Օրվա լրահոսը

Բնական է, որ կորուստները լինելու են էական. Էկոնոմիկայի նախարար

Տիգրան Խաչատրյան. պետք է մտածենք այն մասին, որ որքան հնարավոր է առողջական քիչ վնասներ կրի մեր հասարակությունը

Արցախի ՄԻՊ-ն արձանագրում է՝ կայացել են ժողովրդավարական և միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ համապատասխանող ընտրություններ

Միևնույն ժամանակ, Պաշտպանը մտահոգություն է հայտնում, որ կենտրոնացված ու արդյունավետ միջոցներ առերևույթ չեն ձեռնարկվել տեղամասային կենտրոններից դուրս գտնվող ընտրողների հերթերի անվտանգ կառավարման ուղղությամբ, ինչն ընթացիկ պայմաններում կարող էր հանգեցնել մարդկանց առողջության պահպանման իրավունքի զանգվածային խախտման

Բորիս Նավասարդյան. «Չարժի, որ ոստիկանությունը նաեւ լրատվամիջոցներով զբաղվի»

Պարզ չէ այն լիազոր մարմինը, որը որոշում է՝ կատարվե՞լ է կառավարության որոշման խախտում, թե՞ ոչ

«Պետք է արժանին մատուցել գործող իշխանություններին, նախագահ Բակո Սահակյանին»

«Եթե քարոզարշավի վերջին չորս օրերին Արայիկ Հարությունյանը, ավելի կարեւորելով մարդկանց առողջությունը, փաստացի չդադարեցներ հանդիպումներն ընտրողների հետ, քվեարկության առաջին փուլում նա կհաղթեր»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: – Երեկ Արցախում կայացան նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ընթացքը: – Ընտրություններն ազատ էին, արդար եւ մրցակցային: Սա, թերեւս, ամենակարեւորն է: Քվեարկության

«Ինժեներական քաղաք»-ում թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա են աշխատում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»: Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են հայ մասնագետների կողմից ռազմական նշանակության տեխնիկական միջոցների մշակումներն ու լուծումները, այնուհետև վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի

Բնապահպանական տեղեկատվության սահմանափակումների մասին օրենսդրական նախագիծը խախտում է ՀՀ իշխանությունների որդեգրած թափանցիկության սկզբունքը. RSF

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը գրառում է կատարել թվիթերյան իր էջում` անդրադառնալով Շրջակա միջավայրի նախարարության հեղինակած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որը հաստատվել է կառավարության կողմից: Միջազգային կազմակերպությունում կարծում են, որ բնապահպանական տեղեկատվության սահմանափակումների մասին օրենսդրական այս նախագիծը խախտում է Հայաստանի իշխանությունների որդեգրած թափանցիկության սկզբունքը։ Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

«Ամբողջ հրետանին առաջնագծի մոտ էր». ի՞նչ են պատմում նախկին պաշտոնյաները՝ ապրիլյան դեպքերի մասին

Հակառակորդն ամենամեծ կորուստները կրեց, երբ փորձեց ծավալվել եւ հարձակվել հիմնական ուղղությամբ

18․135 մարդ Թուրքիայում վարակված է կորոնավիրուսով. կատարվել է 125․556 թեստավորում. Ermenihaber

Ապրիլի 2-ին թեստավորման քանակը 4․000-ով ավելացել է և նվազել է դրական ախտորոշումների թիվը

Կնոջ եւ անչափահաս երեխայի նկատմամբ բռնարարքը 200.000 դրամ տուգանք արժեցավ

Մասնավոր մեղադրանքը քրեական հետապնդման ձեւ է, ըստ որի՝ գործ է հարուցվում բացառապես տուժողի (կամ նրա ներկայացուցչի) բողոքի հիման վրա եւ կարճվում է մեղադրյալի հետ հաշտվելու դեպքում։ Մեղադրանքն այդ գործերով «մասնավոր» է, այսինքն՝ պաշտպանում է ինքը՝ տուժողը։ Մասնավոր մեղադրանքի գործեր են հարուցվում ծեծի, զրպարտության, վիրավորանքի եւ հասարակական ոչ մեծ վտանգավորություն ներկայացնող այլ հանցագործությունների դեպքերում։ Քրեական գործը

Ստացվել են շուրջ 200 մայրերի դիմումներ. 14 քրեական գործ՝ որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների դեպքերի վերաբերյալ հաղորդումներով

ՀՀ գլխավոր դատախազը իրականացված որդեգրումների պրոցեսում հնարավոր ապօրինությունները, դեպքերի իրական հանգամանքները, բացահայտված հանցավոր սխեմայում այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը, ինչպես նաև քրեական գործերի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է հասցեագրել ՀՀ ԱԱԾ տնօրենին։

Որքան գործարար է դիմել բիզնեսին աջակցման ծրագրերից օգտվելու

Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 4 ծրագիր, որոնք կաջակցեն բիզնեսին

Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալաուց հետո այսօր առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։ Արդեն իսկ հայտնի է, ՔԿ համակարգում առկա են կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր, իսկ

Ընթացիկ հաշվի պակասորդի զգալի բարելավում՝ ներմուծման ծավալների անկման հետևանքով. ՏԶՆԿ վերլուծությունը

Ծառայությունների արտահանման կտրվածքով կգրանցվի անկում ճամփորդությունների, տրանսպորտի, շինարարական, համակարգչային և տեղեկատվական ծառայությունների գծով: Ներմուծման դեպքում հիմնականում ամենամեծ անկումը կգրանցվի ճամփորդությունների կտրվածքով`արտագնա զբոսաշրջությամբ պայմանավորված:

«Ինձ օգնում է կորոնավիրուսը»

Օգնում է, որովհետեւ հնարավորություն է տալիս էլ ավելի ներդաշնակ լինել ինքս ինձ հետ՝ ինչպես տանը, այնպես էլ կենցաղում։ Մյուս կողմից՝ ժամանակի առումով, հնարավորություն է տալիս ավելի երկար եւ պտղաբեր աշխատելու, այլ կերպ ասած՝ ինքնս ինձ հետ մնալու։ Դա շատ կարեւոր է թարգմանչի համար, որովհետեւ առաջին հերթին ինքդ քեզ հետ պիտի հաշտ լինես։

Human Rights Watch-ը հայտարարություն է տարածել` ՀՀ-ում հեռախոսազանգերի վերաբերյալ օրենքի մասին

Իրավապաշտպանները շեշտում են, որ կառավարությունը պետք է հեռախոսային գրառումների հավաքագրման խիստ սահմանափակումներ մտցնի, բացի այդ մարդիկ պետք է տեղյակ լինեն, թե երբ են հավաքել իրենց տվյալները: Պետք է սահմանել նաև խիստ կանոններ, որոնք նվազագույնի կհասցնեն արտահոսքի ռիսկը և կպաշտպանեն մարդկանց թվային անվտանգությունը:

«Կա տպավորություն, որ մենք փորձարկումների համար նախատեսված ճագարների դերում ենք հայտնվել». Ստեփան Դանիելյան. «Փաստ»

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով այսօրվա վիճակը, պետք է ենթարկվենք կառավարության որոշումներին, եթե անգամ դրանք սխալ են։ Պատերազմում հրամանատարի որոշումները չեն վիճարկում, սակայն մարտից հետո սկսվում են քննարկումները, նաև սխալների համար պատժի կիրառումը»

Չինաստանն իր օգնությունն է առաջարկել․ Սիանից թեստեր կուղարկեն Գյումրի

Սիան քաղաքից ջերմ նամակ էին ուղարկել՝ իրենց երախտագիտությունն ու մեծ շնորհակալությունը հայտնելով մարդասեր գյումրեցիներին։ Այսօր էլ, երբ Չինաստանը գրեթե հաղթահարել է վարակի տարածումն, ավելի բարվոք վիճակում է, որպես երախտագիտություն՝ ձեռք է մեկնում քույր քաղաքին։

Այն, որ Ալիևը հրապարակավ է խոստովանում նավթի գնանկման հետևանքով տնտեսության խնդիրների մասին, խոսում է, թե որքան լուրջ է իրավիճակն Ադրբեջանում. «Ժամանակ»

Նա հանձնարարել է ուժեղացնել պայքարը ստվերի դեմ: Իհարկե, մի շարք օֆշորային միջազգային սկանդալների անփոփոխ հերոս Ալիևի շուրթերից ստվերի դեմ պայքարի մասին լսելը ծիծաղ կառաջացնի որևէ մեկի, այդ թվում՝ ադրբեջանական հանրության մոտ, բայց դա, իհարկե, նրանց խնդիրն է:

Կյանքիս էջերից

Հավատա ում ուզում ես, ինչին ուզում ես, միայն հավատա Տարիներ շարունակ ուզում եմ պատմել այս մասին: Վերջապես այսօր որոշեցի գրել… Շուրջ 60 տարվա վաղեմության մի դեպք եմ պատմելու: Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող էի (1957 -1962թթ.): Ինստիտուտը կոչվում էր Կարլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ: Նախ՝ մինչեւ հիմա էլ չեմ հասկանում, թե Կարլ Մարքսն ի՞նչ կապ ուներ

Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ կոալիցիոն կառավարման առնչությամբ քննարկումներ չեն անում

Արայիկ Հարությունյանը գերադասում է սպասել Մասիս Մայիլյանի պաշտոնական հայտարարությանը: Aravot.am-ի հետ զրույցում, պարոն Հարությունյանն ասաց լսել է նման խոսակցություններ, բայց մեկնաբանություններ չի անի`քանի դեռ Մասիս Մայիլյանը պաշտոնական հայտարարություններ չի արել:

«Գազպրոմ Արմենիան» պետք է հասկանա, որ թանկացումը իր ներկրման ծավալների կրճատմանն է բերելու, և գումարային առումով իրենք ոչինչ չեն շահելու. Արամ Մանուկյան. «Ա1+»

«Իսկ եթե բավարարվի հայտը, 36 տոկոս թանկացում կլինի սոցիալապես անապահով խավի համար, որն օգտագործում է տարեկան մինչև 600 խորանարդ մետր գազ: Դա նրանց համար ծանր հարված կլինի: Այս խավն օգտագործում է շատ քիչ ծավալ, ՀՀ եկած գազի մինչև 2 տոկոսը և գումարային առումով ընկերությունն այդ թանկացումից գրեթե ոչինչ չի շահի»

«Էս օրերին Ֆրանկֆուրտի իմ թաղը հեչ չի տարբերվում Աբովյանի մեր թաղից». Անահիտ Հայրապետյան

Անահիտ Հայրապետյանը 2006 թվականին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի էր ներկայացրել թե՛ բանաստեղծությունների, թե՛ լուսանկարների շարքը. մրցանակ շահեց լուսանկարների համար, չնայած հակառակն ավելի շատ կուզեր։ Մրցանակի գումարն օգտագործեց Արարատ լեռան գագաթը բարձրանալու համար։ Հիմա, երբ համաճարակը բոլորին «տանն է փակել», նախապատվությունն էլի գրելու կողմն է. «Գրում եմ երբեմն։ Կուզեի ավելի լայնածավալ մի բան գրել, բայց չեմ

«Այ մարդ, դե ինչ ասում ենք, արեք, էլի». դեպքերը Հրանտ Բագրատյանի նախանշած սցենարով են զարգանում. «Հրապարակ»

Փաստորեն, Հայաստանում իրադարձությունները զարգանում են նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նախանշած սցենարով: Հիշեցնենք, որ նա դեռ մարտի 13-ին կորոնավիրուսի համաճարակին վերաբերող իր գրառումներից մեկում կառավարությանն առաջարկել էր ազատ արձակել բոլոր դատապարտյալներին, բացի հայրենիքի դավաճանության, սպանության համար եւ մի քանի այլ ծանր հոդվածներով պատիժը կրողներից: Իր այս միտքը նա կրկնել է մարտի 23-ին: «Մենք ունենք 5000 կալանավոր:

«Նախապես տեղեկություն ունեինք». ի՞նչ են պատմում Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը՝ ապրիլյան դեպքերի սկզբի մասին

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը մինչ այդ այնքան էին գործում, որ դա մեր սովորական բանակային կյանքն էր դարձել

Դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող. ԱՀ ՊՆ

ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:

Հայ ենք մենք

ՄԵԾ գործեր ունենք անելու, Հայեր ջան: Ես իմը պատմեմ, դուք  ձերն յիշեք: Պատահական չէր, որ մանկութեան տարիքից ականատես եմ եղել Հայաստանի համար պատմական իրադարձութիւնների… Երկրաշարժը, Հայկական ջարդերը, Անկախութեան հանրաքուէն չասեմ, չէմ յիշում անկեղծ, շատ փոքր էի երեւի: Լաւ յիշում եմ Արցախեան պատերազմը, մեր տան պատշգամբում լիքը զէնք կար, երբ հայրս մի պահ տուն էր գալիս

«Պետությունն իր ուղիղ մասնակցությունը պետք է ունենա, որպեսզի բեռը համարժեք կիսվի գործատուների, աշխատողների և պետության միջև». «Փաստ»

«Պետությունը ոչ թե պետք է պարտքով փող տա, այլ ծախսերի մի մասն ուղղակի իր վրա վերցնի»

Դասերի հղումները տեղադրեք փակ խմբերում, որ հասանելի լինեն միայն մասնակիցների համար. Zoom դասերը ներխուժումներից պաշտպանելու խորհուրդներ փորձագետից

Zoom ծրագրից օգտվելիս ուշադրություն դարձրեք դասերի անվտանգությանը՝ դրանք պաշտպանելով կողմնակի ներխուժումներից: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ուսուցիչներին և դասախոսներին. Ձեր դասերի հղումները տեղադրեք փակ խմբերում, որ դրանք հասանելի լինեն միայն դասերի մասնակիցների համար: Գաղտաբառը տվեք միայն տվյալ դասի մասնակիցներին, ոչ թե ամբողջ դպրոցի կամ համալսարանի խմբին: Ակտիվացրե՛ք ծրագրի «Enable waiting room» կոճակը՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031