Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ

2020թ. ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ Սիսիան համայնքի երկու բնակիչներ (հորեղբոր տղաներ) 2020թ. ապրիլի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար

Չինաստանի նախագահի նամակը Հայաստանի նախագահին

«Պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել եւ աջակցություն ցուցաբերել մեր ժողովուրդների կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար»

Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են որոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Ապրիլի 8-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արտգործնախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ ընդգծելով փոխգործակցության, փոխօգնության և տեղեկատվության փոխանակման կարևորությունը: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լավրովն անդրադարձ կատարեցին հայ-ռուսական հարաբերությունների

Կապ կա՞ Սերժ Սարգսյանի՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում հյուրընկալվելու և Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության միջև. Գևորգ Գորգիսյանը զուգադիպություններին չի հավատում

Գևորգ Գորգիսյանը վստահեցրեց՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը երբեք իր աշխատանքները չի պայմանավորել նրանով, թե այդ աշխատանքներից ով է գրգռվում, ով՝ ոչ:

Ինչպես են տեղորոշվում, վերահսկվում ինքնամեկուսացված անձինք. ինքնալուսանկարվում են, հեռախոսով տվյալներ թելադրում

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հայ ծրագրավորողների ստեղծած covid-19Armenia հավելվածը ներբեռնվել է 40 հազար անգամ, դրանով 240 հազար անգամ առցանց թեստ են անցել, սա նշանակում է, որ անձը մի քանի անգամ է թեստն անցել: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Նա նաեւ հավելեց՝ 1500 քաղաքացի, այս հավելվածի կիրառմամբ, հայտնվել

Աղվան Վարդանյան. «Այս երկու մարդը չեն փոխվելու։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը»

Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ մի անգամ չի հիշատակում Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունը, մինչդեռ երկու անգամ դրական է խոսում պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին։ Ամբողջ տեքստում չկա նաև վարչապետ բառը։

Քաղաքային աղբավայրը ցանկապատված ու առանձնացված չէ. Հաշվեքննիչ պալատը՝ Գյումրիում բյուջետային մուտքերի ապահովման անհամապատասխանությունների վերաբերյալ

2018թ. օգոստոս ամսին բյուջետային հիմնարկը՝ փաստաթղթերով դիզելային վառելիքի բացակայության պայմաններում ցույց է տվել 555 լիտր դիզելային վառելիքի ծախս:

«Միգուցե բիզնես ոլորտի իմ մրցակիցների ձեռքի գո՞րծն է»․ Արթիկում հրկիզել են գործարարի 50 հազար դոլարանոց մեքենան

Իմ սուպերմարկերտը գտնվում է քաղաքի կենտրոնական հրապարակում, զբաղվում եմ մանրածախ ու մեծածախ առևտրով, շատ լավ առևտուր է լինում, միգուցե աչք եմ ծագել, մտածել են՝ իրենցից առավել եմ։ Միայն դա եմ կասկածում, այլապես չկա այդպիսի մարդ, որի հետ անձնական խնդիր ունենամ կամ փողային հարաբերությունների մեջ լինեմ»,-ասաց գործարարը։

Ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության և ողջամտության սահմաններից. Լևոն Մնացականյան

Անդրադառնալով նույն անձի կողմից այն հայտարարությանը, թե իբր նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ ունի վատ հարաբերություններ՝ Մնացականյանը նշել է, որ Ա. Հարությունյանը եղել է իր մարտական ընկերը, ունեն անցած ճանապարհ, մարդկային ջերմ հարաբերություններ, սակայն այդ ամենը որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ քաղաքական գործընթացների հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի արդյունավետության բարձրացման հարցում կան անելիքներ. Նարեկ Մինասյան

ԵԱՀԿ Մինսկի խումբ. 25-ամյա միջնորդական ձևաչափի արդյունավետությունը Այս տարի լրանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ձևաչափի ստեղծման 25-րդ տարին, ինչը լավ առիթ է նրա գործունեությունն ամփոփելու և գործադրված ջանքերի արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից: Սույն հետազոտության առաջին հատվածը փաստագրական է և նպատակ ունի ամփոփել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԽ/ԵԱՀԿ ներգրավման, նրա միջնորդական առաքելության կայացման և ինստիտուցիոնալացման

«Որոշ մարդիկ երբ խոսում են ազատագրված տարածքները զիջելու մասին, իմ ուղեղում չի տեղավորվում, մենք ի՞նչը զիջենք, այնտեղ ենք, որտեղ այլ զիջելու բան չունենք». Տարոն Սիմոնյան

Պատգամավորն ասաց. «Կյանքի իրավունքը երաշխավորելու համար, եթե պետք է, մենք նոր տարածքներ էլ կազատագրենք, միայն թե որեւէ մեկի մտքով չանցնի, որ հայ մարդուն իր իսկ հայրենիքում կարելի է սպանել: Դա բավականին լուրջ իրավական փաստարկ է»:

Հաստատվել է Արցախի նախագահի ընտրությունների 2-րդ փուլում ընտրական հանձնաժողովների ծախսերի նախահաշիվը

Ծախսերի մեջ զգալի մաս են կազմում ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքներում ներգրավվող 2250 –ից ավելի հանձնաժողովականներին տրվող փոխհատուցումների գումարները. շուրջ  65 851 000 դրամ կամ ընդհանուր ծախսերի 87 %-ը:

ԵԽ-ն կոչ է անում հարգել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը COVID-19-ի ճգնաժամի պայմաններում

ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում թույլ չտալ, որպեսզի կորոնավիրուսը ոչնչացնի հիմնական արժեքները և ազատ հասարակությունները: «Անդամ պետությունները, որոնք բախվել են սոցիալական, քաղաքական և իրավական մարտահրավերների, պետք է կարողանան արդյունավետ հակահարված տալ ճգնաժամին՝ միևնույն ժամանակ ապահովելով, որ ձեռնարկված միջոցառումները չխաթարեն մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության Եվրոպայի հիմնարար արժեքները պաշտպանելու մեր երկարաժամկետ հանձնառությունը»,-ասված է հայտարարությունում:

Վանաձորի տնտեսավարողները հացի գնի բարձրացումը ՏՄՊՊՀ-ին հիմնավորել են ալյուրի թանկացմամբ ու հացի սպառման ծավալների նվազմամբ

Տնտեսվարողների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Վանաձոր քաղաքում 530-550 գրամ կշռով մատնաքաշի բացթողնման գինը բարձրացել է շուրջ 20 դրամով՝ 160 դրամից հասնելով մինչև 180 դրամի (մանրածախ գինը կազմում է 190-200 դրամ):

Կրասնոդարում Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. Новая Кубань

Մյուս 23-ը շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձանց հետ:

Երեկ երեկոյան ՌԴ-ից Հայաստան ժամանած 178 քաղաքացիներն Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր

Մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ն ԱԻՆ 5 տրանսպորտային միջոցներով (3 ավտոբուս, 1 միկրոավտոբուս և 1 բեռնատար՝ նախատեսված ուղեբեռի համար) իրականացվել է ընդհանուր թվով 5 երթ: Օդանավակայանից մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակության վայրեր են տեղափոխվել 595 ուղևորներ:

Հայաստանը ԱՄՆ-ից կստանա 2000 կորոնավիրուսի թեստ

Միացյալ Նահանգներն Ատոմային էներգիայի միջազգային զարգացման գործակալությանն օրերս հատկացրեց 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում այս կազմակերպության ջանքերին աջակցելու նպատակով:

«Որևէ քաղաքական ճգնաժամի խնդիր Արցախում չկա». Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը նշեց՝ պետք է ամեն ինչ անել, որ ընտրությունների արդյունքներից կախված որևէ մարդ դուրս չմնա Արցախի պետականաշինության գործընթացից՝ նա լինի ընդդիմության մեջ կամ կառուցողական ընդդիմությունից կամ իշխանությունում կամ միգուցե խորհրդատվական դաշտում:

«Երբ նման բանաձեւերը շատանում են, նաեւ պետությունների համոզմունքն է փոխվում, որ կարո՞ղ է Ադրբեջանը հանկարծ ճիշտ լինի». Տարոն Սիմոնյանը՝ Արցախի հարցի մասին

Ադրբեջանը փորձում է բանակցությունների սեղանին դնել մի շարք փաստաթղթեր, որոնք փորձում է միջազգային կազմակերպություններում ստանալ. «Երբ նման բանաձեւերը շատանում են, նաեւ պետությունների համոզմունքն է փոխվում, որ կարո՞ղ է Ադրբեջանը հանկարծ ճիշտ լինի: Մենք պետք է աշխատանքներ տանենք միջազգային կազմակերպություններում ու հակական կողմի տեսակետը պաշտպանող բանաձեւերի քանակն ավելանա: Դրանք ազդեցություն ունենում են»:

Բաց այրումն աղբի վերացման ամենաէժան, բայց և ամենավտանգավոր տարբերակն է. մինչև 800․000 դրամ տուգանք՝ աղբն այրելու համար

Ներկայացված նոր օրենսդրական նախագծով առաջարկվում է տուգանք սահմանել արտադրությունից, սպառումից, տերևաթափից առաջացած թափոնները բնակավայրերում ու դրանց շրջակայքում կամ դրա համար չնախատեսված վայրերում այրելու համար։

Ապրիլյան հանձնաժողովը ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի բարձրացրած հարցերի վերաբերյալ

Նման ձևակերպումներով անորոշ պատասխանների վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը տրամադրում են 30% զեղչ YandexTaxi-ով երթևեկելիս

ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտերի բոլոր քարտապաններին առաջարկում է օգտվել Yandex Taxi ծառայություններից և ստանալ 30% զեղչ` երթևեկության դիմաց քարտով վճարելու դեպքում։ Զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է քարտը կցել Yandex Taxi հավելվածում և ընտրել այն, որպես հիմնական վճարման եղանակ: Ուշադրություն՝ Ակցիան մեկնարկել է ապրիլի 1-ին և կտևի մինչև 2020 թ. վերջ՝

Արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում բռնության ռիսկը. ՄԻՊ

Այս առումով առավել խոցելի են կանայք, երեխաները և տարեցները:

Ընծայաբերումներ 3 հայոց թեմերից՝ առողջապահական և կրթական ծրագրերի օժանդակության համար

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից և Եգիպտոսի հայոց թեմից փոխանցվել է քսան հազարական ԱՄՆ դոլար գումար առողջապահական ոլորտում անհրաժեշտ պետքերի համար։ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմը նվիրաբերել է հիսուն հազար ԱՄՆ դոլար գումար կրթական ծրագրերի օժանդակության համար

Ջրաձորի և Ամասիայի ջրանցքները, «Հաղթանակ» զբոսայգու 10000 քմ հողամասը. ապօրինի օտարված գույքը պետությանը վերադարձնելու գործընթացներ են նախաձեռնվել

Մեկ այլ՝ ՀՀ ՀՔԾ-ում Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քննվող քրեական գործով նախարարին ներկայացվել է հաղորդում՝ մի շարք համայնքների ղեկավարների կողմից համայնքներին պատկանող և օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալությամբ տրված անշարժ գույքի միավորներով թվով 40 գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքային հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց սկսելու վերաբերյալ։

Մի շարք ընկերություններ փաստացի չեն կարողանա օգտվել տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված օժանդակության գործիքներից. բաց նամակ

Արդյունքում բիզնեսն առերեսվեց ճգնաժամային լուրջ իրավիճակի և մարտահրավերների. փաստացի գործունեություն չիրականացնելու հետևանքով կրում է մեծ վնասներ և ֆինանսական միջոցների ներհոսքի բացակայության պայմաններում դժվարանում է ընկերության աշխատակիցների աշխատավարձների վճարման և հարկային պարտավորությունների կատարման, վարկերի մարման իրականացումը: Իսկ այս հանգամանքներով պայմանավորված շատ բիզնեսներ հետընթաց կարձանագրեն և չեն կարողանա հաղթահարել ճգնաժամն ու գործունեությունը դադարեցնելու ռիսկերը:

ԵԱՏՄ երկրներ պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են

Ցանկում ներառվել են մի շարք գյուղատնտեսական եւ պարենային ապրանքներ, մասնավորապես՝ կարտոֆիլ, սոխ, սխտոր, կաղամբ, գազար, պղպեղ, տարեկան, բրինձ, հնդկաձավար, հյութեր եւ մանկական սննդի համար պատրաստի մթերքներ, ինչպես նաև որոշ դեղամիջոցներ եւ բժշկական նշանակության պարագաներ:

«Պետք է ճշգրիտ կանխատեսենք ծախսերի հատվածը, որպեսզի այն միջոցները, որոնք հնարավոր չեն լինելու ծախսել, ուղղենք այլ ծրագրերի իրականացմանը». Փաշինյան

Նախատեսվում է Երևանում՝ Նուբարաշենի գործող աղբավայրի հարևանությամբ, կառուցել նոր աղբավայր և կոնսերվացնել մայրաքաղաքի 2 չգործող աղբավայր

Զբոսաշրջային ոլորտը Հայաստանում կակտիվանա 2021-ի երկրորդ կիսամյակից. Մեխակ Ապրեսյան

Ոլորտի զարգացման հեռանկարները. Տեսակամուրջ «Սպուտնիկ Արմենիայի» տաղավարում

«Կարմիր խաչն օգնել է հայ ժողովրդի փրկությանը անցյալ 100 և ավելի տարիների ընթացքում». Հայկական համագումարը հորդորում է աջակցել Ամերիկյան Կարմիր խաչի՝ արյուն նվիրաբերելու ծրագրին

«COVID-19 համաճարակի հետևանքով ստեղծված այս աննախադեպ ժամանակներում ամերիկահայերը կարող են իրենց գնահատանքն արտահայտել Կարմիր խաչին՝ արյուն հանձնելով և օգնելով համաճարակից տուժած իրենց հայրենակից ամերիկացիներին և առաջնագծում աշխատող բուժանձնակազմին, ովքեր հոգում են իրենց հիվանդների հրատապ կարիքները»,– եզրափակեցին համանախագահները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031