Օրվա լրահոսը
Արսեն Թորոսյան. Հայաստանի կառավարությունը գիտակցում է՝ սա 1-2 ամիսների խնդիր չէ
«Մենք փորձում ենք օգտագործել դեղամիջոցներ և մեթոդները, որոնք ամբողջովին ապացույցների վրա չեն հիմնված, որովհետև մենք շատ քիչ ժամանակ ունենք»
Հայաստան վերադարձի կազմակերպման առնչությամբ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը․ ԱԳՆ
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ սահմանափակել են և շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը և օդային հաղորդակցությունը, ինչի արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը: Այդ առնչությամբ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը: Հավելենք, որ ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ այսուհետ ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա
Վարչապետ. «Ցավոք, թվի աճ ենք ունենում, այսօր՝ 35 նոր ախտորոշում»
Այս մեկ շաբաթում հնարավորինս խիստ պետք է պահպանենք պատերատան սահմանափակումները, որպեսզի կորոնավիրուսի տարածումն առավելագույնս կառավարելի լինի
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 407 դեպք
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը նոր տվյալներ է ներկայացրել Հայաստանում նոր կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ հաստատված դեպքերի թիվը` 407, ապաքինվել է 30 քաղաքացի:
Աշոտ Ղուլյան. Ընտրությունների օրը պետք է պահպանել անձնական հիգիենան, ունենալ ընտրողների քանակին համապատասխան ձեռնոցներ, դիմակներ, անհատական գրիչներ
Արցախի նախագահի թեկնածուն մեկնաբանում է՝ ինչու ցանկալի չէ Արցախում հետաձգել ընտրությունները
«Բեռները տեղափոխվում են ՀՀ-ից ՌԴ եւ հակառակը». Փաշինյանը փարատում է գործարարների անհանգստությունը
Շատերը կարծում էին, թե այդ որոշումներն ազդելու են նաեւ ՀՀ-ՌԴ բեռնափոխադրումների վրա, բայց ասեմ, որ անհանգստությունը տեղին չէ, այդ որոշումը չի ազդելու հայաստանյան բեռների վրա
Կոչ ենք անում ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին անպայման կապ պահպանել դեսպանության հետ, ներկայացնել առկա խնդիրները․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու, խորհրդատվության և աջակցության հարցերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է դիմել ԱՄՆ-ում տարբեր ծրագրերով ուսանող 38 ՀՀ քաղաքացի: Դեսպանությունը մշտական կապի մեջ է գտնվել վերջիններիս հետ՝ տրամադրելով օպերատիվ տեղեկատվություն և համապատասխան խորհրդատվություն համավարակի համատեքստում տիրող իրադրության, Հայաստան վերադառնալու հնարավոր չվերթների, ԱՄՆ-ի և տարանցիկ երկրների կողմից կիրառվող կարգավորումների և
Կորոնավիրուսային հիվանդություն ունեցող եւս 2 քաղաքացի ապաքինվել են․ ԱՆ
Մարտի 28-ի, 19:30-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։ Հիվանդանոցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։ Գումարային
Այսօր 20։30-ին կմեկնարկի «Մոլորակի ժամը», որը կոչ է անում մարդկանց մոլորակին չվերաբերվել որպես անսպառ ռեսուրսի
Ամեն տարի աշխարհը մեկ ժամով համախմբվում է ընդհանուր նպատակի՝ բնության ու մոլորակի պահպանության շուրջ։ Համամարդկային այս միջոցառման արդյունքում աշխարհի խոշոր մեգապոլիսները միաժամանակ՝ մեկ ժամով անջատում են խոշոր կառույցների ու շենքերի լուսավորությունը, իսկ այդ քաղաքների բնակիչները միանում են արշավին իրենց բնակարաններում՝ անջատելով բոլոր էլեկտրական սարքերն ու լույսերը։ «Մոլորակի ժամի» նպատակն է ևս մեկ անգամ մարդկության ուշադրությունը
Մահացել է Ամերիկայի քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ Ժոզեֆ Լոուերին
Ուրբաթ օրը 98 տարեկան հասակում մահացել է Ամերիկայի քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ Ջոզեֆ Լոուերին: Լոուերիի մահը հաստատել է ընտանիքի ներկայացուցիչ Իմարա Կանադին, որն ասել է, որ մահվան պատճառները բնական են: Նա անձամբ աշխատում էր Մարտին Լյութեր Քինգի և Ջեսսի Ջեքսոնի հետ միասին: Մի անգամ նա ասել է, որ կարոտում է Մարտինին և իրենից առաջ մահացած
Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հայոց աշխարհը՝ Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջով
Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանին, կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ մեր հավատքի հայր Սուրբ
Դեյվիդ Նաբարրո. «Որքան արագ կանխվի վիրուսի փոխանցումը, այդքան հեշտ կլինի զսպել բռնկումը»
Ըստ նրա, կորոնավիրուսով վարակված հարյուր մարդկանց 1-4 տոկոսը կարող է մահանել
Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Երևանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը․ «Փաստինֆո»
Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները ընտրություններին կմասնակցեն Հայաստանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հայաստանում Արցախի ներկայացուցչության գլխավոր մասնագետ Նառա Նիկողոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները 2020թ-ի մարտի 31-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու համար պետք է մինչև մարտի 26-ը ներառյալ ներկայանային ԱՀ մշտական ներկայացուցչություն, դիմում գրեին՝ Երևանի ընտրատեղամասում ընդգրկվելու համար։ Նա ընդգծեց, որ այն քաղաքացիները, որոնք նշված ժամկետում դիմում
Փոխոստիկանապետն այն մասին, թե Ոստիկանության ակադեմիայում կա՞, թե չկա կորոնավիրուսով վարակված անձ
Հայկ Մհրյանը չի կարծում, որ քաղաքացիներին առանց նախազգուշացնելու տուգանել են
Երեւանյան սուպերմարկետներում արձանագրվել են աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման նորմերի կոպիտ խախտումներ
ԱԱՏՄ մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնը երեւանյան սուպերմարկետներում արձանագրել է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման՝ Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։ Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ։ Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում)։ Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով
Կորոնավիրուսով վարակվել է նաև բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնը
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մի քանի օր է` կորոնավիրուսի դեմ պայքար է մղում նաև Հայաստանի պարծանքներից մեկը՝ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնը, որին, ըստ մեր տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխել հավաքականի՝ Լոնդոնից վերադառնալուն պես։ Նրա անուն-ազգանունը, բնականաբար, չենք հրապարակում, թեև Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ գաղտնիքներ պահել հնարավոր չէ․ որքան էլ արտակարգ դրություն հայտարարվի ու սահմանափակվի տեղեկատվություն հրապարակելու
Հանրապետության ողջ տարածքում իրականացվել են վարակազերծման գործողություններ․ ԱԻՆ
ԱԻ նախարարի հրամանով կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում են վարակազերծման գործողություններ: ՓԾ ստորաբաժանումները առավոտյան ժամը 06:00-ից սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության 9 մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 666 հանրային վայրերում: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Փոխոստիկանապետը չասաց՝ որ ընկերությունից են գնում ոստիկանների բժշկական դիմակները. դրանք կրողները պնդում են՝ անորակ են, անհայտ ծագման
Հայկ Մհրյանը կարծում է, որ տուգանքները կստիպեն քաղաքացիներին տանը նստել
Անգամ տան հարեւանությամբ խանութ գնալիս, տեղաշարժման թերթիկը պարտադիր է, 1889 քաղաքացի տուգանվել է. Փոխոստիկանապետ
Այն վայրերում որտեղ հյուրանոցներ, մեկուսացման վայրեր եւ հիվանդանոցներ կան ոստիկանությունը շուրջօրյա ծառայություն է իրականացնում
Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրությունների ընթացքով
Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքով՝ հաշվի առնելով, որ վաղը ընտրարշավի վերջին օրն է։ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ընտրություններն՝ այս անգամ ևս դրանք կկազմակերպվեն և կանցկացվեն ազատ և արդար՝
Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը․ Տիգրան Ավինյան
ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Սիրելի՛ հայրենակիցներ, Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն, որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք: Ասեմ նաև, որ ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի
Մեկ մարզիկ բուժհաստատությունում է
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկություն էր տարածել, թե իր մրցակից Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի հովանու ներքո Լոնդոն՝ եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշար, մեկնած հավաքականի 10 բռնցքամարտիկներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, սակայն հետագայում պարետատան պահանջով հեռացրել էր հրապարակումը: Aravot.am-ը իրողությունը փորձեց պարզել հենց ԿԳՄՍ նախարարությունից: Այնտեղից հաստատեցին լուրի իսկությունը, սակայն մարզիկի անունը, որը գտնվում է բուժհաստատությունում, չհրապարակեցին, հավանաբար,
COVID-19-ի համավարակն աննախադեպ մարտահրավեր է Եվրոպայի և ողջ աշխարհի համար. ԵՄ խորհուրդ
COVID-19-ի համավարակն աննախադեպ մարտահրավեր է Եվրոպայի և ողջ աշխարհի համար, այն պահանջում է հրատապ, որոշիչ և համապարփակ գործողություններ ինչպես Եվրամիության, այնպես էլ տարածաշրջանային և տեղական մակարդակով: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի անդամ երկրների համատեղ հայտարարության մեջ: «Մենք կանենք ամեն բան, ինչ անհրաժեշտ է մեր քաղաքացիներին պաշտպանելու և ճգնաժամը հաղթահարելու համար ՝ միաժամանակ պահպանելով մեր
Ընդամենը մեկ գիշերում հայ ծրագրավորողները ստեղծեցին հատուկ ձևաթղթի APP 16 հավելվածը․ ittrend
Արդեն հասանելի է APP 16 հավելվածը: Պարետ Տիգրան Ավինյանի հայտարարությունից հետո, որ պետք է տանից դուրս գալ միայն անձը հաստատող փաստաթղթով ու հատուկ ձևաթղթով, որը կարելի էր լրացնել նաև գրիչով, բազմաթիվ տարակարծություններ եղան: Բանն այն է, որ թուղթը ձեռքից ձեռք փոխանցելը նույնպես վիրուսի տարածման ճանապարհ է: Հնչեցին կարծիքներ, որ կարող էր լինել որևէ հավելված, որն
Մինչեւ հարդը ցորենից բաժանվի
1990-ականների սկզբին ամենից սիրվածը հայ կամավորականն էր, որին պաշտամունքի աստիճանի էին հասցնում նույնիսկ ծառայությունից խուսափելու համար ռուսաստաններ ճողոպրածները, ամեն խնջույքի նրա կենացը հոտնկայս խմողները: Բնական է. մարդիկ ուզում էին անվտանգ ապրել, խուսափել մահվանից, ազատվել մահվան վախից, բայց դա իրենց փոխարեն աներ ուրիշը՝ կամավորականը, ինչպես միայնակ Մսրա Մելիքի դեմ կռիվ գնացող Սասունցի Դավթին էին ճանապարհում ոչ
Հռոմի պապն աղոթել է կորոնավիրուսի համավարակի ավարտի համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ուրբաթ երեկոյան Հարության տոնին նվիրված յուրահատուկ ծես է անցկացրել Վատիկանում. քանի որ աշխարհում շարունակում է ավելանալ կորոնավիրուսից մահացածների թիվը, Հռոմի պապը միայնակ աղոթել է Սուրբ Պետրոսի դատարկ հրապարակում: Աղոթքը հեռարձակվել է ուղիղ եթերով: Հռոմի պապն աղոթել է կորոնավիրուսի համավարակի ավարտի համար: «Ցանկանում եմ համավարակին պատասխանել աղոթքով… Մեզ պատուհասեց անսպասելի, ուժգին փոթորիկ: Գիտակցում
Մանկավարժական համալսարանը պայմանագրերը կնքել է գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության նորմերին ու պահանջներին համապատասխան․ պարզաբանում
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության հիման վրա տարբեր լրատվամիջոցներ պատրաստել են տարբեր «աղմկահարույց» վերնագրերով նյութեր, որոնք իրականության հետ հաճախ աղերս չունեն։ Նախ, այն նյութերը, որոնք դեռ ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրության տիրույթում են, հուսով ենք բազմակողմանի և անաչառ քննության կենթարկվեն, իսկ լրատվամիջոցներին տեղեկացնում ենք, որ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը
Մի կողմում՝ Արմենչիկը, Սպիտակցի Հայկոն, Թաթուլն ու Ձախ Հարութը, մյուս կողմում՝ Արամ Խաչատրյանը, Մանսուրյանը
Իմքայլականն առաջարկում է ամեն պատահածի պետական մրցանակ չտալ ու պարտադիր չէ, որ ամեն տարի մեկին տան, չկա արժանավոր՝ մի տվեք: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն առաջարկում է ՀՀ պետական մրցանակների համակարգը վերանայել: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Այն մարմինը, որը պիտի ընտրի՝ մարդն արժանի է պետական կոչման, թե ոչ, այդ մարմնի անաչառության տոկոսը պետք
COVID-19 համավարակի դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ն Հայաստանին կհատկացնի 1,1 միլիոն ԱՄՆ դոլար
Միացյալ Նահանգները կհատկացնի 274 միլիոն ԱՄՆ դոլար՝ COVID-19 համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով առողջապահական խնդիրներին աջակցելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Ուրախությամբ փաստենք, որ այս միջոցներից 1,1 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացվի Հայաստանին։ Այս աջակցությունը կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով և հիմնականում նպատակաուղղված կլինի ազգային լաբորատոր


















































