Օրվա լրահոսը
Մայր Աթոռն ու անոր գահակալը վեր պէտք է ըլլան ամեն տեսակի անձնական, թէ քաղաքական նկատառումներէ եւ անոր դէմ բարձրացող ոեւէ ձայն պէտք է մատնուի համրութեան. Ռամկավար Ազատականներ
Մայր Աթոռը Սրբութիւն Է մեզի համար եւ անոր վարկաբեկումի ամեն փորձ մենք սրբապղծութիւն կը համարենք:
Անի Սամսոնյան. Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում տվյալ անձի գործունեությունը վտանգավոր է ժողովրդավարական, սիրո և համերաշխության Հայաստանի համար
Մենք անիմաստ ենք համարում այդ հարցով դիմել Կառավարությանը, քանի որ Ստյոպա Սաֆարյանը՝ որպես Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հայելին է։
Արայիկ Հարությունյան. Արցախ աշխարհի զարգացման` մեր նախանշած բոլոր հավակնոտ ծրագրերը կյանքի ենք կոչելու ողջամիտ ժամկետներում
Առանձնահատուկ հպարտություն եմ ապրում, երբ հետադարձ հայացք եմ ձգում այդ վճռորոշ իրադարձությանը, որովհետև եղել եմ անմիջական մասնակիցը մեր պատմության այդ փառավոր էջի կերտման և կրողն այն պատասխանատվության, որ հատուկ է հաղթանակած սերնդին:
Հայկ Մարության. «Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը»
Վստահ եմ, որ երևանցիները կդրսևորեն սոցիալական բարձր պատասխանատվություն, խստորեն կհետևեն սահմանված կանոններին՝ քաղաքային երթևեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար:
Խռոված մանուշակներ (պատմվածք)
Մակար պապը ծաղիկներ շատ էր սիրում: Լինեին դրանք դաշտային, ջերմոցում աճեցրած, թե տանը խնամված ծաղիկներ: Այդ սերը իր մեջ ծվարել էր այն ժամանակներից, երբ դեռ ինքը փոքր երեխա էր և իրենց տան պատուհանների գոգերին միշտ ծաղկամաններ կային դրված և նրանց մեջ զանազան ծաղիկներ էին աճում ու ծաղկում, որոնց խնամում էր մայրը, ապա նաև քույրերը: Երբ
Ճիշտ է, ԱՄՆ-ն ցավակցել է Իրանին, բայց նաև քննադատել է
Ճնշման խմբերը (pressure groups) ՀՀ վարչապետի հարցազրույցի ժամանակ դարձյալ փորձեցին կեղծ օրակարգ պարտադրել երկրի ղեկավարությանը: Այս հարցազրույցի ընթացքում հայ լրագրողը «վերլուծական շրջանակների» մտահոգությունն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակի շուրջ և հայտնել. «Հարեւան երկրում տեղի ունեցած ողբերգության առիթով, երբ զորավարժություններին զոհվեց 19 մարդ, անգամ ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել, բայց ոչ Հայաստանը»: Իրականությունն այն է, որ
Առաջնագծում իմունիտետն է․ ցինկը՝ իմունային համակարգը խթանող կարևորագույն միջոց
Մեր իմունային համակարգը մշտապես առաջնագծում է՝ պատրաստ պայքարելու ցանկացած, այդ թվում՝ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ։ Սրանից կարելի է հետևություն անել, որ այն առանձնակի խնամքի և ուշադրության է արժանի մեր կողմից։ Իմունային համակարգն ամրապնդելու և վերջինիս աշխատանքը բարելավելու բազմաթիվ միջոցներ կան․ դրանցից մեկը ցինկն է․ այս հանքանյութն իմունային համակարգի օգնականն է վիրուսային վարակներին դիմագրավելու հարցում։ Ցինկը նաև
Խստորեն դատապարտում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի գործունեությունը․ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
Վերջին շրջանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ծավալվող զարգացումներն արդարացիորեն մտահոգությունների առիթ են տալիս: 1995 թ. հիմնադրված և ՀՀ ԳԱԱ համակարգում գիտահետազոտական կենտրոնի կարգավիճակ ունեցող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՀՀ-ում գործող միակ թանգարան-ինստիտուտն է, որն ունի մեր և համաշխարհային պատմության ամենադատապարտելի էջերից մեկի մասին ամբողջական և համալրվող հավաքածու՝ ներառելով Հայոց ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, հուշային
Վարչապետին հայհոյելու համար «Հեղափոխության պահապաններ»-ի կողմից ներողություն պահանջելու դեպքով քրեական գործը կարճվել է առանց հաշտության. Արամ Գեւորգյան
Ոչ եկել են, ասեն՝ արի բարիշենք, ոչ էլ որեւէ իրավապահ մարմնից են կանչել, ասել՝ եկեք, բարիշեք. տուժող
«Բորուսիայի» ֆուտբոլիստները հաղթանակից հետո ծափահարել են դատարկ տրիբունաներին
Կորոնավիրուսից հետո վերսկսված ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում կայացավ 26-րդ տուրը, որի կենտրոնական խաղում հանդիպեցին Դորտմունդի «Բորուսիան» եւ «Շալկեն»: Հաղթելով 4:0 հաշվով՝ դաշտի տերերը որոշեցին ծափահարել տրիբունաներին: Դա անսովոր ու տարօրինակ էր, քանի որ Դորտմունդի ստադիոնի տրիբունաներում կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆուտբոլասերներ չկային: Գերմանիայում առաջիկայում եւս ֆուտբոլային հանդիպումներն անցկացվելու են դատարկ տրիբունաների պայմաններում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Եթե կադրեր չկան, պետք է մնա՞ն այն դատավորները, որոնք ակնհայտ ապօրինի վճիռներ են կայացրել». իրավապաշտպանները` դատաիրավական բարեփոխումների մասին
«Եթե փոխում ես դատական համակարգը եւ չես փոխում քննչական եւ դատախազական մարմինները, նշանակում է` ոչինչ չես փոխում»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանության` դատաիրավական բարեփոխումների քայլերին, ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը: Հիշեցնենք, օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` ֆեյսբուքյան ուղիղ եթերում քննարկման ժամանակ, նախարարը հայտնեց, որ
Ինչպե՞ս են ֆուտբոլիստներն ու մարզիչները խաղից հետո հարցազրույց տալու
Շաբաթ օրը եվրոպական առաջին թոփ առաջնությունը՝ Բունդեսլիգան, վերադարձավ կորոնավիրուսային դադարից: Ֆուտբոլիստները, այդ թվում՝ պահեստայինների նստարանին գտնվողները, պահպանում էին որոշակիորեն սահմանված կանոնները: Սակայն ինչպե՞ս են ֆուտբոլիստները, մարզիչները այսուհետեւ մասնակցելու հետխաղային մամուլի ասուլիսներին, հարցազրույցներ տալու: Թե՞ դրանք, պարզապես, չեն կազմակերպվի: Համացանցում լուսանկար է հայտնվել, որում բունդեսլիգայի «Լայպցիգ»-«Ֆրայբուրգ» հանդիպումից հետո մարզիչ Յուլիան Նագելսմանը հարցազրույց է տալիս սոցիալական հեռավորություն
Դավթաշեն թաղամասում գտնվող «Նոր Զովք» առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել․ Shamshyan.com
Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Նոր Զովք» առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի բնակիչներ 24-ամյա Միքայել Մ.-ն և 40-ամյա Էդգար Ն.-ն: Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական
Հայոց լեզուն «այսօրվա դրությամբ»
Մայրս՝ Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, բանասիրական գիտությունների թեկնածու է, երկար տարիներ եղել է Կոնսերվատորիայի Հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր։ Այժմ էլ մեծ հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի քաղաքական-հասարակական անցուդարձին։ Հիմնականում դիտում է հեռուստատեսային հաղորդումները՝ լուրեր, քննարկումներ, հարցազրույցներ և այլն։ Նրան ոչ միայն հետաքրքրում են տարբեր քաղաքական, հասարակական գործիչների, վերլուծաբանների կարծիքները, այլև մեծ ուշադրություն է դարձնում նրանց խոսքին և հաճախ
Ինչո՞ւ են իրավապաշտպանները լռում Արթուր Ալեքսանյանի գործով, մինչդեռ Գեւորգ Սաֆարյանին քաղբանտարկյալ էին հայտարարում
Ժաննա Ալեքսանյանի կարծիքով` իշխանությանը սադրում են, մինչդեռ Արտակ Կիրակոսյանի գնահատմամբ` իշխող ուժը նույն պահվածքը ունի
«Հարազատներին առաջարկում են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից»․ սրանք անհեթեթ լուրեր են․ ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ուզում եմ անդրադառնալ մի թեմայի, որը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է։ Խոսքը վերաբերում է նրան, որ «Հարազատներին առաջարկում են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից»։ Նման լուրեր տարածողների կարող եք գտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ինչպես նաև
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին, հնարավոր է՝ մեղադրանք առաջադրեն. Ամրամ Մակինյան
«Կա հանձնարարություն, ինչ-որ մի բան Ռուբեն Հայրապետյանի դեմ ստանալու»
Պետք է դադարեցնել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը. Արման Թաթոյան
Պետք է դադարեցնել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը: Դա բերում է վտանգավոր հետևանքների, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը, դա ի վերջո սադրում է բռնություն: Սա հատկապես վերաբերում է հանրային գործունեություն ծավալող ու մանավանդ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, ովքեր պետք է լինեն զսպված և թույլ չտան վիրավորանք, ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք:
Բադասյանի առաջարկով ներկայացնում եմ նախագիծ
Այն, որ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումները որևէ էական արդյունք չեն տալու, այսօր հասկանում են բոլորը և դրա համար նույնիսկ պետք չէ իրավաբան լինել, ու կարծում եմ՝ արդարացված է հեղափոխության կողմնակից հասարակական կազմակերպությունների վրդովմունքն այդ կապակցությամբ: Թերևս ամենադիպուկ որակումը, որ այդ բարեփոխումների վերաբերյալ հնչել է, եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից, ով այն որակել է
Ծնեբեկով «Կապրեզե» եւ ոլորված «Սպանակոպիտա»
Իտալական «Կապրեզե» աղցանի երկու տարբերակ ձեզ ներկայացրել եմ, դասական «Կապրեզեն»՝ այստեղ եւ «Չերրի կապրեզեն»՝ այստեղ: Այս անգամ կառաջարկեմ, օգտվելով առիթից, որ ծնեբեկի սեզոնն է, պատրաստեք ծնեբեկով կապրեզե: Ներկայացրել եմ նաեւ «Սպանակոպիտա» հունական կարկանդակը՝ ֆիլո խմորով, ֆետայով եւ սպանախով: Այս անգամ կառաջարկեմ պատրաստեք նույն կարկանդակը՝ այլ ձեւով: Անհրաժեշտ մթերքները Աղցանի համար Բազիլիկ (կանաչ ռեհան) 10-15 ճյուղ
ԵԽԽՎ-ում ընտրվել եմ «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» թեմայով զեկուցող․ Սոս Ավետիսյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Չնայած համավարակի ստեղծած օբյեկտիվ դժվարություններին՝ խորհրդարանական դիվանագիտության մեր ջանքները շարունակական են։ Ուրախ եմ ձեզ հայտնել, որ ԵԽԽՎ Մշակույթի, գիտության, կրթության և մեդիա հարցերով հանձաժողովի կողմից միաձայն ընտրվել եմ «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» (The control of online
Մեր կառավարությունը վիրուսի դաշնակի՞ցն է
Երկու ամիս է, ինչ Հայաստանում կարանտին է, ու արդեն երեք ամիս է, ինչ Շվեդիան, Ճապոնիան, Բելառուսը, Թուրքմենստանը ու Բրազիլիան առանց որևէ կարանտինի ապացուցում են, որ կարանտինը իզուր է: Աշխարհի իշխանությունների մեծ մասը սրանց չեն լսում ու կարանտին են անցկացնում՝ կեղծելով (գիտակցված կամ անգիտակից) վարակվածների ու վիրուսից մեռածների թիվը: Աշխարհի խոշոր համաճարակաբանները անընդհատ ասում են, որ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Հատկապես կարևոր գործեր» քննող քննիչները ջանք չեն խնայում, որ Ռաֆիկ Հայրապետյանը դառնա մեղադրյալ, իսկ իրական մեղադրյալը՝ տուժող. Ամրամ Մակինյան
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մեղադրյալը՝ տուժող, տուժողը՝ մեղադրյալ… Ահա թե ինչպես են կախարդական փայտիկի օգնությամբ դատավարական կարգավիճակները փոփոխության ենթարկվում… Քննչական կոմիտեի «հատկապես կարևոր գործեր» քննող քննիչները ջանք չեն խնայում, որ հանցագործությունից տուժած Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանը դառնա մեղադրյալ, իսկ իրական մեղադրյալը՝ տուժող… Ինչումն է հարցը… տարիներ առաջ Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող
Այսօր ՄԱԿ-ի՝ Միասին խաղաղ ապրելու միջազգային օրն է
Այսօր ՄԱԿ-ի՝ Միասին խաղաղ ապրելու միջազգային օրն է։ Այս առիթով Զորյան ինստիտուտը ընդգծում է իր երկարաժամկետ նախաձեռնություններից մեկի կարեւորությունը՝ ճշմարտության բացահայտման, ինչպես նաեւ հայերի եւ թուրքերի միջեւ հաշտեցման եւ երկխոսության խթանումը, այնուհետ «Մեկ ընդհանուր գիտելիքի» (Common body of knowledge) ստեղծումը։ Զորյան ինստիտուտի նպատակն է վերացնել կեղծված պատմության հսկայական խոչընդոտը եւ օժանդակել երկու ժողովուրդների միջեւ համերաշխության
Փաշինյանը կարող էր մի փոքր ազնվություն ունենալ և ասել, որ իր թվարկած հարցերը մանրամասն նախատեսվել են դեռևս 2017 թ․-ին հաստատված ծրագրով․ Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Փաշինյանական հերթական ասուլիսի վերաբերյալ կարելի է ժամերով խոսել։ Գրեթե բոլոր հայտարարություններն ակնհայտ վիճարկելի են, բայց դրա իմաստը չկա։ Նիկոլ Փաշինյանի նպատակն է, որ իր երևակայական վիճակագրությամբ շեղի քաղաքական ուշադրության հիմնական թեմաները՝ արցախյան հարցից, ձախողված հակահամաճարակային կառավարումից ու աճող սոցիալական պրոբլեմներից։ Այնուամենայնիվ հարկ եմ
Կոչ ենք անում մեր ժողովրդին՝ տուրք չտալ հիվանդությունը ժխտող անհեթեթ տեսակետներին. «Սասնա ծռեր»
Գործող իշխանությունը ապիկարություն ցուցաբերեց նաև համավարակի դեմ պայքարում։ Նրա անպատասխանատու վարքի և անկարողության պատճառով համավարակի դեմ պայքարը դարձավ ձևական ու անլուրջ, ուստի կիրառվող կարանտինային և այլ սահմանափակումները կրկնակի վնաս հասցրեցին։ Ինչպես մյուս երկրներում, մեր երկրում ևս սահմանափակումները պետք է տնտեսական վնասի դիմաց առողջապահական օգուտ տային։ Սակայն Հայաստանում իշխանության մեղքով և՛ տնտեսական կորուստ եղավ, և՛ համավարակի
Այս իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցիչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր․ ԱՆ
Ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով: Նկարագրված իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցիչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ: Լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող
Newmag-ը հրատարակել է Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը
Սա արդեն Ազնավուրի 3-րդ գիրքն է, որ հրատարակչատունը ներկայացնում է հաջորդավար։ 2019-ի մայիսին Newmag-ը ներկայացրեց Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը, դեկտեմբերին՝ «Մեղմ շշուկովը»։ «Վերջին դուռը» Շառլ Ազնավուրը գրել է 87 տարեկանում, երբ արդեն կյանքի մեծ փորձ էր ձեռք բերել, անցել էր ճակատագրի բոլոր վայրիվերումներով։ Սա կոնցեպտուալ աշխատություն է և իր բովանդակությամբ լրացնում է Ազնավուրի մյուս 8
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք, գրանցվել մահվան 5 դեպք
Մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4472 դեպք, որոնցից 1925-ն` առողջացած, 60-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2463 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 40230 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 189 նոր դեպք և 134 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 80


















































