Օրվա լրահոսը

Բժիշկ Ղեւոնդ Մուրատեան․ եւս մէկ կորուստ՝ պսակաձեւ ժահրի պատճառով․ «Եռագույն»

Եւս մէկ կորուստ՝ պսակաձեւ Ժահրի պատճառով։ Բժիշկ Ղեւոնդ Մուրատեան, ծնած ու կրթութիւն ստացած Գամիշլի, ապա տեղափոխուած տարբեր երկրներ, վերջին հանգրուանը Իտալիան էր, ուր կ՚աշխատէր, որպէս բժիշկ եւ իր գործին նուիրուելով՝ զոհ գնաց չարաբաստիկ վարակին։ Աստուած հոգին լուսաւորէ, համբերութիւն հարազատներուն։ «ԵՌԱԳՈՅՆ» ԼՐԱՏՈՒԱԿԱՆ https://www.facebook.com/arevmdahayeren/posts/1706318726178078  

Երևանի Վարդանանց փողոցում հայտնաբերվել է գործունեություն իրականացնող շինանյութի 2 խանութ, որոնց աշխատանքը դադարեցվել է

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ` քիչ առաջ ոստիկանները Երևանի Վարդանանց փողոցում հայտնաբերել են գործունեություն իրականացնող շինանյութի 2 խանութ։ Շինանյութի խանութների աշխատանքը դադարեցվել է, և սեփականատերերի նկատմամբ իրականացվել

«Ականատես» դիտորդական առաքելությունը ընտրությունների դիտարկումը կիրականացնի հիմնականում իր արցախյան գործընկերների միջոցով․ հայտարարություն

«Ականատես» դիտորդական առաքելությունը որոշել է վերանայել 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկելու իր պլանները՝ հաշվի առնելով COVID-19 նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը։ COVID-19-ի տարածման միտումներն աշխարհում, ինտենսիվորեն աճող տեմպերը Հայաստանում, վարակի քողարկված ու անկանխատեսելի դրսևորումները, այդ թվում՝ նաև նախնական ախտորոշումը մի խումբ դիտորդների շրջանում, որոշների մեկուսացումը և այլոց

Վահան Բադասյանը՝ Վիտալի Բալասանյանին. «Ձեր շտաբներում Ռոբերտ Քոչարյանի նկարն է կախված»

Արցախի նախագահի թեկնածուների բանավեճի ժամանակ, որին Մասիս Մայիլյանը հրաժարվել է մասնակցել, պատճառաբանելով, թե հարցեր չունի, թեկնածուները կարճ ելույթներով հանդես եկան եւ միմյանց երկուական հարց ուղղեցին: Օրինակ, Սերգեյ Ամիրյանը Վահան Բադասյանին հարցրեց, թե ինչպես է կոռուպցիոն ճանապարհով կարողանում շահել պաշտպանության նախարարության հացի մատակարարման մրցույթը, ինչպես է նրան հաջողվել պետբյուջեից ստանալ 460 մլն դրամ, ինչու է նախագահի

Արցախի համապետական ընտրությունների հեռուստադեբատն աննախադեպ է հենց իր փաստով․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Արցախի համապետական ընտրությունների հեռուստադեբատն իրոք աննախադեպ է հենց իր փաստով։ Ժամանակակից քաղաքական մշակույթի շոշափելի օրինակ է։ Անկախ բովանդակության հանդեպ տարբեր մոտեցումներից։ Տարօրինակ է, սակայն, մեկ այլ փաստ։ Տարբեր երկրներում նման բանավեճերի թիվ մեկ ջատագովները, որպես կանոն, ընդդիմադիր առաջատարի դերում դիրքավորվող թեկնածուներն են լինում։ Այնինչ այսօրվա բանավեճը

Ո՞վ է Հռոմի ամենահամեստ և ժողովրդամետ պապը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը համարվում է ամենահասարակ և համեստ պապը բոլոր ժամանակներում։ Նա Հռոմի 266-րդ պապն է։ Միշտ և ամենուր հրաժարվել է թանկարժեք մեքենաներից՝ նախընտրելով այնպիսինները, որոնք հաճախ օգտագործվում են հասարակ մարդկանց կողմից։ Պապը հաճախ երթևեկում է նաև հասարակական տրանսպորտով։ Ունի մի քանի ոչ թանկարժեք մեքենաներ, որոնցից ամենահայտնին Popemobile-ն է։ Այն վարում են տոների կամ միջոցառումների

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին

Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Վեհափառ Հայրապետը գրության մեջ անդրադարձ է կատարել տիար Դևեջյանի երկարամյա բեղուն գործունեությանը և մեծ ներդրմանը Ֆրանսիայի Հանրապետության պետական-քաղաքական և հասարակական կյանքի զարգացման, ֆրանսահայ համայնքի առաջընթացի, ինչպես նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների ու

Ցարական կայսրության «Ռոկֆելլերը», ռուսական ձկնկիթի արքան՝ Ստեփան Լիանոսյանը

Ժամանակակից Մոսկվայի Ալտուֆևո վարչական տարածքում կա Լիանոզովո անվանումը կրող բնակավայր: Բնակավայրի ամենաուշագրավ կառույցներից մեկը 18-րդ դարի ճարտարապետությամբ ուղղափառ եկեղեցին է և Լիանոզով ընտանիքի երբեմնի շքեղաշուք, իսկ այսօր արդեն խարխուլ առանձնատունը: Շարքային մոսկվացիներից և ոչ մեկը չգիտի ու չի էլ ենթադրում, որ առանձնատունը, որտեղ գործում է հիշյալ եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցը, հերթական հայկական հետքն է Մոսկվայում

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում

Մարտի 29-ին ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում: Տիգրան Ավինյանը ասել է. «Այսօր քննարկելու ենք բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՎԿԱԿ-ում, ինչպես նաև այն գործընթացները, որոնք նախաձեռնել է կառավարությունը: Մենք պետք է հստակ համակարգենք բոլոր գործողությունները և ընդհանուր մեկ միասնական նպատակի ծառայեցնենք: Իսկ այդ

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպանը աճուրդի է հանել իր պատմական մարզաշապիկը

Կորոնավիրուսի դեմ պայքարում բարեգործությանը միացել է ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացցին: Նա աճուրդի է հանել պատմական այն մարզաշապիկը, որով եղել է, երբ 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ հայտնի խաղում Զինեդին Զեդանը «պոզահարել» էր իրեն: Վաճառքից գոյացած ամբողջ գումարը ուղղվելու է կորոնավիրուսի դեմ պայքարին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վրաստանը և Ռուսաստանը կապահովեն, այսպես ասած, «կանաչ գոտի» ԵԱՏՄ բեռների համար․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Իր խոսքում, վարչապետը նշել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, շարունակում եք աշխատել որքան հնարավոր է բնականոն ձևով: Իհարկե, այս ժամանակահատվածում մենք խնդիր ունենք կոորդինացնել մեր գործողություններն ու մաքսիմալ լավ պայմաններ ապահովել մեր երկրից արտահանումների

Մարզական աշխարհը լծվել է կորոնավիրուսի դեմ պայքարին

Թենիսի աշխարհի թիվ 1 ռակետ Նովակ Ջոկովիչը (նկարում) եւ նրա ընտանիքը մեկ միլիոն եվրո են նվիրաբերել Սերբիայում կորոնավիրուսի դեմ պայքարին: Հատկացված գումարով կգնվեն ռեսպիրատորներ եւ բժշկական կահավորանք: Ջրագնդակի Իտալիայի ազգային հավաքականը վաճառքի է հանել 2019 թվականի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելու համար ստացած հուշանվեր մատանիները, որպեսզի ֆինանսական օգնություն ցույց տա Բերգամոյում կորոնավիրուսից տուժած քաղաքացիներին: «ԼԱ

Անսպասելի հանդիպում չարիքի հետ (պատմվածք)

Փայլակը սովորականի պես, առավոտյան նախաճաշելուց հետո, տանից դուրս եկավ և քայլերն ուղղեց դեպի մոտակա այգին, որտեղ օրը երկու անգամ գնում էր քայլելու և մարզվելու նպատակով: Դեռ նոր էր այգի մտել, երբ քթի ներսում ինչ-որ բան շարժվեց: -Այս ի՞նչ է պատահել,-ինքն իրեն խոսեց նա,-երևի գիշերվա անքնությունից է, որ վալերիանկայի կաթիլներ խմեցի: -Ոչ մի կաթիլից էլ չէ,

Մարդու իրավունքների պաշտպանի ուղեցույցը նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության վերաբերյալ թարգմանվել է եզդիերեն և քրդերեն

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը թարգմանվել է եզդիերեն և քրդերեն  ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ: Ավարտին են մոտենում ուղեցույցի թարգամանություններն ասորերենով, հնդկերենով, ինչպես նաև բրայլյան գրով: ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

Աշխարհի ամենատարեց մարդ Բոբ Ուեյթոնը դառնում է 112 տարեկան

Աշխարհի ամենատարեց մարդը` Բոբ Ուեյթոնը, այսօր դառնում է 112 տարեկան: Ծնվել է 1908 թվականին, նա նույն տարիքին է, ինչ «Ինտեր Միլան» ֆուտբոլային ակումբը։ Երբ երիտասարդ Ռոբերտը լույս աշխարհ եկավ, Հերբերտ Հենրի Ասկվիտին դեռ մեկ շաբաթ էր մնացել Մեծ Բրիտանիայի վարչապետ դառնալու, իսկ թագավոր Էդվարդ VII- ը ևս երկու տարի պետք է ապրեր: Նա ապրել է

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, մեր հայրենակից, ՀՀ Պատվո շքանշանի ասպետ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ: «Անչափ ցավալի էր ստանալ Ֆրանսիայի հասարակական, քաղաքական կյանքում և հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդրած մեր հայրենակցի` Պատրիկ Դևեջյանի մահվան գույժը, ում ևս, ցավոք, չխնայեց աշխարհը պատուհասած

Պենդերեցկին հեռացավ, սակայն հավերժ է նրա երաժշտությունը՝ համաշխարհային մեծության, տպավորիչ, մնայուն․ Արմեն և Նունե Սարգսյանները ցավակցական ուղերձ են հղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցական ուղերձ են հղել լեհ հայտնի կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Խոր ցավ ենք ապրում․ այլևս մեզ հետ չէ ժամանակակից երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ լեհ նորարար կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկին։ Հայկական արմատներով Պենդերեցկին հայ և լեհ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն էր, միշտ

Կարանտինային սենյակ-402․ փոքրիկ ֆիլմ՝ կարանտինում գտնվելու մասին․ Chai Khana

Chai Khana – Արփին՝ ընկերների հետ, մարտի 3-ին մեկնել էր ճամփորդության, որը պլանավորել էին գրեթե մեկ տարի առաջ։ Չնայած որոշակի մտահոգություններ արդեն իսկ կային ու նույնիսկ քննարկում էին ճամփորդությունը հետաձգել, թե ոչ, իրենց մեկնելուց առաջ Հայաստանում ընդամենը 1 վարակված մարդ կար, իսկ Իտալիայում միայն Միլան քաղաքն էր վտանգավոր համարվում։ Ճամփորդությունը սկսվեց Հռոմի օդանավակայաններում ու շարունակվեց

Հանրապետության բժշկական կենտրոններում և պոլիկլինիկաներում պետք է արագ գործարկվեն թեստավորման կետեր․ ԲՀԿ-ի 7 առաջարկները

Ս. թ. մարտի 29-ին տեղի ունեցավ ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստը, որտեղ, ի լրումն 25.03.2020թ. խմբակցության նիստում ընդունված և ՀՀ կառավարությանը ներկայացված 27 առաջարկությունների, մեր ժողովրդի և Կառավարության ուշադրությանն է ներկայացվում ստեղծված իրավիճակով պայմանավորված ամենահրատապ լուծում պահանջող հետևյալ 7 առաջարկները. 1. Ինչպես և շաբաթներ առաջ ԲՀԿ-ն նշել էր, այսօր էլ վերահաստատում ենք այն, որ կորոնավիրուսի տարածումը

Կառավարությունում շարունակվել է քննարկումը սոցիալական աջակցության շահառուների շրջանակի, տրամադրման մեխանիզմների և հարակից մի շարք հարցերի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Շարունակվել է քննարկումը սոցիալական աջակցության շահառուների շրջանակի, տրամադրման մեխանիզմների և հարակից մի շարք հարցերի շուրջ: Ի լրումն կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած ծրագրերի, ներկայացվել են համատեղ միջգերատեսչական աշխատանքի արդյունքում մշակված նոր միջոցառումները, որոնցով առաջարկվում է օժանդակություն

Քշիշտոֆ Պենդերեցկու ապրած կյանքը, հիրավի, աստվածաշնորհ առաքելություն էր․ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պենդերեցկիների ընտանիքին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պենդերեցկիների ընտանիքին` հայկական արմատներով աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր, ՀՀ պետական բարձր պարգևների` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի և Պատվո շքանշանի արժանացած Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա համաշխարհային երաժշտարվեստի երախտավորներից մեկի, լայն աշխարհայացքի տեր մտավորականի և վառ անհատականության` Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան մասին,

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում իր ցավակցություններն է հայտնել Պատրիկ Դևեջյանի որդուն՝ Թոմաս Դևեջյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի որդու՝ Թոմաս Դևեջյանի հետ։ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել Թոմասին և ի դեմս նրա՝ Դևեջյանների ընտանիքին, բարձր գնահատելով Պատրիկ Դևեջյանի մեծ ավանդը Հայաստանի և Ֆրանսիայի միջև

Ուզում եմ պարզաբանել, թե ինչու եմ հրաժարվել հեռուստաբանավեճից․ Մասիս Մայիլյան

Այս գրառմամբ մեր հարգելի հայրենակիցներին ուզում եմ պարզաբանել, թե ինչու եմ հրաժարվել հեռուստաբանավեճից։ Իմ պաշտոնական և հանրային գործունեության ընթացքում միշտ էլ նախընտրել եմ հանրային բանավեճերին մասնակցել և ըստ ամենայնի խրախուսել եմ մտքերի փոխանակությունը, նախապես ինձնից կախվածն անելով բանավեճի համար առողջ ու անկաշկանդ մթնոլորտ ստեղծելու համար։ Ըստ իս, հեռուստաբանավեճի առաջարկվող ձևաչափը չի կարող արդյունավետ լինել և

Սերգեյ Սմբատյան. «Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը»

Այսօր 86 տարեկան հասակում մահացել է մեր օրերի մեծագույն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ցավակցական գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ստացա ժամանակակից դասական երաժշտության լեգենդ մաեստրո Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան լուրը, որն իր արմատներով և մտերմությամբ հայ ժողովրդի բարեկամը

Հայաստանի անկախությունից ի վեր Պատրիկ Դևեջյանը դարձավ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկը․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից: Ֆրանսիան և Հայաստանը կորցրեցին իրենց լավագույն զավակներից մեկին: Պատրիկ Դևեջյանը վառ քաղաքական գործիչ և անհատ էր՝ շիտակ, կիրթ, պատասխանատու իր

Պարետի որոշմամբ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի եւ Երեւանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը

ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի եւ Երեւանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ։ Որոշման հիմքում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքներն են։ Արձանագրվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի մի շարք խախտումներ, մասնավորապես․ Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը դիմակ չեն

Ինչ պատասխանատվություն է սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարել է արտակարգ դրություն։ Հորդորում ենք անվերապահորեն ապահովել Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման, ինչպես նաև դրա հիման վրա Պարետի և իրավասու պետական մարմինների կողմից ընդունված որոշումների, իրավասու մարմինների կողմից տրված ցուցումների կատարումը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 182.3 -ով պատասխանատվություն

Ոստիկաններն անձրեւից ինքնամեկուսացվել էին, իսկ ոմանք էլ առիթից օգտվելով Ղարսի խորոված էին վաճառում

Պարետատունն ամեն օր ազգաբնակչությանը հորդորում է տնից դուրս չգալ՝ կորոնավիրուսով ուրիշներից չվարակվելու կամ ուրիշներին չվարակելու համար: Անգամ արտակարգ իրավիճակ հայտարարելը եւ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած վարակի տարածման ամենօրյա ահագնացող թվերը մարդկանց չեն լրջացնում: Այս պարագայում չափազանց կարեւորվում է ոստիկանության դերը կարգուկանոնը պահպանելու հարցում: Այսօր ցերեկը, երբ անձրեւում էր, Երեւանի փողոցներով

Բանակը ապաղաքականացված կառույց է, զերծ՝ որևէ քաղաքական կողմնորոշումից․ ԱՀ ՊՆ հայտարարություն

Ի պատասխան Արցախի Հանրապետության նախագահի թեկանածու Վիտալի Բալասանյանի ս. թ. մարտի 29-ի ֆեյսբուքյան գրառման, որում նշվում է, թե բանակի հրամանատարությունը խոչընդոտել է իր նախընտրական քարոզչության իրականացմանը բանակի ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններից մեկում (Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան)՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դեռ մարտի 5-ին հանդես է եկել հրապարակավ հայտարարությամբ՝ կոչ անելով

Քշիշտոֆ Պենդերեցկին դասական երաժշտության ամենակարկառուն ներկայացուցիչներից էր․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ: Վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա լեհ մեծանուն կոմպոզիտոր և երաժշտարվեստի ռահվիրա Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան մասին: Նա հիրավի 20-րդ դարի, ինչպես նաև մեր դարաշրջանի երկու տասնամյակների դասական երաժշտության ամենակարկառուն ներկայացուցիչներից էր: Պենդերեցկու ստեղծագործություններին քաջածանոթ էին աշխարհի բոլոր անկյուններում, իսկ դրանց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031