Օրվա լրահոսը

Նախագահի հայտարարությունը Վարդան Արամյանի համար ցուցում է

«Եթե ուզում ես հավակնել բարձր տնտեսական աճի, պիտի շատ ավելի արագ բարեփոխում իրականացնես»,- սա ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կարծիքն է`նախագահ Սերժ Սարգսյանի`իր գնահատմամբ տված ցուցումի մասին: Շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով Հայաստանի համայնքների միությունում՝ իր ելույթում, մասնավորապես, ասել էր. «Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ

Հայաստանում խոչընդոտվում է ներդրումային բիզնեսը. օֆշորի գործով պաշտպան (տեսանյութ). «Ա1+»

Հանրային հնչեղություն ունեցող «օֆշորի գործը» դատական նոր փուլում է։ Մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Պաշտպան Կարեն Հակոբյանի պնդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում որոշակի խոչընդոտներ են ստեղծվում ներդրումային ծրագրերի համար։ «Աշոտ Սուքիասյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, որի արդյունքում կատարել է բիզնես ծրագրով նախատեսված 4 տարվա ծրագիրը մեկ տարում, սակայն այժմ նա ունի մեղադրյալի կարգավիճակ։ Նրա կողմից

Սերգեյ Բագրատյան. «Եթե անհատական պատասխանատվություն լինի, պատվերով ակտ չի լինի»

Վատ վարչարարության դեպքում հարկային տեսուչները կզրկվեն խրախուսման ֆոնդից

«Եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցներից 10-ը ներկայացնում են Արցախի շրջանների դպրոցները». ԱՀ մարդու իրավունքների պաշտպան

Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում ամփոփվել են 20-րդ դարասկզբի ականավոր իրավապաշտպան, գրող և հրապարակախոս Զաբել Եսայանի ժառանգությանը նվիրված և «Ինչու են մարդու իրավունքները կարևոր» խորագիրը կրող աշակերտական շարադրությունների երկրորդ մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, մրցութային հանձնաժողովի նախագահ Արման Թաթոյանը, ԱՀ կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի

«Նաիրիտի» վերագործարկման համար պայքարողների շարքերն օր օրի պակասում են

«Նաիրիտն» այս կառավարության խելքի բանը չէ»

Գավառում վիճաբանության ժամանակ 34-ամյա տղամարդն ստացել է հրազենային վնասվածք. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Գավառում տղամարդուն հրազենային ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը. առաջադրվել է մեղադրանք: 2017 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04:22-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ հրազենային վնասվածք, ձախ ազդրի ստորին երրորդականի կոտրվածք ծանր մարմնական

Համլետ Պետրոսյան. «Հայաստանը պետք է Ադրբեջանին հասկացնի, որ մեզ քսի են տալիս» (Տեսանյութ)

Մեր մշակութային ժառանգությունը «Սմերչ» չէ, որ տանենք, դրանով սպանենք որեւէ մեկին

Եզդիների վաճառք՝ Թուրքիայի և Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններում. ահազանգում է Ռուստամ Բաքոյանը

«Ներկայումս մոտ 3500 եզդի կանայք, աղջիկներ և երեխաներ գտնվում են գերության մեջ». Բաքոյան

Ամերիկյան աշխարհահռչակ HBO հեռուստատեսային ցանցը կգնի և կցուցադրի «Վերջին բնակիչը» ֆիլմը Արևելյան Եվրոպայում. Ջիվան Ավետիսյան. «Արցախպրես»

Արցախի Խաչմաչ գյուղը` ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի միջոցով մեծ ճանաչում կունենա Արևելյան Եվրոպայի երկրներում:

Վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունները «դրական» գնահատելու դիմաց, երկու անձի միջնորդությամբ կաշառք է ստացել

Արդյունքում` նույն օրը, անհրաժեշտ տեսական գիտելիքներ չունեցող և ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող Ն. Մ.-ին տրվել է «B» կարգի վարորդական իրավունքի վկայական:

Նախարարը «NOKIA»-ի ներկայացուցիչներին առաջարկեց Հայաստանում R&D (գիտահետազոտական) լաբորատորիա ստեղծել

Վահան Մարտիրոսյանը ցանկություն հայտնեց, որպեսզի ընկերությունը մասնակցի նաև Հայաստանում 5G ծածկույթ ներդնելու ծրագրին:

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն

Արցախցի մարզիկը եզրափակչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ֆարիդ Կասումովին:

Ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից

3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդ է սահմանված մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, առաջին և երկրորդ դասարանցիների համար՝ 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:

Ծառայությունը խանգարո՞ւմ է կրթություն ստանալուն. մեկնաբանում են զինծառայողները (Տեսանյութ)

«Պարզապես երկու տարին փոքր-ինչ մեծ ժամանակահատված է»,-ասում է զինվորը

Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում գնդապետ-լեյտենանտի կոչում են տվել

Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը, որը Հունգարիայում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, նոր բարձր կոչում է ստացել, գրում է minval.az-ը: Համաձայն սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ որոշ ժամանակ առաջ մայոր Սաֆարովին շնորհվել է գնդապետ- լեյտենանտի կոչում: 2006թ. Սաֆարովը Բուդապեշտում ցմահ ազատազրկման էր դատապարտվել Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար: 2012թ. օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ նախագահ

«Խանդոյանի երեք գործերն այժմ Եվրոպական դատարանում են». Արա Ղարագյոզյան

«Նաեւ չմոռանանք, թե ինչպես էին «Սասնա ծռերի» անդամներին դատարանի նկուղներում դաժանաբար ծեծի ենթարկում». փաստաբան

Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները

Մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է Եվրոպայի համախմբվածություն եւ պետական ու մասնավոր հատվածների համագործակցություն Դեկտեմբերի 11, 2017թ., Բեռլին. «Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման եւ ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով Aurora Dialogues-ն անցկացվեց դեկտեմբերի 4-ին եւ 5-ին Բեռլինում՝ ընդգծելով Գերմանիայում եւ Եվրամիությունում թեմայի կարեւորությունը: Միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին հեղինակավոր հումանիտար եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչներ, այդ թվում՝

Համլետ Պետրոսյան. «Հայաստանն աշխարհի ամենաաղքատ երկրների ցանկում է հայտնվել, եւ սա հիշեցնում է միջնադարը» (Տեսանյութ)

Հայ հասարակությունը չպետք է համակերպվի այս ամենի հետ, սա չի կարելի հանդուրժել

Ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը հանդես է եկել քննող հանձնաժողով ստեղծելու պահանջով

Երևանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻՑ   Հարգելի՛ պարոն Մարգարյան, Հիմք ընդունել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 35-րդ հոդվածի 1-ին մասը Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը հանդես է գալիս քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, օրենքով սահմանված կարգով ներկայացնելով քննող հանձնաժողովի ստեղծման պահանջը: Քննող հանձնաժողովի

«Գիտեինք՝ վրացական գինին է ամենալավը, բայց կարծում եմ՝ հայկականն է». Ճապոնիայի դեսպան

Ըստ Էյջի Տագուչիի՝ Ճապոնիայում հետաքրքրված են հայկական գինիով, մեղրով և մրգաչրերով

Լեւոն Մկրտչյան. «ՀՀ բուհերի շուրջ 89 հազար ուսանողից ոչ պետական սեկտորում սովորում է շուրջ 12 հազարը»

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շարք, որի մեկնարկային հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ռեկտորների խորհրդի նիստում: Պայմանավորվածություն է ձեռքբերվել աշխատանքային մի քանի քննարկումների միջոցով մանրազնին անդրադառնալ նախագծի բոլոր հոդվածներին: Բացի այդ, քննարկում է տեղի ունեցել նաև ոչ պետական բուհերի ռեկտորների մասնակցությամբ, որը վարել է ԿԳ

Հերթական գրպանահատը բերման ենթարկվեց

Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 82 հասցեի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ից 14.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում 1981 թ. ծնված Էմմա Հ.-ի պայուսակից

«Թալանչիների խմբավորում է կայացել, նրանք ներվել են, որովհետեւ լավ են ձայներ հավաքում». Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)

«Ելքի» պատգամավորի խոսքով՝ նախագահն ասում է, որ մինչեւ Նոր տարի ինչ կարող եք արեք, հետո չեն ներվելու: Օրինակ, Վանաձորում «Նիվա» մեքենայի վրա 1 մլն դրամ փող են դուրս գրել, հաղորդում եմ ներկայացրել՝ լուր չունեմ:

Գյումրու «Կանգառ» խանութի դիմաց 30-ամյա երիտասարդի են դանակահարել․ կասկածվողը հարևանն է

Երեկ Գյումրու «Ստրոմմաշ» թաղամասի «Կանգառ» խանութի դիմաց դանակահարել են Այգաբացի փողոցի բնակիչ, 30-ամյա Արտյոմ Տոնոյանին։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը նրան հիվանդանոց են տեղափոխել կրծքավանդակի ձախ մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքով՝ հեմաթորաքսով, վիճակը միջին ծանրության է։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ մեզ փոխանցեց հետևյալը․ «Դեկտեմբերի 10-ին կրծքավանդակի ձախ հատվածի հետին մակերեսի

Հակոբ Հակոբյանի, Խոսրով Հարությունյանի մանդատը վայր դնելու պահանջը տեղին չէ. Էդմոն Մարուքյան

Թող մարդիկ տեսնեն ում են ձայն տալիս: Պատգամավորի հետ կանչման մեխանիզմը մեր երկրում, որ ասում են մանդատը վայր դնի, չգիտեմ ինչեր անի, հետեւյալն է՝ պետք է հաջորդ ընտրություններին այդ մարդիկ ձայն չհավաքեն: Բայց բոլորս գիտենք, չէ՞, ոնց են ձայն հավաքում ՀՀԿ-ականները: Ամեն մարզում ձեր մարզի հեղինակությանը, թաղի Ճիժին, որ ասել եք ընտրենք, լավ տղայա, նրան ընտրել եք, այդ ձայնը եկել հասել է Խոսրով Հարությունյանին:

«Ընտրությունները ե՞րբ չեն կեղծվել, հարգելիներս». Ռուստամյանը՝ ընտրակաշառքի, ՍԱՍ-ի Արտակի դեմ պայքարելու մասին

Հարցին՝ ՍԱՍ-ի Արտակի եղբոր դեմ հնարավո՞ր է պայքարել՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բոլորի դեմ է հնարավոր պայքարել, էդ ո՞վ են դառել, որ հնարավոր չլինի: Եթե համակարգը սկսեց աշխատել, ընտրական համակարգն այնպես աշխատեց, որ նախ ընտրողը հասկանա, որ իր ընտրությունից բան է կախված, ընտրակաշառքի նաեւ օբյեկտիվ պատճառն այն է, որ ընտրողը վաղուց դադարել է հավատալ ընտրություններին եւ նա համարում է, որ ավելի լավ է այս 10. 20, 5 հազարը վերցնեմ, քան թե սին պատկերացում ունենամ, որ ընտրությունը մի բան է փոխելու:

ՊՆ-ն չի մերժի ողջամիտ առաջարկները

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը` պաշտոնանկությունների, պաշտոնյաների եւ ունեւորների զավակների ծառայելու, «1000 դրամների» օրենքի արդյունավետության մասին: – Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը՝ ասաց, որ վերջինս թերացել է իր պարտականությունների կատարման մեջ: Կմանրամասնե՞ք, ի՞նչ պարտականություններ է թերի կատարել Հայկազ Բաղմանյանը: Արդյոք դրանք կապ ունեի՞ն ապրիլյան պատերազմի հետ: –

Ռուստամյանը՝ գող գյուղապետերի մասին. «Թույլ տվողները մենք ենք եղել նաեւ, մենք էլ ենք լռել, մեզ պետք է եղել, որ…» (Տեսանյութ)

Հարցին՝ հնարավո՞ր է, որ մանր օղակները թալանելը սովորել են վերեւներից՝ Ռուստամյանը պատասխանեց. «Բուրգի մեջ որ պրոբլեմներ կան եւ որ այդ բուրգի արատավոր լինելը փաստված է, մենք դրա մասին վաղուց ենք ասել: Հիմա այդ բուրգն ենք փոխում: Հիմա ամեն մեկն էլ մյուսից սովորել է գողանալ, ձեզ թվում է գողանալը վերջե՞րս է սկսել աշխարհում ի հայտ գալ: Մարդը ինչ առաջացել է, սկսել է մեկը մյուսից գողանալ»: Հարցին՝ համաձա՞յն եք, որ ձուկը գլխից է հոտում՝ նա պատասխանեց. «Ձուկը ամեն տեղից էլ հոտում է, նայած ձուկ»:

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների sms քվեարկությունը

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթը: Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 25-ը (ժամը 1800-ը): ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.msy.am պաշտոնական կայքում տեղադրված է մրցույթին մասնակցող մարզիկների՝ այբենական կարգով դասավորված, անվանացանկը, որից անհրաժեշտ է ընտրել նախընտրած

Կոռուպցիայի դեմ պայքարի միակ միջոցը ժողովրդական զանգվածին ներգրավելն է

Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Հանրապետությունը իր քաղաքական, տնտեսական, մշակույթի բնագավառներում հայտնվել է կոռուպցիայի ճիրաններում, որը բերել է բարոյական աննախընթաց անկման: Կոռուպցիան արգելակում է երկրի զարգացմանն ու առաջընթացին, քանի որ մտածելակերպ է դարձել: Դպրոցականը, ուսանողը երազում են՝ երբ կյանք մտնեն, անպայման կոռուպցիոն համակարգի մաս կկազմեն եւ այդպես կունենան իրենց տեղը վերնախավում: Հակակոռուպցիոն պայքարի կազմակերպման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031