Օրվա լրահոսը
Այժմ մենք ունենք աշխարհում երկրորդ ամենաերիտասարդ խորհրդարանը. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը, խորհրդարանի փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի նստաշրջանին: ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում նշել է. «Շնորհակալություն, հարգելի՛ նախագահող: Հարգելի՛ գործընկերներ, Երիտասարդները ոչ միայն վաղվա օրվա հույսն են, այլեւ այսօրվա փոփոխությունների առաջնորդները: Ամբողջ Եվրոպայում, մեր տարածաշրջանում եւ աշխարհում երիտասարդները շարունակում են բախվել զգալի խոչընդոտների՝ քաջաբար մարտահրավեր
44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցն էլ չի հրապարակվում՝ հղում անելով ԱԺ հանձնաժողովի բացասական եզրակացությանը: Եվ հիմա հասարակությունը պետք է հանգամանքների մասին գաղափար կազմի զեկույցն իմացողների՝ ըստ քաղաքական նպատակահարմարության ներկայացրած պատառիկներով. Սաքունց
Բայց էական է արձանագրել՝ երկու դեպքում էլ քաղաքական կամքը՝ հաշվետու կառավարում ապահովելու բացակայում է. մի դեպքում թաքցրած, երկրորդ դեպքում բացահայտ կերպով:
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը կմիացվի Ազգային պատկերասրահին
ԿԳՄՍ նախարարության հեղինակած նախագծի նպատակը հիմնավորման մեջ բացատրվում է թանգարանի՝ այս տարիներին մեծ ակտիվություն չցուցաբերելու եւ նշանակալի ցուցադրություններ չկազմակերպելու հանգամանքով:
Փաշինյանը և Ալիևը հանդիպել են Կոպենհագենում
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են Կոպենհագենում:
21-րդ դարում աշակերտին արգելել կիրառել էլեկտրոնային սարքեր, աբսուրդի կբերի: Եթե Մաշտոցին կարող են ծանոթանալ միայն QR կոդի միջոցով, ինչպե՞ս ես արգելում հեռախոսը. Սուրեն Ալոյան. «Հրապարակ»
ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2023 թվականի իր զեկույցում եւ 2025-ի թարմացված տարբերակում ավելի կոմպրոմիսային լուծում է առաջարկում, ասում է, որ դպրոցները, այո, շատ լավ տիրապետում են այս խնդիրներին, սակայն եթե արգելեն երեխաներին օգտվել բջջային հեռախոսներից, ապա դա կնշանակի, որ կրթական հաստատությունները դեմ են գնում թվային գրագիտությանը, ինչը չի կարող լինել խրախուսելի: ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկում է ունենալ ոսկե միջինը՝ առաջարկելով գրագետ լուծումներ:
«Ուսուցչուհին ասել է՝ դուրս եկեք, չեմ պարապում, երեխաներն էլ 2-րդ հարկի պատուհանից թռել են»․ աշակերտուհին հիվանդանոց է տեղափոխվել. Shamshyan.com
14-ամյա աղջիկը մնալու է հիվանդանոցում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն։
Նույն այդ իշխանությունը հայտարարում էր, որ Արցախի հարցի համար չունի մանդատ, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մանդատ ունի Մինսկի խումբը լուծարելու. Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»
Գրեթե բոլոր անդամ երկրներին դիմել ենք, օրինակ, հենց Ֆինլանդիային, որը ԵԱՀԿ գործող նախագահն է: Մենք պահանջել ենք Մինսկի խումբը չլուծարել, սակայն այն լուծարվել է. Կիրո Մանոյան
Վերջին տարիներին Հայաստանը չի կարողացել զարգացնել նոր արտահանման ուղղություններ, մնացել է կախված սահմանափակ թվով ապրանքախմբերից, որոնցից շատերը կա՛մ հումքային, կա՛մ էլ արհեստական բնույթ ունեն, ինչպիսին է ոսկու վերաարտահանումը. «Փաստ»
Արտահանման կառուցվածքային վերլուծությունը բացահայտում է խնդրի բարդ և բազմաշերտ բնույթը։ Հունվար-հուլիս ժամանակահատվածի տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտահանման անկումը առավելապես կենտրոնացած է մեկ կոնկրետ ապրանքախմբի շուրջ, որը պայմանականորեն կոչվում է «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր», և որը իրականում արտացոլում է ոսկու վերաարտահանման գործառնությունները։ Այս ապրանքախմբի արտահանումը կրել է ահռելի՝ 75,7
Գուցե Ալիեւը հայտարարություններն անում է, որ մենք կոշտ արձագանքենք, եւ սրվի իրավիճակը. Դավիթ Դանիելյան. «Հրապարակ»
«Սահմանազատում, սահմանագծում կլինի, կհասկանան` որտեղից է սկսվում Հայաստանը, որտեղ է Ադրբեջանը, այդ ժամանակ կլինի մեծ խաղաղությունը»։
Իրանից ներմուծվում է ծագումով անհասկանալի սերուցք, որը, ըստ ոլորտի մասնագետների, դառնում է կաթնամթերքի հիմք. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցումների հիման վրա պարզեց՝ Իրանից զանգվածաբար ներմուծվում է ծագումով անհասկանալի սերուցք, որը, ըստ ոլորտի մասնագետների, առանց պատշաճ վերահսկողության դառնում է տարբեր կաթնամթերքի հիմք՝ կարագից մինչեւ պաղպաղակ` «տեղական արտադրության» պիտակով։ «Ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ-ից պաշտոնապես հայտնեցին, որ ներմուծումները կատարել են մի շարք ընկերություններ, որոնց թվում են. – «Պրոգրես Ս.Ս» ՍՊԸ-ն – «ՄԻԼԼԿԱԹ» ՍՊԸ-ն –
Ֆասթ բանկը Բարդերի ակումբի բարեգործական համերգի գլխավոր հովանավորն է
Ֆասթ բանկի հովանավորությամբ և Բարդերի ակումբի նախաձեռնությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնում կայացել է բարեգործական համերգ, որի ողջ հասույթը տրամադրվելու է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին։ Հիմնադրամն իրականացնում է «Գթության խոհանոց» ծրագիրը, որը տարիներ շարունակ օժանդակում է սոցիալապես անապահով անձանց՝ ապահովելով նրանց տաք ու արժանապատիվ սնունդով։ Բարեգործական համերգի ընթացքում հնչել են հեղինակային երգեր։
Ահազանգ իրավապահներին. հնագույն հուշարձանի տարածքում փոս են փորել
Նշենք, որ Ցից քար զոհարանը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակ
Ճի՞շտ էր արդյոք Փաշինյանի՝ «եվրոյոնջաներ» բնորոշումը
Տարիներ առաջ՝ 2004 թվականին, դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, իշխանությունը դժգոհ էր մնացել ԵԽԽՎ-ում ընդդիմադիր պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Շավարշ Քոչարյանի ելույթներից: Այնքան դժգոհ էր, որ իշխանամետ ակտիվիստները եկել էին «Զվարթնոց» օդանավակայան՝ պաստառներով եւ պատգամավորների հասցեին «դավաճաններ» վանկարկումներով: Արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ նախատել էր ընդդիմադիրներին՝ մեր կեղտոտ լվացքը օտարներին ցույց տալու համար: Գեղամյանի եւ Քոչարյանի
Անդրանիկ Քոչարյանը փաստացի խախտել է Կանոնակարգի պահանջները. զեկույցը պահվել է գաղտնի ոչ միայն հանրությունից, այլեւ հանձնաժողովի անդամներից. «Ժողովուրդ»
Հանձնաժողովի անդամներից Հայկ Սարգսյանը, Քրիստինե Պողոսյանը, նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հաստատեցին, որ զեկույցը երբեք չեն տեսել։
Հենց իր իշխանավարման շրջանում են «մի շարք համայնքներում հաղթած ընդդիմադիրները» ընտրություններից անմիջապես հետո ենթարկվել այլազան հալածանքների. «Փաստ»
Մի՞թե նրա համար է մանդատ տրվել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ուրանան Արցախը, ապա շրջափակման մատնեն Արցախը, ապա դառնան Արցախի տոտալ հայաթափման համահեղինակը: Մի՞թե 150 հազար մեր հայրենակիցներին բռնագաղթի ենթարկելու, գաղթականացնելու համար էին մարդիկ Փաշինյանին ձայն տվել: Ո՛չ, երիցս՝ ո՛չ:
Մարգարիտ Եսայան. Իրեն պետք է մի աթոռ եւ մի մուրճ, որով կրկին կվախեցնի իր կրունկի տակ կզած դատավորներին, քպականներին, «մտավորականներին»
Էս մարդը էնքան է մոլորված, որ մեկ ներքին լսարանի համար իբր չքմեղանում է, թե չկա «Զանգեզուրի միջանցք», դուք մի լսեք՝ Ադրբեջանը ինչ կուզի թող անունը դնի (զուգահեռը հիշեք՝ «եթե պարտվենք՝ մեզ պարտված չենք համարի»), ու որպեսզի Ալիեւը էլի թուքումուր չտա, մյուս կողմից էլ խոստանում է կրկին «վարչապետ» դառնալուց անմիջապես հետո փոխել ՀՀ Սահմանադրությունը այնպես, ինչպես ուզում են մեր թշնամիները։
Թագուհի Թովմասյանը եւ Աննա Գրիգորյանը հայցադիմում են ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի. «Ժողովուրդ»
Արթուր Հովհաննիսյանի դեմ այս տարվա հունիսին դատարան էր դիմել նաեւ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա էլ պահանջում է հերքել Հովհաննիսյանի՝ մայիսի 12-ի ելույթի ժամանակ արված արտահայտությունը թե՝ «կնայեք Աննա Գրիգորյանի աչքերի մեջ, կտեսնեք ՀԷԿ-երը»։ Գրիգորյանը, հերքումից զատ, պահանջում է նաեւ 3 մլն դրամ փոխհատուցում, քանի որ երբեք ՀԷԿ չի ունեցել եւ Արթուր Հովհաննիսյանը զրպարտել է իրեն։
«Խեղճ ու ճնշված» հարևանները՝ թուրքերը և ադրբեջանցիները, պարզապես «ստիպված են եղել պաշտպանել» իրենց «վատ» հայերից՝ էթնիկ զտումներով, պատերազմներով, ցեղասպանությամբ, սպառնալիքներով ու շանտաժով. «Փաստ»
Մոտ մեկ շաբաթ առաջ Փաշինյանը բացատրում էր, որ Հայաստանը վերջապես պետք է սովորի ինչ-որ «ճանապարհային երթևեկության կանոններ»։ Այսպիսով, Թուրքիան՝ իր Ցեղասպանությամբ, և Ադրբեջանը՝ իր էթնիկ զտումներով, կախարդական կերպով ագրեսորներից վերածվում են երթևեկության բծախնդիր կարգավորողների, անշահախնդիր տեսուչների, որոնք «արդարացիորեն» պատժում են իրավախախտին։
«Վերջը սա Գյումրին է, գիտեն՝ մարսել են, որ եպիսկոպոսին տարել, պահել են»․ Վարդան Ղուկասյանը՝ վարչապետին
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ եթե փորձեն իր հետևից ընկնել, ամբողջ աշխարհով մեկ պիտի խայտառակվեն։ «Ամբողջ աշխարհով մեկ ինձ էնքան զանգեր են գալիս հայերի կողմից, էնքան են ինձ հարգում, գնահատում, հասկանալի է, ես կապերի մեջ եմ բոլորի հետ, սրանք թե պլինդուզի մակարդակին են, պլինդուզից կիջնեն ներքև, կխայտառակվեն։ Հետո սա Գյումրին
«էսօր կլանը ՔՊ-ի կլանն է, պետական կլաններն են, ուրիշ ի՞նչ կլաններ կան երկրում»․ Վարդան Ղուկասյան
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, այսօր պատասխանելով Ազգային ժողովում պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից իրեն հասցեագրված այն խոսքերին, թե «արդեն շուրջ վեց ամիս է, ինչ ՀՀ երկրորդ քաղաքը՝ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը՝ Վարդանիկը կամ համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս կասկածի տակ դրեց ՀՀ ինքնիշխանությունը», ասաց․
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների ղեկավարները ստորագրել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների կազմակերպման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների ղեկավարները ստորագրել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների կազմակերպման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Վրաստանի երկաթուղիների գլխավոր տնօրեն Լաշա Աբաշիձեի, Ադրբեջանի երկաթուղիների (ADY) նախագահ Ռովշան Ռուստամովի և Թուրքիայի պետական երկաթուղու TCDD Taşımaçılık գլխավոր տնօրեն Ուֆուկ Յալչինի հանդիպումը տեղի է ունեցել Ղազախստանի Ալմաթի քաղաքում՝ «Տրանսպորտի շաբաթվա» շրջանակներում։ Կողմերը պայմանավորվել են բարձրացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղու մրցունակությունը այլ
«Էդ մարդասպանին էդ ինչ ձևով էին տանում, ոնց որ կինոթատրոն էին գնում»․ Վարդան Ղուկասյանը՝ Փարաքարի համայնքապետի սպանության մասին
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, իր հրավիրած մամուլի ասուլիսում, հայտարարեց, որ ինքը ընտրվել է առանց կաշառքի, երբեք չի էլ պատկերացրել, որ ՔՊ-ն այդքան կեղծիքներ պիտի աներ։ Ըստ նրա, քանի որ ՔՊ-ականները դեմոկրատիայից էին խոսում, մտածում էր՝ ճիշտ կպահեն իրենց։ «Ինչ-որ ես տեսա, նախկին երկուսը էսպիսի բաներ չէին արել, էն երկու նախագահները։ Էն օրն էլ Փարաքարի համայնքապետին,
«Վարդան Ղուկասյանը խորը անցյալում է թողել իր հիշողությունները, երբ խոսում է մարդկանց վարկանիշի մասին». Կարեն Սարուխանյան
ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «Ապագա վիկինգ Վարդանիկը վերահաստատեց իր ազգադավ պնդումները` մեծ արագությամբ մամլո ասուլիս հրավիրելով։ Վարդան Ղուկասյանը, ամենայն հավանականությամբ, խորը անցյալում է թողել իր հիշողությունները, երբ խոսում է մարդկանց վարկանիշի մասին։ Խոսում է իմ վարկանիշի մասին մի մարդ, երբ 2018թ-ի Խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելով ԱԺ պատգամավորի թեկնածու` Շիրակի մարզում 2 անգամ
«Վարչապետը, կառավարությունը նստած, Վարդանիկով են խոսում»․ Վարդան Ղուկասյանը՝ Կարեն Սարուխանյանին
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, այսօր պատասխանելով Ազգային ժողովում պատգամավոր Կարեն Սարուխանյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն հասեցագրված քննադատություններին, ասաց․ «Ազգային ժողովում վարչապետը նստած, կառավարությունը նստած էն հաստագլուխը (ի նկատի ունի Կարեն Սարուխանյանին), Վարդանիկով է խոսում։ Մի մարդ, որը ազգային հերոսին, պատերազմին ոտքը կտրած Հայոց պաշտպանության նախարարին հետևից ձեռք է քցում, խփում է, ու դա
Սրբուհի Գալյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների օրակարգը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը: Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի ռազմավարություններն ու ոլորտային առաջնահերթությունները: Անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումներին և դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված աշխատանքներին: Հայաստանում կիրառվում է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմը, գործում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, հուլիսի 1-ից ուժի
«Կոֆեի բաժակ նայող չեմ, ամեն ինչի էլ պատրաստ եմ, վախ հասկացողությունն էլ իմ մոտ վերացած է»․ Վարդան Ղուկասյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, իր հրավիրած մամուլի ասուլիսում պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ ամբիոնից իրեն հասցեագրված այն խոսքերին, թե «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպե՞ս, քաղաքական մեթոդներով եւ եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում», ասաց․ «Ես չեմ իջնի իրենց մակարդակին, ես
«Դատավարությունը կարող է տևել 3-4 ժամ, բայց ընդհանուր հարցաքննությունից տալիս են 1-2 նախադասություն՝ կոնտեքստից առանձնացված». Դավիթ Բաբայանի որդին` Բաքվի շինծու դատավարությունների մասին. 168.am
Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով՝ գրում էին, թե հայ գերիները Բաքվի դատարանին միջնորդել են՝ որպես վկա հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, ռուս խաղաղապահ գեներալներին, Անջեյ Կասպրչիկին։ Ավելի ուշ այս տեղեկությունները վերահրապարակվել էին նաև հայկական լրատվամիջոցներում։ Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր գերիների «դատավարությանը» ներկա են լինում միայն ադրբեջանական պետական ու իշխանամերձ լրատվամիջոցները, և հնարավոր չէ այլ
Երևանում են լեգենդար Վալերի Գերգիևը և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը
Վալերի Գերգիևի ղեկավարությամբ հոկտեմբերի 1-ին և 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նշվող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում կկայանան անմոռանալի համերգներ, որոնք կդառնան նշանակալի մշակութային իրադարձություն։
Հայկ Կոստանյանն ազատվել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնից
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է. «Սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր և ոչ միայն, սեփական դիմումիս համաձայն՝ այսօրվանից դադարեցրել եմ աշխատանքս Երևանի քաղաքապետարանում։ Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետարանի և ԶԼՄ գործընկներներիս արդյունավետ աշխատանքի համար։ Կհանդիպենք, երբ կհանդիպենք»։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը և կոնգրեսական Աբրահամ Համադեն քննարկել են Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը
Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել կոնգրեսական Աբրահամ Համադեի հետ (Հանրապետական)։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագրին։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի հետագա զարգացման ու խորացման հեռանկարներին։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն


















































