Օրվա լրահոսը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը և կոնգրեսական Աբրահամ Համադեն քննարկել են Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը
Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել կոնգրեսական Աբրահամ Համադեի հետ (Հանրապետական)։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագրին։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի հետագա զարգացման ու խորացման հեռանկարներին։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն
«Թե՛ փոխվարչապետ Տ. Խաչատրյանի հետ պայմանավորվածությունները, թե՛ աշխատանքային խմբերի և ԱՍՀ նախարարի տեղակալների միջև արձանագրությամբ ամրագրված կետերը, մնացել են անկատար հենց այն ժամանակ, երբ հանրային ճնշումը թուլացել է»
Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր համախմբվածությունը։ Առանց միասնական ու համառ պայքարի՝ մենք չենք կարող հասնել մեր խնդիրների լուծմանը։ Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության հետ ԱԻՊ խորհրդի մասնագիտական աշխատանքային խմբերի բանակցությունների ընթացքում բոլոր բարելավումները ձեռք են բերվել բացառապես հանրային ճնշման շնորհիվ։ Միայն միասնական պայքարի արդյունքում մենք կարողացանք ապահովել՝ ▪️ևս երկու ամիս 50.000 դրամ աջակցության
Պետք է լրջորեն զբաղվել մեր երկրում հանցագործությունների նախականխման և կանխման աշխատանքներով. Արա Զոհրաբյան
Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․ «Վիճակագրական տվյալներից հետևում է, որ 2018 թվականին գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 24.678, իսկ 2024 թվականին 63 տոկոսով ավելացել է և կազմել՝ 40.232: Ընդ որում, այդ տվյալների մեջ ուշագրավ է նաև մարդու դեմ ուղղված հանցագործությունների քանակը: 2018 թվականին մարդու դեմ ուղղված հանցագործությունների քանակը կազմել է 4.964, իսկ 2024 թվականին 48
«Լավ է, որ 4,5 տարի անց եկավ կարգավորումները բերելու գիտակցումը: Տիկին Սրբուհի Գալյանին կաջակցենք». Դանիել Իոաննիսյանը` կուսակցությունների ֆինանսավորման մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արդարադատության նախարարությունը պետք է ԵԽ-ի ու Վենետիկի հանձնաժողովի հետ միասին ձև գտնի, որ պետությունը պատշաճ վերահսկի կուսակցությունների ֆինանսավորումը։ Այս կապակցությամբ ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականին քաղհասարակությունը գտել ու նախապատրաստել էր այդ կարգավորումները, Արդարադատության նախարարությունը դրանք ուղարկել էր Վենետիկի
Այս տարվա կարևորագույն առանձնահատկություններից է արհեստական բանականության ընդգրկումը որպես առանցքային թեմա
Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2025»-ին նվիրված մամուլի ասուլիսը
«Եթե, ըստ ձեզ, պարտությունը հաղթանակ է, ապա ինչո՞ւ են դատվում զինվորականները»․ Արթուր Խաչատրյան
«Զինվորականները դատվում են այդ թվում՝ այն պատճառով,որ ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում՝ ձեր գործընկերները, զանգում էին սահմանին կանգնած զինվորականներին, ասում էին՝ ըտեղ ի՞նչ եք անում, եկեք Երեւան, գործ կա անելու»։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
«Էդ որ գլուխ եք գովում, թե ՔՊ-ի նվիրատուների ցուցակը հրապարակել եք, սուտ եք ասում, որովհետեւ ՔՊ-ն նվիրատուների ցուցակ չի հրապարակել»․ Գեղամ Մանուկյան
Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ ընդդիմության այն մեղադրանքներին, որ չի հրապարակում բանակցային փաստաթղթերը, մասնավորապես, Մինսկի խմբի 2019 թվականի առաջարկությունը․ «Ձեզ թվում է՝ 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ձեր գովական առաջարկությունը չի հրապարակվելո՞ւ, ձգում ենք»։
«ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից»․ Փաշինյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին
«Ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք՝ մենք գիտենք, որն այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Եվ մենք պետք է մեխանիզմներ ունենանք՝ հետագայում նման դեպքերը բացառելու համար»։
«Ի՞նչ վաղեմության ժամկետ, դա ահաբեկչական ակտ է, որը պետք է գնահատականի արժանանա»․ Փաշինյանը նախատեց Աննա Վարդապետյանին՝ «Մարտի 1»-ի գործի համար
«Խնդիր չունենք, էլի թող անկախ լինի դատական համակարգը, բայց քաղաքական պատասխանատվությունն ո՞ւմ վրա է։ Պետք է լրջանալ»
«Այն, ինչ արձանագրվել է Վաշինգտոնում, օր առաջ, րոպե առաջ պետք է իրագործվի»․ Նիկոլ Փաշինյան
«Օրինակ՝ հնչեց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, հարց է ծագում՝ որտեղի՞ց այդ արտահայտությունը։ Մենք բացում, կարդում ենք էս թուղթը, որը ստորագրել, ենք Վաշինգտոնում, ստեղ կա՞ ըտենց արտահայտություն, չկա»։
Հայ պատգամավորները եվրոպացի գործընկերներին ներկայացրել են իրենց տեսակետները հայ-ադրբեջանական հարաբերությունների առկա վիճակի, Հայաստանի անվտանգային մարտահրավերների և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ
ԵԽԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության ընդդիմադիր անդամներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և Հայկ Մամիջանյանը հանդիպել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ։ Հանդիպման ընթացքում հայ պատգամավորները եվրոպացի գործընկերներին ներկայացրել են իրենց տեսակետները հայ-ադրբեջանական հարաբերությունների առկա վիճակի, Հայաստանի անվտանգային մարտահրավերների և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։ Համազակուցողներին ներկայացվել են նաև մեր երկրում ընթացող
«Դաշնակցությունը փակելու անհրաժեշտություն չկա, դուք ամեն օր փակում եք Դաշնակցությունը»․ Նիկոլ Փաշինյան
«Դաշնակցության վերաբերյալ ձեր կանխատեսումներն իրականություն կդառնան այնպես, ինչպես ձեր նախընտրական խոստումները»․ Քրիստինե Վարդանյան
Արտաշատում տուն է բռնկվել
Հոկտեմբերի 1-ին, ժամը 15։13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատ քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի տներից մեկում (մոտ 180 քմ): Հրդեհը մեկուսացվել
Ռազմաբժշկական փորձաքննությունների ոլորտում առկա են հրատապ լուծում պահանջող խնդիրներ
Ավելի պարզ՝ զինակոչիկի՝ զինվորական ծառայության համար պիտանիությունը ռազմաբժշկական փորձաքննության անվան տակ որոշվում է բովանդակությամբ այդպիսին չհանդիսացող փորձաքննության արդյունքում և փաստորեն ռազմաբժշկական փորձագետ չհանդիսացող անձանց կարծիքի հիման վրա առողջական խնդիրներ ունեցող անձինք կարող են զորակոչվել զինված ուժեր։
«Հետվճարը 20 տոկոս ենք սահմանելու, միջինում կենսաթոշակները բարձրացնելու ենք 3000-3500 դրամով»․ Արսեն Թորոսյան
«Դուք արձանագրո՞ւմ եք, որ կառավարությունը ձախողել է իր հնգամյա ծրագրի սոցիալական խոստումները, քանի որ ձեր հաստատած 2026 թվականի բյուջեի նախագծում նման փոփոխություններ ուղղակի չկան»,-հարցրեց Թադեւոս Ավետիսյանը։
Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել են 2 տրլն 12.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել են 2 տրլն 12.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով ինն ամիսների համար նախատեսված ցուցանիշից՝ 1 տրլն 999.4 մլրդ դրամից ավելի է 13.4 մլրդ դրամով կամ 0.7%-ով, իսկ վերանայված ցուցանիշից` 2 տրլն 5.4 մլրդ դրամից
«Խստորեն դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների կողմից դրսևորվող վտանգավոր թիրախավորումները». հայտարարություն
Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործունեության և իշխանության՝ Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծած հալածանքների վերաբերյալ հայտարարություն Մենք՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ներքոստորագրյալ մասնակիցներս, խստորեն դատապարտում ենք վերջին ամիսներին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների կողմից դրսևորվող վտանգավոր թիրախավորումները։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ միայն կրոնական կառույց է, այլև ազգային հնագույն, կենսունակ և ամենաընդգրկուն հաստատությունը՝
Վեհափառի նախկին գավազանակիրը պաշտոն է ստացել Կառավարությունում
Mediahub. Հայաստանում ստեղծված հակաեկեղեցական ֆոնին ասպարեզ դուրս եկան նաև որոշ նախկին եկեղեցականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացվել էին եկեղեցու ծառայությունից: Այդ մարդկանց շարքում էր նաև Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը (ավազանի անունը` Նշան): Նա Հանրայինի եթերում հայտարարել էր, որ Գարեգին Բ-ն զավակ ունի, ինչ-որ գումարներ է յուրացրել, եկեղեցին էլ դարձրել է իր համար
Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոնում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 24-30-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ սեպտեմբերի 25-ին և 28-30-ը, ◾️ Արաբկիրում՝ սեպտեմբերի 28-30-ը, ◾️ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի
Աբու Դաբիում Դավիթ Խուդաթյանը և Այեշա Ալ Աթիկին քննարկել են ջրային ենթակառուցվածքների զարգացման, ոլորտում նորարարական տեխնոլոգիաներ ներդնելու հնարավորությունները
Աբու Դաբիում անցկացվող Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է «Mohamed bin Zayed Water Initiative» հիմնադրամի գործադիր տնօրեն Այեշա Ալ Աթիկիի հետ։ Քննարկվել են ջրային ոլորտի կառավարման, ջրային ենթակառուցվածքների զարգացման, ոլորտում նորարարական տեխնոլոգիաներ և առաջադեմ լուծումներ ներդնելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և աշխատանքային
«2026 թվականին առողջության ապահովագրման համակարգ կներառվի, ընդհանուր առմամբ, 1 մլն. 600 հազար քաղաքացի». Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյանը առանձնահատուկ անդրադարձավ ամսական 200 հազար դրամ եկամուտ՝ աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարներ եւ այլ եկամուտներ ունեցող խմբին, որը նույնպես հայտնվել է 2026 թվականի փուլում: Նա հիշեցրեց, որ ավելի վաղ նշվում էր 500 կամ 300 հազար դրամի մասին: «Բայց հաշվարկները եւ ռեսուրսները ֆիքսելով՝ այս քայլը կարողացանք անել հնարավորինս մեծ թվով քաղաքացիների առաջին փուլ ներառելու նպատակով:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Լեւոն Բալյանի թեկնածություն
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Լեւոն Բալյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին հակիրճ ներկայացրել է Մրցութային խորհրդի անդամ Արթուր Հովսեփյանը: Լեւոն Բալյանը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու համար՝ հակիրճ ներկայացնելով մասնագիտական ուղին եւ
«Կուսակցությունները պետք է համապատասխանեն թափանցիկության կանոններին, դա կարող է ընդհուպ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց առաջացնել»
«Ոչ մեկին չի հետաքրքրում՝ բա մյուս կուսակցությունները որտեղի՞ց են ֆինանսավորվում։ Հայաստանի կուսակցությունների 90 տոկոսի վարչության կազմը կամ ղեկավար մարմնի կազմը մեկ կամ երկու հոգի են գրում, հետո մարդիկ մամուլից են իմանում, թե ինչ եղավ, ոնց ընտրվեց»։
ԿԳՄՍՆ-ի ՊՈԱԿ-ի 2 աշխատակիցներ որոշ ՍՊԸ-ների պարբերաբար փոխանցել են նախատեսվածից ավել գումարներ, որոնք հետո փոխանցվել են իրենց
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, կատարել են խոշոր չափերով՝ 4.501.550 ՀՀ դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում ՊՈԱԿ-ի կարիքների համար տարբեր ապրանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով
«Մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային, խոսակցություն ունենք 5 երկրի հետ»
Նա նշեց, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում կառավարությունը պետք է որոշում կայացնի ու պայմանագիր կնքի, բայց դա չի ունենալու աշխարհաքաղաքական ենթատեքստ։
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 21-27-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 24-26-ը, ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 21-ին և 25-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 21-ին, 23-ին և 27-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից
Սատանի՞զմ, թե՞ անփութություն․ Գյումրիում գլխիվայր շրջել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի աստղը
«Քանդակագործության ազգային պարկ- թանգարանի» տնօրեն Արթուր Գևորգյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այն պետական մշակութային անձնագրով հուշարձան է, ու որևէ մարմին իրավունք չունի միջամտություն, փոփոխություններ, շտկումներ կատարելու՝ առանց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության թույլտվության։
«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի Վաղարշապատի ավագանու ընտրություններին
«Մենք թույլ չենք տա, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ռուսահպատակները փորձեն Հայաստանի Հանրապետությունը տանել միութենական պետություն»
Արևմուտքը Վրաստանից պահանջում էր պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ. Վրաստանի նախագահ
Region Monitor. Արևմուտքը Վրաստանից պահանջում էր պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ, ինչն աղետով կավարտվեր այս փոքրիկ երկրի համար, ինչպես դա եղավ 2008 թվականին։ Այս մասին ամերիկյան Responsible Statecraft հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։ Նախագահի խոսքով՝ Վրաստանն այժմ ունի կառավարություն, որը գործում է ժողովրդի և երկրի շահերից ելնելով։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































