Օրվա լրահոսը

«Այս նիստի ամբողջ նպատակը բարձր նշաձող սահմանելն է». Հայկ Հովհաննիսյանը՝ ԲԴԽ նիստում

Այսօր ԲԴԽ-ում լսվեց Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցած կարգապահական վարույթի հարցը

Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Նախիջևանում

Ադրբեջանը մայիսի 18-ից 22-ը հրամանաշտաբային զորավարժություններ կանցկացնի Նախիջևանում՝  մի քանի զորամիավորումների և ստորաբաժանումների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ի հայտարարությունը, զորավարժություններին կմասնակցեն նաև հատուկ զորքերի ստորաբաժանումներ, կմշակվեն առաջադրանքների կատարման արդյունավետությանն ուղղված գործողություններ սահմանափակ տեսողության պայմաններում՝ ժամանակակից կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի օգտագործմամբ, ինչպես նաև կկազմակերպվեն համագործակցությանն ու համակողմանի ապահովմանն ուղղված գործողություններ: Ավելի

«Պապան էր… սկզբից չճանաչեցի». 2019թ.-ին Արարատում այրված «Գազել»-ի վարորդի որդի

Սարիկ Ասլանյանի խոսքով՝ իր հինգ տարվա վարորդական հմտություններն ու կամրջի վրա տեսածն իրեն թույլ են տալիս եզրակացնել, որ ամբաստանյալն իր մեքենան արագ է վարել

Մանկապարտեզի տնօրեն. 30 հոգանոց խմբից ընդամենը 2-3 ծնող է պատրաստ երեխային բերել մանկապարտեզ

«Կարծում եմ՝ սկզբում դժվար է լինելու, սկզբում կարող է չգան»

ՍԴ ճգնաժամը միևնույն է հանգուցալուծվելու է, և չի բացառվում, որ ավելի արագ և առանց հանրաքվեի. Ռուբեն Ռուբինյան

«Ուղիներ ենք փնտրում ՍԴ ճգնաժամը այլ ճանապարհով և ավելի արագ լուծելու ուղղությամբ»

Մանվել Տեր-Առաքելյանը տարածում է ակնհայտ սուտ տեղեկություններ՝ չբերելով որևէ արժահանահավատ տվյալ. «Ջազզվե»-ի համահիմնադիր

«Երևանի բնակիչները կհիշեն, թե ինչ ոգևորությանբ ընդունվեց Մանվել Տեր-Առաքելյանին պատկանող շինարարության դադարեցման մասին քաղաքապետարանի որոշումը»

«Ժենիկիս կեսը լուսամուտից դուրս եկած է եղել». հրդեհված «Գազել»-ում մահացածի հայր

Օգնածի պատմելով՝ հրդեհի ժամանակ Ժենիկս ուզել է լուսամուտից փրկվի, օգնել է, բայց չի կարողացել դուրս հանել

«Շնորհակալ եմ բոլորին, որոնք վստահեցին». Գեմաֆին Գասպարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեփական դիմումի համաձայն թողնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Հաշվետվությամբ հանդես չեմ գա. մեր թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում:

Նունե Սարգսյան. Նախակրթարաններում նախատեսում են բացառել ծնողների հանդիպումը

Նախակրթարաններում տարվում են մաքրման և ախտահանման աշխատանքներ

Իրենց անչափահաս երեխաներին բռնաբարած Սերոբ Տեր-Պողոսյանին չէին մեղադրում անգամ զոհերի մայրերը. Մանկապիղծի «հովանավորներն» ու ցնցող փաստերը

Այս գարշելի պատմության ուշագրավ փաստերից էր այն, որ Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը, որը նաեւ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, ասել էր, որ ոչ միայն ինքը, այլ նաև ողջ Ախթալան էր լսել Տեր-Պողոսյանի մանկապիղծ լինելու մասին, սակայն փաստեր չլինելու պատճառով լռում էին:

Լեւոն Արոնյանը կմասնակցի «Lindores Abbey Rapid Challenge»-ին

Մայիսի 19-ից հունիսի 3-ը «Magnus Carlsen Chess Tour»-ի շրջանակում կկայանա «Lindores Abbey Rapid Challenge» արագ շախմատի մրցաշարը, որտեղ հանդես կգա 12 գրոսմայստեր՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը, Վեյ Ին, Յույ Յանյին (բոլորն էլ՝ Չինաստան), Ալեքսանդր Գրիշչուկը, Դանիիլ Դուբովը, Սերգեյ Կարյակինը (բոլորն էլ՝ Ռուսաստան), Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն (երկուսն էլ՝ ԱՄՆ), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Յան-Կշիշտոֆ Դուդան

Հասմիկ Ղազինյան. Կոնտակտավոր որևէ ընտանիքից ոչ մի երեխա չպետք է ընդունվի նախակրթարան

Հասմիկ Ղազինյանի կարծիքով՝ սա ամենախոցելի օղակն է, այդ իսկ պատճառով պետք է լինի ամենավերահսկելի օղակը

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք

Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 225 դեպք, որից առողջացել են 78 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 245 քաղաքացի։

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև մայիսի 31-ը

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների՝ ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև 2020թ. մայիսի 31-ը: Բանկի վարկառուները կարող են ստանալ վարկի մարումների հետաձգում: Ներկա պահին ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար հասանելի են վարկային արձակուրդներ` ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարի մարման հետաձգման գծով: Անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար հետաձգումը հասանելի

Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել. վիճակը ծայրահեղ ծանր է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երևան:

«Երկաթը մտել էր ոտքս». «Զոդի» կամրջի վթարից տուժած տղան լաց եղավ

Հարվածի պահին ուշքս գնացել էր: Երբ արդեն ուշքի եկա, կողքս նստած ընկերս՝ Ֆ.-ն, այդ պահին այդտեղ չէր

Կա՛մ չհայտարարված նոր հանդիպման նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են կամ էլ Բաքվին հուշում են հայկական կողմի բարձրացրած առաջադրանքի մասի

Նման ոտնձգությունն իրականանում է հերթական հանդիպման նախօրյակին կամ երբ հայկական կողմը բարձրացնում է Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտությունը եւ այդ առաջադրանքը ստանում է միջազգային շրջանակների կողմից որոշ հնչեղություն: 

Տիգրան Ուրիխանյանին ուղարկված Գլխավոր դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա. Գոռ Աբրահամյան

Առավել ևս, որ գրությունը վերաբերել է ոչ թե ծախսերին, այլ հիմնադրամին կատարված մուտքերին:

Ազգային գրադարանի տնօրեն. «Անփութության մասին կանխակալ ենթադրություն անելը վաղ է»

Հայաստանի ազգային գրադարանի հակահրդեհային անվտանգության համակարգի արդիականացման խնդիր ունի, բայց միջոցներից զուրկ է:

Մայիսի 15-ի գիշերը գայլերը հոշոտել են Նորակերտ գյուղի 122 գլուխ ոչխարներ ու գառներ, եւս 15-ին էլ վիրավորել

Գայլերը ջարդը կատարել են հենց գոմի մեջ՝ ներս թափանցելու համար ինչ-որ տեղ գտնելով: Ստացվում է, որ տնտեսության գլխաքանակի շուրջ կեսը կորսվել է:

Կրթության ոլորտի և մանկապարտեզների գործունեության համար սահմանված հիմնական կանոնները

Պետք է ժամանակավորապես ձեռնպահ մնալ նախադպրոցական կրթական հաստատությունում ընդունելություն կազմակերպելուց:

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը ՀՔԾ-ում բացատրություն է տվել ԱԺ-ում ծեծկռտուքի վերաբերյալ

Ես հետևից չեմ խփել, ինչի մասին ասել եմ ու նաև կարելի է համոզվել կադրերը դիտելուց․․․

ՔԿՀ-ներում բացակայում են ընթերցանությունը խրախուսելու համապատասխան միջոցները և պայմանները. «Իրավական նախաձեռնությունների կենտրոն»

Գրադարանավարի հաստիք նախատեսված չէ «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Կոշ», «Հրազդան», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում

«Արցախի ընտրությունները չեն խախտում բանակցային գործընթացի միջազգային փաստաթղթերի նշանակետը». Ղուլյան

Քանի որ դիտորդներ չմասնակցեցին, ադրբեջանական քարոզչամեքենային դիմադրելու մասին քիչ խոսվեց

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձևավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն. Հռչակագիր

Ազգային-ժողովրդավարական բևեռի կայացման և գործունեության մասին հռչակագիր Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, նկատի ունենալով, որ դրանք համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետևանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար, փաստելով, որ մենք դեռևս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք և դրա ծանր հետևանքները զգալու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031