Օրվա լրահոսը
Նելսոն Ստեփանյանի մասին հայկական ֆիլմով կբացվի «Մոսֆիլմի» համաժողովը
5-րդ ալիքի «Ընկնելով երկինք» անիմացիոն ֆիլմը բարձր գնահատականի է արժանացել մի քանի փառատոներում
Գոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, փողերի լվացման մեջ. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իրենը դարձնելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում ապօրինի կազմակերպել և վարել է հողամասերի աճուրդ-վաճառքներ ու վարձակալական մրցույթներ, որոնց մասնակցել և հաղթող են ճանաչվել նրա ընտանիքի անդամները, ովքեր աճուրդի մասնակցելու
Մեր հասարակությունն իրեն վիրավորված չի զգում ոչ մի ստորացումից, կորստից կամ նույնիսկ պատմական ողբերգությունից հետո։ Սա լրջագույն խնդիր է. Վահե Հովհաննիսյան
Մենք ունենք շանս, և այն մեր ներսում է Մեր երկիրը դարձավ բարոյալքված հասարակության և անմիտ էլիտաների նավահանգիստ։ Մինչև խիզախություն չունենանք ընդունելու, որ մեր նորագույն ողբերգությունների պատճառը մենք ենք (օրինակ՝ 2021-ի ընտրությունների արդյունքները, Արցախի հանձնման հանդեպ մեր անտարբերությունը, քաղաքացիական պահվածքի և որակների բացակայությունը և այլն), ոչինչ չի փոխվելու։ Մեր հասարակությունը ոչ մի բանից չի վիրավորվում, իրեն
«Սամվել Կարապետյանի ազատազրկումը քաղաքական վրեժխնդրություն էր»․ Ռոբերտ Ամստերդամ
Վարչապետի խոսքերը նա սպառնալիք է որակում Սամվել Կարապետյանի նկատմամբ
Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով
«Ֆասթ շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը ներկայացրել է իր «Հավատարմության ծրագիր» նոր նախագիծը, որը նպատակ ունի օգտատերերին խրախուսել ավելի մեծ թվով գործարքներ իրականացնել և դրա դիմաց օգտվել շահավետ առաջարկներից, ինչպես նաև նոր համագործակցություններ ձևավորել տարբեր ընկերությունների հետ։ Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ «Fast Shift» հավելվածի գլխավոր էջում՝ սեղմելով «Միացեք մեր հավատարմության ծրագրին» կոճակը կամ «Ավելին» բաժնում փնտրելով
Վարչախումբը չունի լեգիտիմ մանդատ Հայաստանի տարածքի զիջումներ ենթադրող որոշումներ կայացնելու համար. «Հայաքվե»
Իրականում մեզ առաջարկում են ընտրություն կորստի և դիմադրության միջև
Երևանի և Բաքվի միջև համաձայնությունը կարևոր է Թրամփի համար. Թեմի Բրյուս
«Ազատություն». «Երևանի և Բաքվի միջև համաձայնությունը կարևոր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար: Սա կարևոր է այս վարչակազմի համար: Այն կարևոր է աշխարհի համար», -հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը: «Շատերը փորձել են՝ պետք է ասենք՝ եվրոպացիները, ֆրանսիացիները, Պուտինը և նույնիսկ Բայդենը, միայն նախագահ Թրամփը կարողացավ հաջողությամբ միավորել այս երկու երկրները՝ համաձայնության
Եթե կողմերն ունեն խաղաղություն հաստատելու իրական նպատակադրում, ապա փաստաթղթում պետք էր անվերապահորեն ամրագրված լիներ երկու դրույթ. Արթուր Ղամբարյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը «Խաղաղության հաստատման մասին (…) » վերտառությամբ փաստաթուղթն ըստ էության չի համապատասխանում իր բովանդակությանը։ Եթե վիճող կողմերն ունեն խաղաղություն հաստատելու ԻՐԱԿԱՆ նպատակադրում, ապա այդ փաստաթղթում պետք էր անվերապահորեն ամրագրված լիներ երկու դրույթ՝ 1) ՀՀ տարածքից մյուս կողմից զորքերը կոնկրետ ժամկետներում դուրս բերելու պարտավորության մասին հստակ դրույթ,
Առավոտյան կրկին ծուխ էր: Տարօրինակ է, որ առողջապահության նախարարությունը՝ օդի հետ կապված, ասելիք չունի. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Առավոտյան կրկին ծուխ էր և ստացա տասնյակ երևանցիներից ահազանգեր։ Հուսանք, որ քաղաքային իշխանությունը, ի վերջո, խնդրին արժանի լուծում կտա։ Տարօրինակ է, որ առողջապահության նախարարությունը՝ օդի հետ կապված, ասելիք չունի, միգուցե սեղանին աղամանի բացակայությունը, ինչը ծավալուն և զանգվածային լուսաբանվեց, ավելի մեծ ազդեցություն ունի բնակչության առողջության վրա,
Բա միջազգային իրավունքն ու ԵՄ դիտորդնե՞րը, որոնցով մոտ երկու տարի անուղղակիորեն արդարացնում էիք Արցախի կորուստը. Հակոբ Բադալյան
Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ու ԵՄ դիտորդական ներկայությամբ ամրագրված սահմանի դեպքում էլ ի՞նչ պարտված:
«Ինչո՞ւ նշված չեն զոհերի անունները, նաեւ այն, որ «27-ի գործն» իմ պահանջով վերաբացվել է». Անահիտ Բախշյանը՝ Մասնակցային դպրոցի դասագրքի մասին
Սա Բախշյան Անահիտի անձնական հարցը չէ, պետության հարցն է
Հայաստանցիների մոտ 65%-ը չի հավատում, որ Ադրբեջանի հետ բանակցություններով կարելի է հասնել կայուն եւ երկարատեւ խաղաղության. Արմեն Խաչիկյան. «Հրապարակ»
Հայաստանցիների մոտ 65%-ը չի հավատում, որ Ադրբեջանի հետ բանակցություններով կարելի է հասնել կայուն եւ երկարատեւ խաղաղության։ Ընդամենը 34%-ն է խաղաղության հասնելը համարում հնարավոր։ Այս վիճակագրությունն է մեզ հետ զրույցում մատնանշում «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը` հղում անելով ընդամենը 2 ամիս առաջ` հունիսին, իրենց կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին, որոնք ուղղակիորեն արտահայտում են
5 տարում Ավինյանների ընտանիքը գնել է մոտ 3.2 միլիոն դոլար արժողությամբ ակտիվներ. Պեդրո Զարոկյան
Ես շատ ոռոգման տեղադրողների եմ ճանաչում, բայց երբեք չեմ հանդիպել մեկին, որը միլիոնատեր է դարձել շլանգ ու խողովակներ տեղադրելով
Դեպի դպրոց 2025. HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ը հայտարարում է դպրոցականների և ուսանողների համար հատուկ առաջարկի մասին։ «Շատ առավելություններ, մեկ սմարթֆոն» առաջարկի շնորհիվ օգոստոսի 11-ից սեպտեմբերի 30-ը Ucom սպասարկման և վաճառքի կենտրոններից, ինչպես նաև առցանց, հնարավոր կլինի լավագույն պայմաններով ձեռք բերել HONOR 400 Lite 5G նոր սերնդի սմարթֆոնը։ Միայն Ucom-ում՝ հատուկ առաջարկի շրջանակներում, HONOR 400 Lite 5G սմարթֆոնի
ՀՀ-ն, Ադրբեջանը, Պակիստանը և ևս 4 երկիր. Սպիտակ տունը հրապարակել է առաջնորդների անունները, որոնք կոչ են արել Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել ԱՄՆ նախագահին
«Նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության նախագահն է». Սպիտակ տունը լուսանկար է հրապարակել՝ նշելով այն երկրների առաջնորդների անունները, որոնք կոչ են Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել ԱՄՆ նախագահին: «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթ, Գաբոնի նախագահ Բրայս Օլիգի Նգուեմա, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, Պակիստանի կառավարություն, Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվիե Նդուհիրեհե»,
Ակնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Հարավային Կովկասում գծվող նոր իրողությունների պայմաններում Ռուսաստանն աստիճանաբար բաց ու կոշտ պարտիա է սկսում այն սուբյեկտների դեմ, որոնք, ըստ ՌԴ-ի, դուրս են եկել սահմանված խաղի պայմանավորվածություններից: Ադրբեջանի դեպքում նախախաղը վաղուց էր տրված, սակայն վերջին դրսևորումը Ուկրաինայի տարածքում ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքների խոցումն
Կատարելով Բաքվի բոլոր նախապայմանները՝ Փաշինյանը ստացավ թղթի կտոր, որը, դարձնելու է Քաջ Նազարի դրոշակը՝ սպասվող ընտրություններից առաջ. Արթուր Խաչատրյան. «Հրապարակ»
Ալիեւին պետք է, որ Հայաստանը լինի խամաճիկային պետություն, Փաշինյանը համաձայն է նրան, որ ինքն իշխի այդ խամաճիկային պետության մեջ
Ռուսաստանն այլեւս միակ որոշողը չէ, իսկ Ադրբեջանը ձգտում է առաւել ինքնիշխան դերակատարութեան հասնել. «Դրօշակ»
Ադրբեջանական ընդդիմադիր եւ անկախ լրատուամիջոցներն անգամ գրում են, թէ Ռուսաստանը «թաքուն վրէժխնդրութիւն է փորձում իրականացնել»՝ Ղարաբաղից դուրս մղուելուց յետոյ
Հանձնաժողովն արձանագրել է, որ «տավարապետ» բառի գործածմամբ Չախոյանը նկատի ունի «товаровед» բառը. «Ժողովուրդ»
Այնուամենայնիվ, Հանձնաժողովը որոշել է նշված դեպքի առթիվ չհարուցել վարույթ
Կովկասի Փանամայի ջրանցքը. ոմանք պատրաստ են ամէն ինչ զիջելու եւ աւելին. «Ասպարեզ»
Ոււաշինկթընի մէջ 8 Օգոստոսին ստորագրուած Ամերիկա-Հայաստան-Ատրպէյճան հռչակագրի մեկնաբանական վերլուծումներու շարքին իւրայատուկ է Գարլոս Անթառամեանի սպաներէն յօդուածը, «Կովկասի Փանամայի ջրանցքը», որ լոյս տեսաւ Պուէնոս Այրէս հրատարակուող «Արմենիա» թերթին կայքէջին վրայ, իրադարձութեան յաջորդ օրը: Անթառամեան կ՛ըսէ, թէ հռչակագրով աւետուող խաղաղութեան մասին իրեն շնորհաւորողներուն կը բացատրէր, թէ հայերուն համար շնորհաւորանքի ոչ մէկ առիթ կար, ընդհակառակը, հայոց պատմութեան իրերայաջորդ
Ծիծաղելի է ուղղակի: Նրանց նպատակը այդ թղթի կտորը թափահարելով վարկանիշ բարձրացնելն է. Վահագն Մելիքյան. «Հրապարակ»
«Հրապարակը» զրուցել է արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ: – ՀՀ արտաքին գործերի նախարարության հրապարակած նախաստորագրված համաձայնագրի դրույթներից հատկապես մի քանիսը, կարծես, խնդրահարույց են: Օրինակ` դրանցից մեկում ասվում է, որ կողմերը պարտավորվում են «հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց եւ բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան
Ուսումնասիրվում է Գյումրի համայնքի ղեկավարի, նրա փեսայի, վերջինիս ընկերոջ՝ պաշտոնի նշանակվելու հանգամանքը. «Ժողովուրդ»
Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կիսամյակի հաշվետվության՝ Հանձնաժողովի կողմից հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրություն է նախաձեռնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Armtimes.com» լրատվական կայքի հրապարակման հիման վրա: Համաձայն հրապարակման՝ 2025 թվականի մայիսի 2-ին տեղի ունեցած Գյումրի համայնքի ավագանու նիստում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալներ են ընտրվել համայնքի ղեկավարի փեսան՝ Ավետիս Առաքելյանը և ընկերը՝ Գագիկ Մանուկյանը: Հոդվածն ամբողջությամբ՝
Ինչպես ապրել առանց ոտքի
Իմ գործընկեր Նիկոլայ Թորոսյանը մի հրաշալի համեմատություն է անում: Մի մարդ իր առողջությանը բացարձակապես չի հետեւում՝ ամբողջ օրը խմում է, ծխում է, վնասակար ուտելիքով է սնվում: Արդյունքում նրա մոտ տրոմբոզ է առաջանում, եւ ոտքը ստիպված են լինում կտրել: Դրանից հետո նրա շրջապատը սկսում է հրճվանքի աղաղակներ արձակել՝ «ա՜խ, ինչ հրաշալի լուծում էր, ի՜նչ իմաստուն որոշում
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է հանրային սննդի ծառայություններ մատուցող ընկերության կողմից 2022-2024 թվականներին հարկային հաշիվներ խեղաթյուրելու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն
Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Թրամփին, ճանապարհ՝ Ադրբեջանին, իսկ Հայաստանին՝ ոչինչ
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Ինչպես և սպասվում էր, նախագահ Դոնալդ Թրամփը Կովկասում «խաղաղության» համար Սպիտակ տանը կազմակերպված գագաթնաժողովը վերածեց ծիծաղելի ներկայացման՝ անընդհատ զբաղվելով ինքնագովությամբ, իրեն վերագրելով այնպիսի բաներ, որոնք իրականում չէր արել, մեղադրելով նախագահ Բայդենին և հաճախ շեղվելով հանդիպման թեմայից։ Թրամփը միայն մեկ նպատակ ուներ Սպիտակ տան այս միջոցառումը կազմակերպելու համար. ապահովել Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ իբրև
«Արձանագրում ենք անհրաժեշտությունը՝ լուծելու Ադրբեջանի տարածքում պահվող հայ ռազմագերիների և Ղարաբաղից տեղահանված հայերի խնդիրները»․ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը
Եվրոպական խորհրդարանի Արտաքին գործերի կոմիտեի (AFET) նախագահ, ԵԽՊ պատգամավոր Դեյվիդ ՄաքԱլիսթերը, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ, ԵԽՊ պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, ԵԽՊ պատգամավոր Նիլս Ուշակովսը, AFET-ի մշտական զեկուցող Հայաստանի հարցերով, ԵԽՊ պատգամավոր Միրիամ Լեքսմանը և AFET-ի մշտական զեկուցող Ադրբեջանի հարցերով, ԵԽՊ պատգամավոր Դան Բառնան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը
Ռուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձանները
Ռուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների նախագահական խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձանները երկրում։ «Ինձ թվում է, որ արդեն լիովին պարզ է (չնայած հիմա էլ վստահ չեմ, որ բոլորի համար պարզ է), թե ով է Ռուսաստանի բարեկամը, և ով՝ թշնամին։ Ադրբեջանն այլևս նույնիսկ չի փորձում «բարեկամություն»
Կառավարությունը ԱԺՄ-ի վարձակալած տարածքը խաբեությամբ խլել է ու անհատույց տրամադրել Ծանրամարտի ֆեդերացիային. MediaHub
Կառավարությունը Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ կուսակցությանը խաբեությամբ հանել է Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքից, որտեղ կուսակցության գրասենյակն էր։ Այն փոքր՝ ընդամենը 46 քմ մակերեսով մի տարածք էր, որը տասը տարուց ավելի է՝ վարձակալական հիմունքներով զբաղեցնում էր նախկին վարչապետի կուսակցությունը։ MediaHub-ին պատմեցին, որ մարտ ամսին, երբ լրացել է պայմանագրի ժամկետը, ԱԺՄ-ից նամակով դիմել են Պետգույքի կառավարման
Գեղի գյուղ տանող խաչմերուկում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ ավտոմեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը
Օգոստոսի 12-ին, ժամը 17:05-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Գեղի գյուղ տանող խաչմերուկում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ ավտոմեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը
Ահազանգ իրավապահներին. Բաղրամյան համայնքի ղեկավարը պետությանը և համայնքին պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս
Համայնքապետը 7 ընդհանուր օգտագործման արոտավայրերը 2022թ. ընթացքում աճուրդային եղանակով օտարել է 6 ֆիզիկական անձանց՝ ընդամենը մոտ 5.411.000 դրամ արժեքով


















































