենցիան, ընդհանուր առմամբ, հայկական մեդիա տիրույթում մանիպուլյատիվ կերպով ներկայացվեց՝ որպես «սորոսականների կողմից առաջ մղվող» «սեռական դաստիարակություն տարրական դասարաններում», ինչը հակասում է «ազգային արժեքներին»: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն մեդիա մշտադիտարկում է անցկացրել մայիսի 8-17-ն ընկած ժամանակահատվածում՝ պարզելու առցանց
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առաջինն է հանրապետական բուհերից, որը ձեռք է բերել հատուկ ախտահանիչ սարք
Կարևորելով մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների առողջությունը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առաջինն է հանրապետական բուհերից, որը ձեռք է բերել հատուկ ախտահանիչ սարք: «Ախտահանման կամարը»՝ շնորհիվ էթիլ սպիրտի, ջրածնի պերօքսիդի, գլիցիրինի և թորած ջրի համալիր ախտահանիչ բաղադրության և հեղուկի եռաչափ արտանետման, լիովին կանխարգելում է նոր կորոնավիրուսի բացիլների տարածումը և ապահովում սարքի միջով անցնող մարդու
Հայաստանի և Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ Մայիսի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ։ Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին ազգային մակարդակներում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց Տաջիկստանի իշխանություններին՝ համավարակով պայմանավորված իրադրությունում հայ համայնքին տեղում ցուցաբերած
Էդգար Ծատինյանի խոշտանգման ու մահվան հանգամանքները բացահայտելու գործում պետությունն ակնհայտ ոչ արդյունավետ քննություն է իրականացնում. ՀՔԱՎ
2019 թ.-ի ապրիլի 16-ին հետհեղափոխական Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը Ոստիկանության օրվա առիթով հանդիսությանը հայտարարել էր, թե այսօր տեսնում է խոշտանգումներից զերծ ոստիկանություն. «Վստահորեն կարող ենք պնդել, որ խոշտանգումները, ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել են անցյալում»։ Նույն օրը պարգևատրվեց նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, մինչդեռ, օրեր առաջ՝ ապրիլի 8-ին, նույն հետհեղափոխական Հայաստանի ոստիկանների կողմից
Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության 2020թ. ծրագիրը
Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2020թ. ծրագիրը: Համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները միտված են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման նախաձեռնությունների խթանմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ
Անդրադարձ է եղել նաև «Հայ պարկ»-ի ստեղծման նախաձեռնությանը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի և Արսեն Համբարձումյանի հետ
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի, դրա տնտեսական հետևանքների շուրջ նախագահ Սարգսյանը հանդիպումներ է նախաձեռնել քաղաքական ուժերի, հանրային սեկտորի ներկայացուցիչների և մասնագետների հետ
ՀՀ նախագահը ստորագրել է «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը
Այս օրենքով ընդլայնվում է արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության Եվրասիական համակարգը:
Վանաձորի 27-ամյա բնակիչը հարվածներ է հասցրել ոստիկանին, վերջինիս համազգեստից պոկել ծառայողական տարբերանշանը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վանաձոր քաղաքի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 21.35-ի սահմաններում, նույն քաղաքի Արցախ պուրակում նկատելով ծառայություն իրականացնող ոստիկանին, որը նույն օրը՝ ժամը 17.00-ին 27-ամյա երիտասարդին իրավախախտում
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 20-ին ստորագրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Ներման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից
Մայիսի 20-ին նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Մարատ Մուսայելյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Իշխանություններն ապացուցում են, որ աճող հանրային դժգոհությունը զսպելու միակ ձևը մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակումն է․ՀՀԿ
Այսօր ՀՀ ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին մի քանի տասնյակ երիտասարդներ, որոնց թվում՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ, ներառյալ՝ ղեկավար Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև «Ադեկվադ» միաբանության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: 2020 թ. մայիսի 14-ին կառավարությունը որոշեց ևս 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում դեռևս 2020թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը: Միաժամանակ գրեթե ամբողջովին վերացվեցին համավարակի տարածմամբ պայմանավորված
Հենրիխ Մխիթարյանին ստանալու համար «Ռոման» պատրաստ է «Արսենալին» տալ Ջասթին Կլյույվերտին
Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականի ավագն այս մրցաշրջանը «Ռոմայում» է անցկացվում վարձավճարով: «Գայլերը» ցանկանում են «զինագործներից» գնել Հենրիխ Մխիթարյանին, սակայն կորոնավիրուսի առաջացրած տնտեսական ճգնաժամի պատճառով չեն կարողանում վճարել լոնդոնցիների պահանջած գումարը: Հենրիխ Մխիթարյանն էլ մեկ անգամ չէ, որ ցանկություն է հայտնել «Ռոմայի» կազմում մնալ Իտալիայի առաջնության «A» սերիայում: Սակայն Corriere dello Sport-ը վստահեցնում է,


















































