Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում, 19-20-ը հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19 -ն աստիճանաբար կնվազի 3-4

«Կոռուպցիոն դրսեւորումներ կան նաեւ թիկունքային աշխատանքում»

Ասում է զինգործերով մասնագիտացված փաստաբան Նորայր Նորիկյանը – Դուք 2009-2012-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհրդի իրավաբան-իրավախորհրդատուն էիք, դատական ատյաններում ներկայացնում էիք մեր զինծառայողների, տուժողների իրավահաջորդների շահերը: Մասնավորապես, զինակոչի հետ կապված խնդիրներով էիք զբաղվում: Այսօր էլ ներկայացնում եք զինվորների շահերը, բայց որպես փաստաբան: Փորձեք համեմատել, ինչը փոխվեց զինվորական հանցագործությունների գործերով: Կարծես վերջերս աճ է նկատվում.ինքնասպանությունների:

«Նրանք պետք է այո, քշվեն Հայաստանից» Լենա Նազարյանը՝ ընտրակաշառքի բաժանման կազմակերպիչներին ու որոշ քաղաքական գործիչներին

Մենք ճշտեցինք՝ ո՞վ է բաժանում ընտրակաշառք՝ տիկին Նազարյանն ասաց, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, իրենք դիմել են իրավապահներին, փոխանցել են տեղեկությունները, որոնք քաղաքացիները հաղորդում են. «Ես այսօր առավոտյան իմացա, որ շենքերում փող են բաժանում, չեմ կարող ասել մասսայական բնույթ ունի, թե ոչ, անմիջապես հաղորդել ենք իրավապահ մարմիններին»:

Զոհրաբ Մնացականյան. Արցախի հարցում այժմ կարևորագույն խնդիրը 150000 մարդու էքզիստենցյալ անվտանգության և անվտանգության ստատուսի ապահովումն է

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հստակեցման համատեքստում: Այդ առումով, Աշոտ Ղուլյանն առանձնացրել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային կառույցներում Արցախի Հանրապետության ներկայացման գործում: Խոսելով ներկայիս մարտահրավերների և առաջադրված խնդիրների մասին՝

Լենա Նազարյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Բազում տեսանելի եւ անտեսանելի կոալիցիաների մեջ է գտնվել ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ»

«Այն մասին, թե ումից ինչ է ուզում տիկին Զոհրաբյանը, ասեմ, որ «Ծառուկյան դաշինքը» ապրիլի 17-ին 9 պատգամավորով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ինչպես նաեւ այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի մեջ է եղել ՀՀԿ-ի հետ: 2008-ի մարտի 21-ին՝ Մարտի 1-ից 20 օր հետո տիկին Զոհրաբյանը կողմ է քվեարկել Երեւանում հատուկ դրություն մտցնելու ԱԺ որոշմանը»:

Բանանի մենաշնորհ չկա ու չի եղել, բայց ներկրողները պակասում են

Անցյալ տարվա համեմատությամբ՝ այս տարի բանան ներկրողների թիվը ոչ միայն չի ավելացել, այլեւ պակասել է

ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ

«lragir.am» լրատվական կայքում սույն թվականի մայիսի 15-ին հրապարակվել է հարցազրույց ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի նախկին տեղակալ Լուսինե Թասլակյանի հետ, որում տեղեկություններ են հրապարակվել գործակալությունում առերևույթ թույլ տրված մի շարք չարաշահումների մասին: Մասնավորապես նշվել է, որ գործակալության պետ Վահան Դավթյանի կարգադրությամբ վերջինիս ենթակա աշխատակիցները ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար գործակալություն դիմած անձանց ուղղորդել

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Կոթի եւ Բաղանիս գյուղերը

Վնասվել են տների պատեր, տանիքների ծածկեր

Մարզպետն անդրադարձել է Դաշտավան համայնքում կոկորդիլոսաբուծություն սկսելու ծրագրին 

Սեպտեմբերի 14-ին Արարատի մարզպետարանում կայացած մամլո ասուլիս ընթացքում մարզի ղեկավար Գարիկ Սարգսյանը խոսել է իր պաշտոնավարման 100 օրերի ընթացքում իրականացված աշխատանքների ու ծրագրերի մասին։ Ասուլիսին մասնակցել են մարզային ու հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Ողջունելով ներկաներին՝ Գարիկ Սարգսյանը շեշտել է, որ միշտ բաց է եղել ԶԼՄ-ների հետ շփումներ հաստատելու համար, թեև վերջին շրջանում աշխատանքային ծանրաբեռնվածությունը թույլ չի

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ այսօր սկսվել են լայնածավալ օպերատիվ-տեխնիկական զորավարժություններ՝ ադրբեջանական բանակի տարբեր զորատեսակների և զորամիավորումների, տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական բաժինը: Զորավարժություններում ներգրավված են ավելի քան 20 հազար զինվորական, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ավելի քան 120 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ,

Արմեն Աշոտյան. «Հակաքարոզչության և սև քարոզչության մակարդակն աննախադեպ է»

Le Monde ֆրանսիական պարբերականին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լինելու են աննախադեպ ազատ: Հայաստանյան իրականությանը քիչ թե շատ մարդկանց համար սա, մեղմ ասած, վիճելի կարծիք է: Ընտրություններին դեռ մեկ շաբաթ կա, բայց ներկայացնեմ այս պահի դրությամբ եղած փաստերի այն շարանը, որն ապացուցում է վարչապետի հայտարարության զրո

Թուրքիայի տարածքում կանցկացվեն հայտարարված վայրերի տեսչություններ

Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում կիրականացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը

Հայաստանում լուսանկարչական արվեստը հիմնականում լուսանցքում է հայտնվել, եթե այլ ոլորտներին պետությունն այս կամ այն չափով աջակցում է, ապա լուսանկարչությունը գրեթե ինքնուրույն է գործում: Մեզանում ոչ հաճախ, բայց, այնուամենայնիվ, կազմակերպվում են լուսանկարիչների աշխատանքների ցուցադրություններ: Չմոռանանք նշել հայտնի լուսանկարիչ Վահան Քոչարի 2007թ. ներկայացրած «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որը մշակույթի մարդկանց գնահատմամբ՝ գրեթե ամբողջական հանրագիտարան է Հայաստանի եւ Սփյուռքի

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018թ-ի սեպտեմբերի 17-ի 09:00 դրությամբ. ՀՀ ԱԻՆ

Պայթյուն բնակելի շենքում. փրկարարներն անվնաս տարհանել են բնակիչներին

Սեպտեմբերի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության

Բարձրացվել են նախկինում գործող ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները

ՀՀ կառավարության 09.08.2018թ. N938-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել ս.թ. սեպտեմբերի 15-ից, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 30.07.2015թ. N865-Ն որոշման մեջ, որի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետևանքով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների վերանայման, ինչպես նաև վերը նշված որոշման կիրարկման ընթացքում

Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։ Հանդիպումը մեկնարկեց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին երկկողմ հանդիպումների հաճախակի և առարկայական բնույթը, ինչը հնարավորություն է ընձեռնում մանրակրկիտ անդրադառնալ օրակարգային բազմաթիվ խնդիրների։ Կողմերը շեշտեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական ոլորտային խորհրդակցությունների

Հայաստանը շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադային մասնակցելու է երկու մրցաշարերում էլ

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Բաթումում կանցկացվի շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադան: Տղամարդկանց մրցաշարին մասնակցելու է 179 թիմ, կանանց մրցաշարին՝ 146: Երկու մրցաշարերում էլ յուրաքանչյուր թիմ բաղկացած է լինելու չորս հիմնական եւ մեկ պահեստային շախմատիստից: Հայաստանը օլիմպիադային մասնակցելու է երկու մրցաշարերում էլ: Թեեւ Հայաստանի շախմատային ֆեդերացիան դեռ պաշտոնապես չի հրապարակել հավաքականների կազմերը, սակայն օլիմպիադայի պաշտոնական կայքում նրանց

Մինչ Հայաստանում բաժանում են սևերի և սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքիան միավորվում են պանթուրքիզմի շուրջ. Էդուարդ Շարմազանով

Նախօրեին Բաքվում Էրդողանի եւ Ալիեւի մասնակցությամբ տեղի ունեցավ այսպես ասած՝ Բաքվի ազատագրման 100-րդ տարեդարձի շքերթը՝ դաշնակցական-բոլշեւիկյան ուժերից: Մինչդեռ 100 տարի առաջ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան Բաքվի օկուպացիան թուրքական Նուրի փաշայի զորքերի կողմից: Ուղիղ 100 տարի առաջ թուրք-ադրբեջանական միացյալ զորքերը թուրք հրամանատար Նուրի փաշայի գլխավորությամբ Բաքվում կազմակերպեցին մեծ ջարդ, որին զոհ գնացին բազմաթիվ

Խուզարկություն yerevan.today լրատվականում. փորձում են պարզել, թե ինչպես են հրապարակել գաղտնալսումը

Ըստ «168 ժամի»՝ «Այս պահին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում։ Առավոտյան ժամը 8.30-ին խմբագրություն մուտք գործած 6-րդ վարչության և ՀՔԾ թվով 10 աշխատակիցները ներկայացրել են դատարանի և ՀՔԾ որոնումները խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Նրանք այնտեղ փնտրում են գաղտնալսող սարքեր։ Նաև համակարգիչների մեջ են ստուգումներ իրականացնում՝ պարզելու,

Ալեքսանդր Սարգսյան. «ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ»

Նման հայտարարություն անելուց առաջ ՀՀ վարչապետը նախ պետք է նշեր, որ օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ իմ բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նաև պետք է նշեր, որ այդ գումարները հափշտակվել են ՀՀ պետական բյուջեից, դրա համար էլ ենթակա են վերադարձման ՀՀ պետական բյուջե:

Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում. Արծրուն Հովհաննիսյան. Sputnik Արմենիա

Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում», — ասաց Հովհաննիսյանը:

Վանիկ Էլիզբարյան. «Մենք ընդամենը, հարգելի Կոստանյան, արձագանքել ենք ձեր նետած ձեռնոցին»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանին, ով ակնհայտորեն, իր բառապաշարով ասած՝ քաղաքակիրթ դիսկուրսը շփոթել է քուչի լեզվի հետ, եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել՝ մենք քարոզարշավի հենց առաջին օրից հորդորել էինք մնալ քաղաքակիրթ դիսկուրսի շրջանակում, հորդորել էինք երեւանցուն ներկայացնել բացառապես քաղաքական ուժերի ծրագրերը, չվիրավորել եւ չանվանարկել մրցակիցներին, սոցիալական ցանցերում չտարածել ատելության քարոզ եւ կեղտոտ

Հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը. ՔՊ խոսնակը՝ ԲՀԿ-ին

Մեր հերթական բազմամարդ հանրահավաքից հետո սոցցանցերն եմ ստուգում, ու, դու մի ասա, մարդ ա վատացել։ Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի շփման մշակույթի հետ խառնած անձանց, ովքեր խոսում են արժեքներից ու սկզբունքայնությունից, խնդրում եմ քնելուց առաջ վերհիշել իրենց քաղաքական հետագիծը։ Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական #իմքայլը դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակչի հաղթողները

Րոպեներ առաջ ավարտվեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը։ Ելույթ ունեցող 12 մասնակիցներից եզրափակիչ անցան հետեւյալ 5 մասնակիցները՝ Վովա Լիլի Հարութ Հարությունյան Սերժ Առաքելյան Անահիտ Առաքելյան Նրանք մրցութային առաջին օրը հաղթահարած մասնակիցների` Անիի, Վարդան Մարգարյանի, L.E.V.O.N-ի, Լիայի և Էլիզայի հետ միասին հանդես կգան սեպտեմբերի 22-ին կայանալիք «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչում: Մրցութային երկրորդ օրվա արդյունքը

Սահմանահատումներ եւ տեղեկատվական խաղեր

Թուրքական «Հուրիեթ» թերթը սեպտեմբերի 15-ին տեղեկություն էր տարածել, թե Թուրքիայի նախագահը զանգահարել է  ՀՀ վարչապետին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա հովվին։ ՀՀ արտգործնախարարությունը հերքել էր թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը։ Արտգործնախարարության հերքումը վերահաստատել էր նաեւ վարչապետը։ Վերջին շրջանում դեպի հայկական կողմը իրարահաջորդ սահմանի հատման պարագաներ էին արձանագրվել։ Այս տարվա մայիսին, Արտաշատի սահմանապահ ջոկատի

«Հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլի». Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ Հայկ Մարությանը վախենում ու փախչում է իր հետ բանավիճելուց

«Մենք ձեզ թույլ չե՛նք տա թպրտալ այս քաղաքում». Փաշինյանը զգուշացնում է, որ իրավիճակը լարողներին կլարեն Հայաստանից

«Եթե դուք ուզենաք ՀՀ-ում ներքաղաքական վիճակը լարել, ՀՀ քաղաքացիները ձեզ կլարեն բառիս բուն իմաստով: Մեր սիրո եւ համերաշխության հեղափոխության թավշյա բնույթի շնորհիվ է, մեր խնդրանքների, մեր կոչերի շնորհիվ է, որ մինչեւ հիմա ձեզ չեն լարել, իրավիճակը նորից շարունակում եք սխալ հասկանալ, էլի եմ ասում՝ սատանի մայլում քյանդրբազություն մի՛ արեք»:

«Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք». Փաշինյանը՝ Քոչարյանին ու Ալիեւին, Ալիեւի որդու ծառայության մասին

Հիմա եթե Ալիեւը գնում է այդ  ճանապարհով, ադրբեջանցի ժողովուրդը պետք է պահանջի, որ նրա որդին նույնպես  ծառայի առաջնագծում, տեսնենք այդ պարագայում նրանք կշարունակե՞ն իրենց նույնպիսի լկտիությամբ պահել սահմանին, թե՞ ոչ: Ադրբեջանի նախագահը թքած ունի իր զինվորների կյանքի վրա, որովհետեւ նրան չեն հետաքրքրում իր զինվորները, նրան հետաքրքրում են իր միլիարդները, իր ընտանիքի միլիարդները, իր նախարարներին հետաքրքրում են իրենց միլիարդները:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930