Օրվա լրահոսը
«Երկիր ծիրանի». Նորություն չէ մեր հանրության հանդուրժելու ունակությունը շարունակական անարդարություններին և ապօրինություններին
Արգելվում է կախված սոցիալական ծագումից, գույքային վիճակից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից մարդու իրավունքներին ու օրինական շահերին պատճառել վնաս:
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է բարելավված պայմաններ հիփոթեքային վարկերի համար
Հաշվի առնելով հիփոթեքային շուկայի զարգացման տենդենցները և հաճախորդների կարիքները, ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով: Նշված պրոդուկտը գործում է ինչպես երկրորդային շուկայի, այնպես էլ կառուցապատողից ձեռք բերվող նույնիսկ անավարտ շինարարության փուլում գտնվող անշարժ գույքի համար: Նոր հաստատված պրոդուկտի շրջանակներում նվազեցվել են նաև
«Ի՞նչ է նշանակում՝ ոնց պատահի, այնպես էլ կծախսենք». Կառավարությունը 40 մլն-ի վարկ է վերցնում, որ ծախսի ըստ պահանջի
Թե ինչ կլիներ, եթե դա չանեին՝ Հայրապետյանն ասաց. «Անորոշ երկիր կունենայինք, անորոշ տնտեսական հետեւանքներով: Այդ ամեն ինչը ուղղված է եղել մեր տնտեսության հիմքերը կայունացնելու: Մենք պատերազմական երկիր ենք, դա շատ կարեւոր է մեզ համար»:
Նոր սառցե ներկայացում՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում
Երևանի քաղաքապետարանի «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում տեղի է ունեցել «Դեպի ապագա» սառցե ներկայացման պրեմիերան, որին ներկա է գտնվել քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: Ներկայացումը բաղկացած է եղել երկու հիմնական հատվածներից: Առաջին հատվածում ներկայացվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի գեղարվեստական բեմականացումը սառույցի վրա, իսկ երկրորդ հատվածում հանդիսատեսներն
«Հայաստանը տորթ չէ, որ բոլորն ուզում են կիսել ». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան (Տեսանյութ)
Ըստ նրա՝ ՀՀ տնտեսության մեջ Ռուսաստանի ներկայությունն ակնհայտ է
Պաշտոնյան սխալ է արել, թող վնասի փոխհատուցումը տա սեփական գրպանից. Քննարկում՝ ԱԺ-ում (Տեսանյութ)
Վարդան Բոստանջյանը զարմացավ՝ ի՞նչ տարբերություն այդ փողը պետական բյուջեի՞ց է հանվում, թե՞ արտաբյուջեից. «Եկեք այնպիսի բան սահմանենք, որ եթե սխալ վարչարարություն է արել, այդ մարդը վնասի փոխհատուցումը տա՝ սեփական գրպանից: Ստացվում է, որ ցանկացած տիպի հանցագործություն, սխալ վարչարարություն դու արեցիր՝ պետությունն է դրա վնասը կրում, մենք կարո՞ղ ենք այս արատավոր երեւույթից ազատվել»:
«Համոզված եմ, որ բռնությունները կանխվում են բռնությամբ». «Սասնա ծուռ» Մարտիրոս Հակոբյան (Տեսանյութ)
«Սասնա ծռերը» բոլորն էլ հայտարարեցին, որ իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում
ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել
Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից Մաշտոցի բաժին է բերման ենթարկվել ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով ԱՄՆ Այովա նահանգի քրեական օրենսգրքի 709/1/բ/ հոդվածի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, ԱՄՆ քաղաքացի, 1982 թ. ծնված Բեն Ռ.-ն: ՀՀ ոստիկանություն
Երկրաշարժ Իրանի տարածքում
Սույն թվականի դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 12:43-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.590 և արևելյան երկայնության 57.260 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Նախնական տվյալներով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ
«Կառավարությունն ուզում է նոր պարտքե՞ր վերցնի». «Պետպարտքի մասին» օրենքը փոխում են (Տեսանյութ)
«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ այս փոփոխություններով փաստվում է, որ նախորդ կառավարությունները վարել են ապաշնորհ քաղաքականություն եւ ոչնչով չեն տարբերվում այսօրվա կառավարությունից, բացի այն, որ Վարդան Արամյանը արհեստավարժ կերպով կարողանում է բացատրել յուրաքանչյուր թերացում:
Ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետևանքով մարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: Դեպքի առթիվ երրորդ կայազորային
«Փողն ի՞նչ էինք անելու՝ լոտո էինք խաղալո՞ւ». Վարդան Գերավետյանը՝ ՊՊԾ գնդի բանկոմատը թալանելու մասին (Տեսանյութ)
Գերավետյանը նկատեց. «Ում էլ ասեք, որ ես բանկոմատ եմ «կտրել», կծիծաղի
«Պլաստմասսե» բրինձը կոչնչացնեն, Կովկասյան գորշին` «կվերակենդանացնեն» (Տեսանյութ)
Երեխաների թերսնուցումը կանխելու համար դպրոցներին կից ջերմոցներ կհիմնեն
«Խոսքն ամենևին սառեցված հակամարտության մասին չէ». Ժոնաթան Լաքոթը՝ ղարաբաղյան հակամարտության մասին (Տեսանյութ)
Ըստ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի՝ հակամարտությունը ծանր կշիռ ունի հայ հասարակության վրա
Ամենաերկար բրդուճի փառատոն՝ Գյումրու ամենակոլորիտով փողոցում
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամն անօթևան ընտանիքներին սոցիալական բնակարաններով ապահովելու նպատակով պատրաստվում է անցկացնել ամենաերկար բրդուճի փառատոն Գյումրու Ռուսթավելու անվան փողոցում (խոսքը վարչապետ Կարեն Կարապետյանի`«Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրով բարեկարգված փողոցի մասին է Ա․Ն․), ինչպես նաև բարեգործական ընթրիք Սրբազանի հետ։ Aravot.am-ի հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանն ասաց, որ հրավիրելու են տարբեր կազմակերպությունների և
Գասպարիի գործը կվերսկսվի նոր հանգամանքի հիմքով. ela.am
ela.am. Դեռևս 2016թ․ մարտի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը աղմկահարույց դատական գործընթացից հետո կայացրել էր դատավճիռ՝ Վարտգեզ Գասպարիին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերովև նշանակելով 450 հազար դրամի չափով տուգանք։ 2016 թ․ մայիսի 4-ին Գասպարիի պաշտպաններ Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը և Տիգրան Եգորյանը ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը,
«Մի՜ օգտվեք այն փաստից, որ կին եք». բղավոցներ ու վիճաբանություն՝ «ծռերի» գործով նիստում (Տեսանյութ)
Դատավորին չհաջողվեց բարկացած փաստաբաններին հանդարտեցնել: Նրանք առարկեցին դատավորի գործողությունների դեմ
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հանդիպել են
Դեկտեմբերի 11-ին Թուրքիա մեկնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թուրքական «Gercekgundem» լրատվակայքի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո նախագահները Անկարայում մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ տեղեկացրել են, թե ինչ հարցեր են քննարկել։ Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել է, որ Պուտինի հետ բացի ռուս-թուրքական հարաբերություններից քննարկվել է նաև մի շարք տարածաշրջանային խնդիրներ,
«Դուք ավելի շատ «կալանավոր» եք, քան մենք». «Սասնա ծուռ» Արամ Հակոբյանը՝ դատավորին
«Երեսուն տարում ես չտեսա մի նշույլ առ այն, որ այս երկրում ինչ-որ բան կարող է փոխվել»,-ասաց նա
«Կա՛մ ինչ-որ մազոխիզմով եք տառապում, կամ չգիտեք որ խաղի կանոնն է արդար». Նաիրա Զոհրաբյանը՝ Վարդան Արամյանին (Տեսանյութ)
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն էլ դժգոհեց. «Հարկային օրենսգիրքը դեռ նոր է մտել ուժի մեջ, դուք մեկ տարի առաջ ֆինանսների նախարար էիք, չէ՞, բա էն ժամանակ ի՞նչ էիք մտածում, արմատական փոփոխություններ եք բերել: Դուք ասում էիք՝ ամեն ինչ հաշվարկված է, չի մտել դեռ ուժի մեջ, էլի բերել արմատական փոփոխություններ եք անում: Դրա համար պետք էր լուրջ մտածել, նոր այդ փաթեթը բերել»:
Վանաձորում բախվել են ՀՀ ՊՆ աշխատակցի УАЗ-ն ու Volkswagen Passat-ը, կա վիրավոր. shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 241 հասցեի դիմաց բախվել են Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Մանվել Մարալյանի վարած УАЗ 31512 մակնիշի ՊՆ 0213 Մ և Հաղպատ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Ավետիքյանի վարած Volkswagen Passat մակնիշի 23 ՕՏ 242 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում
Սեյրան Սարոյան. «Թանկացնողները որ ամոթ ունենան`չեն թանկացնի» (Տեսանյութ)
Նա չգիտի`համայնքապետերը շա՞տ են թալանել, թե՞ ոչ
Հրդեհ Գյումրիում. հայտնաբերվել է տանտիրոջ այրված դիակը
Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.27-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 97 տան դիմաց գտնվող տնակը: Հրդեհը մարվել է նույն օրը, ժ.01.50-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով: Տնակում հայտնաբերվել է տանը միայնակ բնակվող, 1952 թ. ծնված Գեորգի Ստեփանաձեի դիակը` այրված վիճակում: Նախնական տվյալների համաձայն` հրդեհն
Այնպիսի դիրքորոշումներ ու սկզբունքներ կը հրամցնեն հանրութեան, որ մարդիկ պէտք է անձկութեամբ սպասեն իրենց կեանքի նոր սկիզբի մեկնարկին. «Ասպարեզ»
Պաշտօնական յայտարարութիւններու բուռն շրջան մը կ՛ապրի հայրենի ժողովուրդը. իշխանութեան ներկայացուցիչները ամէնէն բարձր՝ մինչեւ իսկ նախագահի մակարդակով, այնպիսի դիրքորոշումներ ու սկզբունքներ կը հրամցնեն հանրութեան, որ մարդիկ պէտք է անձկութեամբ սպասեն իրենց կեանքի նոր սկիզբի մեկնարկին: Նոր սահմանադրութեան կենսագործման օրուան հետ, իշխանական նոր վարքագիծ կը խոստացուի ժողովուրդին. վերջ՝ կաշառակերութեան, վերջ՝ անարդարութեան, վերջ՝ անիրաւներ ու յանցագործներ պաշտպանելու միջնորդութիւններուն:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.70C (1989 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -15.20C (1975
Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես անել, քանի որ Սամվել Ալեքսանյանի դասերին չեն մասնակցում (Տեսանյութ)
Նա բիզնես-խորհրդատվություն է իրականացնում
Արդյոք ալյուրի եւ հացի արտադրության ծավալների նվազումը չեն բերի հացի թանկացմանը. «Փաստ»
Հացի արտադրության ծավալների նվազումը շարունակվում է։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 226,8 հազար տոննա հաց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,4%-ով։ 2016 թ.-ի նույն ժամանակահատվածում արտադրվել է 232,4 տոննա հաց։ Արտադրության ծավալների կրճատման մասին փաստում են նաև հացի արտադրությամբ զբաղվողները: Արդյոք ալյուրի եւ հացի արտադրության ծավալների
Տարօրինակն այն է, որ ոչինչ չի արվում հասարակության գոնե սոցիալական անապահով հատվածի վրա թանկացումների ազդեցությունը մեղմելու ուղղությամբ. «Հայոց աշխարհ»
Վերջին շրջանի ակտիվ դրսեւորումներից հետո 12-ամսյա գնաճը Հայաստանում ընդհուպ մոտեցել է թիրախային ցուցանիշի ներքին հատվածին։ Նոյեմբերին այն 2,2 տոկոս էր՝ նախատեսված նվազագույն 2,5-ի դիմաց։ Ապրանքային շուկաներում ակնկալվող հավանական թանկացումների ակտիվացման պայմաններում սպասվում է, որ շուտով այն կմտնի թիրախային ցուցանիշների տիրույթ. խոսքը՝ 2,5¬5,5 տոկոսի մասին է։ Կանխատեսվում է, որ դա կարտահայտվի արդեն տարեսկզբից։ Ինչպես սովորաբար լինում


















































