Օրվա լրահոսը
Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության հայտարարությունը խմբակցության իրավունքները ապօրինաբար սահմանափակելու մասին
ԳՅՈՒՄՐԻ Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցությունը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին, օրենքով սահմանված կարգով Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին ներկայացրել էր ՀՀ վարչապետին Գյումրու ավագանու անունից հղվելիք ուղերձի նախագիծ՝ ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկելու համար: Ուղերձի նպատակը ՀՀ կառավարությունից 550 մլն դրամ սուբվենցիա խնդրել էր Գյումրու համայնքապատկան մանկապարտեզները Երեւանի համայնքապատկան մանկապարտեզների նմանությամբ անվճար դարձնելու նպատակով: Չնայած այն հանգամանքին,
Դրամապանակի գողություն թիվ 66 երթուղու միկրոավտոբուսում
Դեկտեմբերի 4-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1955 թ. ծնված Անահիտ Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.30-ից 19.40-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 66 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 10 եվրո, 12.000 դրամ և աշխատանքային քարտ: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը
«Քոչարի. ավանդական խմբապար» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
Դեկտեմբերի 6-ին Կորեայի Հանրապետությունում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանի շրջանակներում որոշում կայացվեց Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի, ավանդական խմբապար» (“Kochari, traditional group dance”) հայտն ընդգրկել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կարծիքով՝ հայտը համապատասխանում էր բոլոր սահմանված չափանիշներին: Կոմիտեի քննարկմանն է ներկայացվել անդամ պետությունների
«Որտեղի՞ց էին ձեր ռեսուրսները, որ կարողանում էիք այդ ձայներն ապահովել». Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)
Ըստ Վահրամ Բաղդասարյանի, ընդդիմադիրները նման ելույթների համար ճիշտ ժամանակը չեն ընտրել, կամ նախընտրական, կամ հետընտրական շրջանում սա պիտի որ ասեին: Նա հիշեցրեց, որ ԱԺ մտած նույն ընդդիմադիրները գոհունակություն էին արտահայտում, երբ հաղթահարել էին շեմը ԱԺ մտնելու:
Ֆիլհարմոնիկը հերթական օտարերկրացի մենեջերը ձեռք բերեց
Մեզանում դեռեւս թափուր է մնում այն հայ մենեջերի տեղը, որը դասական երաժշտարվեստի ոլորտում իր համագործակցությունը կառաջարկի որեւէ արտիստի կամ կոլեկտիվի: Մինչդեռ վերջին տարիներին ավելանում է արտասահմանցի նման մասնագետների ու որոշ հայ երաժիշտ կատարողների ստեղծագործական աշխատանքը: Նույնիսկ կան մենեջերական կազմակերպություններ, որոնք համագործակցում են հայաստանյան մեկ-երկու կոլեկտիվների հետ: Օրինակ՝ «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Չարենցավանի, Սևանի, Հրազդանի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու
Բաքվում հանդիպել են թուրք և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներ
Դեկտեմբերի 5-ին Բաքվում մեկնարկել է ամենամյա թուրք-ադրբեջանական ռազմական երկխոսության բարձր մակարդակի 10-րդ նիստը: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության համաձայն՝ հանդիպման ժամանակ ադրբեջանցի և թուրք բարձրաստիճան զինվորականները քննարկել են թուրք-ադրբեջանական ռազմական հարաբերությունները և այդ ոլորտում երկկողմանի համագործակցության ընդլայնման հարցը: Խորհրդակցությունները կավարտվեն դեկտեմբերի 7-ին: Թուրքական պատվիրակությունը գլխավորում է երկրի զինուժի գլխավոր շտաբի գեներալ գնդապետ Յավուզ Թուրքգենչին: Նշենք,
Նախկին քիմպրոմցիները համաձայն են, որ 130 միլիոնի փոխարեն իրենց վճարեն 65 միլիոն (Տեսանյութ)
«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) նախկին աշխատակիցների 2011 թվականի 4 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկը դեռեւս վճարված չէ: 153 աշխատակիցներ շուրջ 6 տարի է՝ հույսով սպասում են իրենց աշխատանքի արդյունքին, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվել: «Քանի էս իշխանությունն ու պետությունը գոյություն ունի, հույս էլ չկա, որ կտան մեր գումարները: Նամակ ենք գրում, կամ չեն տեսնում, չեն
Դիակի վրա հայտնաբերվել են բազմաթիվ հրազենային վնասվածքներ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված սպանությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը, դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ։ 38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։25-ի սահմաններում՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 13/2
«Եթե ժողովուրդս գտնի, որ ես հանցագործ եմ, խոստանում եմ՝ Ազատության հրապարակում խարույկ կբարձրանամ». Պավլիկ Մանուկյան
Ամբաստանյալներից Մխիթար Ավետիսյանն էլ պնդեց. «Այն, ինչ արել ենք, լավ ենք արել, ժողովրդից ներողություն ենք խնդրում չարածի համար»:
Հեռախոսի չարաշահումը տանում է հոգեբանական «մահվան»
Մասնագետները խորհուրդ չեն տալիս վաղ տարիքում երեխային հեռախոս նվիրել «Հեռախոսներն առավել խոցելի կարող են լինել երեխաների համար: Դրանք կարող են ազդել նրանց հոգեկանի, վարքային դրսեւորումների եւ այլ գործընթացների վրա»,-«Առավոտի» հետ զրույցում զգուշացրեց հոգեբան Աննա Բադալյանը: Հոգեբանը փաստեց, որ հեռախոսային շփումը, խաղը կարծես թե երկրորդական է դարձնում կենդանի շփումը: Նա մանրամասնեց. «Մարդկային փոխհարաբերությունը, աչք առ աչք
Դանդաղելու ժամանակ չունենք, պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի, բարեկեցության ու լավատեսության համար. Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը «ՀՀ 2018 թվ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հարգելի պատգամավորներ, կառավարության հարգարժան անդամներ, կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական փաստաթուղթ է: Եւ դրա շուրջ ծավալվող դժվարին ու պատասխանատու քննարկումները, որոնք վերաբերում են մեր
Հիմնավորվել է, որ խոչընդոտվել է հեռուստաընկերության ներկայացուցչի լիազորությունների իրականացումը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացի Պետրոս Էլբակյանը խոչընդոտել է «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը: Այսպես, հիշյալ լրատվամիջոցի ներկայացուցիչներ Արթուր Մարգարյանն ու Ալլա Բաղդասարյանը, ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով, 2017թ. նոյեմբերի 5-ին գնացել են Շիրակի մարզի Մարմաշեն
«Տարիների ընթացքում ես սիրահարվեցի բալետի աշխարհին»
Բալետի պարուհի Աննա Վեքիլյանը 2001 թվականից աշխատում է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Սերը դեպի պարը ձեւավորվել է դեռ վաղ հասակում, երբ 5 տարեկանում մայրիկիս եւ հորաքրոջս նախաձեռնությամբ սկսեցի հաճախել պարի եւ գեղարվեստական մարմնամարզության, որից հետո ընդունվեցի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժին»,- պատմում է Աննա Վեքիլյանը։ Պարարվեստի ուսումնարանում սովորելու ժամանակահատվածում
«Դիրքը մեր երկրորդ տունն է»
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի
«Եղիազարյանին ասի՝ «սրանք քեզ էլ կխփեն», իսկ Օսիպյանին բաց թողինք՝ ժողովրդին հալածեց». Պավլիկ Մանուկյանը մանրամասներ բացահայտեց (Տեսանյութ)
Եթե ցույց տաք այս տարիներին եղած մեկ արդար դատավարություն, խոստանում եմ՝ ձախ ձեռքս տանել ու ձախ աչքս հանել
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի արձանը` Արդվիում
Վերջերս եղա Լոռու մարզում եւ այցելեցի Արդվու Սուրբ Հովհաննես եկեղեցի, ուր ամփոփված են Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի նշխարները (718-728թթ.): Նրա գահակալության 1300-ամյակը լրացել է այս տարի: Այնտեղ տեսա «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանին, ով պատմեց, որ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մտահղացումներից մեկը Հովհան Օձնեցու արձանի ստեղծումն ու Արդվիում եկեղեցու մոտ տեղադրելն
Բրյուսելում տեղի ունեցավ հայ-բելգիական գործարար համաժողով
Դեկտեմբերի 1-ին Բրյուսելում տեղի ունեցավ «Նոր հնարավորություններ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպել էր Բելգիայում ՀՀ դեսպանությունը և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչի գրասենյակը` Հայ-բելգիական առևտրի պալատի հետ միասին, Վալոնիայի արտահանման ու ներդրումների, Ֆլանդրիայի ներդրումների ու առևտրի գործակալությունների և Ագորիա գործարար ակումբի հետ համագործակցաբար: Համաժողովին մասնակցում էին նաև ԵՄ կառույցների պաշտոնյաներ, “EU4Business” նախաձեռնության,
Քանի՞ հատոր է դրված «ծռերի» գործով դատավորի առաջ
Մեղադրական եզրակացությունների հատորների համար սեղան էր դրվել
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել
Դեկտեմբերի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն
Արդարադատության նախարարն ընդունել է «Human rights watch» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչին
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է «Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենանին: Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել իրավապաշտպանին սերտ համագործակցության համար և գործընկերոջ խնդրանքով անդրադարձել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մի շարք կարգավորումներին: Այդ համատեքստում ՀՀ ԱՆ Քաղաքացիական կացության
Մեր շրջապատի ամենահայրենասեր մարդիկ մեր հավաքարարներն են
Արցախյան ազատամարտի մասնակից, երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը մի անգամ զրույցի ժամանակ նշեց, որ Արցախում ոչ թե իրենք` զինվորականները հաղթեցին, այլ այն կանայք ու տատիկները, ովքեր Շուշիից եկող արկերի տարափի տակ ավլում էին Ստեփանակերտի բակերը, փողոցներն ու մայթերը:
Պատրաստեք գրիպը բուժող եփուկ
Գրիպը կարելի է բուժել հետեւյալ եփուկով. էմալապատ կաթսայի մեջ դարսել 1 կիլոգրամ մաքրած խոշոր գլուխ սոխ, վրան ավելացնել 1250 միլիլիտր նախօրոք եռացրած, սառեցրած ջուր, փակել կափարիչով եւ մեկ ժամ եփել մարմանդ կրակի վրա: Ավելացնել 200 գրամ շաքարավազ, լավ խառնել, եփել եւս մեկ ժամ: Ավելացնել մեկ բաժակ մեղր եւ նորից եփել կես ժամ: Խտացված եփուկին ավելացնել
Պետք է նայել՝ կոնկրետ ովքեր եւ ինչ հարթակներով են իրականացնում այդ քարոզչությունը, եւ ամեն ինչ պարզ կլինի. «Փաստ»
Եթե Կրեմլը՝ ի դեմս Պուտինի չի խոչընդոտել, ավելին՝ հավանության է արժանացրել շրջանակային համաձայնագիրը, դա չի նշանակում, որ օրինակ Գազպրոմմեդիան իր տեղեկատվական ռեսուրսներով, կամ ադրբեջանական լոբինգից սնվող ռուսական պսևդո-փորձագիտական շրջանակները չեն գրոհելու Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։
Կիևում իրավապահները գրոհել են Սաակավիլիի կողմնակիցների ճամբարը, կան վիրավորներ (Տեսանյութ)
Սաակաշվիլին հայտնել է, որ հատուկջոկատայինները հարձակվել են քնած ակտիվիստների վրա և դաժանորեն ծեծի ենթարկել նրանց:
Արդյոք այդ համաձայնագրից հետո Հայաստանում կվերանա՞ն կոռուպցիան եւ մենաշնորհը. «Հրապարակ»
Սա չի վերանա, ու այդպես այնքան բան չի վերանա, իսկ եթե դրանք չպետք է վերանան, Եվրոպան էլ վիզաների արգելքը չի հանի, կասի՝ մինչեւ չկատարես իմ պահանջները, վիզան չեմ հանի։
Մի շարք ապրանքների արտադրության ծավալները նվազել են. «Փաստ»
Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են։ Այս մասին «Փաստ» օրաթերթը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից։ 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 226,8 հազար տոննա հաց՝ 2016 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,4%-ով։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրվել է 232,4 տոննա հաց։ 3,1%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը՝ կազմելով 135,2 հազար տոննա։ 2016 թվականին 139,6 հազար տոննա
Աղքատության ցուցանիշի ամենաահավոր երեսը. «Ժամանակ»
Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է Հայաստանում աղքատության ցուցանիշը, որը 2016 թվականի տվյալով կազմել է մոտ 30 տոկոս: Այսինքն՝ ԱՎԾ-ն վերահաստատել է, որ աղքատ է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակիչ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն էլ արդեն ներքև է 3 միլիոնի, այսպես ասած, հոգեբանական շեմից: Ամենամտահոգիչն այս ամենում, թերևս, այն է, որ
Դեղամիջոցներ՝ արյան բարձր ճնշման դեմ
Զարկերակային արյան ճնշման բարձրացման դեպքում օգտակար է 800 գրամ խնձորն աղալ, վրան ավելացնել եռացրած ջուր, 20 գրամ խմորիչ՝ դրոժ, 10 գրամ պատատուկի արմատ, 100 գրամ մեղր, 10 գրամ շեկ հող, 40 գրամ սեւ հաց, թողնել 10 օր: Որից հետո քամել, նորից ավելացնել 100 գրամ մեղր, լավ խառնել եւ թողնել թթվի: Թթվելուց հետո 200 գրամ եռացրած
Հայաստանի շուկայում գնաճը շարունակվում է. «Ժողովուրդ»
Հայաստանում սպառողական գները շարունակում են աճել։ Ամանորի տոներին ընդառաջ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը Հայաստանում դարձել է ավանդույթ։ Բայց այս տարին նախորդներից տարբերվում է, քանի որ 25 օրից ուժի մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական միության մի շարք նոր կարգավորումներ, որոնց արդյունքում մոտ 800 ապրանքների մաքսատուրքը, երրորդ երկրներից ներկրելու դեպքում, բարձրանում է։ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայցի արդյունքում արձանագրեց,


















































