Օրվա լրահոսը
Շինանյութի առուվաճառք՝ Երևանի բուսաբանական այգուց վարձակալած հողատարածքներում. ՊՎԾ-ն հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու տեղեկանք է ուղարկել դատախազություն
«ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունները, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, վարձակալված հողամասերն օգտագործել են (ընկերություններից մեկը ներկայումս էլ շարունակում է օգտագործել) գործառնական նշանակությունից տարբերվող՝ մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի և շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակներով, այնինչ` հիշյալ հողատարածքները պարտավոր էին օգտագործել բացառապես «բուսաբանական այգի կազմակերպելու» նպատակով։
«Այդ հարցը պետք է տալ նախագահներին»
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ «Առավոտը» զրուցել է Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը սառեցնելու մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկի եւ Սերժ Սարգսյանի` հանձնաժողով ներկայանալու հայտարարության մասին: – Նախօրեին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի թիվս այլ առաջարկների, նաեւ խորհրդարանում ստեղծված «ապրիլյան հանձնաժողովի» գործունեությունն էր առաջարկել կասեցնել: «Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական
Տնտեսությունը կկրի ավելի քան 1,5 միլիարդ կորուստ արտակարգ դրություն հայտարարելու օրվանից մոտ 1 ամսվա կտրվածքով այսպես մնալու դեպքում. «Հրապարակ»
Կորոնավիրուսի հետևանքով մենք մեկ օրում ունենում ենք 51 մլն դոլարի կորուստ
Արցախում կա նոր՝ հանրային, քաղաքական ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն. «Ժամանակ»
Անշուշտ եղել են ընտրական գործընթացի տարրեր, ընդ որում՝ գործընթաց ասվածի ավելի լայն շրջանակով, քան զուտ քվեարկությունը, որոնք, մեղմ ասած, խնդիր ունեն օրինականության, քաղաքականության տարրական սկզբունքների հետ:
Հայաստանը զրկվեց իր միակ փոխադրողից, եւ դեռ նոր փոխադրող չի հայտնվել, իսկ սա պետք է լիներ Քաղավիացիայի կոմիտեի առաջին եւ գլխավոր քայլերից մեկը. «Ժողովուրդ»
Առաջին անգամ, պարզվում է, դեղին քարտ է ցույց տրվել 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել էր, որ կարող է հայկական ավիացիան Եվրոպայի տարածքում արգելվի, եւ կգան ուսումնասիրությունների։
Ատելության եւ թշնամանքի մասին
Հայաստանի Առաջին նախագահը հանդես է եկել ուղերձով՝ իրավիճակի հետ կապված: Ինքնին այդ փաստը ողջունելի է, որովհետեւ Տեր-Պետրոսյանն ունի բազմաթիվ կողմնակիցներ, որոնք սպասում էին նրա խոսքին: Ուղերձի հիմնական կոչերին, կարծում եմ, կմիանա ցանկացած բանական մարդ՝ կատարել առողջապահության նախարարության պահանջները, պահպանել արտակարգ դրության ռեժիմը, չխանգարել իշխանություններին, որոնք, այո, ընդհանուր առմամբ կարանտինային միջոցառումներն ու այլ սահմանափակումներն իրականացնում են
Ի՞նչ պատկեր է իրականում Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված
Ապրիլի 8-ին ժամը 11։00 դրությամբ՝ Հայաստանում մինչ օրս իրականացված թեստերից՝ 4571-ի պատասխանը եղել է բացասական, իսկ 881-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այսինքն, ընդհանուր առմամբ, առ այսօր իրականացվել է 5452 թեստ։ Ըստ պաշտոնական տվյալների, ապրիլի 6-ին Հայաստանում արձանագրվել է վարակի 11 նոր դեպք, իսկ ապրիլի 8-ի առավոտյան հրապարակվել է 28 թիվը։ Օգտվելով վերջին օրերի վիճակագրությունից՝ իշխանություններն
Մարդկանց պետք է նախապատրաստել, որ առաջիկայում ձգեն գոտիները. Պավել Սաֆարյան. «Ա1+»
Ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ «Ա1+»-ը զրուցել է ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տնտեսական խնդիրների եւ հնարավոր անելիքների մասին։ – Պարոն Սաֆարյան, բիզնեսը, աշխատանքն այսպես համատարած կանգնեցնելն ի՞նչ հետևանք կունենա մեր երկրի տնտեսության վրա: – Նախ պետք է հնարավոր տնտեսական խնդիրներին պատրաստվել: Ցավոք սրտի, մենք ծանր վիճակ ունեցել ենք 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ: Իհարկե, հիմա
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազից ու ոստիկանապետից պահանջել է հայտնաբերել և պատժել Սիսիանի միջադեպի մեղավորներին
Ապրիլի 7-ին Սիսիանում միջադեպ է գրանցվել ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև: Ոստիկանները բռնություններ են կիրառել քաղաքացիների նկատմամբ: ՀՔԱՎ գրասենյակն, արձագանքելով լրատվամիջոցների հրապարակումներին, ձեռնամուխ է եղել իրավիճակի պարզաբանմանը: Գրասենյակի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Սիսիանի մաքսատան հարևանությամբ և կապված եղել պարետատան սահմանած ռեժիմի պահպանման հետ։ ՀՀ Ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մուրադյանի գլխավորությամբ,
ՏՄՊՊՀ. Կոտայքի և Լոռու մարզերում մի շարք ապրանքատեսակների գների դինամիկան
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է մարզպետարանների հետ համագործակցությամբ Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք խոշոր համայնքներում իրականացված մոնիթորինգի արդյունքները հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների վերաբերյալ: Համաձայն ներկայացված տվյալների՝ Կոտայքի մարզում, մասնավորապես դիտարկված Աբովյան, Հրազդան, Եղվարդ, Չարենցավան համայնքներում նշված ապրանքատեսակների գծով գնային փոփոխություններ չեն արձանագրվել: Պատկերն այլ է Լոռու մարզում:
Արարատի մարզում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա
Արարատի Մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է։ Ցավոք, Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի
«Տեղի ունեցածը հասարակական ու բարոյական աղետ է». Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարը ծեծել է Ներսես աբեղայի հորն ու եղբորը
Ինչպես կարելի է 70 ամյա մարդուն ծնող հայհոյել անմեղ տեղը, ծեծել, բերանից պրոթեզը վար գցել ու դա արդարացնել. աբեղան՝ Սիսիանի միջադեպի մասին
ՊՆ-ում քննարկվել է նավթամթերքի կորուստների հարցը
Ապրիլի 8-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ազգային ստանդարտի մշակման նպատակով ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ անցկացրել են «Նավթամթերք. Տեղափոխման (բեռնափոխադրման), ընդունման, բացթողման (բեռնաթափման, բեռնաբարձման) և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստներ. Կորուստների չափ» թեմայով քննարկում: Ուսումնասիրվել են ոլորտում առկա խնդիրները, ստանդարտների համապատասխանությունը առկա իրավիճակին: Քննարկվել
Հռոմի «Աբամելիք» առանձնատունը` դատական վեճի պատճառ Իտալիայի և ԽՍՀՄ-ի միջև
Լազարյանների շնորհիվ էր, որ եվրոպական վերնախավը սկսեց գործածել ռուսական արտադրության մետաքս, որի վրա, որպես որակի բարձր չափանիշ, Լազարյանները դաջում էին արտադրող վարպետի անվանատառերը: Կտորեղենի այդ նմուշները այսօր էլ պահվում են աշխարհի թանգարաններում:
Արցախի թեմակալ առաջնորդը հանդուրժողականության, համբերության և զգուշության կոչ է արել (Տեսանյութ)
Կորոնավիրուսի տարածման սպառնալիքը նաև եկեղեցական միջոցառումների անցկացման կարգերում է որոշակի փոփոխություններ պարտադրել՝ կանխարգելիչ աշխատանքների տրամաբանությամբ: Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ փոփոխությունների մասին հավատավոր ժողովրդին հիշեցրել, հերթական անգամ հանդուրժողականության, համբերության և զգուշության կոչ է տարածել Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Բենջամին Ֆրանկլինը եւ կեղծ ընտրությունը
Բենջամին Ֆրանկլինն իր կյանքի ընթացքում մի քանի անգամ կրկնել է հետեւյալ միտքը: He who sacrifices freedom for security deserves neither՝ նա, ով զոհաբերում է իր ազատությունը՝ հանուն անվտանգության, արժանի չէ ո՛չ մեկին, ո՛չ մյուսին: Այս արտահայտության մեկնաբանություններին տոննաներով գիտական աշխատանքներ եւ պատմական հետազոտություններ են նվիրված: Եվ այն այդպես էլ կմնար պատմաբանների ուսումնասիրությունների առարկա, եթե չլիներ
ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով
Ի լրումն նախորդ շաբաթ տարածված ԵՄ հայտարարությանը՝ կորոնավիրուսային համավարակի բռնկման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին տրամադրվող Եվրամիության աջակցության, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ առկա ծրագրերի հետագա վերաձևակերպման վերաբերյալ, հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով։ Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր
Մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին
Քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ
Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել. Ermenihaber.am
Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին «Մենք մեզ բավարար ենք Թուրքիա» դրամահավաքին օգնություն ցուցաբերելու համար։
Հայկական ժողովրդավարություն. Ցնո՞րք, թե՞ իրականություն-2
Հայաստան աշխարհում տեղի ունեցած քաղաքական վերջին, ամենանշանակալի իրադարձությունը մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններն էին։ Բնականաբար, այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել և Հայաստանի հանրապետությունում և Արցախում։ Բոլոր քաղաքական, հասարակական ուժերն ու գործիչներն ունեին իրենց հետաքրքրություններն ու շահերը։ Սակայն ես չեմ ցանկանում այժմ վերլուծել թե ով ինչ շահեր ուներ, այլ անդրադառնալ զուտ ընտրություններ կոչվածին
Ժամեր անց Չինաստանից Երևան կժամանի թոքերի արհեստական օդափոխման 120 սարք, 60 հազ. կորոնավիրուսի թեստ ու այլ բժշկական պարագաներ տեղափոխող ինքնաթիռը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը. 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր, 2 թթվածնի մատակարարման կայան, 60 000
Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները: Վարչապետին նախ զեկուցվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած տնտեսական միջոցառումների կատարման մասին: Մասնավորապես, նշվել է, որ առաջին միջոցառման շրջանակում տնտեսվարողներից ստացվում են բազմաթիվ վարկային հայտեր, արդեն իսկ բավարարվել է 1 մլրդ 433 մլն դրամի հայտ: Տնտեսական 2-րդ միջոցառման
Հայտնի չէ, թե հայերը որքան կմնան «Դոմոդեդովոյում»
Մեր զրուցակիցը հավաստիացնում է`հստակ տեղեկություններ ունեն`«Աերոֆլոտ» եւ «S7» ավիաընկերությունները պատրաստակամություն են հայտնել համապատասխան վճարի դիմաց թռիչքներ իրականացնել, սակայն ՀՀ կառավարությունում հնարավորինս ձգձգում են գործընթացը
Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է ամենաբարձր մակարդակով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Ուշադրության հատուկ կենտրոնում էր մեր հանրապետությունում գրանցված նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Նախագահն ընդգծել է, որ չնայած իրականացված միջոցառումներին, մեր հանրապետությունում այնուամենայնիվ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք, ինչը պահանջում է համապատասխան շտկումներ մտցնել իրականացվող
Նոր համակարգով վերահսկման ենթակա ինքնամեկուսացվածներ չկան
Կորոնավիրուսով հիվանդի հետ շփված անձանց վերահսկելու համար ներդրված աղմկահարույց թվային գործիքների, եւ ընդհանրապես համակարգի ստեղծման համար գումար չի ծախսվել, չի ծախսվելու նաեւ այս ծրագրի իրականացման համար. ծրագիրը հայ ծրագրավորողներն են մշակել, կամավորական սկզբունքով, առանց որեւէ փոխհատուցման: Այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Նա նաեւ հիշեցրեց՝ համակարգը սկսել է գործել
Ֆիզիկոս. «$550 000-ով կարելի է 100 000 թեստ գնել, իսկ այդ ինստիտուտին ես չեմ վստահում»
Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ ասաց, որ ՀՀ կառավարությունը 550 հազար դոլար է տրամադրել ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին՝ կորոնավիրուսի թեստերի արտադրություն սկսելու համար: Ինստիտուտի ղեկավարությունն ու աշխատակիցներն այս օրերին ձեռնպահ են մնում թեմայի վերաբերյալ մեկնաբանություններից, կարծիք հայտնելու հարցում զգուշավոր են նաեւ այլ գիտնականներ: Նախկին ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սասուն
«Տրամադրվելո՞ւ է արդյոք ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը»
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն այսօր պատասխան գրություն է ուղարկել 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին, որում ասված է. «Հարգելի՛ պարոն Քոչարյան, Ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ ուղարկված Ձեր թիվ ԱԺՀ.2/2514 գրության մեջ պարզորոշ ներկայացված չէ հանձնաժողովի դիրքորոշումը` ի պատասխան գրասենյակի հարցադրումների: Մասնավորապես, հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է
Զոհրաբ Մնացականյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննարկել են կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարը և հայ-իրանական համագործակցությունը
Ապրիլի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցություն հայտնեց իր գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ՀՀ


















































