Օրվա լրահոսը

«Ծերությունը ընձի խեղճացրեց, տուն չունեմ գլխիս, տանիք չունեմ»

Մարդիկ սպասում էին Մայր Աթոռից ուղարկվող պարենամթերքին «Բրինձ, ալյուր, մակարոն…. ոլո՞ռ, էս չգիտեմ, թե ինչ ա, շաքարավազ, էսի պեսոկն ա, խտացրած… վա՜խ, հընդ- կա-ձա-վար, այ, էս հաստատ չգիտեմ՝ ինչ ա….»,-հենց այսպես էլ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամներից մեկը մի կողմից կարդում էր առաջին անհրաժեշտության պարենամթերքների փաթեթների բովանդակությունը, մյուս կողմից՝ կռիվ տալիս հայոց լեզվի

Հակաճգնաժամային միջոցառումներից մինչև բնակարանային ապահովության ծրագրեր․ 100 փաստ Նոր Հայաստանի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում հրապարակել է 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին. 1. Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը հաստատել է թվով 18 հակաճգնաժամային միջոցառում, որից 7-ն ունեն տնտեսական բնույթ, 11-ը՝ սոցիալական։ Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այսօրվա դրությամբ բաշխվել է է 84.4 մլրդ դրամ, որից

«Ուզում են, որ ՀՀ ներկայացուցիչները թողեն-փախնե՞ն բանակցությունների սեղանի մոտից». Նիկոլ Փաշինյան

Միտում եմ  նկատում՝ ոմանք փորձում են Հայաստանի օրինական ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ կաշկանդել

«Դիզվառելիքի էժան գնով գործադիրը չպետք է ոգեւորվի». տնտեսագետը՝ վարչապետի նշած ձեռքբերումների կոռուպցիոն հիմքերի մասին

Այստեղ էր, որ կառավարությունը կարող էր շուկան դիվերսիֆիկացնել, նոր ներկրողների բերել եւ ասել, որ դա իր շնորհքն է: Բայց տեղի է ունեցել հակառակը՝ նա կրճատել է բենզին ներկրողների եւ վաճառողների թիվը շուկայում

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է 30 քաղաքացի: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 244 դեպք, որից առողջացել են 108 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն եւ

Արցախի հարցով ցանկացած ոչ հայանպաստ լուծում տալու փորձերդ ժողովուրդը ոչ միայն կաշկանդելու է, այլեւ հեռացնի քեզ իշխանությունից․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ի՞նչ է նշանակում «մի կաշկանդեք մեզ բանակցային սեղանի շուրջ», Նիկոլ։ Ուրեմն դու համառորեն խուսափես հրապարակավ հայտարարել, որ բացառում ես Արցախյան խնդրի փուլային տարբերակը, դու երբեւէ չհայտարարես, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, մեզ էլ ասես՝ «չկաշկանդե՞ք»։ Մեր թողած բանակցային ժառանգությանն անուն կպցնես ու հրաժարվես, սակայն ինքդ

Փնտրվում է Խատիսյան

20-րդ դարի հանճարներից է Մահաթմա Գանդին. նրան հաջողվեց տասնամյակների պայքարի արդյունքում, առանց մեծ զոհեր տալու անկախացնել Հնդկաստանը: Իր երկարատեւ պայքարը նա տարավ հոգեւոր հիմքեր ստեղծելով եւ այդ պայքարի ընթացքում առաջնորդվեց այն անփոփոխ գաղափարով, որ ամեն բան պետք է ծառայեցնել հանուն սեփական հայրենիքի ազատագրության: Այդ զոհերի թվում էր նաեւ հայ ժողովրդի շահը, երբ նա աներեր կանգնեց

«Հեծանիվի վրաերթի» գործով քաղաքացուն բացահայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել․ փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հեծանիվի վրաերթի» գործով Արթուր Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն բանի համար, որ «Ազգային ժողովի նիստի ավարտից հետո, Արթուր Ալեքսանյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ

Նիկոլ Փաշինյան. «Երբ որեւէ մեկը հրավիրում է իր տնտեսական գործունեությունը  ներկայացնելու, ես չեմ խուսափում գնալ»

Բայց եթե որեւէ մեկը մտածում է, որ իմ՝ որեւէ տեղում գտնվելն իրենց ազատելու է օրենքի առաջ ունեցած պատասխանատվությունից, սխալվում է

Արցախում ստեղծվող բազմապրոֆիլ լաբորատորիան թույլ կտա նոր կորոնավիրուսի թեստավորումն իրականացնել տեղում․ Արցախ ՏՇ

Արցախի Հանրապետությունում բազմապրոֆիլ լաբորատորիա է ստեղծվում, վերանորոգման աշխատանքներն ավարտվում են: Արդեն տեղում է նաև անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը: Բազմապրոֆիլ լաբորատորիան հնարավորություն կտա նոր կորոնավիրուսի թեստավորումն իրականացնել Արցախում: ԱՐՑԱԽ/ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/615182689085902/?__xts__[0]=68.ARCJUeBM5K6m4YBlgKRH50OEb82LSQq-Kr6VfI7bJu7WJtV6nBHrmAmvFxArK84hAvUkVJaiuZFqaDxWzOxzmkG_PQXEU7rfxjgrW0WMhA20lmTL287Xt_axEA8Tcg3hxqAVKkvcy7G73cp0GXLdfej9ckpAxLVxeslOjj7ImCvwjJfoBb3Nsibhrctk4T9OgXXez0UA3bkmfPqcUQ7D7xhupaDiydaEobBYmqLLC-S5XjVzPGbTfD1sz92Ko6Xw0vwlnasmBNZ2D1dJFz-y2LVtuS2yVHuFfRfy5YY6aSukW4KYIBGjcoeyjXubaSbQqMTynEXJdcOvQTfHCcdXlFH04ypOQRKR&__tn__=-R

Թուրք եւ ադրբեջանցի ազգայնամոլների «տարածքային ախորժակի» նոր դրսեւորումը

Թուրք-ադրբեջանական ազգայնամոլական կազմակերպությունները հակահայկական քարոզչության հերթական փուլում են. Թուրքիայի «Էրջիյես» համալսարանի դասախոս Գաֆար Չախմախլըն օրերս հայտարարել է, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարության» ստեղծման մասին: Գաֆար Չախմախլըն ներկայանում է որպես «հայագետ», ով 90-ականներին Ադրբեջանից գաղթել է Թուրքիա: «Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանն «Առավոտին» հայտնեց՝ նա սերտ կապեր ունի Թուրքիայում գործող ադրբեջանական ազգայնական-ազգայնամոլական կառույցների հետ: Հովհաննիսյանի

ՀՀ վարչապետը՝  քրեական գործերի, ապօրինի գույքի բռնագանձման եւ իր տիկնոջ տուգանվելու մասին

Իրավապահ համակարգը սովոր չէ այսպիսի ծավալով կոռուպցիայի դեմ պայքարում աշխատել

Խոսել լրատվամիջոցների՝ դատարաններում առցանց ներկայության մասին՝ ավելորդ է, քանի որ օրենսդրորեն դեռ ոչինչ չկա ամրագրված

Կոտայքի մարզի մայիսյան դատերը՝ կանանց մասնակցությամբ քրեական գործերով Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ պարետի՝ «ՀՀ ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» թիվ 15 որոշման կատարումն ապահովելու նպատակով, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 24-ին որոշում կայացրեց ներդնել ՀՀ բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ՝ հնարավորություն տալով դատական նիստերն իրականացնել հեռավար` առցանց տարբերակով՝ բոլոր հասանելի

«Արևիք» ազգային պարկում կրկին կովկասյան ընձառյուծ է նկատվել

Մայիսի 13-ին «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և ԲՀՀ Հայաստանի կողմից իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում։ ԶԱՆԳԵԶՈՒՐ ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2474360542873969&id=100009001420949

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բռնության արդարացումը և քարոզը այսուհետ բերելու է շատ կոնկրետ քրեական պատասխանատվության․ Սարգիս Խանդանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի քաղաքացիներ, այսօր ուժի մեջ է մտնում բռնության կոչերը քրեականացնող օրենքը։ Հույս ունեմ, որ այս օրենքը շուտով կդառնա կանխարգելող նշանակություն ունեցող գործիք և ոչ պատժիչ։ Լինենք ավելի հանդուրժող միմյանց և այլոց նկատմամբ։ Բռնության արդարացումը և քարոզը այսուհետ բերելու է ոչ միայն անցանկալի լարվածության

Մշակութային մասնագիտական ձեռնարկներն ու դասագրքերն էլ անհրաժեշտություն ունեն պետական հոգածության

«Առավոտի» հետ զրույցներում, հատկապես վերջին շրջանում, արվեստագետները, այդ թվում՝ հայաստանյան մշակութային բուհերի դասախոսներից շատերը, փաստում են, որ մասնագիտական ձեռնարկների ու դասագրքերի պակաս կա, դա կապելով հիմնականում պետական ֆինանսավորման բացակայության հետ։ Նշում են նաեւ, որ որոշ հեղինակներ ունեն պատրաստ նույնիսկ 2-3 դասագիրք, որոնք տարիներով սպասում են տպագրման։ Օրինակ՝ թատրոնի եւ կինոյի ինստիտուտում որպես դասագիրք մեզ հայտնի

Զինծառայող Սասուն Մարգարյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել ծառայակցին ու սպային

Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար: Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ

Կառավարությունը չի թույլատրում տարկետմամբ սովորող որոշ ուսանողներին ավարտել ուսումը

Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի 451-Ն որոշմամբ սահմանվում է գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը եւ պայմանները: Որոշման 10-րդ կետերով նշվում է, որ ասպիրանտուրայում սովորղ ուսանողների տարկետումը տրվում է մինչեւ նրանց 26 տարին լրանալը: Այն ուսանողները, որոնք պահպանելով կրթության անընդհատությունը, այսինքն՝ առանց ժամանակ կորցնելու բակալավրիատից հետո ընդունվել

Տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստը

Մայիսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հեռավար կարգով տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստը: Անդրադարձ է կատարվել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի նախագծմանը վերաբերող հարցերին: Հաշվի առնելով, որ Երևանի տրանսպորտային խնդիրը լուծելու նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ձեռք

Նիկոլ Փաշինյան. «Ես վերջերս իմ ավտոմեքենան վաճառեցի  ու գումարը դրամով պահում եմ բանկում»

Վարչապետը պնդում է, որ չնայած կորոնավիրուսային ճգնաժամին՝ Հայաստանում ապրանքների  գներն իջել են

Ինչու Լուի դը Ֆյունեսի որդին դերասան չդարձավ

Հետաքրքիր դրվագներ աշխարհահռչակ կատակերգուի կյանքից Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունեսը երազում էր, որ որդին՝ Օլիվյե դը Ֆյունեսը դերասանական կարիերա անի, բայց վերջինս երազում էր ավտոմրցարշավորդ դառնալու  մասին: Օլիվյեն Լուի դը Ֆյունեսի եւ Ժաննա Ավգուստին Բարտելեմի դը Մոպասանի որդին է: Ժաննայի տատիկը եղել է  Գի դը  Մոպասանի ազգականուհին: Ժաննա Ավգուստին Բարտելեմի դը Մոպասանը Լուի դը

Վարչապետ. «Ներկայացնում եմ  100 փաստ ՝ հեղափոխության երկրորդ տարեդարձին»

Ստվերը կրճատվել է, օտարերկրյա կազմակերպությունների վստահությունը մեծացել ՝ ՀՀ բանկային համակարգի նկատմամբ

Ավտոմեքենան բախվել է Սպանդարյանի հուշարձանի պատնեշին

Մայիսի 16-ին, ժամը 03։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW X5» (վարորդ՝ Խաչիկ Ն․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս

4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին․ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը՝ ուղիղ հեռարձակմամբ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2792671830862189/

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք, առողջացել՝ 125 մարդ

Մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71

Համընդհանուր սպասում ու տարբերություն․ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում

Համավարակը որոշակի իմաստով համահարթեցում է: Համարյա բոլոր երկրների առջև նույն խնդիրները դրվեցին: Լուծումներն էլ առերևույթ նույնական էին: Բայց տարբեր արդյունքներ ստացվեցին: Այս օրերին մենք խոսում ենք արտակարգ դրության երկարացման, բայց կարգ ու կանոնի որոշակի ազատականացման մասին: Համարյա միաժամանակ Ադրբեջանում հայտարարեցին, որ թույլատրում են միջքաղաքային հաղորդակցությունը: Այսինքն նոր-նոր երկրում տեղաշարժման ազատություն տրվեց: Վրաստանում իշխանությունները հայտարարեցին, որ

Աչաջուր գյուղում անասնագոմն ամբողջությամբ այրվել է

Մայիսի 15-ին, ժամը 21։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Մաղիկի թաղամասում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աչաջուր գյուղի 49-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է

Թանգարանների միջազգային օրը նշվելու է առցանց ձևաչափով․ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը պատրաստել է ինտերակտիվ ծրագիր

Համաշխարհային պանդեմիայով պայմանավորված՝ 2020 թվականի մայիսի 18-ը՝ Թանգարանների միջազգային օրը, ամբողջ աշխարհում նշվում է առցանց ձևաչափով։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ևս հայտարարում է Թանգարանների միջազգային օրվան նվիրված առցանց ծրագիր, որը ներկայացվելու է կենտրոնի ֆեյսբուքյան էջում մայիսի 18-ին՝ ամբողջ օրվա ընթացքում։ Մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 10։00-ին: Մայիսի 18-ի ԳԱԿ առցանց միջոցառումների ծրագիրը հետևյալն է՝ 10։00-20։00 Առցանց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031