Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյանը, փաստորեն, Դիլիջանում տվել է ժամանակին մեծ հնչեղություն ստացած հարցի պատասխանը, թե ինչու է ոմանց «խիարը» թարս աճում. «Հրապարակ»
Այսպիսով` ամրագրումը կատարված է` ով վատ է աշխատում կամ քիչ, նրա «խիարը» թարս է աճում:
Այս վարկային ծրագրով ուսանողը չի կարող մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների գծով պետական ԲՈՒՀ-երի վարձերը վճարել. «Ժողովուրդ»
Դեռեւս 2013 թվականին կառավարությունը հավանություն տվեց ուսանողական վարկերի տոկոսավճարների ֆինանսավորման ծրագրին։ Այս ծրագրի իմաստն այն էր, որ ուսման վարձ չունեցող երիտասարդները կարողանան արտոնյալ հիմունքներով վարկ վերցնել եւ կրթվել, հետագայում այդ վարկը մարելու պայմանով։ Արդեն չորս տարի է՝ այդ ծրագիրը գործում է։ Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ուսանողական արտոնյալ վարկ տրամադրվում է միայն պետական
Երբ իշխանությունը սկսում է կշտամբել հասարակությանը, նա փաստում է, որ այլևս գործիքակազմ չունի. «Փաստ»
Բայց պաշտոնական տվյալներով վերջին բոլոր ընտրություններում հաղթում է ՀՀԿ-ն կամ ՀՀԿ-ական թեկնածուն։ Այսինքն, ծույլ, բամբասկոտ, դժգոհ, պետության ձեռքին նայող մարդկանց մեծ մասը ընտրում է ՀՀԿ-ին։
Հիմա՝ եթե 180 ծրագրից 14-ն է իրականացվում, դա շա՞տ է, թե քիչ. «Հայկական ժամանակ»
Սերժ Սարգսյանը մի քանի ուշագրավ ցուցանիշ է ներկայացրել: «Վարչապետը հանդես է եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Շատ ողջունելի եւ բոլորիս համար անհրաժեշտ առաջարկություն է, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագիր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանությանը, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա
Ռուսաստանից Հայաստան ուղարկվող գումարները աճել են 22.7%-ով. «168 ժամ»
Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ տրանսֆերտների ներհոսքը Հայաստան վերականգնվում է։
Շարքայինը մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել
Սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարք. Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է: Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար
Այդպիսով՝ Սերժ Սարգսյանը համայնքներում առկա կոռուպցիան վերացնել-չվերացնելու գործընթացում փաստացի դառնում է կողմ. «Ժողովուրդ»
Թերեւս ժամանակն է, որպեսզի հատկապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց մոտեցումը վերանայեն։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ամանորի տոներից հետո մոտեցումը փոխվելու է, կամ այլ կերպ ասած՝ մինչ այս համայնքապետերն ինչ արել-արել են, այսուհետ նրանք պետք է բնակիչների գումարները տուն չտանեն։ Լավ։ Սա նշանակում է, որ համայնքների՝ եկող տարվա ապրանքների եւ ծառայությունների գնումներին համայնքապետերի հետ փոխկապակցված
Համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Կարինե Դանիելյան. «Քաղցկեղով հիվանդացությունների եւ մահացությունների ցուցանիշով Հայաստանը երկրորդ երկիրն էր՝ Զիմբաբվեից հետո». «Հայոց աշխարհ»
Հարցազրույց բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ –Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերթական անգամ ահազանգել է՝ քաղցկեղով հիվանդացությունների եւ մահացությունների ցուցանիշներով Հայաստանն առաջատար դիրքերում է։ Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալները նույնպես փաստում են, որ վերջին 20 տարիներին քաղցկեղով հիվանդացության եւ մահացության կտրուկ աճ կա Հայաստանում՝ հիվանդացություններն աճել են կրկնակի, իսկ մահացության դեպքերը՝ 1,6 անգամ, մինչդեռ աշխարհում գոնե մահացությունների առումով դրական
Համլետ Հարությունյանը՝ Խոսրով Հարությունյանի եւ Հակոբ Հակոբյանի մասին. «Երկուսն էլ պետք է պերսոնալ պատասխանատվություն կրեն». «Հրապարակ»
Գիտեք՝ Հանրապետական կուսակցությունում էնքան պատահական մարդիկ են առաջ քաշված պաշտոնների, որ, իհարկե, մեր կուսակցության տեսակետը չէ, այլ մարդկանց, որոնք ապրում են ճոխության մեջ եւ, բնականաբար, չեն կարողանում հասկանալ աղքատ մարդկանց վիճակը:
Կողբի համայնքապետ. «Երբ որ այս երկրում համայնքապետերին նայեն որպես համայնքապետի, ոչ թե որպես ընտրություն կազմակերպողի և ձայն բերողի, պատկերը այլ կլինի». «Ժամանակ»
Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, որը 7 տարուց ավելի է՝ համայնքապետ է, նշեց, որ իրենց կողմերը՝ սահմանամերձ համայնքներում, վիճակը բոլորովին այլ է։ Սերժ Սարգսյանի նկարագրած երևույթները չկան։ «Համայնքի բյուջեն խղճուկ բյուջե է։ Պետք է ուտելու բան էլ լինի, որ ուտեն։ Թե չէ փող ուտելն այդքան հեշտ բան չէ։ Սահմանամերձ համայնքներում բոլոր համայնքապետերը վարկերի տակ են։ Ում
Գալուստ Սահակյան. «Այսօր Հայաստանում ընդդիմադիր ուժեր չկան, կան ընդդիմադիր գործիչներ, որոնք շատ քիչ են». «Իրատես»
Նախկին երկու նախագահների ժամանակ կային մարդիկ, ովքեր կարող էին ղեկավարել երկիրը, իսկ այսօր Սերժ Սարգսյանից բացի երկրորդ մարդ չկա: Ոչ մեկը չի հայտարարել, թե բացի նրանից կա մեկը, որ կարող է երկիր ղեկավարել:
ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ստեփանավանից Վանաձոր քաղաք տանող ավտոճանապարհի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից`
Հայ նկարիչները հանուն բանակի «կհասնեն» Նյու Յորք
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ մի խումբ հայ նկարիչներ որոշել են յուրովի աջակցել բանակին: Նրանց աշխատանքները փետրվար ամսին աճուրդի կհանվեն Նյու Յորքում, եւ ողջ հասույթը կուղղվի բանակի կարիքներին: «Բանակի կողքին բոլորն են, մեկը կա՞, որ բանակի կողքին չէ: Ուղղակի ամեն մեկի մոտեցումը տարբեր է, տարբեր կերպ են այդ ջերմությունը հաղորդում: Դժգոհություններ էլ
Առայժմ չկա քաղաքական օրակարգ
2013 թվականին Պորոշենկոյի կազմակերպած «Եվրամայդանը» (եթե խորը մտածենք, որքա՛ն հակասական անվանում է) հաջողությամբ պսակվեց, Սաակաշվիլիի այս օրերին ձեռնարկածը, իմ կարծիքով, հաղթելու քիչ շանս ունի: Եվ պատճառն այն չէ, որ Ուկրաինայի ներկայիս նախագահն ավելի պարկեշտ մարդ է կամ ավելի բոցավառ հեղափոխական է, քան Վրաստանի նախկին ղեկավարը: Ինձ թվում է՝ հակառակը: Եվ, ի դեպ, անվիճելի են Սաակաշվիլիի
«Խոսող գրադարանը»՝ Վանաձորում
Այսօր Վանաձորում անցկացվեց «Խոսող գրադարան» նոր ձեւաչափով միջոցառումը: Այս ձեւաչափում, գրքերի փոխարեն մարդիկ են խոսում, իսկ ընթերցանությունը երկու եւ ավելի մարդկանց երկխոսությունն է։ «Խոսող գրադարան» միջոցառման նախաձեռնողները Վանաձորի պետական համալսարանի լրագրության 3-րդ կուրսի ուսանողներն են: -Ես վերջերս Հոլանդիայում էի, եւ այնտեղ այս ծրագիրն ինձ ներկայացրեցին, եւ մտածեցի, որ Հայաստանում էլ պետք է նման ծրագիր անենք:
Լեւոն Արոնյանը պարտվեց «London Chess Classic»-ի վերջին տուրում
Անգլիայի մայրաքաղաքում ընթացող շախմատի «London Chess Classic» գերհզոր մրցաշարի վերջին տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարտություն կրեց: Հայաստանի լավագույն շախմատիստը, որ նախորդ ութ տուրերում ոչ-ոքիներ էր արել, վերջին տուրում սպիտակներով պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին եւ 4 միավորով պայքարն ավարտեց յոթերորդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախը կներգրավվի ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում. Գևորգ Կոստանյան
Կոստանյանը հավելել է, որ դատավճիռները անխուսափելիորեն ազդելու են Արցախի կարգավիճակի վրա՝ առնվազն մի քանի պատճառներով
Սահմանամերձ Նոյեմբերյանում բացվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ
Գործում է «մեկ պատուհանի» սկզբունքը
Սաակաշվիլին դատարանի դահլիճից ազատ արձակվեց
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին դատարանից ազատ են արձակել։ Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին: Այս մասին հաղորդել էր փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին: Կիեւի Պեչերսկի շրջանի դատարանը մերժել է դատախազությանը Միխայիլ Սաակաշվիլու համար շուրջօրյա կալանքի տեսքով խափանման միջոցի ընտրության հարցում, հաղորդում է Ուկրաինայի 112 հեռուստաալիքը: Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի
Իրաքը վերջնականապես ազատագրվեց Դաեշ-ից. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Դուգլաս Սիլիմանը հայտարարել է, որ Բաղդադը ազատագրել է բոլոր տարածքները Դաեշ-ից, որոնք կորցրել էր վերջին երեք տարիների ընթացքում: Այժմ, ըստ դեսպանի, Միացյալ Նահանգներն աշխատում է Իրանի ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելու ուղղությամբ: Դեսպան Սիլիմանի կարծիքով, այժմ եկել է ժամանակը վերականգնելու Իրաքում բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ էլեկտրականության և ջրի մատակարարման համակարգերը, ինչպես նաև վերաբացելու
Ռուբեն Սադոյանը կարևորել է հայ և վրացի բարեկամ ժողովուրդների միջև ամենատարբեր ոլորտներում շփումները
Վրաստանում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանի կոմպոզիտորների միության պատվիրակությանը
Փարիզն ու Բրյուսելը հրաժարվում են Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք. «Ամերիկայի ձայն»
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելել է Բրյուսել և Փարիզ՝ Եվրամիության առաջնորդների հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին քննարկելու համար: Բրյուսելում Նեթանյահուն հույս է հայտնել, որ եվրոպական երկրները կտեղափոխեն իրենց դեսպանությունները Երուսաղեմ՝ ճանաչելով այն որպես իր երկրի մայրաքաղաք: Նա նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի նախագահը շուտով հանդես կգա խաղաղության ծրագրի նոր
Ավստրալական ABC-ն ծաղրել է Ադրբեջանը ժողովրդավար ներկայացնող հրապարակումը. (Տեսանյութ)
Ավստրալական ABC հեռուստաալիքի հաղորդավար Փոլ Բերին Media Watch հաղորդման ժամանակ ծաղրել է West Australian պարբերականում տպագրված «Բաքուն դեպի ապագա» վերնագրված հոդվածը, որում Ադրբեջանի մայրաքաղաքը ներկայացվում է որպես ժողովրդավար երկիր և համեմատվում Արևմտյան Ավստրալիա նահանգի մայրաքաղաք Պերտի հետ: «Ձեզնից որևէ մեկը երբևէ լսե՞լ էր Արևմտյան Ավստրալիայի և Ադրբեջանի կապի մասին»,- հարցադրում է կատարում հաղորդավարը՝ հավելելով, որ
Չմտածե՜ս, ես չեմ հոգնի…
Ես կժպտամ, կխոնարհեմ գլուխս ու կհիշեմ այն անդուր հիասթափության զգացումը, որը ճանապարհին պատառոտեցի ու նետեցի աղբարկղը
Վանաձորում համայնքային ենթակայության մի շարք հիմնարկներում կրճատումներ են սպասվում
Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստում քննարկվեցին համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակներն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հարցերը: Աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը: -Պարոն Օհանյան, մամուլում շատ էր շահարկվում, որ գրադարաններում, աշխատակազմերում կրճատումներ կան, իսկ քաղաքապետարանի աշխատակազմում կրճատումներ
Քննչական կոմիտեն քայլեր է ձեռնարկում` փորձաքննությունների կատարման ժամկետները կրճատելու ուղղությամբ
ՀՀ քննչական կոմիտեում այսօր` դեկտեմբերի 11-ին, տեղի ունեցավ վերապատրաստում անցած հոգեբույժների վկայական-հավաստագրերի հանձնման արարողությունը, ովքեր այսուհետ մարզերում հնարավորություն կունենան իրականացնելու դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություններ։ Միջոցառումը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ոլորտի մասնագետներ, ՀՀ
Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բարեփոխումների ընթացքն ու իրականացված աշխատանքները
ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Սևան» ազգային պարկ»-ի բարեփոխումների ընթացքը, ներկայացվել ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքները։ Վարչապետ Կարեն Կարապետյանին նախ ներկայացվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքի «Մաստեր պլանի» մշակման մրցույթի արդյունքները: Զեկուցվել է, որ փաստաթուղթը կառավարությանը կներկայացվի մինչ գալիք տարվա մարտ ամիսը: Վարչապետը հանձնարարել է մշակման աշխատանքներում ներգրավել նաև միջազգային փորձագետների: Այնուհետև ներկայացվել
Հայտնի դարձան Հայաստանում համընդհանուր իրավունքների մրցանակակիրները (Ֆոտոշարք)
Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի դեսպանությունները, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, ՄԱԿ հայաստանյան գրասենյակը, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակը այսօր Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք, հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, կրոնական հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների եւ հավասար իրավունքների խթանման դիրքերից: Համընդհանուր


















































