Օրվա լրահոսը
Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը և որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ ճգնաժամային պայմաններում կառավարությունը պետք է վերանայի ներդրումային առաջարկներին արձագանքելու գործիքներն ու արագությունը: «Սա պետք է լինի մեր օրակարգի կարևոր հարցերից մեկը, որպեսզի համոզվենք, որ ներդրումային առաջարկները, հատկապես հետճգնաժամային շրջանում, պատշաճ արագությամբ և մակարդակով քննարկելու ենք: Այսինքն`
«Մասիս Մայիլյանը «նախագահական ձայներ» ստացել է նաև Սամվել Բաբայանի շնորհիվ». Արմեն Աղայան
Aravot.am-ի զրուցակիցն է «Հայկական ընտրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանը – Ինչպե՞ս կգնահատեք Արցախի հանրապետությունում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: – Խայտառակ՝ բազմաթիվ առումներով։ Առաջին հերթին դրանք մեզ քաջածանոթ խմբիշխանական դավաճան և հանցագործ համակարգին սազական ընտրություններ էին, այդ համակարգին հատուկ բոլոր ախտանիշերով և վերարտադրական արդյունքով։ Երկրորդը, դրանք ընտրություններ էին կազմակերպված «երկու հայկական պետություն» խեղկատակության
Պակիստանի դատարանը մահապատժի է դատապարտել լրագրող Պերլի սպանության մեջ մեղադրվող հիմնական անձին և արդարացրել երեքին
Պակիստանի դատարանը մահվան է դատապարտել 2002 թվականի Wall Street Journal- ի լրագրող Դանիել Պերլի առևանգման և սպանության մեջ մեղադրվող հիմնական անձին և այդ գործով արդարացրել է երեք մեղադրյալների: Առնվազն չորս մարդ էր դատապարտվել Պերլի սպանության համար, այդ թվում՝ Բրիտանիայում ծնված Ահմեդ Օմար Սաիդ Շեյխը, որը 2002-ին մահապատժի էր դատապարտվել սպանությունը ղեկավարելու համար: Նա 18 տարի
«Այդ գազանությունները երբեք չեն մոռացվելու». Էդմոն Մարուքյանը՝ Ապրիլյան պատերազմի չորրորդ տարելիցի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունը Ապրիլյան պատերազմի չորրորդ տարելիցի վերաբերյալ 2016 թ․-ի այս օրը Ադրբեջանը ռազմաճակատի ողջ երկայնքով անցավ լայնածավալ հարձակման՝ փորձելով ճեղքել պաշտպանական գիծն ու ներխուժել Արցախի տարածք։ Դա, ըստ էության, բլիցկրիգի փորձ էր, այսինքն՝ Ադրբեջանը կայծակնային և անսպասելի հարձակմամբ փորձում էր մեկ գիշերվա ընթացքում շոշափելի արդյունքներ արձանագրել և զենքի ուժով
Լոռու մարզում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք
Անդրեյ Ղուկասյան. «Որևէ արդյունքի չենք կարող հասնել, եթե մեր բնակչության կարգապահությունը բարձր մակարդակի վրա չլինի » Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ անց կացվեց Լոռու մարզային կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման շտաբի հերթական նիստը։ Ինչպես ներկայացվեց, մարզում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք: Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը 5-ն է: Մարզի ղեկավարին
Մասիս Մայիլյան. «Քաղաքական խորհրդատվություններ ենք անցկացնում և մոտ օրերս հանրությանը կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին»
Արցախի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածում Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ։ Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում մարտի 31-ին այս ծանր պայմաններում իմ օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին, իմ քաղաքական թիմակիցներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին: Մարտի 31-ի արցախյան համապետական ընտրությունները կայացել են արտառոց և աննախադեպ պայմաններում։ Չանսալով ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուների մեծ
Դատական նիստերի հետաձգմամբ անբարենպաստ պայմաններ են ստեղծվում այն անձանց համար, ում ազատության իրավունքը մերօրյա բարդ իրավիճակում սահմանափակված է. Ասյա Օվանյան
Պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ. Ասյա ՕՎԱՆՅԱՆ
Բակո Սահակյանը Թալիշի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին
Նույն օրը երկրի ղեկավարը Թալիշում հրավիրել է խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ՝ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ:
Չինաստանը 10 հազար վիրաբուժական դիմակներ է ուղարկել Գյումրի․ Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ Շիրակի մարզի հետ քույր դարձած Չինաստանի Հայնան նահանգից 10 հազար վիրաբուժական դիմակներ են ուղարկել։ Այն Շիրակի մարզ կհասնի 10 օրից։ Նշենք, որ Հայնանը կղզի նահանգ է, Չինաստանի միակ արեւադարձային նահանգն է։ Այն Չինաստանի հատուկ ու ամենամեծ տնտեսական գոտին է։ «Անցած տարվա դեկտեմբերին իմ՝ Չինաստանի Հայնան
Դարանակալել է դրսում, իսկ ծանոթը, լոգարանի ապակին հանելու եղանակով, մուտք է գործել համագյուղացի կնոջ բնակարան և դանակի գործադրմամբ հափշտակել զարդեր
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի (ավազակության հանցակցություն) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:
Որևէ հակամարտություն տևական լուծում չի ստացել՝ դրանում ներգրավված ժողովրդին մեկուսացնելով կամ առանց նրանց հետ խոսելու. Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի բաց նամակը
Հայտարարությունը, ցավոք, չի սատարում հասարակությունների՝ ժողովրդավարական ճանապարհով ինքնակազմակերպվելու գաղափարը. ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի Նախագահ
Հնդկաստանում ծեծել ու վտարել են թեստավորելու եկած բժիշկների թիմին
Մուսուլման հնդիկները չեն ցանկանում թեսթավորվել, գտնում են, որ կորոնավիրուսն ուղարկված է Ալլահի կողմից
4842 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ժամը 9:00-15:00-ի դրությամբ
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. ոստիկանություն
Ապրիլի 3-ին «Ուրալյան ավիաուղիները» իրականացնելու է Երևան-Սոչի չվերթը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Դեսպանատունը ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել այս չվերթից, եթե ցանկանում են վերադառնալ հայրենիք, քանի որ այս պահի դրությամբ այլ չվերթներ նախատեսված չեն:
Իրազեկել՝ ո՛ր կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները, ինչպես է ապահովվում տվյալների պաշտպանությունն ու անվտանգությունը. հայտարարություն
Նպատակահարմար ենք գտնում նաև նախատեսել տվյալների հավաքման և մշակման ընթացքի նկատմամբ հանրային վերահսկողություն։
Ադրբեջանում հնարավոր է արտակարգ դրություն հաստատվի. քաղաքացիների տեղաշարժը վերահսկվելու է էլեկտրոնային համակարգով
Տեղեկության համաձայն` կարանտինի ժամանակ քաղաքացին տանից դուրս գալուց առաջ պետք է զանգահարի կամ հաղորդագրություն ուղարկի և հաղորդի` ուր և ինչու է գնում: Տվյալ հաղորդագրությունը կներմուծվի էլեկտրոնային համակարգ և հասանելի կդառնա ոստիկանների համար:
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմում և Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ և Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին: Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և զորավար Անդրանիկ Օզանյանի ու սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: ՀՀ երրորդ նախագահը նաև
Էդիկ Ղաբուզյանը՝ կորոնավիրուսի, միջազգային մրցույթի մասնակցող ուսանողների եւ չաջակցվող «Գրանշանի» մասին
Aravot.am-ը տառաստեղծ, շուրջ 300 տառատեսակի հեղինակ, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս Էդիկ Ղաբուզյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ինքնամեկուսացման այս շրջանում իրականացնում իր գործունեությունը: «Քանի որ աշխատանքս կապված է դիզայնի ու տառաստեղծման հետ, բնականաբար տանն եմ աշխատում, ինքամեկուսացումն ուղղակի լրացուցիչ հնարավորություն է՝ ավելի շատ աշխատելու: Առանց տառ ստեղծելու ես ուղղակի չեմ կարող»,-ասաց պարոն Ղաբուզյանը: Հարցրինք, թե
«ՀՀԿ-ն մեծ և նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի 3-րդ հանրապետության կայացման գործում». եվրոպական գործընկերները շնորհավորել են ՀՀԿ-ին
Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության հաջողությունները ժողովրդավարության կայացման գործում միջազգային հանրության ուշադրությանն են արժանացել: Դրանում մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը. «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի նոր հայտարարությունը
Այն հաճախորդները, որոնք ժամկետանց են դարձել 2020 թվականի մարտի 15-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, իրենց գծով ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալները չեն արտացոլվի ACRA վարկային պատմության զեկույցում։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նշվածը չի ազատում վարկային պարտավորությունները մարելու պարտականությունից։ Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19)-ի տարածման կանխարգելիչ միջոցառումները, մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքից և կուտակումներից խուսափելու համար, հորդորում ենք վճարումներն իրականացնել առցանց
«Եթե նպաստառուները կորոնավիրուսի պատճառով հիմա չեն աշխատում, ուրեմն կամ այս պահին են մեր հետ անազնիվ, կամ նախկինում են անազնիվ եղել». նախարար
Դա եւս պետական եւ սոցիալական աջակցություն է, որը, ի տարբերություն այլ քաղաքացիների, այդ ընտանիքները ստանում են ամեն ամիս
Աջակցություն՝ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին. կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումը
Նիկոլ Փաշինյանը նշել է, կորոնավիրուսի դեպքերի ավելացման տեմպի աճի որոշակի վտանգ կա։
«Տաքսիներից օգտվողների ծախսերը փոխհատուցելու մեխանիզմ այս պահին չկա». նախարար
Ինչ վերաբերում է չվճարվող արձակուրդում գտնվող, բայց աշխատանքից չհեռացված անձանց, նախարարն ասաց. «Դրա առնչությամբ եւս չկա որոշում»
Գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները կերկարաձգվեն
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը նաև երկարաձգել է իր կողմից տրամադրված սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները։ Ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը սահմանված գրաֆիկով վճարումը չկատարած հաճախորդների մարման ենթակա մայր գումարների վճարումները համամասնորեն կբաշխվեն վարկի հետագա մարումների միջև, ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը սահմանված գրաֆիկով վճարման ենթակա տոկոսագումարները կտեղափոխվեն գրաֆիկով սահմանված հաջորդ՝ հերթական մարման ամսաթիվ՝ շարունակելով
Արթուր Վանեցյան. Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու
Վերահաստատեցին այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են:
«Աջակցության ծրագրերի համար դիմում գրելու եւ նախարարություն գալու կարիք չկա». Բաթոյան
Եթե քաղաքացին համապատասխանում է երկու ծրագրի, ապա կարող է ընտրել միայն մեկը
Արցախի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացվել
Ս.թ. մարտի 31-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ վերահաշվարկի դիմում կարող էր ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով 01.04 2020թ. ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00 կամ 02.04.2020թ. ժամը 9:00-ից մինչև ժամը 11:00-ը :
«Երբեմն բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակվում՝ շփվելով պոտենցիալ վարակակիրների հետ, այլ՝ իրենց կենցաղային շրջանակներում»
Ապրիլի 2-ի առավոտյան տվյալներով՝ կորոնավիրուսով հաստատված ծայրահեղ ծանր վիճակում 5 բուժառու կա, նրանց արհեստական շնչառության սարք է միացված: Այս մասին այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նախարարի, 5 հիվանդներից 4-ը բավական տարեց քաղաքացիներ են, ունեն քրոնիկ հիվանդություններ, 1-ը երիտասարդ է, պարզվում է նրա հիվանդությունների շրջանակը: Այս երիտասարդը թոքաբորբ
«Եթե Թրյուդոն հագել էր եռագույն գուլպաներ, ուրեմն դրանից այդ երկրի քաղաքականությունը պիտի փոխվե՞ր, չեմ հիշում՝ գոնե իմ օրոք Կանադան նման հայտարարությամբ հանդես գար». Արա Պապյան
Ըստ 2000 – 2006թթ․ Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի՝ Ադրբեջանը շատ ավելի լավ է սկսել աշխատել:
«Կարդա՛ աշխարհի համար». Այսօր կմեկնարկի նախաձեռնություն՝ ինքնամեկուսացված միլիոնավոր երեխաների համար
«Երբ դրսի աշխարհը անհասանելի է, երեխաներն ու երիտասարդները կարող են բազում աշխարհներ ճամփորդել գրքեր կարդալով». Հենրիետա Ֆոր


















































