Օրվա լրահոսը

2 ամսական Լեոն մայրիկի հետ եկել էր ավագանու նիստին

Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստին «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանն իր փոքրիկ, 2 ամսական երեխայի հետ էր մասնակցում: «Ծափահարե՛նք փոքրիկ Լեոյին»,-նիստի մեկնարկին ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ահա, մանկաբույժն էլ եկավ, Սերգեյ Գերասիմովիչը»,-կատակեց Մարությանը: Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

Փաշինյան. «Վիրավորվում էի, երբ օլիգարխը մշակույթի գործիչներին ստիպում էր մասնակցել իր քյաբաբանոցի բացմանը»

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բյուջեն այնքանով է հեղափոխական, որ մշակութային գործիչներին ազատել է այդ վիրավորանքից

«Միջնորդները պետք է կանխեին»

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը – Բրատիսլավայում կայացած ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երեք ժամ տեւած հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարեսկզբին հանդիպման մասին: «Անդրադառնալով նախօրեին Երեւանում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ հանդիպմանը՝ Զոհրաբ Մնացականյանը եւս մեկ անգամ ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ»,-

«Զինվորն ինքնասպան է եղել, երբ ծառայակիցը նրա մոր մասին տեսանյութ է ցույց տվել». Նաիրա Զոհրաբյան

«Զինվոր ընկերը ցույց է տվել մի տեսանյութ՝ նրա մոր հետ կապված, եւ ասել էր՝ նայի, տես, թե ով է քո մայրը»

Վարդան Ոսկանյանը Հայաստանի` մագնիս դառնալու եւ տարածաշրջանի տեղաբնիկներին իր կողմը ձգելու մասին

Երևանում կայացավ «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» խորագրով գիտաժողովը,  որը կազմակերպվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի կողմից։ Հայաստանցի գիտնականներից բացի, գիտաժողովին մասնակցում էին  նաեւ օտարերկրյա մասնագետներ, հասարակական գործիչներ, այդ թվում` Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից թալիշների, լեզգիների, ավարների, օսերի և այլոց ներկայացուցիչներ:

«Կկտրենք այն ձեռքերը, որոնք կգողանան զինվորից, թոշակառուից…». Փաշինյան

Պետությունից հարկ թաքցնողն ու դրան ուղղված գործողություն անողը գողանում են զինվորից՝ այն զինվորից, որն այսօր սահմանին վտանգում է իր կյանքը

Իրանագետ. «Մինչեւ Արցախից խոսելը` Ադրբեջանը թող լայն ինքնավարություն տրամադրի թալիշներին, ավարներին եւ լեզգիներին »

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանն ու Էլմար Մամեդյարովի հայտարարությանն, ասաց. «Գրավյալ տարածքներ չկան, մենք ազատագրել ենք մեր հայրենիքի մի հատվածը, եւ անձամբ իմ կարծիքով, զիջելու որեւէ տարածք չունենք Ադրբեջանի Հանրապետությանը: Կարծում եմ պետք է ստեղծել այնպիսի բնական սահմաններ, որտեղ հայերը եւ թալիշները կվերականգնեն սահմանակից

«2018թ.-ից ՀՀ-ն ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն». վարչապետ

ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ

Հայկ Մարությանը ԲՀԿ-ի ավագանուն. «Ձեր նվիրած փողկապը կվերանվիրեմ շեյխերին ու շեյխուհիներին»

Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ելույթի համար մոտեցավ ամբիոնին՝ ձեռքին ինչ-որ բան կար: «Ոնց որ երկու փողկապ ունեք, հա՞, ձեզ մոտ»,-հարցրեց քաղաքապետ Հայկ Մարությանը: «Չէ, մեկը նվիրում եմ ձեզ, դե, դեմոկրատ երկիր ենք, դրա համար»,-պատասխանեց Ներսիսյանն ու փողկապը դրեց քաղաքապետի սեղանին: «Ինչի՞ համար եք նվիրում, կարելի՞ է իմանալ»,-հարցրեց Մարությանը: Ներսիսյանն

«Երբ ասում ես, որ կարող է ասֆալտապատման նոր տենդեր լինի, գույները գցում են». Նիկոլ Փաշինյան

«Շինարարական ոլորտի մարդիկ թող ասեն. այսօր ոլորտի բոլոր կազմակերպությունները ծանրաբեռնված են»:

Արտաշատում շաքարավազն ամենաէժանն է եղել, Իջեւանում ամենաթանկը բանջարեղենն է վաճառվել

Միրգը, բանջարեղենը, ոչ ալկոհոլային խմիչքները, կաթնամթերքը, պանիրը, ձուն, յուղերը եւ ճարպերը, հացաբուլկեղենը, ձավարեղենը եւ այլ ապրանքներ թանկացել են: Այս մասին երեկ տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական կոմիտեն: Այս ապրանքների գները բարձրացել են հոկտեմբեր ամսվա համեմատությամբ: Ըստ կոմիտեի պատասխանատուների, հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.7-1.4%-ով: Ընդ որում գնաճի ամենաբարձր

«Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որևէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա. ԱՆ

Նման ապատեղեկատվության տարածումը հարիր չէ քաղաքակիրթ իրավական պետությանը և կարող է վնասակար բնույթ կրել միջպետական հարաբերությունների համար: Հետևաբար, բոլոր լրատվական միջոցներին խնդրում ենք հնարավորինս զգոն վերաբերմունք ցուցաբերել երեխաների որդեգրման գործընթացը քննարկելիս կամ լուսաբանելիս:

«Քննչական մարմիններն ուղղակի գործադիր իշխանության ազդեցության տակ են գտնվում». Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին:

Փաշինյան. «2020թ.-ին առաջ ենք անցնելու Ադրբեջանից՝ 1 շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշով»

Այս սանդղակում ՀՀ-ն միշտ եղել է, համենայն դեպս՝ վերջին տասնամյակներում, վերջինը: Իսկ հաջորդ տարի լինելու է առաջինը

Ըստ հայցվորի՝ նիստի արդյունքում խախտվել են հոգաբարձուների խորհրդի գործունեությանը վերաբերող բազմաթիվ ընթացակարգային դրույթներ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարան դիմած Գեւորգ Էմին-Տերյանը հայտնել է, որ  2018թ. փետրվարի 27-ին Երեւանի պետական համալսարան հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի 37/135 հրամանով ընդունվել է աշխատանքի, որպես համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ-ԵՊՀ մամուլի խոսնակ մեկ ամբողջական դրույքով: Նշված հրամանով, միաժամանակ, նա թողնվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի եւ հաղորդակցության ամբիոնի ժամավճարային հիմունքներով դասախոսի պաշտոնում մինչեւ

Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի ստվերն է. Արմեն Աշոտյան

Ինչո՞ւ են «մանթրաշ» իշխանական պատգամավորներն, ըստ Արմեն Աշոտյանի

«Ադրբեջան պետությունը կա, եւ մենք չենք կարող հաշվի չնստել էդ հանգամանքի հետ». Ըստ Հովիկ Աղազարյանի, ադրբեջանցիների հետ հարեւանություն անելու ծիլերն այսօր դնելը լավ է

«Գիտեք ինչ կա, վաղը չէ մյուս օրը, երբ էս ամեն ինչը վերջանա եւ մենք ադրբեջանական պետության հետ, ժողովրդի հետ գանք մի ընդհանուր լուծման՝ ընդունելի բոլորիս համար, մենք պիտի հարեւանություն անենք, հիմա այդ ծիլերը հիմիկվանից դրվում են, վատ բան չկա, թող հանդիպեն, զրուցեն, միգուցե մենք ինչ-որ բան ճիշտ չենք հասկանում, միգուցե իրենք ինչ-որ բան լավ տեղեկացված չեն, այդ շփումները օգուտից բացի վնաս չեն տա»:

Թուրքիայի առաջին նախագահը ներկայացվել է որպես դարաշրջանի ամենադաժան բռնապետներից մեկը

Գերմանացիներն Աթաթուրքին համեմատել են Ադոլֆ Հիտլերի հետ

«Խատուտիկը» «Աղբյուրի» հաշվին չի ֆինանսավորվում

Երբ 21 տարի առաջ հրապարակ իջան «Խատուտիկ» եւ «Լուսապսակ»  թերթերը, «Աղբյուր» ամսագրի գլխավոր խմբագիր Թադեւոս Տոնոյանը բոլոր պաշտոնական ատյաններում սկսեց հայտարարել, որ  լրավճարը   կտրել են իրենցից` «ավանդական»  «Կանչ», «Աղբյուր», «Ծիծեռնակ» պարբերականներից: Նույնիսկ վերջին տարիներին, երբ գումարաչափերը ավելացան, տարբերությունը հսկայական էր: Երբ ԿԳՄՍ նախարարը հանդիպեց մանկապատանեկան մամուլի գլխավոր խմբագիրների հետ, առաջինը անդրադարձավ այդ թվերին. «Ես չեմ

Լեւոն Սարգսյանը ՌԴ քաղաքացի դառնալու համար դիմում է ներկայացրել. «Բոլոր ընթացակարգերը անցել է, մնացել է անձնագիր ստանալը». «Հայկական ժամանակ»

Հարցին՝ հնարավո՞ր է՝ իր պաշտպանյալի դեմ այլ ցուցմունքներ լինեն, պաշտպանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, այն մարդկանց ցուցմունքները, ովքեր ժամանակին կատարել են տան վրա հարձակումը»։ Նշենք, որ Ավետիսյանի տան վրա հարձակման գործով անցում էր 10 անձ, որոնք նշված հանցագործության համար դատապարտվել էին։

Վարդան Ոսկանյանը` Ադրբեջանի ներսում տեղաբնիկ ժողովուրդների հետ հնարավոր դաշինքի մասին

«Անկախ բանակցությունների կոշտ կամ փափուկ լինելուց, մենք պետք է իրականացնենք մեր գործունեությունը, իսկ այդ գործունեությունն, ինչպես այսօրվա գիտաժողովն է ցույց տալիս, միտված է մեր մշակութային, գիտական, ինտելեկտուալ գերակայության հաստատմանը` մեր հանդեպ ակնհայտ թշնամական վերաբերմունք ունեցող Ադրբեջանական հանրապետության նկատմամբ»,-ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը` վկայակոչելով «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո»

«Սերժը փրկեց Նիկոլին». ՀՀԿ-ն պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Արմեն Աշոտյան

«Մեր իշխանությանը հարկավոր է ոչ թե սեփական պատկերով գուլպա կամ մոմ, այլ կոնսոլիդացված քաղաքական միտք»:

1993 թվականին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը հանձնարարել է հանդիպում կազմակերպել Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի ղեկավարների հետ. «Ժողովուրդ»

Ադրբեջանում դեռ 1993-ից ընդունել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսօր արդեն Արցախի Հանրապետության) գոյությունը ե՛ւ դե ֆակտո, ե՛ւ դե յուրե։ Այս փաստաթուղթը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ բանակցային գործընթացում, եթե հայկական կողմը սկսի լրջորեն առաջ տանել հենց հայր Ալիեւի ձեւակերպումը։

Քարոզիչները Սերգո Կարապետյանին մեղադրում են դավաճանության մեջ, բայց սուտ վկայություն տալու մեղադրանք չեն հնչեցնում. «Հայկական ժամանակ»

Բայց նախկինների քարոզչամեքենան ոչ միայն այս ամենը գնահատում է որպես քաղաքական հետապնդում, այլեւ պատճառներն է մատնանշում՝ իբր սա արվում է, որ հանրության ուշադրությունը շեղի արցախյան խնդրից եւ ադրբեջանական կողմի «վերջնագրի» ֆոնին հանձնի Ղարաբաղը։ Այսինքն՝ պարզունակ մտածելակերպով այս «քարոզիչների» կարծիքով, Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ ու որեւէ մայրաքաղաքում թաքուն պայմանագիր ստորագրել «Ղարաբաղը հանձնելու» մասին, եւ մեր ժողովուրդը դա չի նկատի, որովհետեւ զբաղված կլինի Սերժ Սարգսյանի դատով։ Որեւէ մեկը երբեւէ ավելի տխմար վարկած լսե՞լ է:

Եթե կա կրթվելու ձգտում, կրթահամակարգի  թերություններն ու տարբերությունները խոչընդոտ չեն

Անին սովորում է Երեւանի պետական համալսարանում։ Նրա դասընկերներն այժմ 3-րդ կուրսի ուսանողներ են, իսկ ինքը դեռեւս 2-րդ կուրսում է սովորում։ 1 տարի ետ է ընկել իր տարեցիներից՝ ավելի առաջ գնալու նպատակով։ Այսօր բազմաթիվ երիտասարդներ դպրոցն ավարտելուց հետո նախընտրում են մեկնել արտասահման՝ ուսումը դրսում շարունակելու։ Ոմանք Հայաստանում են ավարտում ուսումը, հետո ավելի խորը մասնագիտական գիտելիքներ ստանում

Մեկ տարվա ընթացքում Սևանա լճում խեցգետնի պաշարները կրճատվել են մոտ տասն անգամ. «Չորրորդ իշխանություն»

Լճում խեցգետնի ծավալների կրճատման հիմնական պատճառը, ըստ ինստիտուտի փորձագետների, գերորսն է։ Չնայած նախորդ տարի սահմանվել էր, որ միայն 350 տոննա խեցգետնի որսի թույլտվություն կա, բայց այդ թիվն արդեն մի քանի անգամ գերազանցվել է։

Չաշխատած օրերի դիմաց բյուջեից որպես աշխատավարձ անհիմն դուրս է գրվել 6.131.143 դրամ. Վանաձորի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

5 216 477, իսկ դաստիարակի անվամբ՝ 914 666 դրամ գումար, որը վերջիններս ստացել և օգտագործել են իրենց անձնական կարիքների համար. արդյունքում՝ դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է կազմակերպության՝ առանձնապես խոշոր չափերի՝ 6.131.143 ՀՀ դրամ գումարը։ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վատնման եղանակով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու, յուրացում կատարելուն

Ոստիկանության կողմից կիրառվել է կոպիտ, անհամաչափ ուժ. Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հայտարարությունը

Հավաքի ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կատարված դիտորդության ընթացքում արձանագրվել են մասնակիցների՝ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ ոչ համաչափ միջամտություններ։

«Մեզ ասում եք՝ ինչի՞ մեզ ճիշտը չեք ասում, բայց ճիշտը ո՞վ գիտի, մեկը գիտի՞ ճիշտը». Գաբրիել Բալայանը՝ մահացած զինվորի մասին

Գաբրիել Բալայանն ասաց. «Որեւէ հիմք չկա պնդելու, որ թաքցրել ենք ծնողներից: ՊՆ-ն այնքան բաց, որքան հիմա է, երբեւիցե չի եղել: Ժամերի ընթացքում ցանկացած դեպք հաղորդվում է: Ի պաշտոնե ինձ հասած տեղեկությունները ես չեմ կարող հիմա հրապարակել, ես ունեմ նախնական վարկածները, որոնք չեն հրապարակվել»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի դեկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`           

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930