Օրվա լրահոսը
Բարեգործական ճաշարան՝ նաև Նորք-Մարաշում
Երևանի քաղաքապետարանի և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի համաֆինանսավորմամբ Նորք-Մարաշ վարչական շրջանում բացվել է մայրաքաղաքում 19-րդ բարեգործական ճաշարանը: Այն իր տեսակով արտագնա խոհանոց է՝ 50 շահառուների համար, որոնք ամեն օր տաք սնունդ ստանալու հնարավորություն կունենան: Արտագնա խոհանոցի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Գերմանական
24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ իր երեխայի մորը և ընկերուհուն պոռնկության շահագործման ենթարկելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երկու կնոջ պոռնկության շահագործման ենթարկելու, նրանց նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդի: Նախնական տվյալներով՝ 2016թ. օգոստոսից 2017թ. հունիսն ընկած ժամանակահատվածում երկու երիտասարդ կին՝ ծնված 1996 և 1995
Անիմացիոն հոլովակ՝ թմրամիջոց գործածող անձանց կյանքի վրա ԶԼՄ-ների ունեցած ազդեցության մասին
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2011թ.-ից մշտադիտարկում է Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվող նյութերը՝ հավաքագրելով և վերլուծելով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները։ Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոցներ գործածող անձանց վերաբերյալ նյութերի հիմնական մասը ներկայացվում է որպես հանցավոր գործունեություն՝ սովորաբար չանդրադառնալով և ուշադրություն չդարձնելով առավել առաջնային՝ առողջապահական ասպեկտին: Այսպիսի մոտեցումը նպաստում
«ՎԶԵԲ-ի ամենասկանդալային ֆինանսավորումը Ղրղրզստանում ոսկու հանքն էր» (Տեսանյութ)
Ամուլսարն ու ֆինանսական կառույցների չեղած չափանիշները. այլընտրանքային փորձաքննության արդյունքներ ներկայացվեցին
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է հայ փախստականին վճարել 35 հազար եվրո
Դեկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ երկու դատավճիռ է հրապարակել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման բացակայության պայմաններում դատարանը որոշեց հայցվորներին արդար փոխհատուցում տրամադրել գումարի տեսքով: «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրեց հայցվորին վճարել 5000 եվրո՝ որպես նյութական ու ոչ նյութական վնասների փոխհատուցում, և 30.000 եվրո՝ դատական ծախսերի համար:
«Այս բեմը կյանք է տվել Շարմի տղաներին, Արամ MP3-ին, Կարեն Ավագյանին և շատ այլ հայտնի անձանց». Արմեն Աշոտյան
Հումոր, երաժշտություն, անկեղծություն, պատմական ակնարկ, բլից հարցում, պարգևատրում. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը 25 տարեկան է: ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը ստեղծվել է 1992-ին: Այն ՀՀ-ում առաջին ուսանողական ինքնակառավարման մարմինն է: Դեկտեմբերի 12-ին Բժշկականում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և բուհի ուսանողական խորհրդարանի հետ համատեղ կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա էին ուսանողական խորհրդարանի առաջին
ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարել ՀՀ գլխավոր դատախազի դիմումով ներկայացված փաստարկները
ՀՀ սահմանադրական դատարանը քննել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումը, որով վիճարկվել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունն այնքանով, որքանով թույլ է տալիս դատարանին քրեական գործը մեղադրողին վերադարձնել մեղադրական եզրակացության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին այնպիսի անհամապատասխանությունների հիմքով, որոնք ենթադրում են գործով ձեռք բերված ապացույցների գնահատում` նախքան դրանց հետազոտումը: Դիմումում նշվել էր նաև
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Վիրջինիայում նահանգային նախագահ Մեգանուշ Ավագյանին:
Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սիրով ողջունում է Համագումարի Վիրջինիայում նահանգային նոր նախագահ Մեգանուշ Ավագյանին: Նահանգային նախագահի պաշտոնում Ավագյանը կառաջնորդի Վիրջինիա նահանգում Համագումարի անդամներին և ակտիվիստներին՝ համայնքին իրազեկելու Հայաստանի ու Արցախի անվտանգության և բարգավաճման վերաբերյալ առաջնային կարևորության հարցերի շուրջ, ի լրումն տեղական կառավարման մարմինների հետ աշխատանքներին՝ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Ավագյանի ներգրավվածությունը հայկական
«Եթե ժպտում եք, համաձայն եք, որ անհեթեթություն է». «Ծռերի» պաշտպանը՝ դատախազներին
Գործի քննությունը մոտեցավ ապացույցների հետազոտման փուլին, որը կմեկնարկի հաջորդ նիստում
Ապագաղութացման (Armexit) առաջնահերթ գործողություններ
Գործողություն 2. Չեղյալ համարել ՀՕՊ միավորված համակարգը և Զորքերի (ուժերի) միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրերը[i] Ռուսական գաղութատիրության խորացման մի նոր փուլի հաստատման իրավական հիմքեր են ստեղծել ՀՀ և ՌԴ միջև հարավային անվտանգության տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին 2015թ. դեկտեմբերի 23-ի և ՀՀ և ՌԴ միջև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միավորված
«Սարի թաղում ցուցարարները քարեր, շշեր, փայտեր են նետել մեր ուղղությամբ». վկա ոստիկաններ
Նրանցից ոչ մեկը, սակայն, Անդրիաս Ղուկասյանի գործողությունների առնչությամբ տեղեկություններ չուներ
Ամփոփվեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը՝ MEDICI.TV-ով աշխարհին ներկայացնելով հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստը
Դեկտեմբերի 11-ին ամփոփվեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի փակումը նույնքան հնչեղ էր, տպավորիչ, որքան և մեկնարկը։ Գալա համերգն ուղիղ եթերում հեռարձակում էր աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ին։ Շուրջ 500 հազար ակտիվ առցանց դիտող ունեցող պրոֆեսիոնալ այս հարթակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց հայ կոմպոզիտորական դպրոցի երկու խոշորագույն ներկայացուցիչների գործերից՝ Ավետ
Վարչապետին զեկուցվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքային խմբի գործունեության ընթացքը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի կողմից գործարար միջավայրի բարելավման (Doing Business) միջոցառումների մշակման ընթացքի քննարկման նպատակով: Միջոցառումները միտված են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ-ների խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական, քաղաքաշինական թույլտվությունների ստացման ընթացակարգերի, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով
«Արտոնությունով բնակարան ձեռք բերողների մեջ մեկ անձ կա, որը եռամսյակը մեկ 6.6 մլն դրամի եկամտահարկ է հետ ստացել պետությունից»
Թե ով է այդ անձը, փոխնախարարը չասաց՝ վստահեցնելով, թե իրենք էլ չգիտեն, կոդավորված է: Դավիթ Անանյանն ասաց, որ փաստորեն օգնել են հարուստներին: Ամսական 1 մլն դրամ եկամուտ ունեցողը ՀՀ-ում միջին խավ չի, հարուստ է. «Ես դա ցավով եմ ասում, ՀՀ-ում աղքատությունը այնքան է, որ մենք այսօր 1 մլն դրամ ունեցողին խիստ վերապահումով կանվանենք միջին խավ:
Ինչու է Ֆրանսիայի հասարակական գործիչ Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան արգելված
Իրավապաշտպանները ֆրանսահայ գործչի իրավունքներն են պաշտպանում Հայաստանում
Թվային աշխարհը երեխաների համար ավելի անվտանգ դարձնենք՝ միևնույն ժամանակ ընդլայնելով համացանցի հասանելիությունն ի շահ ամենախոցելի երեխաների. ՅՈՒՆԻՍԵՖ
Հեղինակային տարեկան զեկույցն ընդգծում է թվային միջավայրի անհավասար տարածումն ու անդրադառնում երեխաների բարեկեցության և անվտանգության վրա համացանցի և սոցիալական մեդիայի ազդեցության վերաբերյալ ընթացիկ բանավեճերին Նյու Յորք, 12-ը դեկտեմբերի, 2017թ. – Չնայած երեխաների զանգվածային ներկայությանը համացանցում, իսկ աշխարհում համացանցի օգտատերերի յուրաքանչյուր երեքից մեկը երեխա է, շատ քիչ բան է արվում պաշտպանելու նրանց թվային աշխարhի վտանգներից, ինչպես
ՌԱԿ հայտարարություն. «Մեր կարծիքով¸ սպառնալիք է կախված նաեւ Հայկական Երուսաղեմի գլխին»
Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ¸ նույնհետայն¸ իր երկրի դեսպանատունը այնտեղ փոխադրելու Մ. Նահանգների նախագահի որոշումը¸ ինչպեսեւ սպասվում էր¸ ծայրահեղ լարվածության մատնեց ողջ տարածաշրջանը¸ որն արդեն վերջին տասնամյակում գտնվում է անօրինակ խռովահույզ վիճակում եւ դարձել է արյունալի բախումների¸ քանդումների ու բռնագաղթերի թատերաբեմ։ Դոնալդ Թրամփի այդ որոշումը այժմ սպառնում է նոր արյունահեղություններ¸ նոր տառապանքներ բերել տարածաշրջանի ազգաբնակչություններին¸
10 մլն-ից ավելի եկամուտ ունեցող հարուստները իրենց թույլ են տվել պետության արտոնությունից օգտվելով՝ 5-6 տուն ձեռք բերել
Փոխնախարարն ասաց, որ կառավարությունը գտնում է, որ ավելի լավ է այդ միջոցներն ուղղեն այն ընտանիքներին, որոնք չունեն բնակարան, քան թե օգնեն գնողունակ մարդկանց: Իսկ մոնիտորինգի արդյունքները, ըստ փոխնախարարի, ցույց է տվել, որ անգամ մարդիկ, որոնք 10 մլն-ից ավելի եկամուտ ունեն, իրենց թույլ են տվել այս համակարգով 5-6 անձանց գույք ձեռք բերել:
Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Մանչեսթեր Սիթիի» կռիվը լիներ հանրապետականի հանդերձարանում (լրագրողի նոթատետրից)
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հետաքննում է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների ու մարզիչների միջեւ «Օլդ Թրաֆորդի» հանդերձարանում տեղի ունեցած միջադեպը: Պատկերացնենք, թե ինչ կարող էր հետեւեր, եթե միջադեպը տեղի ունենար հանրապետական մարզադաշտի հանդերձարանում: ՀՀ քննչական կոմիտեն փաստի առթիվ հարուցում է քրեական գործ: Գործն ուղարկվում է Կենտրոնականի քննիչներին «Մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարմնական վնասվածք
Ատոմ Ջանջուղազյանը`լրագրողին. «Դուք համառ եք, բայց ես էլ պակասը չեմ» (Տեսանյութ)
Գլխավոր գանձապետը տեղյակ չէ համայնքային գումարների անարդյունավետ ծախսերից
«Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շուրջ դժգոհություններ են եղել». Կիրո Մանոյան
Արձանի բացումը նախատեսված է 2018 թվականի մայիսի 28-ին Երեւանի կենտրոնում
Քվեարկենք Հենրիխ Մխիթարյանի օգտին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված 2017 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների ցանկում: Սահմանված նոր կանոնակարգի համաձայն Հայաստանի լավագույն մարզիկներն ընտրվելու են հավատարմագրված լրագրողների եւ sms քվեարկության միջոցով, որին կարող են մասնակցել բոլորը: Արդեն մեկնարկել է sms քվեարկությունը և երկրպագուները, որոնք ցանկանում
Վարչապետն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Կառավարության ղեկավարը նախ դիտել է Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին: Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է
Իվետա Տոնոյան. «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» միջեւ քննարկումներ չկան» (Տեսանյութ)
Ինչո՞ւ են կառավարությունն ու վարչապետը քննադատության թիրախ
Վանաձորի 2018 թվականի տարեկան բյուջեի քննարկումը հետաքրքրել էր ավագանու միայն մի քանի անդամների (Տեսանյութ)
Մամիկոն Ասլանյանն անդրադարձավ նաեւ վերջին շրջանում մամուլում քննարկվող Վանաձորի քաղաքապետարանին պատկանող ծառայողական մեքենաներին վերաբերող հարցին:
«Հակոբ Հակոբյանը բոլորովին չէր ուզենա կրուտոյ տղայի կարգավիճակում լինել». Հրանուշ Խառատյան
Ըստ Ավետիք Իշխանյանի՝ հակոբ հակոբյանները կարողացել են աղքատներին պատկանող ազգային հարստությունն իրենցով անել, հիմա էլ ծաղրում են նրանց:
«Ես գտնվում էի աննկարագրելի սարսափի տեսարանների մի կողմում». Կանադացի պատգամավորը՝ Արցախ այցի մասին (Տեսանյութ)
Նա հույս է հայտնել, որ հնարավոր է տեսնել խաղաղ ու բարգավաճ Արցախ, որտեղ մարդիկ կողք կողքի կարող են ապրել իրենց հարևանների, այդ թվում՝ ադրբեջանցիների հետ:
ՀԱԷԿ-ի առաջին տուրբոգեներատորը տեղ հասավ
ՀԱԷԿ-ի երկրորդ տուրբոգեներատորը Հայաստան կառաքվի 2018-ի դեկտեմբերին
ՀՔԾ. փաստաբան Վաղինակ Աթոյանը դրդել է պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն
Կաշառք տալու և փաստաբանի կողմից կաշառքի դրդչության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ փաստաբան Վաղինակ Աթոյանը, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մանուկ և Սեդա Մանուկյաններին դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն: Այսպես, հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 03.10.2017թ.-ին կայացված
Արմեն Հայաստանցի. «Բիրգյուլը ափսեներն էր լվանում, իսկ հարբած ընկերներս այդ պահին երգում էին հակաթուրքական երգեր»
Թուրք գրող Բիրգյուլ Օղուզի գրքի թարգմանությունը ծնվել է իր եւ հայ գրողի բարեկամության արդյունքում


















































