Օրվա լրահոսը
Ալիկ Սարգսյան. «Քաղաքացին ոստիկանի քիթը ջարդելու իրավունք ունի՞» (Տեսանյութ)
Նախկին ոստիկանապետը ներկա ոստիկանապետի հրաժարականի հիմք չի տեսնում
Հայցեր՝ նպատակային տեղերում սովորած ուսանողների կրթության վրա ծախսված պետական գումարները բռնագանձելու պահանջով. «Հայկական ժամանակ»
Մանկավարժական համալսարանի իրավաբանական կենտրոնի ղեկավար Արմեն Ֆերոյանից տեղեկացանք, որ վերջին տվյալով՝ կա 42 դատական գործ, որից 6-ով կայացված վճիռներով գումարները բռնագանձվել են։
Մասոններն էլի եկել են. «Իրատես»
Մեր տեղեկություններով` վերջին օրերին Հայաստանում կրկին ակտիվացել են մասոնները: Հայաստան եկած մասոնական օթյակի անդամներն իրենց նորաստեղծ օթյակի աշխատանքներն են ճշգրտում: Ի դեպ, մասոնները կրկին Ֆրանսիայից են ժամանել: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի (Grand Orient de France) ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը, որը հայտարարեց, թե Հայաստանում հիմնադրվում է
«JUNWEX Moscow» էքսպոյից ստացված արտահանման պատվերները գերազանցեցին 1 միլիարդ դրամը
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերին «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսի մասնակցությունից հետո Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ընկերությունը կնքել է նոր՝ 480 միլիոն դրամի արտահանման պայմանագիր։ Արտահանումն իրականացվելու է դեպի Ռուսաստան։ Պայմանագրի կնքմամբ, փաստորեն, ոսկերչական ցուցահանդեսի արդյունքում ստացված պատվերների ծավալը գերազանցեց 1 միլիարդ դրամը։ Միայն ցուցահանդեսի օրերին ստորագրվել էին ավելի քան 580 միլիոն դրամի հայկական ոսկերչական իրերի
«Մենք տեսաձայնագրության մեջ կտեսնեինք, որ այդ մարդու աչքը կապտած է, կամ ծեծել են, նոր են հարցաքննել». Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
Պատգամավորներն առաջարկում են, որ կասկածյալի եւ մեղադրյալի հարցաքննությունները տեսաձայնագրվեն: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ դա ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի հիմնական պահանջներից մեկն է: Սակայն խորհրդարանական մեծամասնությունը մերժեց:
Զիդանը՝ 2017-ի լավագույն մարզիչ, Ռոնալդուն՝ լավագույն ֆուտբոլիստ, Բուֆոնը՝ լավագույն դարպասապահ. «Ազատություն» ռադիոկայան
«Ազատություն» ռադիոկայան. Երեկ Լոնդոնում կայացել է ՖԻՖԱ-ի ամենամյա Գալա մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, տարվա լավագույն դարպասապահ՝ Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:
«Ուզում ենք տեսնել՝ կալանավորի մատները կտրե՞լ են, թե՞ չէ, խոշտանգե՞լ են, թե՞ չէ». Փաշինյանի նախագիծը (Տեսանյութ)
Ըստ Նիկոլ Փաշինյանի, պատգամավորները զրկված են ՔԿՀ-ներում իրենց վերահսկողական գործառույթն իրականացնելու իրավունքից. «Ընտողը՝ կինը զանգում է պատգամավորին, ասում է ամուսինս ՔԿՀ-ում է եւ կոպիտ օրինակ եմ բերում՝ եղունգները քաշել են, մատները կտրել են: Պատգամավորը գնում մտնում է ՔԿՀ, ասում է՝ ուզում եմ տեսնել՝ կալանավորված անձի եղունգները, մատները տեղում են, թե՞ չէ, չեն թողնում»:
ՀՀ ՀՔԾ վարույթին է հանձնվել «Վանաձոր» ՔԿՀ տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Դեռևս 2017թ. օգոստոսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածք՝ իրացնելու նպատակով 0.44 գրամ
Ինձ մի քիչ զարմացրեց նախկին նախագահի ընտանիքի համեստ կենցաղը, նրանց անպաճույճ հագուկապը, այգում դրված ճոճանակի պաստառի մաշվածությունը. «Հրապարակ»
«Չէ մի չէ՝ առաջին, այսինքն՝ մենք էլ վերջի՞նն ենք…»,- հեգնանքով նետում էին նրանք՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով առաջին տիկնոջը վերաբերող որեւէ ակնարկ, անդրադարձ տեսնելիս կամ լսելիս։
Տնտեսական ակտիվության խոչընդոտներն ավելացել են. «Հայոց Աշխարհ»
Վերջին երկու ամիսները այնքան էլ նպաստավոր չէին Հայաստանի տնտեսական աճի համար։ Այդ ընթացքում տնտեսական ակտիվությունը նվազել է 1,1 տոկոսով։ Երեւույթը արձանագրվեց օգոստոսին, ապա նաեւ սեպտեմբերին։ Վիճակագրական ծառայության վերջին տվյալները ցույց են տալիս, որ տարեսկզբի յոթ ամիսների 6,2 տոկոսի դիմաց տնտեսական ակտիվությունը ինը ամսվա ընթացքում դարձել է 5,1 տոկոս։ Նախորդ մեկ-երկու տարիների ֆոնին անշուշտ ցուցանիշը շարունակում
Ղեկավարութիւնը պէտք է ի՛ր իսկ օրինակով ցոյց տայ, որ կաշառակեր չէ. «Ասպարեզ»
Նախագահը հաստատած է, որ տակաւին կա՛ն «օրինազանց եւ կոռումպացուած ոստիկաններ, որոնք չարիք են ամբողջ ոստիկանական համակարգին համար»: Ձերբազատուելու համար այս յամեցող չարիքէն, նախագահը կը յանձնարարէ՝ «գտնել համակարգային այնպիսի լուծումներ, որոնց շնորհիւ իրապէ՛ս կը փոխուի ոստիկանութեան ողջ համակարգը… Կարեւոր է, որպէսզի միջին օղակի սպաները, շարքային ոստիկանները տեսնեն ոստիկանութեան ղեկավար կազմի անզիջում պայքարը՝ տարբեր երեւոյթների դէմ: Համոզուած
Ականատես եմ եղել, թե ինչպես են հրամանատարները դաժանագույն ծեծի ենթարկում այն զինվորներին, որոնք անզգույշ են վերաբերվում զենքի հետ. «Հրապարակ»
Ի՞նչ անել այս դեպքում, մի կողմից՝ բռնությունն անընդունելի, քրեորեն պատժելի գործողություն է, իսկ մյուս կողմից՝ անմիտ զինվորը խաղ է անում իր եւ մյուսների կյանքի հետ՝ լուրջ չընդունելով մինչեւ ծեծը մարդկային լեզվով իրեն ուղղված հորդորը։
Կայացած իրողության պայմաններում նման քննարկումներն ավելի շուտ քարոզչության տպավորություն են թողնում. «Հայոց աշխարհ»
Երեւանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստն, ինչ խոսք, կարեւոր իրադարձություն է Հայաստանի արտաքին-քաղաքական օրակարգում։ Հարկավ, իրադարձությունը կարող է նաեւ ներքաղաքական որոշ աշխուժություն հարուցել՝ տարատեսակ մեկնաբանությունների, այդ թվում՝ «ԵԱՏՄ, թե՞ ԵՄ» ծեծված թեմայի շրջանակներում։ Դժվար չէ նկատել եւ այն, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կարեւոր այս իրադարձությունը ժամանակային առումով նախորդում է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության համաձայնագրի
Վտանգավոր անվտանգություն․ Զանգվածային սպանություններ ռուսական բանակում, երկուսը` Հայաստանում. «Ժամանակ»
Հայաստանում ռուսական ռազմաբազան, որ երկկողմ պատմագրերի համաձայն, կոչված է ապահովել Հայաստանի անվտանգությունը, դարձել է մեր երկրում, հատկապես` Գյումրիում, անկայունության, հանցավոր բարքերի ու մտածողության տարածման սպառնալի օջախ: Արյունոտ միջադեպերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները սովորական երևույթ են դարձել ռազմաբազայի համար, չկա ամիս, որ ռուսական զինվորականության ներկայացուցիչները չդառնան կրիմինալ միջադեպերի հրահրողներ ու հերոսներ, հատկապես` Գյումրիում: Այդ բեսպրեդելի գագաթնակետը
Մանրամասներ՝ 102-րդ ռազմաբազայի 2 զինծառայողների մահվան դեպքից․ Հարավային զինվորական օկրուգի պարզաբանումը
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ կեսօրին՝ ժամը 16․00-ի սահմաններում դժբախտ դեպք էր տեղի ունեցել Ալագյազի զորավարժարանում՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զորավարժությունների ժամանակ։ Զորավարժությունների ընթացքում Գյումրու 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը, զենքի հետ անզգույշ վարվելով, պատահաբար կրակել էր ծառայակցի վրա, այնուհետ ինքնասպանություն գործել։ Այս տեղեկությունը ժամեր շարունակ մեզ չէր հաջողվում պաշտոնապես ճշտել, քանի որ ռազմաբազայի մամլո քարտուղար Անդրեյ
Բանակում ծառայելը գիտությանը չի խանգարում
Ուսանող տղաների մի խումբ ցույցեր է անում. նոր օրենքի ընդունումից հետո մագիստրատուրան այլեւս բանակից չի ազատի, իսկ տղաները, հավանաբար, չեն ուզում մագիստրատուրայում սովորել բանակում ծառայելուց հետո: Նրանք ուզում են սովորել բանակում ծառայելու փոխարեն՝ հայոց գիտությունն են ուզում առաջ շարժել, իսկ զինծառայությունը, ըստ երեւույթին, նրանց խանգարելու է: Նախ` ինձ թույլ տամ կասկածի տակ դնելու որոշ մասնագիտությունների
Միջպետականից միջսփյուռքյան` համագործակցության ուղենիշեր
Կիպրոսում կայացած Հայաստանի Հանրապետություն-Հունաստան-Կիպրոս` երեք երկրների սփյուռքի հարցերով զբաղվող պետական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը ունի կարեւոր ենթահող, անցած որոշակի ուղի եւ մանավանդ ռազմավարական հեռանկարայնություն: Հանդիպումը հաստատեց պաշտոնական երկխոսություն եւ հատկանշվեց հայ, կիպրացի եւ հույն ժողովուրդների միջեւ պատմական բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ եւ, միացյալ ծրագրերի միջոցով, միջկառավարական երկխոսությանը զուգահեռ, դրանց միջեւ մշակութային, կրոնական եւ տնտեսական ամուր կապերը իբրեւ
Քոչարյանն ու Ալիեւը կարողացել էին անձնական հարաբերություններ հաստատել. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի աշխատանքն այնքան կարեւոր է, որ առանձին հաստիք է պահանջում: «Ամերիկայի Ձայն»-ին այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն՝ մեկնաբանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերի կողմից հրապարակված պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակը: Նամակում ԱՄՆ-ի պետքարտուղարն այլ նախաձեռնությունների հետ մեկտեղ առաջարկում էր նաեւ Մինսկի
Արտագաղթի պատճառները Ադրբեջանում. BBC-ի անդրադարձը
Այսօր ավելի քան 1 մլն ադրբեջանցի ապրում է իր երկրի սահմաններից դուրս, իսկ այդ թվից ավելի քան 760 հազարը՝ Ռուսաստանում: Շուրջ 5000 ադրբեջանցիներ ռուսական անձնագիր են ստացել տարվա առաջին կեսին: Գործազրկություն, կայունության և անվտանգության բացակայությունը նրանց ստիպում ե լքել հայրենիքը, BBC-ի կայքում գրում է լրագրող Մագերամ Զեյնալովը: Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը խոսում է դրական ներգաղթի մասին:
102-րդ ռազմաբազայի զորավարժությունների ժամանակ արտառոց դեպք է գրանցվե՞լ
Ինչպես տեղեկացնում են 102-րդ ռազմաբազային մոտ կանգնած աղբյուրներն, այսօր կեսօրին՝ ժամը 16․00-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ունեցել Ալագյազի զորավարժարանում։ Զորավարժությունների ընթացքում Գյումրու 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը, զենքի հետ անզգույշ վարվելով, պատահաբար կրակել է ծառայակցի վրա, այնուհետ ինքնասպանություն գործել։ Ռուսական ռազմաբազայի ողջ սպայական կազմը, ըստ նույն աղբյուրների, այս պահին Արագածոտնի մարզում է։ Ի դեպ,
Նիցչեի «Դերաքրիստոսը» ՝ Մարկ Նշանյանի մատուցմամբ
Իսկ ընթերցողների այն հարցին, թե ինչու Նիցչե, այլ ոչ թե Նիցշե, Նշանեանը պատասխանեց. «Ես պարզապես պահպանել եմ արևմտահայերենի ավանդությունները»:
Խաչիկ գյուղի առեւտրականը Սամվել Ալեքսանյանին առաջարկել է Խաչիկում նոր բիզնես դնել. (Տեսանյութ)
Երվանդ Հարությունյանն ասաց, որ Սամվել Ալեքսանյանի պատասխանը հուսադրող է եղել. «Ասեց՝ կմտածեմ, տեսնեմ ձեռք կտա՝ կարելի է»:
«Ճաշակ թելադրող, ուժեղ վեպը» ներկայացվեց ընթերցողին
Հոկտեմբերի 23-ին կայացավ գրող, թարգմանիչ Դիանա Համբարձումյանի «Փեակների տարաբախտություն» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը: Գրականագետ Հայկ Համբարձումյանը նախ խոսեց «տարօրինակ» վերնագրի մասին, ապա ասաց, որ փեակները Հոմերոսի «Ոդիսականից» ու Չարենցի պոեմից հայտնի նավզիկեներն են, որոնք, ըստ առասպելի, պատժվում են մարդասիրության համար: Նրա ձեւակերպմամբ, բոլոր արդիական թեմաները տեղ են գտել Դիանա Համբարձումյանի վեպում՝ արտագաղթից
Հանրապետական շաբաթօրյակին մաքրվել են նաեւ մարզերի հուշարձանների տարածքները
ՀՀ Կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի հուշարձանների տարածքներում։ ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը, համագործակցելով ՏԻ մարմինների և մի շարք կրթօջախների հետ, սանիտարական մաքրման աշխատանքներ է իրականացրել մարզի 9 հուշարձանների՝ մասնավորապես. «Հուշարձան նվիրված Հաճընի 1920թ. ինքնապաշտպանությանը», «Չարենցի կամար», «Վերածնունդ», «Պողոս-Պետրոս» եկեղեցական համալիր, «Եկեղեցի Սբ. Հովհաննես»
Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի «A» լիգայի կանոնավոր առաջնությունը
Առաջնությանը մասնակցում է յոթ թիմ՝ «Ուրարտու», ՖԻՄԱ, «Շիրակ», «Արթիկ», «Ինժեներ» «Արցախ», «Գրանդ Սպորտ»: Առաջին տուրում գրանցվել են այսպիսի արդյունքներ. «Ուրարտու»-ՖԻՄԱ՝ 88-66, «Շիրակ»-«Ինժեներ»՝ 69-53, «Արթիկ»-«Արցախ»՝ 76-88: Երկրորդ տուրում «Արթիկը» կհյուրընկալի «Գրանդ Սպորտին», ՖԻՄԱ-ն՝ «Շիրակին», «Արցախը»՝ «Ինժեներին»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մեր գլխավոր խնդիրները և դրանց որոշ հասարակական արտացոլք կամ ուրվականները
Մեր գլխավոր խնդիրները մնում են անփոփոխ ու լավ հայտնի են. դրանք են ոչ էֆեկտիվ կառավարական համակարգը, օլիգարխա-գողական բարքերն ու տնտեսությունը, արտագաղթը, պատերազմի մշտական սպառնալիքը: Մեր հույսերն էլ են լավ հայտնի. դրանք են Սփյուռքի և արտագաղթածների կապի ամրապնդումը հայրենիքի հետ, ինչպես նաև կոմպլեմենտարության (փոխլրացման) քաղաքականությունը, որի մի մասն է Ռուսաստանի հետ համագործակցելն ու դրա տվյալ, այսօրվա
Հրանուշ Հակոբյանն ընդունել է Մխիթարյան միաբանության պատվիրակությանը
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մխիթարյան միաբանության 300 ամյակին նվիրված միջոցառումներից հետո նախարարությունում ընդունեց Մխիթարյան միաբանության պատվիրակությանը՝ Քահանայապետական պատվիրակ, Հայ Կաթողիկե եկեղեցու Թուրքիայի թեմի առաջնորդ Հայր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիա վարդապետ Քիլաղբյանը, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդական տեղապահ Հայր Մեսրոպ վարդապետ Սյուլահյանը,
«Ով մեղք ունի, գալիս է Շիրակի մարզ, եկեղեցի է կառուցում, եկեղեցու տեղը մի հատ ցեխ բանայիր». Հասմիկ Կիրակոսյան
Հասմիկ Կիրակոսյանի խոսքով՝ «Եկեղեցու մեջ, որ դնեին երկու հատ ստանոկ, լավ էլ եկեղեցի կգնային՝ անկախ նրանից, թե արտաքին տեսքն ինչ է: Մարդիկ աշխատատեղ են ուզում, աշխատանք են ուզում»:


















































