Օրվա լրահոսը

Լեզուին դէմ նախայարձակումը յանցանք պէտք է համարուի, ըստ Սահմանադրութեան․ «Հայրենիք»

Հայաստանի ղեկավարները պէտք է լսել եւ հետեւիլ լրատուամիջոցներուն (մամուլ, ձայնասփիւռ, հեռատեսիլ), արդիականութեան հետ քայլ պահելու համար: Թաւշեայ յեղափոխութեան հունով հնչեց անգլերէն վեթթինկ բառը, որ այնքա՜ն կրկնուեցաւ, որ կարծէք հայերէն դարձաւ: Յառաջդիմական եւ գիտուն ըլլալու համար, Հայաստան եւ սփիւռք(ներ), հայերէնը պէտք է համեմել եւ աղճատել այստեղէն այնտեղէն որսացուած բառերով: Վեթթինկ…vetting… Դիմեցի բառարանի օգնութեան. vetting – vérification,

Մայիսի 18-ից վերսկսվում է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքը

Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը։ Քաղաքացիներին կոչ ենք անում ոստիկանության ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։ Միևնույն ժամանակ, խորհուրդ ենք տալիս առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ հնարավորության դեպքում ոստիկանության ստորաբաժանումներ դիմել առցանց եղանակով։   ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոխադարձ զիջման մէջ Արցախի հողային ամբողջականութիւնը, գերիշխանութիւնը եւ անկախութիւնը սակարկելի նիւթեր չեն․ «Հայրենիք»

Ատրպէյճանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամետիարով երկու օր առաջ Անկախ Պետութիւններու Հասարակապետութեան արտաքին գործոց նախարարներու խորհուրդի նիստը շահագործեց՝ հայկական կողմը ամբաստանելու համար, որ կը խոչընդոտէ Հասարակապետութեան աշխարհագրական տարածքին ապահովութիւնը եւ ամէն միջոցի կը դիմէ, որպէսզի ձախողի Լեռնային Ղարաբաղի տագնապին բանակցային հոլովոյթը։ Անշուշտ, ինչպէս կը սպասուէր, Հայաստանի արտաքին գործոց նախարար Զոհրապ Մնացականեան յայտարարեց պաշտօնական Երեւանի դիրքորոշումը՝

Ադրբեջանի ԶՈւ մի քանի սպա վարակվել է կորոնավիրուսով. «Ռազմինֆո»

«Ռազմինֆո». Ադրբեջանի զինված ուժերի մի քանի սպայի մոտ հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուս (COVID-19), նրանք այժմ բուժվում են։ Զինհաստատություններում էլ խիստ կարանտին է սահմանված։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միության ղեկավար Ռամին Բայրամլուն։ Այլ մանրամասներ վարակակիրների մասին չի նշվում։ Նշենք, որ Ադրբեջանի բանակում կորոնավիրուսի վարակման մասին սա առաջին հայտարարությունն է։ Բայրամլուն

Արթուր Ալեքսանյանը հեծանիվով եղել է, բայց վրաերթի ենթարկելու փորձ չի կատարել․ փաստաբան. «Ա1+»

«Ա1+». «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական   նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանի պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել նրան կալանավորելու որոշումը։ Հիշեցնենք՝  Ալեքսանյանը նախօրեին կալանավորել է պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի գործով․տուժող ճանաչվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Ալեքսանյանի փաստաբան Էմին Բեգլարյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին աշխատում են բողոքի վրա։ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքի

Փոքրիկ Միքայելը, որն «Արաբկիրում» 2 ամիս առաջ լյարդի փոխպատվաստման էր ենթարկվել, տուն է վերադառնում

Մեկ տարեկան Միքայելը «Արաբկիր» բժշկական համալիրի վերջին 4 ամիսների անհանգստությունը, պատասխանատվությունը, ուրախությունն ու հպարտությունն է դարձել. երկու ամիս առաջ նա լյարդի փոխպատվաստման է ենթարկվել եւ հիմա արդեն պատրաստվում է տուն գնալ: Երեխայի մոտ հայտնաբերված խնդիրը`  նեոնատալ սկլերոզացնող խոլանգիտ, հազվադեպ է ախտորոշվում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում եղել է առաջին անգամ: Բժշկական բարդագույն այս գործողությունները` նախավիրահատական, վիրահատական

ՄՕԿ-ի նախագահի կարծիքով Տոկիոյի ՕԽ նոր ժամկետները չեն փոխվի

ՄՕԿ-ի գործկոմի հեռավար նիստում օրակարգային տարբեր հարցերի շրջանակում քննարկվել է նաեւ օլիմպիական շարժմանը կորոնավիրուսի  համավարակի պատճառած ֆինանսական վնասը եւ նշվել, որ ներկայումս դա հաշվարկել հնարավոր չէ: Այդուհանդերձ, հաստատվել է մինչեւ $ 800 միլիոն աջակցության փաթեթը, որը ուղղվելու է COVID-19-ի հետեւանքների հաղթահարմանը: Ընդ, որում, այդ գումարից $ 150 միլիոնը տրամադրվելու է միջազգային ֆեդերացիաներին եւ ազգային օլիմպիական

Միքայել Մինասյան. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգ»

Նա հորդորեց Նիկոլ Փաշինյանին նման գործարքներ կատարել երկրի ներսում

Ջիակոմոպուլոսը հայտնել է, որ ՀՀ իշխանությունները որոշել են հայցել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ

«ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն այսօր նամակ է ստացել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսից։ Պարոն Ջիակոմոպուլոսը տեղեկացրել է, որ երեկ ՀՀ իշխանությունները որոշել են հայցել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական դատարանին վերաբերող [Սահմանադրական] փոփոխությունների վերաբերյալ։ Պարոն Ջիակոմոպուլոսը նաև լավատեսություն է հայտնել, որ Վենետիկի հանձնաժողովի օժանդակությամբ՝ հնարավոր կլինի

«ՀՀ քաղաքացիները պահանջել են կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով». ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հայտնում ենք, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվում են մոտ 35 ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով: Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում

Հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը

Պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Մայիսի 14-ին պարետատան կազմակերպած երրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝ Բժշկական պաշտպանիչ դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ և ակնոցներ Դեղամիջոցներ և լաբորատոր հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար Ախտահանման սարքեր ու միջոցներ Մոնիտորներ, մաքուր օդի մատակարարման սարքեր Արհեստական շնչառության և թթվածնի

ԵԽԽՎ զեկուցողները Թուրքիայի իշխանություններին կոչ են արել անհապաղ ազատ արձակել Օսման Քավալային

Թուրքիայի հարցով ԵԽԽՎ զեկուցողները թուրքական իշխանություններին կոչ են արել անհապաղ ազատ արձակել ավելի քան 2 տարի անազատության մեջ գտնվող թուրք հայտնի գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալային:  Այս կերպ ԵԽԽՎ համազեկուցողներ Թոմաս Համարբերգը, Ջոն Հոուելը, Ալեքսանդրա Լուիսն արձագանքել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը, ըստ որի  Թուրքիայի իշխանությունները խախտել են Եվրոպական կոնվենցիայի 5/1 և  5/4, 18-րդ

Լողազգեստով՝ մարզասրա՞հ. Պարետի կարգադրությունները մարզասրահի հաճախորդներին մտատանջության մեջ են գցել

Քաղաքացիները չեն պատկերացնում պարետի որոշ կարգադրություններ ինչպես են կատարելու

Կորոնավիրուսի հաստատված նոր դեպքեր Արցախում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով ՀՀ ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են : Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Մյուս 30 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանների

Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը հետախուզվում է՝ Գեղամավան գյուղի 22-ամյա երիտասարդին դանակահարելու մեղադրանքով

2020 թվականի մայիսի 13-ին, ժամը` 21:10-ին, «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կրծքավանդակի հետին մակերեսի բազմաթիվ ծակած-կտրած թափանցող վերքերով բուժօգնության է դիմել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի 22-ամյա բնակիչ: Նախնական տվյալներով՝ 2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը` 19:00-ի սահմաններում, Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը վիճաբանել է Գեղամավան գյուղի բնակիչների՝ հայր և որդիների

Շահութաբեր և արտահանմանը միտված գյուղատնտեսություն. խորհրդակցություն՝ վարչապետի մոտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ռազմավարական զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում Կենտրոնական բանկի մասնագետների կողմից ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ֆոնդի հիմնման նախագիծը և դրա կիրառման հնարավորությունները, նպատակները, ոլորտում զարգացման մեխանիզմների ներդրման քայլերը: Նշվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Նախագծով առաջարկվում են ոլորտի

«Վենետիկի հանձնաժողովն իր ներկայիս կազմով և այդ կառույցի վրա տարբեր ազդեցությունները հաշվի առնելով՝ ունակ չէ տալու անաչառ մասնագիտական կարծիք». Լուսինե Հակոբյան

Ըստ Արման Բաբաջանյանի՝ սահմանադրական ճգնաժամը լուծելն այն դեպքերից է, որ եթե Վենետիկի հանձնաժողովն առարկություններ ունենա, ամենայն հարգանքով, մենք պարտավոր չենք անվերապահորեն ենթարկվել դրանց:

Արմավիրում մեկ անձի սպանության և մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորվել է նույն մարզի բնակիչը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Էջմիածին քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ 2020թ. մայիսի 10-ին Արմավիրում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի համար. վերջինս կալանավորվել է: Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել

2003-2018թթ. կատարված սպանությունների և դրանց փորձերի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ-ի, ՀՀ ԱԱԾ պետական հատուկ ծառայություն իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

2003-2018 թվականներին կատարված սպանությունների և դրանց փորձերի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2003թ. սեպտեմբերի 30-ին  սպանության համար հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից մեկ այլ քաղաքացու կեղծ տվյալներով ստացել

«Օրական տաս լիտր սպիրտ ենք առնելու ու ամբողջ խանութն ախտահանե՞նք. Պետությունը պետք է աջակցի»

Պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։ Ըստ այդմ, վերաբացվելու են առեւտրի իրականացման վայրերը, հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը, մարզասրահներն են վերաբացվելու, եւ ընդհանրապես, վերաբացվելու են տնտեսության բոլոր ոլորտները: Սակայն պարետը պայմաններ է դրել՝ պարտադիր դիմակ կրել, տարածքներն ախտահանել

«Մոխրացած էր, անճանաչելի». ողբերգական վթարից մահացածների հարազատները հարցաքննվեցին

3-4 ժամ Արտաշատի ու Երեւանի հիվանդանոցներում էինք փնտրում, ոչ մի ցուցակի մեջ անունը չկար՝ ոչ մահացածների, ոչ վիրավորների

Գյումրիում հյուրատներ կառուցելու խանդավառությունն այլևս չկա․ Սամվել Բալասանյան

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե Գյումրիում հյուրատներ, վաճառասրահներ կառուցելու ցանկություն ունեցող գործարարները, որոնք  դիմում էին ներկայացրել կորոնավիրուսային իրավիճակից առաջ, մտադի՞ր են շարունակել իրենց ծրագրերը, թե փոշմանե՞լ են, հետ են վերցնում դիմումները։ «Նախկին խանդավառությունը, որը կար, կարծես չկա, համենայնդեպս, այն մարդիկ, որոնք  դիմումներ էին  տվել, որպեսզի նախագծերն արդեն ներկայացնեն էսքիզային տարբերակով,  համաձայնություն ստանան, եթե 

Մայրաքաղաքի մանկապարտեզները կվերաբացվեն մայիսի 20-ից

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները, պարետատան հետ քննարկումներից հետո որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից: Տարվող աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Երևանի քաղաքապետարան

Նախաձեռնության նպատակը` բացահայտել նորանոր և յուրօրինակ «թանգարաններ» կամ «թանգարանային հավաքածուներ»

Տոնին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ` թանգարանների առցանց հետևորդներին առաջարկելով տարբեր խորագրերով և ձևաչափերով տանը ստեղծել «Թանգարանային անկյուն», տեսագրություններն ուղարկել նախընտրած թանգարանին, որոնք կհրապարակվեն մայիսի 18-ին տվյալ թանգարանի ֆեյսբուքյան էջում:

Դեպք է եղել, երբ անչափահասին սեռական շահագործման ենթարկած գյուղապետին 3 տարի ազատազրկման են դատապարտել ու համաներմամբ ազատ արձակել

Բացահայտվեց մի անչափահաս աղջկա բռնաբարության գործով ամբաստանյալ, Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի իրականացրած մանկապղծության դեպքը, որը կատարվել էր հետեւյալ կերպ. Ազատ Ղուկասյանը ոստիկանություն տանելու պատրվակով իր մեքենան է նստեցրել հարեւանների կողմից գողության մեջ մեղադրվող, այդ ժամանակ 9-րդ դասարանի 15-ամյա աշակերտուհի Ա.-ին, սակայն ճանապարհին կանգնեցրել է ավտոմեքենան և ոստիկանություն չտանելու պայմանով ստիպել վերջինիս սեռական հարաբերության մեջ մտնել իր հետ:

Տաթևիկ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 15 Մայիսի 2020, 583 – Ա ՏԱԹԵՎԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան

«ԱԺ-ում կարող ենք սահմանադրական ճգնաժամի հաղթահարման ուղիներ գտնել». Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանն ասաց, որ զրուցել է ԲՀԿ խմբակցության որոշ պատգամավորների հետ, չի բացառվում, որ սահմանադրական ճգնաժամի սահուն լուծման հարցում պոզիտիվ մասնակցություն կարող է ապահովել ԲՀԿ-ն: Պատգամավորն ասաց, որ ԼՀԿ-ի մասին որևէ բան ասել չի կարող:

«US Open»-ի կորտերի ժամանակավոր հոսպիտալը հավաքում են. մրցաշարը կարող է անցկացվել սահմանված ժամկետներում

Ինչպես երեւում է, «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից վերջինը՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունը (US Open), հնարավոր է կայանա նախապես հայտարարված ժամկետներում: Թենիսի ազգային կենտրոնի 12 կորտերը մարտի վերջին վերածվել էին ժամանակավոր դաշտային հիվանդանոցի՝ նոր կորոնավիրուսով վարակված 470 պացիենտների հոսպիտալացնելու համար: Բացի դա, կորտերում  ինտենսիվ թերապիայի համար 20 մահճակալ էին բացել: «Հիվանդանոցը պաշտոնապես փակվել է: Հոսպիտալը երեք-չորս շաբաթվա

«Այս նիստի ամբողջ նպատակը բարձր նշաձող սահմանելն է». Հայկ Հովհաննիսյանը՝ ԲԴԽ նիստում

Այսօր ԲԴԽ-ում լսվեց Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցած կարգապահական վարույթի հարցը

Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Նախիջևանում

Ադրբեջանը մայիսի 18-ից 22-ը հրամանաշտաբային զորավարժություններ կանցկացնի Նախիջևանում՝  մի քանի զորամիավորումների և ստորաբաժանումների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ի հայտարարությունը, զորավարժություններին կմասնակցեն նաև հատուկ զորքերի ստորաբաժանումներ, կմշակվեն առաջադրանքների կատարման արդյունավետությանն ուղղված գործողություններ սահմանափակ տեսողության պայմաններում՝ ժամանակակից կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի օգտագործմամբ, ինչպես նաև կկազմակերպվեն համագործակցությանն ու համակողմանի ապահովմանն ուղղված գործողություններ: Ավելի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031