Օրվա լրահոսը

«Նախագահ Ալիևը հաղթել է պատերազմը, այժմ էլ խաղաղությունն է նվաճում». Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը X-ում Սպիտակ տան լուսանկարն է հրապարակել՝ գրելով․ «Նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է պատերազմը, այժմ էլ խաղաղությունն է նվաճում»։ Հաջիևն արել է այս գրառումը Սպիտակ տանը շուտով մեկնարկող ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման նախաշեմին:

Մենք Արցախում մանկություն ենք թողել… | Հայացքն Արցախին. Արսեն և Արթուր Սաֆարյաններ

2020 թվականին, լսելով պատերազմի լուրը, եղբայրները՝ որպես կամավորներ, մեկնեցին ռազմաճակատ

Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Սպիտակ տուն

Հայաստանը եւ Ադրբեջանն այսօր խաղաղության համաձայնագիր կստորագրեն, այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան փոխխոսնակ Աննա Քելլիին։ «Սա միայն Հայաստանի մասին չէ։ Սա միայն Ադրբեջանի մասին չէ։ Սա ամբողջ տարածաշրջանի մասին է, և նրանք գիտեն, որ այդ տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ կլինի նախագահ Թրամփի հետ»,- ըստ Reuters-ի, նշել է Սպիտակ տան

Արցախ Միությունը խորը մտահոգություն է հայտնում վաշինգտոնյան առաջիկա եռակողմ հանդիպմանը Արցախի ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման առթիվ

Արցախ Միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Վաշինգտոնում այսօր կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգի և դրանում ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման ու ոտնահարման առթիվ: Իհարկե, հակամարտային որոշ հարցերի  շուրջ գլխավոր գերտերության երաշխավորմամբ բանակցային համաձայնության ձեռքբերումն ինքնին կարող է առաջընթաց համարվել, սակայն դա չի կարող արվել

Փրկարարները շենքից տարհանել են 50 քաղաքացու. Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 8-ին, ժամը 16:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել՝ այրվում են էլեկտրական լարեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ

Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, ինչպես նաև Մայր Աթոռի դեմ ատելության խոսքի աճը մտահոգիչ են. Կանադացի պատգամավոր

🔷Հայաստանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ատելության խոսքի աճը լուրջ մտահոգություններ են առաջացնում։ 🔷Կանադան գնահատում է Հայաստանի հետ իր գործընկերությունը, որը հիմնված է ժողովրդավարական կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անաչառ կիրառման նկատմամբ ընդհանուր հավատքի վրա։ 🔷Տարածաշրջանում անկայուն իրավիճակի պայմաններում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացն ավելի

«Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց այլեւս հայ չկա Արցախում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կ’անուանեն եւ բարին՝ չար, որոնք լոյսը խաւար կը համարեն եւ խաւարը՝ լոյս, որոնք դառնը քաղցր կը համարեն եւ քաղցրը՝ դառն։ Վա՜յ նրանց, որոնք իրենք իրենց իմաստունի տեղ կը դնեն, իրենք իրենց աչքին խորագէտ կ’երեւան» (Եսայի 5:20): Հ.Գ. Ամբողջությամբ վերաբերելի

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ապօրինի է ճանաչվել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները

Փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնում է. «Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ  ապօրինի է ճանաչվել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները. 2025 թվականի օգոստոսի 8-ին Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի կայացրած որոշումների դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքները բավարարվել են և այդ դատավորների կայացրած

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը հրաժարական է տվել

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը գրում է. «Սիրելի արաբկիրցիներ, բարեկամներ և հետևորդներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր որոշում եմ կայացրել աշխատանքից ազատման դիմում գրել: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ 2022թ. գարնանը և կատարելով իմ աշխատանքային պարտականություններն, այսօր հպարտորեն ամփոփում եմ, որ Ձեր հետ միասին կարողացել ենք իրականություն դարձնել, նույնիսկ այն ինչ թվում

«Դուք խաղաղարար էլ չեք․ 44-օրյա աղետաբեր պատերազմի հիմնական պատասխանատուն եք, այսօրվա թվացյալ խաղաղության դիմաց տարածքային և պետական շահերի զիջողներն եք». Ռուբեն վարդապետ Զարգարյան

«Նա, ով ասել է՝ Երանի՜ խաղաղարարներին, նաև ասել է՝ Երանի՜ հեզերին, որից դուք անսահման հեռու եք, նաև ասել է՝ Երանի՜ սգավորներին, որը ձեզ անըմբռնելի է, նաև ասել է՝ Երանի՜ արդարության համար քաղց ու ծարավ ունեցողներին, որի հակառակորդներն եք։ Ի դեպ, դուք խաղաղարար էլ չեք․ 44-օրյա աղետաբեր պատերազմի հիմնական պատասխանատուն եք, այսօրվա թվացյալ խաղաղության դիմաց տարածքային

«Միջանցք չի լինելու», «Պատերազմ չի լինելու…». ՔՊ-ականները գրառումներ են կատարում վաշինգտոնյան հանդիպման նախաշեմին

Պատերազմ այլևս չի լինելու: Մեր երեխաներն այլևս չեն զոհվելու: Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Մեր տնտեսությունը շնչելու է: Ամեն օր մեր պետությունն էլ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու: ԿԵՑՑԵ, Ապագան, որն այսօր ենք կերտում, Ապագա կա՜ , կա ապագա! ԿԵՑՑԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, Կեցցե այն իրական Հայաստանի Հանրապետությունը,

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է վերակազմավորման և նոր ձևաչափով գործունեության մասին

Հարգելի՛ հայրենակիցներ, Ինչպես նախկինում հայտարարել էինք, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը սկսել է Խորհրդի վերակազմավորման աշխատանքները։ Այդ առումով ընդգծում ենք հետևյալ կետերը՝ 🔹Նախ նշենք, որ Խորհուրդը գործելու է որպես հանրային բաց շարժում՝ իր գործունեության հիմքում ունենալով մարտի 29-ի հանրահավաքում հայտարարված Պահանջագրի 12 կետերը։ 🔹Այսուհետ Խորհրդի կազմում չեն լինի պետական պաշտոնյաներ և ԱՀ Ազգային ժողովի հինգ խորհրդարանական

Փաշինյանն ու Ուիթքոֆը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ: ՀՀ վարչապետի աշխատակազմ

Բնակիչները բարձրացրել են արոտավայրերի, խոտհարքների և վարելահողերի օգտագործման հետ կապված խնդիրներ

Շարունակվում է Մարդու  իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Վայոց ձոր: Օգոստոսի 8-ին Անահիտ Մանասյանն այցեր է իրականացրել Ջերմուկ խոշորացված համայնք, ինչպես նաև Կեչուտ և Գնդեվազ  բնակավայրեր: Տեղի են ունեցել հանդիպումներ բնակիչների հետ: Տեղում իրականացվել է իրավունքներին վերաբերելի խնդիրների հավաքագրում: Վերոնշյալ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են զբաղվածության ապահովմանը, սեփականության իրավունքին,     խմելու և ոռոգման ջրի հասանելիությանը, անվտանգությանը, զինծառայողների

Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավոր

Յունիբանկը և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը կնքել են երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր։ Համագործակցության շրջանակում Յունիբանկը դարձել է ակումբի ոսկե հովանավորը՝ աջակցելով «Ալաշկերտ»-ին Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։ Յունիբանկը երկար տարիներ ակտիվորեն նպաստում է պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և իրականացնում է հովանավորության լայն ծրագիր, որն ընդգրկում է ֆուտբոլ, ֆուտզալ, ըմբշամարտ, հեծանվասպորտ և ձյուդո։ Բանկն աջակցում է մարզիկներին իրենց նպատակներին հասնելու

Կասեցվել է «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գուրգեն Մահարի), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • պանիրների հասունացման սրահի պատերը չեն եղել հարթ և նորոգ վիճակում, • առաստաղների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, առկա են

Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները. Լիդիան Արմենիա

Լիդիան Արմենիան տեղեկացնում է Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման մասին: Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են  ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար:Ընկերությունը վերահաստատում է իր պարտավորվածությունը հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան, ինչպես դա արել է նախկինում:

Փակ կլինի Դավթաշենի կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան խաչմերուկ հատվածը

ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 11-ից՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ. – Ավետիսյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի

Աստվածաշունչը երանի չի տալիս և առավել ևս, Աստծո որդի չի կոչում նրանց, ովքեր ծառայելով սատանային՝ աղետներ, ողբ, կորուստներ ու պատուհաս են բերել. Արտակ Զաքարյան

Իշխանազավթումից հետո երեք պատերազմի պատճառ դարձած Նիկոլը, իր «կիրթ» ընկերոջ հետ միասին, ապագայի պատերազմի նախերգանքն է հյուսում Վաշինգտոնում:

«Վարդան Հարությունյանի ձերբակալո՛ւմն էլ է ապօրինի, կալա՛նքն էլ»․ Արմեն Անդրիկյան

«Եթե դատարանի մոտ ենք, ուրեմն աջակցում ենք Վարդան Հարությունյանին եւ ապօրինի ենք համարում նրա կալանավորումը»

Փաստը մնում է այն, որ Հայաստանը համաձայնում է զիջել իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

Գործարքի կողմնակիցները կհայտարարեն, թե սա «իրատեսական» փոխզիջում է խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար։ Բայց ի՞նչ տեսակ խաղաղություն է, որը սկսվում է կողմերից մեկի ինքնիշխանության խաթարմամբ։ Ոմանք կարող են պնդել, թե ԱՄՆ ներկայությունը «չեզոք երաշխիք» է։ Սակայն չեզոքությունը իմաստազրկվում է, երբ հենց միջնորդավորված միջանցքն է կատարում Ադրբեջանի պահանջը։

Նախագիծը սպառնում է անկախ կինոյի գոյությանը. կինոյի մարդիկ մտահոգված են

 Նոր փոփոխությունը չի էլ քննարկվել կինոհամայնքի հետ

Վերջին շաբաթվա շոգ եղանակները և գրանցված բարձր ջերմաստիճանները Հայաստանում

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Հանրապետության ողջ տարածքում դիտվում է բարձր ջերմային ֆոն։ Նման երկարատև շոգ եղանակները ընդունված է անվանել «ջերմային ալիքներ», որոնք առանձին շրջաններում կարող են վտանագավոր լինել մարդկանց առողջության համար։ 📈 Այս օրերին Հայաստանը գտնվում է արևադարձային տաք և հզոր օդային հոսանքների ազդեցության ներքո, որոնք տարածվում են մինչև 5-6 կմ բարձրությունները։ Օրական

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց․ Արմեն Անդրիկյան

Փաստաբանն ահազանգում է իրավական աբսուրդի մասին

Փաշինյանի միջոցով Թուրքիան Հայաստանով ուղիղ ճանապարհ կբացի դեպի Ադրբեջան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա. Զատուլին

Այս ամենում ամենանողկալին Հայաստանի մասնակցությունն է։ Լեզուս չի պտտվում ասել, բայց Փաշինյանին իրենց վզին նստեցնելով՝ նրան ընտրողները իրենց և Հայաստանի համար դատավճիռ կայացրին: Ազգային շահերի հոտ չի գալիս սրանից։

Չի կարելի Փրկչի խոսքն այսքան քաղաքականորեն շահարկել․ Տեր Նշան քահանան՝ Փաշինյանին

Տեր Նշան քահանա Ալավերդյանն՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման՝ նշել է․ «Խաղաղարա՞ր… Կռիւ գցելով անգամ ընտանիքների մէ՞ջ, պատերազմ յայտարարելով Աստծոյ եկեղեցո՞ւն, բաժան-բաժան անելով նոյն ազգութեան եւ հաւատի մարդկա՞նց։ Երկնքի եւ երկրի միջեւ, Աստծոյ եւ մարդու միջեւ խաղաղութիւն հաստատելու մասին է սա։ Չի կարելի Փրկչի խօսքն այսքան քաղաքականօրէն շահարկել. «Վա՜յ նրանց, որոնք չարը բարի

Մհեր Ենոքյանը կշարունակի մնալ ազատության մեջ

Մհեր Ենոքյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի և գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքները 29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ: Հիշեցնենք՝ Մհեր Ենոքյանը ցմահ դատապարտվել էր իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին առանձնակի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031