Օրվա լրահոսը

Հիտլերը մուլտեր էր սիրում, Կաստրոն՝ Սփիլբերգին, Քադաֆին՝ ամերիկյան սերիալ, իսկ Սադամը՝ «Կնքահայրը» ֆիլմը

Ի՞նչ ֆիլմեր էին սիրում հայտնի բռնապետները, որոնք գործել են բազմաթիվ դաժանություններ, նրանց մեղքով բազմաթիվ մարդիկ են սպանվել: Kulturologia.ru-ն անդրադարձել է նրանց  կինոնախասիրություններին եւ հետաքրքիր մանրամասներ ներկայացրել: Ըստ աղբյուրի, օրինակ, Իոսիֆ Ստալինը սիրում էր «Վոլգա, Վոլգա», «Ուրախ տղաներ», «Կրկես»  ֆիլմերը: Նա նաեւ դիտել էր Չապլինի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը: Իսկ «Տարզան. մարդ կապիկ»-ը հենց նրա ստորագրությամբ է

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ջանքերով հավաքագրվել է կամավորների ջոկատ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցներին օգնելու նպատակով․ ՀՀԿ

Օրերս ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ջանքերով հավաքագրվել է կամավորների ջոկատ՝ բժշկական հաստատություններում և հատուկ մեկուսացման վայրերում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցներին օգնելու նպատակով: «Մի քանի օրվա ընթացքում կամավորների ջոկատին անդամագրվել են տասնյակ երիտասարդ բժիշկներ, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնել կամավորության սկզբունքով օգնել կորոնավիրուսով վարակված և այժմ մեկուսացման մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Նրանց մի մասի համար երիտասարդական կազմակերպության

Քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպքով ոստիկանների գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում․ ՄԻՊ

48-ամյա Տիգրան Կարապետյանին ենթադրյալ խոշտանգման մասին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ ստացել է թեժ գծի ահազանգ, որով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ։ Մասնավորապես, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ոստիկանությունում ծեծի ենթարկելու, անձի նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները։ Այս հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ

«Շառլ Ազնավուրի, այսօր էլ՝ Պատրիկ Դեւեջյանի մահը որբացրեց Ֆրանսիայի հայ համայնքին»․ քաղաքագետ

Ֆրանսիական «Լե Ֆիգարո» թերթն այսօր գուժեց  Ֆրանսիայում հայտնի քաղաքական գործիչ, 75-ամյա Պատրիկ Դեւեջյանի մահը, որը կորոնավիրուսի հիվանդությամբ հոսպիտալ էր տեղափոխվել չորեքշաբթի օրը՝ մարտի 26-ին: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Այսօվա առավոտը դիմավորեցինք շատ վատ լուրով՝ բոթով․ Պատրիկ Դեւեջյանը, երկար տարիներ լինելով Ֆրանսիայի քաղաքական օլիմպում, իր մեծ լուման է ներդրել Ֆրանսիայում հայկական հարցին վերաբերող

Բանանով շոկոլադե թխվածք առանց ձվի եւ կաթնամթերքի՝ պահք պահողների համար

Պահքի շրջանում շատերի համար ամենադժվարը քաղցրի, իսկ ավելի կոնկրետ՝ խմորեղենի, թխվածքի պակասին դիմանալն է: Այս թխվածքը չի պարունակով կենդանական ծագման ոչ մի մթերք, ու դրա հետ մեկտեղ անչափ համեղ է, այդ իսկ պատճառով այն կարող եք պատրաստել ոչ միայն պահքի շրջանում: Անհրաժեշտ մթերքները Բանան-1 հատ Գետնանուշի մածուկ (арахисовое масло, peanut butter)- 2 ճաշի գդալ Նարինջ-

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն․ ԱՆ խոսնակ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ: Ալինա ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՀՀ ԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2465842356850876

Այս պահին օգտագործում ենք յուրաքանչյուր հնարավորություն՝ ծառայեցնելու մեր գիտելիքները, հմտություններն ու ջանքերը․ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատանքից ազատման դիմում գրած աշխատակիցներ

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատանքից ազատման դիմում գրած աշխատակիցների ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ Արդեն մեկ ամիս է, ինչ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները սեփական դիմումների համաձայն ազատված են աշխատանքից: Աշխատանքից ազատման դիմումները ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու անհիմն որոշման հնարավոր հետևանքներին որոշման հեղինակների ուշադրությունը հրավիրելուն, մեկ տարի չլսված ձայնը լսելի դարձնելուն ուղղված հարկադրված քայլ էր:

Վիտալի Բալասանյանի ուղերձը. Կոչ եմ անում ձեզ՝ մարտի 31-ին գնալ ընտրատեղամասեր` պահպանելով անհրաժեշտ անվտանգության բոլոր կանոնները

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը. «Իմ շատ սիրելի արցախցինե՛ր, Քույրեր և եղբայրներ Իշխանությանները, հակառակ մեր բոլոր հորդորներին, որոշել են անցկացնել ընտրություններ՝ անտեսելով ռիսկերը: Կշեռքի այն նժարը, որի վրա դրված են քաղաքական հաշվարկն ու մասնավոր շահը, ավելի ծանր գտնվեցին, քան բարոյականությունն ու քաղաքացիների հանդեպ պատասխանատվությունը։ Սա նշանակում է, որ արտակարգ դրություն

Դեսպան Տոլմաջյան․ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացված է դեսպան Հասմիկ Տոլմաջյանի թվիթերյան գրառումը․ Վիշտն անսահման է: Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր: Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը: Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է

Կյանքից հեռացավ լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին․ Արայիկ Հարությունյան

Կյանքից հեռացավ լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին: Նրա նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում: Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի, «Հովեր» երգչախմբի, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության շրջանակներում: Իսկ այդ այցերը

Արցախին հերոսական անցյալով, ճգնաժամային իրավիճակներին դիմակայելու և պատասխանատու որոշումներ կայացնելու ունակ ղեկավար է պետք․ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Արցախի ժողովրդին

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի Հանրապետության ժողովրդին Սիրելի արցախցիներ, Այս ճակատագրական օրերին ձեզ եմ դիմում` փոխանցելու մտահոգություններս և կիսվելու մտորումներով։ Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի Հանրապետությունում, աշխարհի բազմաթիվ այլ երկրների օրինակով, արտակարգ դրություն է հայտարարված՝ կանխելու համար նոր կորոնավիրուսի համաճարակը։ Արցախում այս պահի դրությամբ վարակի հաստատված դեպք դեռևս

Ցնցված եմ Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից․ Նիկոլ Փաշինյան

Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնաթող նախարար Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից: Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դեւեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից: Ցավակցում եմ բոլորիս: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2594912634162449

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 29-ի ցերեկը, 30-ին, ապրիլի 1-3-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մարտի 29-ի ցերեկը, 30-ին, ապրիլի 1-3-ը սպասվում է կարճատև

ՀՀ ԿԳՄՍ-ի կողմից ընդունվող սարքավորումների համար սահմանված տեխնիկական չափանիշները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօրվանից ազդարարում է  համակարգիչների և այլ սարքավորումների ընդունման գործընթացի մեկնարկը։ Դրանք անհատներն ու կազմակերպությունները կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց  (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960): Սարքավորումների համար սահմանված են հետևյալ տեխնիկական չափանիշները. Նվազագույն տվյալներ. Պրոցեսոր (CPU). Intel DualCore processor Օպերատիվ հիշողություն

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացավ 75-ամյա Պատրիկ Դեւեջյանը. «Ֆիգարո»

Ֆրանսիական «Լե Ֆիգարո» թերթը գուժեց Պատրիկ Դեւեջյանի մահը: Նա կորոնավիրուսի հիվանդությամբ հոսպիտալ էր տեղափոխվել չորեքշաբթի օրը՝ մարտի 26-ին: 75-ամյա Պատրիկ Դեւեջյանը Ֆրանսիայում հայտնի քաղաքական գործիչ էր, մի քանի կարեւոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում, եղել է արդյունաբերության նախարար, Անտոնի քաղաքի քաղաքապետը: Նա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի փաստաբանն էր, եւ մեկ այլ նախկին նախագահ Նիկոլա

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 424 դեպք

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը թարմ տվյալներ է հրապարակել   մարտի 29-ի, ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 424, Բուժվածներ՝ 30, Փաստացի բուժվողներ՝ 391, Բացասական թեստեր՝ 2050, Մահվան ելքեր՝ 3։  

Սկսել ենք ընդունել սարքեր մեր աշակերտների և ուսուցիչների համար․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սկսել ենք ընդունել սարքեր մեր աշակերտների և ուսուցիչների համար: Եթե որոշել եք սարք նվիրել, անպայման ծանոթացեք այս հղման նյութին։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158156967888501 Հիշեցնենք, որ մարտի 27-ին ԿԳՄՍ նախարարն այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել․ Հեռավար կրթության կազմակերպման այս պահի ամենամեծ խնդիրներից մեկը աշակերտների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսի

ՀՀ նախկին նախագահներից ովքե՞ր են Արցախի նախագահի թեկնածուների «թիկունքին»

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի ժողովրդական կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը – Համաճարակային այս աժիոտաժի հետ կապված ամսի 31-ին նախատեսված ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, մանավանդ, որ նախընտրական պայքարին մասնակցող քաղաքական ուժերը եւ նախագահի թեկնածուները վերաֆորմատավորեցին քարոզարշավը` անմիջական հանդիպումներից օն-լայն հարթակներ: Թեկնածուներից Վիտալի Բալասանյանն էլ առաջարկեց Արցախում եւս արտակարգ դրություն հայտարարել եւ ընտրությունները հետաձգել: Ի՞նչ

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել է, վարորդի առողջական վիճակը ծանր է

Մարտի 28-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտակայքում, «Nissan» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 17-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վաչագան

Ցավով պետք է նշեմ, որ երկու մահ ունեցանք․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ցավալի լուր է հայտնել․ Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։ Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց… Ցավակցում եմ

Նուբար Աֆեյան. «Սա հարձակում է մեր սոցիալականության վրա»

Նուբար Աֆեյանը հույս հայտնեց, որ պատվաստանյութի արդյունքները կստանան գարնան ընթացքում

Արա Դարզի. Մարդկանց փակի տակ պահելու ռեժիմը երկար չի աշխատի

«Լավագույն դեպքում, կարող եք 3 շաբաթի հասցնել, միգուցե՝ 4 շաբաթի»

«Վերջին ընթրիքի» առեղծվածները

Կյանքը Լեոնարդո դա Վինչին անցյալ տարիների ամենաառեղծվածային և ամենաչբացահայտված անհատներից է։ Ոմանք նրան վերագրում են աստվածային կարողություններ և դասում սրբերի շարքին, սակայն կան այնպիսիք, ովքեր կարծում են, որ նա հոգին ծախել է սատանային։ Մի բան հաստատ է. այդ մարդը հանճար է։ Լեոնարդո դի սըր Պիեռո դա Վինչին իտալացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական, գյուտարար, գրող, բժիշկ

Գյումրու ինֆեկցիոնի բժիշկները չեն ուզում տուն գնալ․ Շիրակի մայր բուհի հյուրատունը հատկացվեց նրանց

Քիչ առաջ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը գրառում էր կատարել  իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ տեղեկացնելով, որ երկու օր առաջ Շիրակի պետական համալսարանի ղեկավարությունը կարևոր աջակցություն է ցուցաբերել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին, վերջինիս անմիջական հարևանությամբ գտնվող ՇՊՀ հյուրատունը ժամանակավորապես  տրամադրել է հերթապահող բժիշկներին՝ նրանց համար հատուկ կեցության միջավայրի վերածելով: Մարզպետը հատուկ շնորհակալություն է հայտնել նաև DeltaTelecom-ին, որը տեղանքը

Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել Ռուբեն Հայրապետյանին․ Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել Ռուբեն Հայրապետյանին, և տարբեր մակարդակներում տրված խոստումներին հավատարիմ՝ փորձում են ցանկացած գնով «ցավեցնել» նրան: Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է … Ծուղակներ լարելու գործընթացը չի կանգնում… Ինչևէ, ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի… Առողջ եղեք…

ԱՀ պետական կառավարման համակարգի աշխատակիցների կողմից ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ ԱՀ ՄԻՊ-ը քննարկում է սկսել

Այսօր ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հրապարակել ԱՀ պետական կառավարման համակարգի աշխատակիցների կողմից ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: Անընդունելի համարելով նմանատիպ դեպքերը՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել տվյալ հրապարակման հիման վրա, որի շրջանակներում պարզաբանումներ են պահանջվելու պետական լիազոր, ներառյալ՝ իրավապահ մարմիններից: https://www.facebook.com/BalasanyanVitali/posts/680438489427365?__xts__[0]=68.ARBCnmyEk8gF4R6eXaJI3SDPg8TXTZadX2Q3-7uzOo0q-Wg6IIcgy6AtoKk3wYU7i7iP0iG4CpLTU-7YlkIHpCKAQu3tEvDJsocOOLYAxp2pqQU7IVAScz1fW2d60W5OHRBtuz9bcAKXFK5sHINh2BFtVcBugFfyFEbanWzGwKphqT3e23d_F5RjvlmfTqh2xWxlQl8C2WJW4DRIkPagjmhZSweWjzsiom33stVhJMKZzdjl9p77FG0lX-hPiqhOVe-JkHBem4NXtZm6klAi_-V6PBHsNtkAiMg2nf53ZOfF92a1Oar1HqMdTdwSP4wGuItjBGRo6tGeoWWXwQU&__tn__=-R Պաշտպան

«Ովքեր ինձ ձայն են տալու, թող հիշեն, որ ինձ ընտրելով, ինձ հետ միասին, կանգնելու են մեր զորքի շարքերում»․ Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչներն օրեր առաջ հանդիպում են ունեցել «Ղարաբաղ տելեկոմ» և «Արցախկապ» ընկերությունների աշխատակիցների հետ։ Վ. Բալասանյանն, առանց փակագծերը բացելու, հանդիպման առիթն օգտագործելով, բոլորին հայտնել է իր շնորհակալությունը 2016-ի ապրիլյանի օրերին իրենց աշխատանքի համար, քանի որ առանց նրանց ապահոված կապի, ամեն ինչ շատ ավելի բարդ էր

Նիկոլ Փաշինյանը եւ Միխայիլ Միշուստինն արծարծել են հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացը՝ հաշվի առնելով ՌԴ-ի կողմից սահմաններին նոր սահմանափակումներ կիրառելու որոշումը։ Նիկոլ Փաշինյանը եւ Միխայիլ Միշուստինն արձանագրել են, որ Հայաստանից ՌԴ բեռնափոխադրումները կշարունակվեն կանոնավոր կերպով եւ վերը նշված սահմանափակումները չեն ազդի հայկական

Բագրատաշենի մաքսակետում բեռնափոխադրող վարորդները 5-6 օր սպասում են իրենց հերթին. Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով․ Բագրատաշենի մաքսակետում բեռնափոխադրող վարորդները 5-6 օր սպասում են անցնելու իրենց հերթին։ Ըստ նրանց՝ հիմնական խնդիրը կապված է Լարսի անցակետի հետ։ Մաքսակետ են այցելել ԼՀԿ խմբակցության պատգամավորներ Արմեն Եղիազարյանը և Հրանտ Այվազյանը։ https://www.facebook.com/marukyan.edmon/videos/1388303074713867/

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031