Օրվա լրահոսը
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել
Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Հակակոռուպցիոն դատարանը միջնորդությունը կքննի օգոստոսի 14–ին՝ ժամը 17։00–ին։
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում օգոստոսի 13-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 07:00-21:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ
Ձերբակալվել են Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացիներ․ Տելեգրամյան ալիքից պատվիրած թմրանյութի հետքերով
Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 8-ի ուշ երեկոյան ոստիկանության ՀՈԳՎ Ախուրյանի բաժնի և պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Շիրակի մարզի Ազատան գյուղի փողոցներից մեկի սկզբնամասում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա ու թմրանյութ ձեռք բերելու, պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի։ Ձերբակալվածներից մեկը վարորդն է՝ գյումրեցի
Այսպիսի ընթացքը չի կարող մոտեցնել այն սպասված խաղաղությանը, որի կարիքն ունեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները․ Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների հայտարարությունը Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ նահանգների ղեկավարների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների կապակցությամբ․ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը բարձր է գնահատում միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող բազմամյա ջանքերը։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը կարևոր դեր է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը ըստ
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մակա Բոճորիշվիլիին Վրաստանի կողմից «պատմական հանգրվանի կապակցությամբ հնչած ուղերձի համար»
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ձեռքբերված պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային փոխգործակցության և խաղաղության համար: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմից այս պատմական հանգրվանի կապակցությամբ հնչած ուղերձի համար: Հայաստանի և
Հայ-ադրբեջանական համաձայնագիրը հակասում է Թուրքիայի շահերին. Թուրքիայի պահպանողական կուսակցության ղեկավար
Ermenihaber.am. Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն» կուսակցության ղեկավարի Դողան Այդալին հանդես է եկել հայտարարությամբ՝ Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական փաստաթղթի վերաբերյալ։ Հայտարարության մեջ Այդալին մի քանի հիմնական շեշտադրումներ է արել՝ ընդհանուր առմամբ պնդելով, որ այն ինչ ստորագրվել է երկու երկրների միջև, վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար: Նրա խոսքով՝ փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ անհանգստացնող կետեր Թուրքիայի, Թուրքեստան
Դատարանը, հավանաբար, գիտակցել է պահանջի աբսուրդայնությունը եւ մերժել է «Հրապարակի» հաշիվների վրա արգելանք դնելու պահանջը. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Այսօր դատարանից ստացանք Նիկոլ Փաշինյանի հայցն` ընդդեմ «Հրապարակի»: Նա դատարան է դիմել «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» հարցադրմամբ հրապարակման դեմ, որով մենք արձագանքել էինք իր եւ իր կնոջ տեւական գրառումներին` սրբազանների կողմից իրենց քեռակիններին «դոմփելու», կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու, սրբազաններին մանկապիղծ անվանելու եւ այլնի առնչությամբ: Փորձել
Իրական խաղաղությունը պահանջում է կիրառելի երաշխիքներ, փոխադարձ զիջումներ և հստակ պայմաններ, որոնցից ոչ մեկը այստեղ գոյություն չունի. The American Conservative
«The American Conservative» պարբերականում լույս է տեսել Քուինսիի Պատասխանատու պետականաշինության ինստիտուտի գիտաշխատող Էլդար Մամեդովի հոդվածը: Ներկայացնում ենք թարգմանությունը: Մինչև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ծափահարելը, պետք է հարցնել. ինչո՞ւ է Ամերիկան ընդհանրապես ներգրավված դարավոր հակամարտության մեջ, որը գտնվում է 6000 մղոն հեռավորության վրա՝ մի վայրում, որը որևէ ԱՄՆ-ի համար
Դատարանը վճռել է Էդգար Ղազարյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 500.000 ՀՀ դրամ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամի իր ալիքում գրում է. «Վ Ճ Ռ Ե Ց Հայցը բավարարել. Պարտավորեցնել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 06․09․2023թ․ Ֆեյսբուք սոցիալական կայքի իր անձնական էջում հրապարակված տեսանյութի զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ ձև․ տեղադրել հայտարարություն Պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կյանքի անձնական էջում
Բագրատ Սրբազանը, Արթուր Սարգսյանը և Սրբազան շարժման նվիրյալները ունեն մի նպատակ` իշխանափոխության միջոցով կանխել Հայաստանի գահավիժումը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրբազան շարժման, նրա առաջնորդ Բագրատ Սրբազանի գործի վերաբերյալ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հրապարակումը շատերիս համար կանխատեսելի էր, որովհետև այս իշխանության այլանդակությունները նրա քաղաքականության անբաժանելի մասն են կազմում: Մյուս կողմից, հասարակության մեջ մի զգալի հատված էլ կա, որ ինֆորմացիոն ակտիվ հոսքերի, իշխանության բազմերանգ մանիպուլյացիաների պարագայում
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել Ջորջինա Ռոդրիգեսին
Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կիշտիանու Ռոնալդուի եւ մոդել Ջորջինա Ռոդրիգեսի սիրավեպը շարունակվում է արդեն ինը տարի: Այս ընթացքում նրանք համատեղ լույս աշխարհ են բերել երկու զավակ, միասին բազմաթիվ անգամներ փոխել են բնակավայրը, անթիվ ճանապարհորդել են: Սակայն հարսանիք դեռ չեն արել: Եվ ահա երկար սպասված պահը: Ջորջինան համացանցում կարճ մակագրությունով հրապարակել է Ռոնալդուի ձեռքը բռնած
Սարգիս Գալստյանի գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել․ զեկուցողը դատավոր Արթուր Պողոսյանն է
«Փաստինֆո». Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանի գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել։ Դատախազությունը շարունակում է Գալստյանի համար ցմահ ազատազրկում պահանջել, պաշտպանության կողմն էլ՝ արդարացում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2024թ նոյեմբերի 22-ին հրապարակել է Սարգիս Գալստյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան և դատապարտելով ազատազրկման՝
«Բացարձակ ամոթալի է առաջադրել մի մեղադրանք, որն ամբողջովին անհավանական է․ կոչ եմ անում ՀՀ իշխանություններին դադարեցնել բարեգործի նկատմամբ մեղադրանքը»․ Ռոբերտ Ամստերդամ
Փաստաբանը չցանկացավ խոսել իրենց հետագա ծրագրերի մասին ու ասաց․ «Մենք կսպասենք, մինչև տեսնենք քայլ առ քայլ, փուլ առ փուլ՝ աղոթելով, որ ՀՀ կառավարությունը կվերադառնա խելամտության դաշտ, երբ հանգուցալուծման հնարավոր կլինի հասնել»։
Թղթային ուղետոմսերի փոխարեն հնարավոր է գնել էլեկտրոնային ուղետոմսեր
Հայտնի է, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ օգոստոսի 1-ից թղթային QR ուղետոմսերը դուրս են եկել շրջանառությունից։ Փոխարենը Telcell Terminal-ով հնարավոր է գնել էլեկտրոնային ուղետոմսեր և դրանք օգտագործել Telcell Wallet հավելվածում ՝ նույնիսկ չնույնականանալու պարագայում։ Ինչպես ձեռք բերել էլեկտրոնային QR ուղետոմս Telcell Terminal-ով․ Telcell Terminal-ի գլխավոր էջում սեղմեք «Ուղետոմս», ընտրեք «QR դրամապանակին», մուտքագրեք այն հեռախոսահամարը,
Քննարկվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հետագա գործունեության հարցը
Օգոստոսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջեգրատեսչական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են գործող ազատ տնտեսական գոտիներում շահագործող ընկերությունների գործունեության արդյունքները, ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն անցկացնելու համար
Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարության ընթացքում նրա փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն անցկացնելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ «մեղադրական եզրակացության» ռուսերեն թարգմանության մեջ կան մի շարք հակասական կետեր։ Դատավորը, սակայն, մերժել է միջնորդությունը։ Այնուհետև լսել են «տուժածներին»։ Հաջորդ «նիստը» կկայանա օգոստոսի 19-ին։
«ՀՀ վարչապետի հայտարարությունը Սամվել Կարապետյանի վերաբերյալ ամբողջովին խախտում է ՀՀ Սահմանադրությունը»․ Ռոբերտ Ամստերդամ
Ըստ հայտնի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի՝ փորձել եկեղեցուն առանձնացնել ՀՀ-ից, դա երբևէ տեղի չի ունենա․ «Հիմարի զբաղմունք է հարձակումը եկեղեցու նկատմամբ, երբ ազգաբնակչության 93 տոկոսը հավատացյալներ են։ Դա անխելք բան է, որը կառավարությունը հիմա անում է եկեղեցու նկատմամբ»։
Ինձ մոտ առայժմ որոշ տարակուսանք են առաջացնում բարեկամական Իրանի պաշտոնյաների տարաբնույթ գնահատականները եւ, մանավանդ, Ռուսաստանի գրեթե բացարձակ լռությունը. Լեւոն Տեր-Պետրոսյան
«Իլուր»-ի հարցին, թե ինչպես կգնահատեք Մեղրիի վերաբերյալ ամերիկյան միջնորդությամբ կնքված հայ-ադրբեջանական հռչակագիրը, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Իշխանությունները, բնականաբար, դա ցնծությամբ համարում են իրենց մեծագույն հաջողություններից մեկը։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը, նույնքան բնականաբար, համաձայնագրում ոչ միայն որեւէ դրական բան չի տեսնում, այլեւ, ընդհակառակը, գուժում է նրա կիրառման կործանարար հետեւանքները։ Ինչ վերաբերում է ինձ ուղղած ձեր
Մասուդ Փեզեշքիանը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը
Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով
Միրզոյանն ու Բայրամովը վերահաստատել են ուղիղ երկխոսությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Լեւոն Արոնյանը Սենթ Լուիսում միանձնյա առաջատարն է
Միացյալ Նահանգների շախմատային մայրաքաղաք Սենթ Լուիսում մեկնարկել է արագ շախմատի Grand Chess Tour 2025 մրցաշարը, որին մասնակցում են տասը ուժեղագույն գրոսմայստերներ: Առաջին օրը մրցակիցներից յուրաքանչյուրը խաղացել է երեք պարտիա: Հայկական շախմատի երբեմնի առաջատար Լեւոն Արոնյանը, որը այժմ հանդես է գալիս ԱՄՆ ֆեդերացիայի դրոշի ներքո, բոլոր երեք պարտիաներում հաղթել է մրցակիցներին՝ հնդիկ Գուկեշին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին,
Արարատ Միրզոյանը և Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Օմանի ԱԳ նախարարի տեղակալին
Բաքվի մերձեցումն Իսրայելի հետ և TRIPP-ի ուղղությամբ շարժվելը Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը դնում է նոր փորձության առաջ. գրում է թուրքական մամուլը
Region Monitor. 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագիրը, որը ներառում է Սյունիքով անցնող տարանցիկ ճանապարհի (TRIPP) ստեղծումը և դրա անվտանգության ու վերահսկողության հանձնումը ԱՄՆ-ին, Թուրքիայում առաջացրել է բազմաշերտ արձագանքներ։ Մամուլի և վերլուծական շրջանակների գնահատականները տատանվում են խիստ քննադատությունից մինչև զգուշավոր աջակցություն։ «Independent Türkçe»-ի վերլուծաբան Օսման Գազի Քանդեմիրը («Շախմատի փոխվող խաղատախտակ») ուշադրություն է
Չի կարող աշխարհը դառնալ ավելի լավը, եթե մեր համայնքներն ու անմիջական միջավայրերն ավելի լավը չեն. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Տոնական օրվա միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը նախատեսվում է ամփոփել
«Ցնցված եմ՝ կապված մեղադրանքի բնույթի հետ, եկեղեցու նկատմամբ հարձակմամբ»․ Ռոբերտ Ամստերդամ
Ըստ հայտնի իրավաբանի՝ այն, որ պետությունը կարող է գնալ մարդկանց հետևից, որոնք սատարել են Քրիստոսի զավակներին, դա իրավունքի գերիշխանության խախտում է, միջազգային իրավունքի, բարոյականության խախտում է։
Միջազգային մարդասիրական իրավունքը ճգնաժամի մեջ է և երբեմն անգամ օգտագործվում է բռնությունն արդարացնելու նպատակով. Լեռնային Ղարաբաղի փախստականների միություն
Օգոստոսի 12-ը Միջազգային մարդասիրական իրավունքի օրն է և ևս մեկ առիթ աշխարհին հիշեցնելու Ադրբեջանի կողմից պատերազմական հանցանքների հետևանքով իրենց հիմնարար իրավունքներից զրկված, պատմական հայրենիքից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին։ Օգոստոսի 12-ը նշանավորվում է նաև նրանով, որ 1949 թ․ հենց այսօր են ընդունվել միջազգային մարդասիրական իրավունքի հիմք հանդիսացող ժնևի 4 կոնվենցիաները, որոնք
Քրեական վարույթ է նախաձեռնվել Իջևանի կարի արտադրամասում զենքի գործադրմամբ ֆիզիկական ներգործության առնչությամբ
Օրեր շարունակ Իջևանում «Իջ գրանդ տեքստիլօպտ» ռուսական ընկերության հնդկաստանցի աշխատակիցները գործադուլ էին անում՝ հայտարարելով, թե տնօրինությունն իրենց հասանելիք երեք ամսվա աշխատավարձը չի վճարել:
Սա «տրանսպորտային կապերի նորմալացում» չէ, այլ՝ կախվածության և նվաստացման միջանցք, խրված Սյունիքի սրտում. Օսկանյան
Դա դիվանագիտություն չէ՝ դա ազգային արժանապատվության վաճառք է։
Ադրբեջանի բազմաթիվ հանցագործությունների չի հետևել համապատասխան իրավաքաղաքական գնահատական, ինչը պայմանավորել է դրանց շարունակականությունը. Գարդման-Շիրվան-Նախիջևան
1949 թվականի օգոստոսի 12-ին Ժնևում պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող դիվանագիտական կոնֆերանսի կողմից ընդունվել են պատերազմից տուժածների պաշտպանության վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաներ, որոնցից երկուսը վերաբերում են ռազմագերիների հետ վարվելակերպին և պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանությանը։ Ժնևի կոնվենցիաները միջազգային մարդասիրական իրավունքի մի մասն են կազմում, որը ստորագրել է նաև Ադրբեջանը։ Սակայն ինչպես Ժնևյան կոնվենցիաների վավերացումից
Օգոստոսյան մտքեր. «Մարդուն, ում տվել էին մանդատ ազգային դավաճանության և պատմության ուրացման գնով բերել խաղաղություն, թողեցին առանց ծափերի»
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի ՖԲ գրառումը. Հայաստանն անխուսափելիորեն փոխվել է, և այդ փաստը որքան ակնհայտ էր դառնում, այդքան ուժգին հերքում էին նախկին էլիտաները։ Հերքում էին հեղափոխության առաջին իսկ օրվանից, որովհետև ընդունել հեղափոխության փաստը, նշանակում էր համակերպվել նոր իրականությունում սեփական դերի բացակայության հետ: Հայ ժողովուրդն անխուսափելիորեն և անդառնալիորեն գրավել է հասարակական-քաղաքական դաշտը։ Այս փաստի


















































