Օրվա լրահոսը
Պահածո «Ախորժակ»
Լոլիկն այն հազվագյուտ բանջարեղեններից է, որն օգտակար է ոչ միայն թարմ վիճակում, այլեւ` եփված, քանի որ ջերմամշակման ենթարկված լոլիկը, եթե նույնիսկ կորցնում է իր մեջ պարունակվող վիտամին C-ն, սակայն մեծ քանակով պարունակում է «լիկոպին» կոչվող նյութը, որը վառ արտահայտված հակաօքսիդանտ է եւ բնական կանխարգելիչ միջոց` սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդությունների դեմ: Այնպես որ` հնարավորինս շատ պատրաստեք
Վարչապետն այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի ձեռնարկություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր: Վարչապետը նախ այցելել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ` ծանոթացել խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը: Կառավարության ղեկավարը հետևել է խաղողի ընդունման փուլերին՝ կշռման, որակի վերահսկման, շաքարայնության ստուգման և վերամշակման: Վարչապետը եղել է նաև ընդլայնված և արդիականացված թորման արտադրամասում, որը համալրվել է 10 զույգ շարանտական
«Շատ կոշտ, հուժկու հակահարված են ստանալու նրանք, ում հետ կապված էյֆորիա կա». Միքայել Մելքումյան
«Թող նայեն իրենց ցուցակը ու տեսնեն՝ Սերժ Սարգսյանի ինչ բարեկամներ կան այդ ցուցակում». Միքայել Մելքումյան
Փաշինյանի կոչը՝ օլիգարխներին. «Դադարեցրե՛ք շարասյունով գնալը՝ նույն համարներով, բանդաժներով, անտենաներով, նույն գույնի կոշիկներով ու նասկիներով»
Վարչապետը դիմեց օլիգարխիային՝ «ՀՀ-ում կա մի բարձրագույն կոչում, եւ դա ՀՀ օրինապաշտ քաղաքացին է, եղե՛ք այդ կոչման մեջ եւ կվայելեք բոլորի հարգանքը: Պետք չի սեփական հարստությունը, սեփական ավտոները, սեփական կոշիկներն ու սեփական «Վերտու»-ները ժողովրդի ու բոլորի աչքը մտցնել, դադարեցրե՛ք ձեր դրամապանակներով բոլորին զարմացնելու ձեր գործելակերպը, հակառակ դեպքում դուք ամեն օր կզարմանա՛ք»:
«Մերժիր Սերժին» խմբակցություն կարող են բացել, բայց բոլորին մեղադրում են ՀՀԿ-ի հետ համագործակցության մեջ». Պետրոս Ղազարյան
«Իրենք են ամենաշատը Քոչարյանի մասին խոսում, Քոչարյանին բերել են ձեր կյանք». Պետրոս Ղազարյան
Փաշինյանը բացատրեց, թե ինչու չի գնացել Նոր Նորքի հանրահավաքին՝ «քաղաքական ժեստ» անելով մյուս ուժերին
«ՀՀԿ ներկայացուցիչներն ասում են, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը, երբ պետության ղեկավար էր, ինքը չէր մասնակցում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին: Մենք բոլորս գիտենք, թե ինչու չէր մասնակցում, Երեւանի ավագանու նրանց թիմն ասում էր՝ դու էնտեղ մի երեւա, գոնե մի քիչ բնական ձեն հավաքենք: Որովհեեւ եթե առանց քեզ կաշառքը 10 հազար դրամ է, որ դու գաս, դառնալու է 30 հազար դրամ, այնպես որ դրա բացատրությունը նույնպես կա»:
«Սրան, նրան ասֆալտին պառկեցնելով՝ փորձում են անել, ինչ անում էր ՀՀՇ-ն». Նաիրա Զոհրաբյան
«Քաղաքական ուժերից մեկը ամենաանբարո ձեւով փորձում է հաստատել մեկ քաղաքական ուժի մենաշնորհ». Նաիրա Զոհրաբյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ֆրանսիական Le Monde օրաթերթին
Իշխանության գալուց չորս ամիս անց ի՞նչն եք հաջողել փոխել Հայաստանում։ Մամուլն այսօր ազատ է, քան երբևէ։ Առաջին անգամ Երրորդ Հանրապետության պատմության մեջ (սկսած 1991թ․) չկան այլևս օրենքից վեր գտնվողներ և արտոնյալներ։ Մենք աննախադեպ պայքար ենք մղում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ։ Այլևս չկան տնտեսական մենաշնորհներ։ Երևանում սեպտեմբերի 23-ին տեղի կունենան ընտրություններ, որոնք կլինեն իր պատմության
«Ես չեմ ուզում տարբերվել ձեզնից, ինձ հաճելի է երթուղային տաքսու մեջ մարդկանց հետ նստել, նայել իրար աչքերին». Արտակ Զեյնալյան
«Հիմա պետք է սեպտեմբերի 23-ին գնալ ընտրատեղամաս ու ընտրել «Լույս» դաշինքին, սա, ես կարծում եմ, հեղափոխության ամենալավ կապիտալիզացիան է, որովհետեւ բազմազանություն, հավասարություն, հակակշիռներ կբերի, քաղաքական դաշտը կզարգացնի: Հայաստանում քաղաքական համակարգը հիվանդ է եղել, այն դեռեւս բուժման կարիք ունի: Բուժման պրոցեսը մեկնարկել է եւ մենք այդ քաղաքական համակարգի բուժման պրոցեսի աջակիցներից, մասնակիցներից եւ բուժողներից ենք, էլ չասեմ, որ Զեյնալյանն էլ մասնագիտությամբ բժիշկ է»:
«Լույս» դաշինքը խոստացավ, որ «Պլանի գլխից» Նոր Նորք տանող նոր ճոպանուղի են կառուցելու
Իրատեսական է ունենալ Շրջանայինի հայտնի «Պլանի գլուխը» Նոր Նորք վարչական շրջանին կապող ճոպանուղի, որը կլինի տուրիստական գրավիչ միջոց եւ նոր տրանսպորտային միջոց: Խաժակյանն ասաց, որ դա պետք է լինի դրամաշնորհի հաշվին, կատարվում է ուսումնասիրություն, դրա իրատեսական լինելն արդեն ակնհայտ է ու «Լույս» դաշինքը մեծամասնություն ստանալու դեպքում հանձն է առնում այդ ծրագիրն իրականացնել:
Մարուքյանի ուշագրավ անեկդոտը՝ Զեյնալյանի մասին. «Ապեր, 69 թվի տղա ա, մինչեւ հիմա չի ամուսնացել, ի՞նչ պրոբլեմ ունի»
Մարուքյանից բնակիչը հետաքրքրվել է, թե ինչու չի ամուսնացել Զեյնալյանը: Մարուքյանը պատասխանել է՝ «Ասի՝ ո՞նց չի ամուսնացել, թոռ ունի: Հիշեցի էն հայտնի անեկդոտը, որ ասում ա՝ որ իմանայի թոռն էդքան լավ բան ա, միանգամից թոռ կունենայի: Ասի՝ կարող ա հիմա էլ մտածի՝ Զեյնալյանը միանգամից թոռ է ունեցել: Հետո բացատրում եմ, ասում եմ՝ այ ցավդ տանեմ, Զեյնալյանը 4 երեխայի հայր է, հիմա թոռ ունի: Ասում է՝ վայ, բա էդ ինչ լավ է, բա ինչի՞ չեք գրել: Վերցնեմ տեսնեմ, բուկլետի մեջ անձնական տվյալները Զեյնալյանի չկան»:
Զարուհի Փոստանջյանը Քանաքեռ Զեյթունում մտավ հացի փուռ, լավաշ թխող կանանց հետ զրուցեց
«Արդարություն եւ օրենք» կարգախոսով այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ եւ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավ իրականացրեց Քանաքեռ Զեյթուն համայնքում: «ԵԾ» անդամ, ավագանու անդամի թեկնածուները բնակիչներին տեղեկացնում էին, որ «Զարուհի Փոստանջյանը 12 տարի պայքարել է բոլորիս համար, ընտրեք նրան»: Զարուհի Փոստանջյանը մտավ հացի փուռ, լավաշ թխող կանանց հետ զրուցեց: Կուսակցության խոսնակ Սոնա Աղեկյանը հորդորում էր բնակիչներին,
Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը զորակոչվել է բանակ. razm. info
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, զորակոչվել է բանակ և ծառայելու է Բաքվում տեղակայված պետական անվտանգության ծառայության զորամասում։ Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Եվրոպայի խորհրդի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության խորացմանն ուղղված հանդիպում Ստրասբուրգում
Սեպտեմբերի 14-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ, ԵԽ կենտրոնակայանում կազմակերպեց Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովին և ԵԽ-ՖՄԿ համագործակցությանը նվիրված միջոցառում։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ներկայացնում էր Եվրոպայի խորհրդում և Եվրոպական միությունում ՖՄԿ դեսպան Ստեֆան Լոպեզը (նստավայրը՝ Բրյուսել)։ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց ՖՄԿ-ում հայկական նախագահության գերակայությունները, առաջիկա գագաթաժողովի օրակարգը, դրա
«Որեւէ երկրի նախագահի, առավել եւս՝ Թուրքիայի նախագահի հետ որեւէ մեկը չի պատրաստվում թաքուն խոսակցություն ունենալ». Փաշինյան
Վարչապետը պատասխանեց. «Այդպիսի բան չի եղել, միակ կապը, որի մասին ես պատմել եմ, եղել է Բրյուսելում, երբ Թուրքիայի արտգործնախարարն անցնում էր, հետո հետ եկավ, բարեւեց եւ գնաց»:
«Այս մրցումները խորհրդանշական են, քանի որ կրում են մեծ սպորտի լեգենդար մարզիկների անունները». Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտի մարզադաշտում մասնակցել է Եվրոպայի ռեկորդակիրներ Իգոր Տեր-Հովհաննիսյանի եւ Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցաշարի բացման արարողությանը: Իր ելույթում Նախագահ Սահակյանն այդ իրադարձությունը կարեւոր է համարել Արցախի մարզական կյանքում: «Այս մրցումները խորհրդանշական են, քանի որ կրում են մեծ սպորտի լեգենդար մարզիկների անունները: Նրանց փայլուն հաղթանակները տարբեր միջազգային հարթակներում, սահմանված ռեկորդները
Փաշինյանն ասաց, որ ահազանգ են ստացել գինու, կոնյակի գործարաններում խաբեության մասին, հանձնարարել է ստուգումներ անել
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հովիկ Աբրահամյանի, Արթուր Բաղդասարյանի գործարանների մասի՞ն է խոսքը՝ վարչապետը պատասխանեց. «Եթե քաղաքականացնում եք, ես էլ քաղաքականացնեմ՝ այս բոլոր մանիպուլյացիաները կապ ունի այնպես անենք, որ գյուղացիները նայեն բոլորի ձեռներին, որ ով մի հատ ընտրակաշառք տա, ով մի պարկ սերմ կտա, ով 10 հազար դրամ կտա, ով մուրաբա կտա, ով ինչ կանի, այս շղթան պետք է կտրել»:
Տիգրան Ավինյանն ու Գրիգորի Մարտիրոսյանը՝ Արցախում գինեգործության ավանդույթների վերականգնման մասին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 15-ին դիմավորել է Արցախ ժամանած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած կառավարական պատվիրակությանը, որից հետո նրանք ուղևորվել են Հադրութի շրջանի Տող գյուղ և մասնակցել արցախյան գինու հինգերորդ փառատոնին: Գ. Մարտիրոսյանը և Տ. Ավինյանը ծանոթացել են ներկայացված գինիների տեսականուն, տեղում զրուցել անհատ գինեգործների և գինու գործարանների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել իրացման
ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ
Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը Պեկինում հանդիպեց ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ճան Հանհուեյի հետ: Հանդիպմանը հաջորդեցին ՀՀ և ՉԺՀ ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունները, որոնց ընթացում կողմերը վերահաստատեցին հայ-չինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման, շարունակականության ու կայուն զարգացման իրենց հանձնառությունը: Քննարկվեցին և ձեռք բերվեցին պայմանավորվածություններ քաղաքական երկխոսության և բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխադարձ
«Բոլորին շնորհավորում եմ Սուրբ Խաչի տոնի առթիվ, սա մեզ համար ազգային տոն է դարձել». Արտակ Զեյնալյան
Նա ասաց, որ քարոզչական աշխատանքներ են իրականացնելու այսօր. «Շատ գործ ունենք անելու: Պետք է ժողովրդին հուսադրել, պետք է ժողովրդին միավորել, սպասելիք առաջացնել, որ շատ լավ է լինելու: Դրա համար պետք է տրամադրվել, համոզմունքով բոլորի հետ աշխատել՝ եղբայրաբար, բարեկամաբար, միավորող»:
Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես. Նիկոլ Փաշինյանը՝ Կոթիում վիրավորված Սեփխանյանի մասին
Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ
«Դժվար թե պարոն Քոչարյանն ինքը այդպիսի բաներով զբաղվեր». Ալումյանը՝ Քոչարյանի ֆեյքերի մասին
Ալումյանի խոսքով՝ «ես երբ որ իր հետ մի քիչ շփվել եմ, գիտեմ, ինքը դժվար այդ տեխնիկական հարցերի մեջ մտներ, այդպիսի բաներ աներ կամ նույնիսկ այդպիսի հրահանգ տար»:
Զոհրաբ Մնացականյանը դեսպաններին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները
Սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա մեկ տասնյակից ավելի դեսպանների, ում այցը Հայաստան կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։ Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս հայտնեց, որ նման այցերը կլինեն պարբերական և հերթական խթան կհանդիսանան բարեկամական երկրների հետ համագործակցության հետագա խորացման համար։ ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրեց Հայաստանում տեղի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-21-ն առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-19-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը
Բոլորս դեպի ազատ ու արդար ընտրություններ
Նիկոլ Փաշինյանից սկսված և այժմ էլ շարունակվող հեղափոխությունը մեր տեսած հեղափոխություններից ամենաանսպասելին ու ամենահեղափոխականն էր: Անցյալ ժամանակով ենք ասում, բայց, փաստորեն, իր սկսած հեղափոխությունը դեռ չի ավարտվել ու դեռևս շարունակվում է: Թերևս երկար շարունակվի: Առջևում Երևանի քաղաքապետի ընտրություններն են: Դրանից հետո՝ Ազգային ժողովի ընտրությունները: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում անհիշելի ժամանակներից ազատ ու արդար ընտրություններ
Ի՞նչ պատիժներ են սահմանվել ընտրախախտումների համար (անիմացիոն տեսանյութ)
Ազգային ժողովն օրերս ընդունեց քրեական օրենսգրքի փոփոխությունները: Արդյունքում խստացվեցին պատիժները ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ: Տեսանյութում ներկայացված է, թե ընտրական որ հանցագործության համար ինչ պատիժ է սահմանված: «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Հրդեհ Ղազարավան գյուղից Բյուրականի անտառ ընկած հատվածում
Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի անտառածածկ տարածքի մոտակայքում։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Բյուրականի անտառտնտեսության հրշեջ խումբը (5 փրկարար): Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.20-ին, մարվել՝ 18:49-ին:
Հրդեհ՝ Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին
Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 20
«Արսենալը» դեռ կատարելագործվում է». Ունաի Էմերի
Անգլիայի պրեմյեր լիգայի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» այսօր հյուրընկալվեց «Նյուքասլին»: Խաղը չառանձնացավ դիտարժանությամբ, սակայն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Հետխաղային մամուլի ասուլիսում լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ասել է, թե իր թիմը դեռ կատարելագործվում է, որ դեռ պետք է աշխատել ինչպես անհատ խաղացողների, այնպես էլ՝ թիմային մակարդակով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի մեկնարկային կազմում


















































