Օրվա լրահոսը
Տիգրան Համասյանն ու «Հավատամքը» համատեղ համերգ կունենան
Դեկտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա ինքնատիպ համերգ՝ հանրահայտ ջազային երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու «Հավատամք» հոգեւոր միության համանուն երգչախմբի մասնակցությամբ: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու եւ «Հավատամք» հոգեւոր միության հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, ներկայիս երգչախումբը «Հավատամք» հոգեւոր միության ենթակառուցվածքներից է:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 11-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում քննարկվել են նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր
ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականները: Նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2017 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսվել և ուսումնասիրվել են քրեական գործերով քննության պլանավորման վիճակը,
Քննարկվել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման բարելավումը
Կլոր սեղան-քննարկում ուղղված ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ամրապնդմանը
Երուսաղեմի կարգավիճակն ու հայկական արձագանքները
Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը կարելի է նկատել ցնցիչ, բայց ոչ, անպայման, անակնկալ: Ավելի ճիշտ, նախագահ Թրամփն արդեն հատկանշված է նման չկշռադատված հայտարարություններ կատարելու կանխատեսելիությամբ: Զուգահեռ, նկատելի է նաեւ քաղաքականորեն, որ Թրամփի հայտարարությունները լարված կացություններ են ստեղծում, բայց հաճախ էլ անպայման չեն ապահովում քաղաքական հետեւանքներ եւ մնում են հայտարարողական առումով մթնոլորտ ստեղծելու եւ ոչ թե իրավիճակ
Վանաձորի ավագանու ՀՀԿ-ական անդամն ու նորանշանակ փոխքաղաքապետը վեճի բռնվեցին. (Տեսանյութ)
Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստին ավագանու անդամ Վահագն Ավագյանը կրկին բարձրաձայնեց Վանաձորի աղբահանության հարցը: Նրա խոսքով քաղաքում աղբահանությունը գտնվում է անբավարար վիճակում: ՀՀԿ-ական անդամ քաղաքապետից ու նորանշանակ փոխքաղաքապետից հետաքրքրվեց, թե վերջիններս ի՞նչ քայլեր են ձեռնարկում իրավիճակը բարելավելու ուղղությամբ: -Աղբահանող կազմակերպությանը մոտ 1 միլիոն դրամ տուգանել ենք, խստացրել ենք պատժամիջոցները, նոր մրցույթ ենք սահմանել,-
Կոռուպցիոն սկանդալում հայտնված դատավորի որդին հոսպիտալացվել է ոչ թե հոգեկան, այլ ֆիզիկական խնդիրներով
Վարդուհի Էլբակյանը՝ Իշխան Բարսեղյանի որդու առողջական խնդիրների մասին
Անդրիաս Ղուկասյանի դատախազ Ենոքյանի դավանանքը կամ դատախազի պատասխանը «Չեմբեռլինին»
ՀՀ և ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ՀՀ իշխանությունների կողմից դատաիրավական համակարգի ու մարդու իրավունքների ոլորտներում լուրջ գործողություններ է ենթադրում: Համաձայնագիրը ստորագրելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ-ում ելույթ ունեցավ, հայտարարելով. «Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում
Կարեն Կարապետյանը մասնակցել է ImpactAim աքսելերատորի պաշտոնական բացմանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում առաջին հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատորի՝ ImpactAim-ի պաշտոնական բացման արարողությանը: ImpactAim աքսելերատորը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գործընկերության շրջանակում ստեղծված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կարևոր բաղադրիչներից է: Կարևորելով նախաձեռնությունը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «ՄԱԿ-ի մեր գործընկերների մտահղացմամբ՝ այս աքսելերատորի նպատակը և´ գործող ստարտափերին, և´ վենչուրներին մաքսիմալ
Դատարանը բավարարեց «Լոռի» Հ/Ը գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչների բողոքը. ՀՔԱՎ
Այսօր՝ 2017 թ. դեկտեմբերի 11-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Լոռի» Հ/Ը գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչների բողոքը: Դատարան ներկայացված բողոքով նրանք պահանջել էին պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին տրամադրել հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատահետաքաբանական փորձաքննության եզրակացության պատճենը, որը վարույթն իրականացնող մարմինը հրաժարվել էր տրամադրել՝ յուրովի մեկնաբանելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները: Դրանով տուժող
Արցախը ողջունում է Հոնոլուլուի քաղաքային իշխանությունների մտադրությունը՝ Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ և տարբեր ոլորտներում գործնական կապեր հաստատելու վերաբերյալ
Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը «Artsakhpress» գործակալությանը Հարց. Դեկտեմբերի սկզբին մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ Հոնոլուլուի քաղաքային խորհրդի անդամ Քիմբերլի Մարկոս Փայնը հայտնել է, որ մտադիր են բարեկամական հարաբարեւթյուններ հաստատել Ստեփանակերտի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրը։ Պատասխան. Ողջունում ենք Հոնոլուլուի քաղաքային իշխանությունների մտադրությունը՝ Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ և տարբեր ոլորտներում
«Այսպիսի օրենք ունենալը նշանակում է խեղաթյուրել իրավապաշտպանների՝ տասնամյակների պայքարը». Զարուհի Հովհաննիսյան
Ըստ Կարինե Աճեմյանի՝ իշխանությանը մեղադրել, որ Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագիծը շատ արագ են անցկացնում, քանի որ ունեն միջազգային պարտադրանք, արդարացված չէ:
«Հենց այդ գիշերվանից էլ սկսեց ցեղասպանությունը». Օգանեսովը հիշում է Սումգայիթի ու Կիրովաբադի ջարդերը
«Այդ օրվանից զգացինք, որ վատ է լինելու, չնայած մեկ է ժողովրդի սրտում կար, որ Սումգայիթի դեպքերը նորից չեն կարող կրկնվել»
Ալի Լարիջանի. Տարածաշրջանում հակամարտությունների սրումը որեւէ մեկին օգուտ չի կարող տալ
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին
Սերժ Սարգսյան. «Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի մեր տարածաշրջանը զերծ մնա պատերազմներից»
Նախագահն ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղարին
«Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը խաբեություն է (Տեսանյութ). Aysor.am
Հայազգի գործարար, տնտեսագետ Ռաֆայել Իսախանյանը խաբեություն է համարում «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը և համաձայն չէ դրա, այսպես ասած, կանոնադրության կետերի հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում անցկացվել է «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ի առաջին համագումարը, որի համանախագահներից մեկն ընտրվել է Ռաֆայել Իսախանյանն, ի դեպ, առանց իր գիտության: Aysor.am-ի հետ հարցազրույցում Պյատիգորսկում բնակվող Ռաֆայել Իսախանյանը պատմել է,
Կայացել է լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը
Դեկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը: Նիստին Հայաստանից մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, «Ազդակ» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի տեղակալ Գրիգոր Ջանիկյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, «Հայկական Փի Ար
Անձնական օգտագործման համար երրորդ երկրներից ներկրվող ապրանքների վերաբերյալ սահմանափակումը չի կիրառվելու ֆիզիկական անձանց վրա
Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը: Հաշվի առնելով սկզբունքի կիրառման առնչությամբ հասարակության թյուրըմբռնումը՝ հարկ ենք
Տոնական օրերին Երևանում կսահմանվի շուրջօրյա օպերատիվ հերթապահություն
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է Ամանորի տոնական օրերին սահմանել շուրջօրյա օպերատիվ հերթապահություն: Տոնական ոչ աշխատանքային օրերին բնակչության կողմից «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվող զանգերին հնարավորին արագ արձագանքելու նպատակով աշխատակազմի քարտուղարին հանձնարարվել է կազմել հստակ ժամանակացույց` Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բյուզանդի 1/3 վարչական
Ընդդիմադիր պատգամավորը չի հավատում նախագահի հայտարարություններին
Արամ Սարգսյան. «Սերժ Սարգսյանն ասում է`ասելու համար»
«Վլադիկը կոտրում էր տան դուռը, դրսում հարձակվում ինձ եւ ծնողներիս վրա». կացնահարված Թագուհի Մանսուրյան (Տեսանյութ)
Երեխան ականատես է եղել ընտանեկան գժտություններին եւ այժմ նյարդային խնդիրներ ունի
Դանիել Իոաննիսյանը, Վիգեն Քոչարյանը, «Մեդիալաբը»՝ մրցանակակիրներ. Հայաստանի միջազգային հանրությունը մեծարում է իրավունքների պաշտպաններին
Երևան, Հայաստանի Հանրապետություն. ԱՄՆ դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը այսօր տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց և կազմակերպություններին, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի
«Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի կարգավիճակից». Մարդու իրավունքների միջազգային օրը նշվել է Արցախում
Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ից 11-ն այցելել է Արցախ: Պատվիրակությունը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, որին մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավապաշտպան երկու հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այցի շրջանակներում
Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել
Մեր երկրում այսօր մեկնարկել է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման ծրագիրը։ Նախարարության մասնագետները ծնողներին, ուսուցիչներին և բժիշկներին ներկայացրել են աշխարհի ավելի քան 70 երկրում (30-ը` Եվրոպայում) արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելող պատվաստման արդյունավետությունն ու կարևորությունը։ Զուգահեռաբար հասարակական կազմակերպությունների մի քանի ոչ մասնագետ ներկայացուցիչներ առանց գիտական հիմնավորումների` վկայակոչելով առանձին մասնագետների մասնավոր կարծիքները, հանրությանը փորձել են մոլորեցնել։ Նախարարության մասնագետների`
«Տոնածառը» գցել են գետնին, ծեծել քաղաքացիներին». «Վարուժան Ավետիսյանն ընդդեմ Ոստիկանության» հայցի քննությունն ավարտվեց
Նրա շահերի ներկայացուցիչը հանդես եկավ ամփոփիչ ճառով՝ պնդելով, որ ոստիկաններն Ազատության հրապարակում ծեծել են քաղաքացիներին
Շարունակվում է Խոսրովի և Արտավանի անտառային հրդեհների հետևանքների վերացման գործընթացը
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ հանդիպում-քննարկում՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը: Հանդիպմանը մասնակցում էին այս նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները: Հայաստան այցի նպատակն է փորձագիտական աջակցություն ցուցաբերել վերոնշյալ անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման գործում: Հանդիպմանը մասնակցում էին ԱԻ նախարարության տարբեր
Սերժ Սարգսյանի հայտարարությունները կարող են իրականանալ
Ընդդիմադիր պատգամավորը տարբերակները գիտե, նաեւ առաջարկել է
Պուտինը Սիրիայից դուրս է բերում ռուսական զորքերը (Տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն այսօր մեկնել է Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազա, կարգադրել է երկրի պաշտպանության նախարարությանը սկսել ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայից: Պուտինը նշել է, որ ռուսական զինված ուժերը սիրիական բանակի հետ ջախջախել են Սիրիայում առավել վտանգավոր ահաբեկչական խմբավորումները: «Այդ կապակցությամբ ես որոշում եմ ընդունել. Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող ռուսական զինվորական կոնտինգենտի մեծ մասը վերադառնում


















































