Օրվա լրահոսը
Ստանձնած պարտավորություններին պետք է հաջորդեն կոնկրետ գործողություններ․ Բելգիայի խորհրդարանի պատգամավոր
Բելգիայի խորհրդարանի պատգամավոր, հայանպաստ օրինագծերի նախաձեռնող Միշել դե Մագդի ֆեյսբուքյան գրառումը «Թեև այս քայլը խրախուսելի է, այն չպետք է մեզ միամիտ դարձնի։ Ստանձնած պարտավորություններին պետք է հաջորդեն կոնկրետ գործողություններ՝ փախստականների իրավունքների երաշխիքներ, փոքրամասնությունների անվտանգություն, մարդասիրական օգնության հասանելիություն, տնտեսական և էներգետիկ համաձայնագրերի թափանցիկություն: Որպես խորհրդարանական՝ ես կշարունակեմ ուշադիր հետևել այս համաձայնագրի շուրջ զարգացումներին և ապահովել, որ
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը հայտարարում է իր բողոքը 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման բովանդակության առնչությամբ
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ալիև–Թրամփ–Փաշինյան եռակողմ հանդիպման, դրա ընթացքում կայացված որոշումների և ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ Ազգային-ժողովրդավարական Բևեռը մշտապես և հետևողականորեն հանդես է եկել և շարունակում է հանդես գալ Արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացման ու ընդլայնման օգտին։ Այս ընտրությունը պայմանավորված է ոչ միայն քաղաքական, տնտեսական և ռազմական շահերով, այլև
ԱՄՆ-ն աշխատում է երկարատև խաղաղության հասնելու վրա, մինչդեռ Ռուսաստանը միջնորդում է խաղաղության համաձայնագրերը՝ հակամարտությունները սառեցված պահելով․ Պեդրո Զարոկյան
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ֆեյսբուքյան գրառումը Ինձ համար Արցախի լիակատար կորստով խաղաղությունը ոչ մի արժեք չունի։ Այնուամենայնիվ, ես կցանկանայի ընդգծել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրերի միջև պատմական տարբերությունը։ ԱՄՆ-ն աշխատում է երկարատև խաղաղության հասնելու վրա՝ պայմանագրերով, որոնցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը։ Մինչդեռ Ռուսաստանը միջնորդում է խաղաղության
Ամենափոքր հայ «լեռնագնացը», ով բարձրացել է Արարատ լեռը
Ծանոթացեք, Վարդանն է։ Վարդանն 9 տարեկան է և այս տարի 01.08.2025թ. բարձրացել է Արարատ լեռը։ Այս պահին ամենափոքր հայ «լեռնագնացն» է, ով բարձրացել է Արարատը։ Մի օր արշավի ժամանակ, երբ Տափի բերդի տարածքում հանգստանում էինք, Վարդանը հարցրեց. – Ընկեր Նարինե, կարո՞ղ եմ ես էլ Արարատ բարձրանալ։ – Եթե շատ արշավների մասնակցես ու համբերությանդ վրա աշխատես,
Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ատելության խոսքի աճը լուրջ մտահոգություններ են առաջացնում. Կանադացի պատգամավոր
Կանադացի պատգամավոր, ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտը X-ի իր միկրոբլոկում գրել է. «Հայաստանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ատելության խոսքի աճը լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Կանադան գնահատում է Հայաստանի հետ իր գործընկերությունը, որը հիմնված է ժողովրդավարական կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անաչառ
Քննարկեցինք Հայաստանի՝ ամերիկյան թվային էկոհամակարգի հետ ավելի լայն ինտեգրման հնարավորությունները․ Մայքլ Կրացիոս
Սպիտակ տան՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ երեկ ունեցած հանդիպմանը։ «Հրաշալի հանդիպում ունեցա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Հայաստանը ձևավորել է բարձր զարգացած տեխնոլոգիական ոլորտ՝ նշանակալի տեղեկատվական և հաղորդակցական
Խնդիրը՝ արդյոք կլինե՞ն այնտեղ ապրող հայեր, երբ «խաղաղությունն» այնտեղ հասնի․ Հակոբ Հակոբյան
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախում հիմա «խաղաղություն» է։ Բայց սա խաղաղություն չէ, այլ՝ լուռ դժբախտություն և քար լռություն՝ առանց հայերի։ Լռություն՝ դատարկված գյուղերում, գերեզմանացած հայրենիքով։ Այս իշխանությունը մեզ խոստացավ խաղաղություն, բայց բերեց հայրենազրկում։ «Խաղաղության օրակարգը» դարձավ Արցախի հանձնման ծրագիր։ Գերի մնացին մեր տղաները, տեղահանվեցին հարյուր հազարավոր մարդիկ, իսկ իշխանությունը լուռ համաձայնեց՝
Օգոստոսի 8-ի հայտարարությամբ Հայաստանն արդեն ստեղծում է առնվազն քաղաքական, եթե ոչ՝ իրավական նախադեպ, որ պատրաստ է հրաժարվել ինքնիշխանության հասկացության հիմքում ընկած հիմնարար իրավունքներից. հայտարարություն
Մարտական Եղբայրություն միաբանության և Ազգային հեղափոխություն կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունը 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված համաձայնությունները, որոնք ներկայացվում են իբրև ևս մեկ քայլ դեպի խաղաղություն, իրականության մեջ չեն բերելու՝ ա) տևական և կայուն խաղաղության, բ) Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծման։ Ա. Խաղաղության պայմանագիրը, որի նախաստորագրումը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին, նույնիսկ վերջնական ստորագրվելու
Մեր կրթական համակարգը մեզ սովորեցրել է ոչ թե վերլուծել խնդիրները, առերեսվել դրանց, այլ լռել դրանց մասին․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը Քննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել։ Ինքնուրույն։ Այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն՝ տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները, մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։ Այդ կարողությունները սովորեցնելը
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը․ ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար
Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի քարտուղար Էլիսոն Հարթի գրառումն X սոցիալական ցանցում Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և այն դերակատարությունը, որ այդ գործում ունեցել է Միացյալ Նահանգների նախագահը։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ։
«Արվեստն իմ շունչն է»․ կորեացի հեղինակավոր դաջվածքագործ Polyc
Aravot.am-ը ներկայացնում է կորեացի հեղինակավոր դաջվածքագործ Polyc-ի առաջին բացառիկ հարցազրույցը հայկական մամուլում Սան-Ջին Լին, որ արվեստի աշխարհում հայտնի է Polyc անունով, համարվում է ժամանակակից կորեական դաջվածքի արվեստի ամենաառաջադեմ ու ազդեցիկ ստեղծագործողներից մեկը։ Իր Polyc Shop ստուդիայում՝ Սեուլում, նա ստեղծում է վառ գույներով և պոլիգոնալ ոճով արվեստի նմուշներ, որոնք ոգեշնչված են կուբիզմից և աբստրակտ արվեստից։ Polyc-ի
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Օգոստոսի 9-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ մոտ 200 մետր հեռավորությունից քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ։ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունում է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հանձնառությունը շարունակական երկխոսության և վստահության ամրապնդման հարցում․ հայտարարություն
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի կողմից ստորագրված համապարփակ «Համատեղ հռչակագիրը»՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան։ Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի կողմից տարածած հայտարարության մեջ։ Գլխավոր քարտուղարը ողջունում է
Իրանն իրեն դավաճանված է զգում, չի հաշտվում կատարվածի հետ. Էմմա Բեգիջանյան
Ճանապարհը գոնե պետք է Հայաստանի վերահսկողության ներքո լինի, իսկ եթե ոչ՝ դա ողբերգություն է
Ողջունում ենք խաղաղության համաձայնագիրը, որը կարևորագույն հանգրվան է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ապահովման ճանապարհին․ Վրաստանի ԱԳՆ
Մենք ողջունում ենք «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման» վերաբերյալ պատմական խաղաղության համաձայնագիրը, որը կնքվել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո։Վրաստանի ԱԳՆ Այս պատմական համաձայնագիրը կարևորագույն հանգրվան է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ապահովման ճանապարհին և ստեղծում է ամուր հիմք տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և զարգացման նոր հնարավորությունների համար: Վրաստանը
Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը
Օգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։
Այս ընթացքը թշնամական աշխարհաքաղաքական մայրուղի մըն է՝ բացուած երկրի սրտին մէջ․ Մուրադ Փափազյան
ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ֆեյսբուքյան գրառումը Ընդհանրապէս ներկայացուած որպէս մշտական խաղաղութեան ծրագիր մը՝ որ ձեռք բերուած է Տոնալտ Թրամփի միջնորդութեամբ, երեկ Ուաշինկթընի մէջ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմէ ստորագրուած համաձայնագիրը չէ արդար ծրագիր մը։ Ան առաւելութիւն կու տայ Ատրպէյճանին եւ Թուրքիոյ՝ որ ՆԱԹՕ-ի կամուրջն է շրջանին մէջ։ Բացատրութիւններ։ Զանգեզուրի միջանցք՝
Ըստ դատախազության՝ նման ատելության դրսևորումները թույատրելի ու նորմալ երևույթներ են. Ռոման Երիցյան
Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Դատախազությունը բողոքարկել է դատարանի այն որոշումները, որոնք վերաբերում էին արցախցիների դեմ ատելության խոսքի դեպքերով քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությանը։ Ըստ դատախազության՝ նման ատելության դրսևորումները թույատրելի ու նորմալ երևույթներ են, իսկ դրա առթիվ վարույթ նախաձեռնելը խախտում է քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը։
Ալիևը բոլոր հիմքերն ունի համարելու, որ երեկ իր ծնունդն էր, իսկ Փաշինյանի ստորագրածը՝ ծննդյան նվեր
Եվ այսպես, կայացավ Փաշինյանի, Ալիևի և Թրամփի եռակողմ հանդիպումը։ Փաշինյանը վստահեցնում է, թե ապագան արդեն եկել է։ Թուրքիան գոհ է տեղի ունեցածից։ Ալիևը երջանիկ տեսք ունի, բայց հստակեցնում է՝ ՀՀ գործող Սահմանադրությունը թույլ չի տվել այսօր ստորագրել խաղաղության համաձայնագիրը («Հայաստանը տնային առաջադրանք ունի՝ փոխել Սահմանադրությունը»՝ մատով թափ է տալիս Ալիևը)։ Իսկ ի՞նչ է ստորագրվել, եթե
Իրանը կկանխի ամերիկյան միջանցքի ստեղծումը Կովկասյան տարածաշրջանում՝ անկախ նրանից, թե Մոսկվան կմիանա Թեհրանին, թե ոչ․ Վելայաթի
Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ Իրանը կկանխի ամերիկյան միջանցքի ստեղծումը Կովկասյան տարածաշրջանում՝ անկախ նրանից, թե Մոսկվան կմիանա Թեհրանին, թե ոչ։ Tasnim-ին տված բացառիկ հարցազրույցում Վելայաթին մերժել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գաղափարը, որը նախատեսված է Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանի հետ կապելու համար։ Իրանի հետ Հայաստանի սահմանի
Տարածաշրջանից դուրս գտնվող դերակատարների ներգրավվածությունը պետք է ծառայի խաղաղ օրակարգի ամրապնդմանը և չստեղծի լրացուցիչ դժվարություններ ու բաժանարար գծեր. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ.Վ. Զախարովայի մեկնաբանությունը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Վաշինգտոնում (ԱՄՆ) բանակցությունների կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման գոտու ձևավորման գործում։ Ամենակարևոր պայմաններից մեկը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համապարփակ նորմալացումն է, որը պետք է հիմնված լինի երկու երկրների ժողովուրդների շահերի հաշվառման վրա։ Հետևողականորեն աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք
Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ Արարատ Միրզոյան
Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ շփումներից հետո նախարար Միրզոյանն X-ի հարթակում գրառում է կատարել. «Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով»:
Ունեցեք քաջություն և ընդունեք, որ այս ամբողջ ներկայացումը կազմակերպված է բացառապես առաջիկա ընտրություններին ընդառաջ․ Արման Աբովյան
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ սրանք անդադար ճղվում են մեջտեղից՝ հայտարարելով, թե պատերազմ չի լինելու, երեխաները չեն մահանալու, միջանցք չի լինելու և այլն, պարզապես տվեք մի քանի պարզ հարց, և վստահ եմ՝ դրանցով կարելի է վերջակետ դնել այս հակահայկական ստերի ողջ փառատոնին։ 1. Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվել է «Արևմտյան Ադրբեջան» նախագծից։ Պատասխան – Ոչ։
ԵԱՀԿ-ն պատրաստ է իրականացնել իր առաքելությունը օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի կատարման համար․ Ֆերիդուն Սինիրլիօղլու
Եվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Մենք ողջունում ենք օգոստոսի 8-ի համատեղ հռչակագիրը, որը ստորագրվել է Վաշինգտոնում։ Շնորհավորում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այս
Մենք ապացուցում ենք, որ խաղաղությունը պարզապես պայմանագիր չէ, այլ համարձակ ընտրություն՝ հանուն կյանքի, հանուն ապագայի. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահի ուղերձը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի եռակողմ հռչակագրի ստորագրման առթիվ Սիրելի հայրենակիցներ, Հարգարժան գործընկերներ և բարեկամներ, Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը։ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ հաստատելով, որ անցյալի հակասությունները
Եթե «Զանգեզուրի միջանցքի» մեր ռազմավարությունը կյանքի կոչվի, «թյուրքական աշխարհը կկապվի Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով»․ Հաքան Ֆիդան
«Ազատություն» – «Երեկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո ես երկար հեռախոսազրույց եմ ունեցել իմ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ», – այսօր Կահիրեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքով՝ զրույցի հիմնական թեման եղել է «Զանգեզուրի միջանցքը»։ «Եթե «Զանգեզուրի միջանցքի» մեր ռազմավարությունը կյանքի կոչվի, դա այն տրանսպորտային միջանցքի կարևորագույն հատվածը կլինի,
Շարունակական կեղծիքների, սուտ խոստումների եւ ամբոխավարութեան քողի ներքոյ ոտնատակ են տրուել Հայաստանն ու հայ ժողովրդի շահերը. ՀՅԴ
2025 թ. Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդութեամբ Վաշինգտոնում ստորագրուած ԱՄՆ, Հայաստան, Ադրբեջան համատեղ յայտարարութիւնը ո՛չ միայն չի արտացոլում Հայաստանի Հանրապետութեան պետական եւ ազգային շահերը, այլեւ հարուած է Հայաստանի ինքնիշխանութեանը։ ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած քաղաքականութիւնն ու անհաւասարակշիռ որոշումներն ընդունուել են գաղտնիութեան պայմաններում։ Դրանք ոտնահարում են հայ ժողովրդի հաւաքական իրաւունքներն ու կենսական շահերը, ստեղծում են
Սա ենթադրում է նոր «տարածքների» միակողմանի զիջում. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Հայաստանը, այսպես կոչված, «չորս գյուղերը» վերադարձրեց Ադրբեջանին, սակայն դրա դիմաց Ադրբեջանը չլքեց Հայաստանի ինքնիշխան տարածքը և չվերադարձրեց իր կողմից օկուպացված տարածքները։ Այժմ Փաշինյանը կրկին հայտարարում է, որ «կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության տակ»։ Սա ենթադրում է
Միջազգային հանրությունը պարտավոր է տալ հստակ և վճռական գնահատական՝ երաշխավորելով Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի իրականացումը․ հայտարարություն
Օգոստոսի 9 – Բնիկ ժողովուրդների միջազգային օր։ Այս օրը աշխարհը հիշեցնում է, որ յուրաքանչյուր բնիկ ժողովուրդ ունի անխախտելի իրավունք ապրել իր պատմական հողում և պահպանել իր մշակութային ինքնությունը։ Արցախի հայ ժողովուրդը՝ որպես տարածաշրջանի բնիկ ժողովուրդ, բռնի կերպով զրկվեց իր հայրենիքից Ադրբեջանի տարիներ շարունակ վարվող հետևողական քաղաքականության արդյունքում։ Այս քաղաքականությունը ներառում է ոչ միայն ժողովրդի տեղահանումը,
ԱՄՆ-ն որևէ դեպքում չպետք է վերացնի 907-րդ հոդվածի սահմանափակումը՝ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հարցում․ Բրեդ Շերման
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դեմ արտահայտվելով Ադրբեջանին ցանկացած հնարավոր զենքի մատակարարմանը և կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ «Ադրբեջանը պետք է պատասխան տա իր ագրեսիայի համար։ Թեև ԱՄՆ-ի ներգրավվածությունն ու աջակցությունը Հայաստանին կարևոր են, ԱՄՆ-ն պետք է ավելի խիստ դիրքորոշում ցուցաբերի՝


















































