Օրվա լրահոսը
Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ երեկ՝ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43:
Բոլորն անելիք ունեն
Քանի որ երեկ առավոտյան հայտարարվեց, որ նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք, կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանում վարակի տարածումն արագացել է: Ինձ թվում է՝ իրատեսական է այն կանխատեսումը, որ մի քանի օրից վարակվածների քանակը կհասնի մոտ երկու հազարի: Այս պայմաններում չեմ կարծում, որ իմաստ կունենա ամեն դեպքի «ծագումնաբանությունը» հետազոտելու: Երբ
Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար. «ՀԺ»
Նա նշել է, որ դատական գործի նյութերում բացակայում է այլ երկրում բժշկական օգնություն ստանալու նպատակի իրական լինելը հիմնավորող որեւէ ապացույց, մինչդեռ տվյալ հանգամանքն է նշված դեպքում հանդիսացել ՀՀ տարածքը լքելու արգելքը որոշակի ժամկետով վերացնելու թույլտվություն տալու միակ հիմքը:
Փաշինյանը հանրության շրջանում ոչ թե խուճապ էր կանխում, այլ խնդիրն էր անլրջացնում, վտանգի զգացողությունն էր բթացնում. «Իրատես»
Ո՞վ կմտաբերի, թե ով է ասել «ամբողջ տարի աշխարհում մահանում է գրիպով հիվանդ մոտ կես միլիոն մարդ. խոսքը վիրուսի տարբեր տեսակների մասին է, կորոնավիրուսն էլ նման է գրիպի վիրուսին»։ Իհարկե, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այդ մարդիկ չգիտեն, որ 80-ականների զենք՝ չի նշանակում հին զենք». Սերժ Սարգսյան. imedia.am
imedia.am. Ապրիլի 6-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին զենքերի մասին: Ես այնտեղ եմ ասել, որ մեր զինվորները կռվում էին 80-ականների զենքով, ինչը դարձավ շահարկման առարկա: Այս մասին «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի՝ «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Դա դարձավ շահարկման առարկա, բայց այդ
Նոր մահվան դեպք՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։
Հեռավար հաղորդակցության Zoom հարթակ. որքանով է այն անվտանգ
Այս օրերին աշխարհի մի շարք երկրներում լայնորեն կիրառվում է հեռավար հաղորդակցության Zoom հարթակը, որն առցանց ուսուցման համար կիրառվում է նաև Հայաստանում` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով: Techcrunch կայքը անդրադարձել է հարթակին և այն հարցին, թե որքանով է անվտանգ դրա օգտագործումը: Կայքի փոխանցմամբ` Apple ընկերությունը ստիպված է եղել միջամտել և ապահովել միլիոնավոր Mac-երի անվտանգությունն այն բանից հետո,
Հետազոտություն՝ ախտանիշներ չունեցող մարդիկ կարող են լինել կորոնավիրուսի վարակակիրներ. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Լրացուցիչ ապացույցներ են ի հայտ եկել, որ կորոնավիրուսային վարակները տարածվում են այն մարդկանց կողմից, ովքեր չունեն հստակ ախտանիշներ: Այս հանգամանքը բարդացնում է համաճարակի վերահսկողության ջանքերը Սինգապուրում հետազոտողների կողմից կատարված ուսումնասիրությունն ամենաարդիականն է, ըստ որի՝ վարակների մոտ 10% -ը առաջացնում են այն մարդիկ, ովքեր վարակվել են, բայց դեռ չունեն ախտանիշներ: Այս տվյալները ստիպել են
Ռոնալդուն կդառնա կարիերայում $ 1 միլիարդ վաստակած առաջին ֆուտբոլիստը
Աղբյուրի տվյալներով դա կլինի 2020 թվականին, եւ 35-ամյա պորտուգալացին կդառնա սպորտի պատմության մեջ երրորդ մարզիկը, ում հաջողվել է այդ բանն անել: Ավելի վաղ, մեկ միլիարդից ավելի վաստակել են ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը եւ նրա համերկրացի, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեդվեյդերը: Նշվում է, որ նրանց միանալ կարող է նաեւ շվեյցարացի թենիսիստ Ռոժե Ֆեդերերը: Ռոնալդուն թուրինյան ակումբում մրցաշրջանում
Կորոնավիրուսով է վարակվել Իսրայելի առողջապահության նախարարը. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Կորոնավիրուսով է վարակվել Իսրայելի առողջապահության նախարարը: Ի դեպ, վերջին օրերին նա հաճախ է շփումներ ունեցել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Յաակով Լիցմանը եւ նրա կինը, որը նույնպես վիրուսակիր է, մեկուսացվել են: Ըստ պաշտոնական տեղեկատվության, նրանք իրենց լավ են զգում: Ինքնամեկուսացման կոչեր են ներկայացվել բոլոր այն պաշտոնյաներին, որոնց հետ հանդիպումներն է ունեցել նախարարը վերջին
Հայ ֆիզիկոսները կորոնավիրուսի դեմ պայքարում առողջապահության ոլորտին օգնության են եկել
Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), օգտագործելով իր գիտական ներուժը, ամեն ջանք կգործադրի՝ աջակցելու Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը։ Լաբորատորիան այժմ աշխատանքներ է տանում չորս ուղղությամբ․ մեծացնելով արտադրական հզորությունը և ներգրավելով հավելյալ մասնագետների՝ ավելացվել է թթվածնի արտադրությունը, ակտիվ աշխատանքներ են տարվում նաև շնչառական ռեսպիրատորներ, օզոնատորներ, ուլտրամանուշակագույն լամպեր ու վառարաններ պատրաստելու ուղղությամբ։ Շնչառական ռեսպիրատորների
Ժամանակն է զբաղվել ինքնակրթությամբ. 40+ անվճար հնարավորություն
Դպրոցական գիտելիքներ https://uchi.ru/ – ինտերակտիվ կրթության առցանց պլատֆորմ, որը ժամանակավորապես անվճար ուսուցում է առաջարկում https://www.01math.com/ – մաթեմատիկայի ուսուցման նախագիծ, որը անվճար դասընթացների հնարավորություն է տալիս բոլոր դպրոցներին https://www.ucheba.ru – դպրոցականների հեռավար ուսուցման ծրագիր` ինֆորմատիկա և ծրագրավորում առարկաների համար https://www.domestika.org/ – երեխաների ստեղծագործական միտքը զարգացնելու դասընթացներ` անգլերեն լեզվով https://puzzle-english.com – անգլերեն լեզվի ուսումնասիրման դասընթացներ սկսնակների համար`
Կոտայքի մարզում մահացած կնոջ ամուսնու ու որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել
Նրանք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել. գյուղապետ
Ժիրինովսկին՝ Լուկաշենկոյին. «Վերջապես խելքի եկեք, Ալեքսանդր Գրիգորյեւիչ»
ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին նամակ է գրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ կոչ անելով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցնել բոլոր մարզական միջոցառումները: «Լուկաշենկոն ձեռք է առնում ամբողջ աշխարհին: Ամենուր խիստ միջոցառումներ են կիրառվում, չեղարկվել կամ հետաձգվել են բոլոր մարզական միջոցառումները, որպեսզի մարդիկ տանը մնան, իսկ Բելառուսը զբոսնում է փողոցներում, բոլորը ստադիոններում են, նախագահն էլ հոկեյ է խաղում:
Ավստրալացի խորհդարանականը շնորհավորել է արցախցիներին ընտրությունների առթիվ և հայտնվել Բաքվի «սև ցուցակում»
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամ Հյու ՄաքԴերմոթը շնորհավորել է Արցախի Հանրապետության «ազատություն սիրող ժողովրդին»` այս շաբաթ տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն: Պաշտոնյան Արցախի ժողովրդին շնորհավորել է նաև Twitter-ում: «Չնայած COVID-19-ի վերաբերյալ մտավախություններին, թեպետ Արցախում մինչև այս պահը հաստատված դեպք չկա, 105 հազար 251 գրանցված ընտրողներից 76
Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին մի շարք ախտանշաններ է ունեցել: Նա, այնուհետև կորոնավիրուսի թեստ է հանձնել եւ թեստի արդյունքը՝ դրական է:
Թոքաբորբ ունեցել է, բայց ոչ կորոնավիրուս․ Շիրակի մարզպետը՝ Բայանդուրի մահացած բնակչի մասին
Aravot.am-ը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին փոխանցեց բնակիչների շրջանում հաճախակի հնչող դժգոհություններն առ այն, որ ոչ բոլորին են թեստավորում, Շիրակի մարզի նախանշված հաստատություններում նմուշառումներ չեն կատարում։ Տիգրան Պետրոսյանն ասաց․ «Սա շատ կարևոր հարց է, մեկ-մեկ մենք էլ ենք ունենում այդ հարցը, ինձ համար էլ՝ որպես մարզպետ, որպես պատասխանատու առաջին իսկ կասկածի դեպքում ամենահեշտն այն է, որ
Կորոնավիրուսի համավարակը և պատերազմի վտանգը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում
Այն պայմաններում, երբ կորոնավիրուսի բռնկման և վարակակիրների ու Covid -19 հիվանդության զոհերի թիվը ամեն օր աճում է աշխարհի շատ երկրներում, թվում է այս մահաբեր վիրուսի համաճարակը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական, տնտեսական և անվտանգության նոր հակամարտության ճակատ է բացել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Չնայած կորոնավիրուսի համաճարակը նույն մոլեգնությամբ ու արագ տարածումով անխնա զոհեր է խլում Իրանում
Կտրոններ տվեք, փողերը շուտ փոխանցեք, առցանց դիմումները հեշտացրեք. Մարուքյանի առաջարկները կառավարությանը
Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարությանը հորդորում է սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելը հնարավորինս մատչելի անել: Պատգամավորը ֆեյսբուքի իր էջով ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ այդ խնդրին, նկատելով՝ քաղաքացիներ են իրեն դիմում, հարցնում՝ ինչպես է հնարավոր օգտվել եւ այլն: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրություն մտցնելուց հետո կառավարությունը մի քանի ծրագրեր է հաստատել, որոնցով սոցիալական աջակցություն են
«Տհաճ միջադեպ է հայ-կանադական հարաբերություններում». Լևոն Մարտիրոսյանը՝ Թուրքիայում Կանադայի դեսպանության խնդրահարույց գրառման մասին
Լևոն Մարտիրոսյանը փաստեց՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Կանադայի դեսպանությունը՝ Թուրքիայում, և շեշտեց՝ Կանադայի դեսպանությունը որևէ երկրում և, ընդհանրապես, որևէ երկրի որևէ դեսպանություն ԱԳՆ ստորաբաժանում է, այսինքն՝ տվյալ երկրի ներկայացուցչություն, հետևաբար տվյալ երկրի պաշտոնական տեսակետն է և որևէ կերպ դա չի կարելի մեկնաբանել, որ տվյալ դեսպանի կամ դեսպանության անձնական տեսակետն է:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով 78-ամյա կին է մահացել
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։
ՈՒԵՖԱ-ի նախագահ. «Կորոնավիրուսից հետո ֆուտբոլային աշխարհը փոխված կլինի»
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն վստահ է, որ ֆուտբոլային աշխարհը կորոնավիրուսի պանդեմիայից հետո կփոխվի: «Կգա ժամանակ, երբ մենք կրկին կմտածենք ֆուտբոլի մասին եւ միասին կնշենք հաղթանակն այս մղձավանջի նկատմամբ: Կորոնավիրուսից հետո միանգամայն ուրիշ կլինի նաեւ ֆուտբոլը: Այն կդառնա ավելի սոցիալական, կհամախմբի տեղական հասարակությունները՝ միաժամանակ մնալով գլոբալ ու բարեհամբույր մարզաձեւ: Մի բան անփոփոխ կմնա՝ գոլ խփելու երջանկությունը:
Փայլան. «Ազգային փոքրամասնությունների հիմնադրամների վրա ճնշում է գործադրվում». Ermenihaber.am
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը բազմաթիվ այլ հիմնադրամների հետ մեկտեղ հատուկ գրություն է ուղարկել նաև ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամներին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռչակած «Ազգային համերաշխության արշավ» անվանումով և «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով դրամահավաքին մասնակցելու խնդրանք-պահանջով։ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը այս առթիվ քննադատություն է հնչեցրել միևնույն
Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Տավուշի մարզում` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպին: «Ստացված տեղեկության համաձայն՝ սահմանին շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումները: Ընդ որում, գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական օբյեկտները՝ այդ թվում` ավտոտրանսպորտային միջոցները, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ
Ռուսաստանում ոչ աշխատանքային օրերը կերկարաձգվեն մինչև ապրիլի 30-ը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել տեսաուղերձով և հայտարարել, որ երկրում ոչ աշխատանքային օրերը կերկարաձգվեն մինչև ապրիլի 30-ը, իսկ աշխատավարձերը կվճարվեն: Նրա խոսքով` այժմ կարևոր է պահպանել աշխատատեղերը և քաղաքացիների եկամուտները: Պուտինը միևնույն ժամանակ նշել է, որ համաճարակի պիկը դեռ չի անցել, իսկ ոչ աշխատանքային առաջին շաբաթը ցույց է տվել, որ նման միջոցները օգնում
10 օրում «Նորք» ինֆեկցիոնում նոր՝ մոդուլային մասնաշենք կառուցվեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «10 օրում «Նորք» ինֆեկցիոնում նոր՝ մոդուլային մասնաշենք կառուցվեց»:
Ի՞նչ իրավիճակ է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, քանի՞ վարակակիր կա․ մանրամասնում է Շիրակի մարզպետը
Aravot.am-ը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է տիրում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, արդյոք այն գերծանրաբեռված է աշխատո՞ւմ և պաշտոնական տվյալներով՝ կորոնավիրուսով վարակված քանի՞ անձինք են բուժվում, հանրապետության այլ վայրերից Գյումրի տեղափոխված ու մեկուսացած անձանցից կա՞ն արդեն դուրսգրվածներ։ Մարզպետն ասաց, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ծանրաբեռնված չէ, դեռևս մասնաշենքի ոչ բոլոր տարածքներ են օգտագործում, կարիքի
Քաղաքացիներն ահազանգում են՝ ինչպե՞ս են հեմոդիալիզի ծառայություն ստանալու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որտեղ սպասարկելու են նաև կորոնավիրուսով հիվանդներին. պարզաբանում
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը վստահեցրեց՝ բացառվում է վիրուսի ներթափանցումը, քանի որ տարածքը մեկուսացված է:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան
Վիտալի Բալասանյանի գրասենյակի մամլո հաղորդագրությունը Հարգելի՛ արցախցիներ Արցախի իշխանություններն ընդառաջ չգնալով մեր կոչերին և անտեսելով կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգների մասին մեր զգուշացումները՝ չհետաձգեցին ընտրությունները։ Այս հարցում, թերևս, կար նաև կողմնակի շահագրգռվածություն։ Եթե հանկարծ հետագայում պարզվի, որ խնդիրներ են եղել ու դրանց վրա, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ուշադրություն չի դարձվել, ապա բոլոր մեղավորները պետք է իրավական ու
Ապրիլյան ագրեսիան միայն ամրապնդել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակելու պետականության հետագա ամրապնդման և զարգացման ընտրված ուղին
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի 4-րդ տարելիցի կապակցությամբ Չորս տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 2-ին, կոպտորեն խախտելով կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա: Թիրախավորվեցին ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև քաղաքացիական բնակչությունը: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը և մասշտաբները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի և ռազմական տեխնիկայի


















































