Օրվա լրահոսը
Կիրակի երեկոյան ուժեղ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում. ermenihaber
Ermenihaber-ը գրում է. Թուրքիայի նախագահականի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 10-ին Թուրքիայի ժամանակով 19:53-ին 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ուգժին երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բալըքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում: Ցնցումները զգացվել են նաև Իզմիրում, Քյութահյայում, Յալովայում, Ստամբուլում, Մանիսայում, Ուշաքում, Այդընում, Էսքիշեհիրում, Սաքարյայում և Թեքիրդաղում: Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յելիքայայի՝
Վարդան Ոսկանյան. Իսկ ամենահեշտ ձևակերպումը կարող էր լինել շատ պարզ՝ «կողմերը պարտավորվում են բացել հաղորդակցության բոլոր ուղիները»
Իրանագետ, արեւելագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան ալիքի գրառումը. Օգոստոսի 9-ի վաշինգտոնյան հռչակագրում Հայաստանի համար հետագա խնդիրներ ստեղծելու բացասական ներուժ ունեցող սահմանումներից մեկն այդ փաստաթղթի երրորդ կետի այս հատվածն է՝ «Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»: Բանն
Հեռախոսազրույց. վարչապետն Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության,
Նախագիծ. ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի մշակումը պայմանավորված է գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունների սահմանման անհրաժեշտությամբ: Այն կապահովի ՀՀ տնտեսական և
ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
Օգոստոսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ
Սոցհարցում. «Հայաստանցիների մոտ 65%-ը չի հավատում, որ Ադրբեջանի հետ բանակցություններով կարելի է հասնել կայուն և երկարատև խաղաղության»
«ԱՐԱՐ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանի ՖԲ գրառումը. Հայաստանցիների մոտ 65%-ը չի հավատում, որ Ադրբեջանի հետ բանակցություններով կարելի է հասնել կայուն և երկարատև խաղաղության։ Ընդամենը 34%-ն է խաղաղության հասնելը համարում հնարավոր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված փաստաթղթերը կարող են չերաշխավորել անվտանգություն և խաղաղություն՝ ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կնքված 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։
Հայերենի ուսուցիչների ամենամյա հավաք` Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարանում
«Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն» Մուշեղ Իշխան 2025 թ․-ի օգոստոսի 9-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարանը, թեմական բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հովանավորությամբ, իր հյուրընկալ դռները բացեց հայերենի ուսուցիչների առջև։ Առաջնորդարանի ջերմ մթնոլորտում անցկացվեց ուսուցչական 14-րդ ամենամյա ավանդական հավաքը։ Այս միջոցառումը, որը տարիներ շարունակ եղել է Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների
Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ. Րաֆֆի Հովհաննիսյան
Նախընտրելի է՝ ավելի հակիրճ: Ալիեւի եւ Էրդողանի հետ մեկտեղ Փաշինյանն է, վրադիր էլ` Միրզոյանն ու մյուսները, ովքեր հայ ժողովրդի ցեղասպանության եւ դրա շարունակման համար հաշվետու են միջազգային արդարադատության, հայրենի օրենքի եւ Աստծո առջեւ:
«Հայաստանում իմ առաքելությունն է` պաշտպանել Եկեղեցին, եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար զրկվել են ազատությունից»․ Ռոբերտ Ամստերդամ
«Բոլորս պետք է աղոթենք գերիների ապահով վերադարձի համար»
Վարչապետի խոսնակի վստահեցումները գերիների վերաբերյալ և Հովհաննես Իշխանյանի առարկությունները
Թուրքիայի 100-ամյա երազանքը կատարում են՝ Հայաստանի հաշվին միացնելով թուրքական աշխարհը ու ոչ մի խոսք պատանդների մասին ստորագրված հայտարարության մեջ։
Այսինքն՝ դու ճանաչում ես, որ քո հողերի նկատմամբ նրանք իրավունքի հիմքեր ունեն, իսկ դա ուղղակի դավաճանություն է. «Հայաքվե»
Եթե դու պայմանագրով ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց հստակորեն ամրագրելու Հայաստանի սահմանները, դու ընդունում ես նրա կողմից դրված ցանկացած պահանջի իրավական լեգիտիմությունը
«Այս խայտառակ փաստաթուղթն օրինականացնում է հանցավոր արշավը՝ ուղղված ոչ միայն հայկական մշակութային հուշարձանների և պատմական բնակավայրերի ոչնչացմանը, այլև՝ ամբողջ մի քաղաքակրթական տարածքի իսպառ ջնջմանը»
Օգոստոսի 8-ին` բնիկ ժողովուրդների միջազգային օրվա (ինչպես նաև օգոստոսի 10-ին` Սևրի դաշնագրի օրվա) նախօրեին, Վաշինգտոնում ստորագրված հակահայկական բնույթ ունեցող փաստաթուղթը հարված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետականությանը, անվտանգային համակարգին և ազգային ինքնիշխանությանը, այլև ծայրաստիճան վտանգավոր նախադեպ է՝ ուղղված ամբողջ տարածաշրջանի ուժային բալանսի խեղմանը և միջազգային իրավունքի ոտնահարմանը։ Փաստաթուղթը, իր բովանդակությամբ և ընկալումներով, իրականում դառնում է
Զանգեզուրի և բարձրացված հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումը լիովին պարզ է. մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղություն․ Աբբաս Արաղչի
«Իրանն այսօր» – Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին, նշել է․ «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, պետք է ասել, որ մենք բազմիցս քննարկումներ ենք ունեցել նրանց հետ։ Վաղը ինձ կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը։ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը նույնպես կզանգահարի, իսկ երեքշաբթի օրը նախատեսված է Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան։
Այս ուղու հետ կապված Իսլամական հանրապետության պահանջները հաշվի են առնվել․ Իրանի նախագահ
«Իրանն այսօր» – Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «միջանցքի» առնչությամբ հայտարարել է․ «Այնպես չէ, ինչպես լուրերում ուռճացնում են։ Այս ուղու հետ կապված Իսլամական հանրապետության պահանջները հաշվի են առնվել։ Հարցերից մեկը դա է (ԱՄՆ ներկայությունը)։ Բայց տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել։ Միակ մտահոգությունն այն է, որ ամերիկյան ու
Արարատ Միրզոյանը Փարիզում ծանոթացել է դեսպանության նոր շենքի վերանորոգման ընթացքին
Վաշինգտոնից Երևան վերադառնալիս նախարար Միրզոյանն այցելեց Փարիզում դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին։ ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ
Ամերիկյան կողմը դադարեցնում է ուկրաինական հակամարտության ֆինանսավորումը
1lurer.am– Ամերիկյան կողմը դադարեցնում է ուկրաինական հակամարտության ֆինանսավորումը։ Այս մասին կիրակի՝ օգոստոսի 10-ին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը։ Նա նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է հասնել հակամարտության խաղաղ լուծման։ «Եթե եվրոպացիները ցանկանում են նախաձեռնություն ցուցաբերել և զենք գնել ամերիկյան արտադրողներից, մենք դեմ չենք դրան, բայց մենք ինքներս այլևս չենք ֆինանսավորի դա», – ասել
«Մենք լավատեսությամբ ենք նայում դեպի ապագան». Սամվել Կարապետյան
Օգոստոսի 9-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում տեղի ունեցավ իր տեսակի մեջ եզակի Arevod Fest երաժշտական փառատոնը։ Այն անցկացվեց հենց օդանավակայանում, որտեղ մեկ տասնյակից ավելի հայ արտիստներ և տասնյակ հազարավոր մարդիկ լուսաբացից մինչև մայրամուտ վայելեցին տարբեր ժանրերի հայկական երաժշտություն։ Միջոցառման հովանավորն էր «Տաշիր» ընկերությունների խումբը։ Բարերար և գործարար Սամվել Կարապետյանը ուղերձ էր հղել փառատոնի մասնակիցներին՝ նշելով․
Բախվել են 4 ավտոմեքենաներ. կան տուժածներ
Օգոստոսի 10-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկից ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volvo»
Ադրբեջանի նախագահին շնորհավորեցի Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ․ Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրառումն X սոցիալական ցանցում Ես խոսեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Շնորհավորեցի նախագահին և ողջ ադրբեջանական ժողովրդին՝ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ, որոնք կայացել են նախագահ Թրամփի միջնորդությամբ՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և հուսալի անվտանգության համար։ Աշխարհը շատ դրական է արձագանքել Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը։ Հուսով ենք՝ ամեն ինչ կստացվի։
Արարատ Միրզոյան. Ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ նաև Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում․ «Արմենպրես»
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը, հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար
Այս միջանցքի բացումը միակողմանի զիջումներ է ներկայացնում Հայաստանի կողմից, մինչդեռ Արցախի հայերի իրավունքներին վերաբերող բազմաթիվ հարցեր թողնում է չլուծված. հայտարարություն
Եթե Ադրբեջանի և Նախիջևանի (տարածաշրջան, որտեղ տեղի է ունեցել նաև հայ բնակչության էթնիկ զտում և ոչնչացվել է հարուստ մշակութային ժառանգություն) միջև միջանցք ստեղծելու իրական նպատակը խաղաղությունն էր, ապա փաստաթուղթը, որը խաղաղության պայմանագիր չէ, պետք է ներառեր հետևյալ կետերը՝ Ադրբեջանական զորքի լրիվ դուրսբերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից։ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի անվտանգ, կոլեկտիվ և անվերապահ վերադարձի
Գրանցվել է 2․1 մագնիտուդով երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից հյուսիս-արևմուտք
Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը
Լեւոն ԺԴ Սրբազան Պապը շնորհաւորեց Հայաստանի և Ազրպէյճանի Խաղաղութեան համատեղ հռչակագիրի ստորագրութիւնը. Vatican News
Կիրակի` 10 օգոստոս 2025-ի առաւօտեան Լեւոն ԺԴ. Սրբազան Պապը առաքելական պալատի գրասենեակի պատուհանէն արտասանած Հրեշտակ Տեառն Մարեմեան աղօթքի աւարտին ողջունեց աղօթքին առիթով Սուրբ Պետրոս հրապարակ ժամանած հազարաւոր ուխտաւորները հրաւիրելով բոլորը յարատեւելու աղօթքի մէջ որպէսզի վերջ դրուի պատերազմներուն։ «Հիրոշիմայի և Նակազաքիի ռմբակոծումներու 80-ամեակը ամբողջ աշխարհին մէջ վերստին արթնցուց պատերազմի անհրաժեշտ մերժումը՝ որպէս հակամարտութիւններու լուծման միջոց» ըսաւ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ուշադրություն Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է Օգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այսպիսի պայմաններում խորհուրդ է տրվում․ Չվառել խոտ կամ աղբ բաց տարածքներում, Խուսափել կրակի օգտագործումից անտառներում, Բնության գրկում չթողնել ապակյա շշեր կամ այլ առարկաներ, որոնք
Քարաբերդում հանքարդյունաբերության ընդլայնումը դուրս կմղի բնակավայրը զբոսաշրջության զարգացման պոտենցիալ ունեցող բնակավայրերի ցանկից․ հայտարարություն
«Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ (Լոռի DMO) հայտարարությունը Փամբակ և Վանաձոր համայնքների զբոսաշրջային ներուժի և ոլորտի զարգացմանը սպառնացող հնարավոր վտանգների մասին «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ (Լոռի DMO)-ն արտահայտում է իր մտահոգությունը ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի տարածքում ոսկի և այլ մետաղներ փնտրելու, ինչպես նաև հանքարդյունաբերական տարածքների ընդլայնման ու նոր հանքեր
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Oգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 10-ի երեկոյան, 10-13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում
«Ո՞ր խեղված, մութ մտքում է էթնիկ զտումը երբևէ դառնում «զիլ»․ Էլդար Մամեդովը քննադատել է Հադսըն ինստիտուտի որոշ շրջանակների գնահատականները
Քաղաքական վերլուծաբան Էլդար Մամեդովը քննադատել է Հադսըն ինստիտուտի որոշ շրջանակների գնահատականները, որոնք, ըստ նրա, փորձում են արդարացնել Ադրբեջանի գործողությունները։ «Ո՞ր խեղված, մութ մտքում է էթնիկ զտումը երբևէ դառնում «զիլ»։ Լուր Հադսըն ինստիտուտի պաշտպաններին․ էթնիկ զտումը «առաքելահարմար դիվանագիտություն» չէ, այլ՝ պատերազմական հանցագործություն։ Ամոթ ձեզ», – գրել է Մամեդովը «X» հարթակում։ Նրա գրառումը վերաբերում էր Հադսըն ինստիտուտի
Եթե դա առևտրային միջանցք է, ապա ինչո՞ւ են նրանք ուզում ռազմական վաշտ տեղակայել․ Իրանի խորհրդարանի փոխնախագահ
«Անհասկանալի է, թե ինչու է Թրամփը միջամտում Միացյալ Նահանգներից 13 հազար կմ հեռավորության վրա գտնվող տարածաշրջանի գործերին»,-ասել է նա։
Նախագահ Թրամփը խոսում է Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաների մասին և ասում, որ կխնդրի Ալիևին ազատ արձակել նրանց
Free Armenian Hostages – Նախագահ Թրամփը խոսում է Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաների մասին և ասում, որ կխնդրի Ալիևին ազատ արձակել նրանց։ «Կարծում եմ՝ նա կանի դա ինձ համար», – ասում է Թրամփը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը մեկնաբանեց այս պահը՝ այն անվանելով «մեծ քայլ առաջ»։
Հանրային քննարկման է ներկայացվել «Դատապարտյալների հիվանդանոց»-ի գործունեությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 2025 թվականի դեկտեմբերի 31-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի (այսուհետ նաև՝


















































