Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանը` Նովրուզ Մամեդովի «քարանձավային մտքի պոռթկումների» մասին

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

«Չի կարելի եկեղեցում ձեռքերը մեջքին դնել, ոտքը ոտքին գցել». Խաչիկ գյուղի եկեղեցի մտնելու կանոնները

Կանոնակարգվում է նաեւ եկեղեցի մտնողի հայացքը. «Հավատացյալի հայացքը պետք է ուղղված լինի դեպի սուրբ Խորանը: Չի կարելի եկեղեցում ձեռքերը մեջքին դնել, ոտքը ոտքին գցել, ծամոն ծամել, ուտել, հակառակ դեպքում կկարծվի հարգանքի պակաս Աստծո տան նկատմամբ»:

Գյումրեցիները՝ Ռուսաստանի թեթև արդյունաբերական խոշոր գործարանների հիմնադիր. (Տեսանյութ)

Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, «Լենտեքս» տեսքտիլարդյունաբերական ֆաբրիկայի հիմնադիր Կարեն Գոմցյանն այսօր տեքստիլագործների հիմնախնդիրները քննարկելիս՝ հպարտորեն նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունում տեսքտիլարդյունաբերությունը զարգացնողը հայերն են։ Ընդ որում, հիմնականում գյումրեցիները, քանի որ այս քաղաքը հմուտ է թեթև արդյունաբերության ոլորտում․ այստեղ դեռևս խորհրդային տարիներին ձևավորվել են հարուստ ավանդույթներ։ «Ես ուսումնասիրում եմ գործարարներին, թե դրսում՝ Ռուսաստանում ովքեր են էս գործով

Չինական անորակ ապրանքների ներմուծումը սնանկացնում է հայ գործարարներին. (Տեսանյութ)

Այսoր Շիրակի առևտրաարդյունաբերական պալատում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով քննարկվեցին տեքստիլագործների հիմնախնդիրները։ Քննարկմանը մասնակցում էին տեքստիլագործությամբ զբաղվող մի քանի ձեռնարկությունների ղեկավարներ ու անհատ ձեռներեցներ։ «Ինչո՞ւ ենք կազմակերպել այս քննարկումը, նախ՝ տեքստիլագործությունը Շիրակի մարզում բավական ավանդույթներ ունի, բավականին լավ զարգացում կա այս ոլորտում և վարչապետը Գյումրի վերջին այցի ժամանակ խնդրեց առևտրաարդյունաբերական պալատին, որ ներկայացնի ոլորտի և կազմակերպությունների

Սպանված կուրսանտի գործով ամբաստանյալը վատառողջ է

Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց

Քրեակատարողական վարչությունից «հավաստիացնում են», թե Դոն Պիպոյի սպանության փորձի նախապատրաստման մեջ մեղադրվողին վտանգ չի սպառնում. ՀՔԱՎ

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) սպանության փորձի նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու հարցով 2017 թ. հոկտեմբերի 6-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախարարին ուղղված գրությամբ հայտնել էր, որ ինչպես Ա. Քոչինյանի ծնողները, այնպես էլ լրատվամիջոցները ահազանգում են նրա կյանքին

Վիգեն Սարգսյանը բարձրաստիճան սպայակազմին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության նորանշանակ պետին

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձրաստիճան սպայակազմին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետ Գրիգոր Արամյանին և պաշտպանության նախարարի խորհրդական Տիգրան Լիլոյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրանք կուտակած փորձն ու հմտությունը կներդնեն վստահված պաշտոններում իրենց լավագույնս

Ադրբեջանական զինուժը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել:

Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ից 24-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կմասնակցի «Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքար» խորագրով համաժողովին: Մոտ 90 պետությունների բարձրագույն զինվորականների` զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով անցկացվող համաժողովը միտված է տարբեր տարածաշրջաններում ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների դեմ իրականացվող գործողությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը, ջանքերի համադրմանն ու

Բացառիկ է Մխիթարյան Միաբանության դերը հայապահպանության գործում. Հրանուշ Հակոբյան

Մեկնարկեցին Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումները

«Իգլան» բանակին նվիրաբերելու նպատակով էր Հայաստան բերվել

«Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր ամբաստանյալ Գաբրիելյանը խոստովանեց՝ ինչ նպատակով են «Իգլան» ձեռք բերել

Մայրը կասկածվում է գումարի դիմաց նորածին երեխային այլ անձի խնամքին հանձնելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կինը ներգրավվել է որպես կասկածյալ՝ գումարի դիմաց իր նորածին երեխային այլ անձանց խնամքին հանձնելու համար: Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 4-ին կինը բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, որից ամիսներ անց՝ 2016թ. դեկտեմբերի 9-ին, նրան հանձնել է երեխա

Ադրբեջանը նոր կոռուպցիոն սկանդալի կիզակետում. շվեդական մամուլի բացահայտումները.  Panorama.am

 Panorama.am. Շվեդական հանրային հեռուստատեսության հետաքննող լրագրողների խումբը և «OCCRP»-ի (Organizerd Crime and Corruption Reporting Project)-ի փորձագետները նոր կոռուպցիոն մեխանիզմ են գաղտնազերծել: Սկանդալային նոր բացահայտումների կիզակետում կրկին Ադրբեջանն է: 2017 թվականի մարտի 10-ին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվեց «Բոմբարդիեր» կանադական ընկերության շվեդական մասնաճյուղի աշխատակիցը։ Ստոկհոլմի շրջանային դատարանի որոշման համաձայն ՌԴ քաղաքացի,  37-ամյա Եվգենի Պավլովը կալանավորվել էր  Ադրբեջանում

Վալերի Միրզոյանը, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք է դրսևորել ուսանողների հանդեպ, ինչից հետո որոշել է հեռանալ. ՀՊՏՀ ռեկտորատ

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանի հրապարակային հայտարարության առնչությամբ Փ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Միրզոյանը հոկտեմբերի 20-ին հանդես է եկել հրապարակային գրառմամբ՝ տեղեկացնելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսի պաշտոնից իր ազատվելու մասին՝ միևնույն ժամանակ «զարմանքն ու հիացմունքն արտահայտելով համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի կողմից իր դիմումին օպերատիվորեն արձագանքելու» առնչությամբ: Այնուհետև պրոֆեսորի շարադրանքի ներքո ծավալվել են բուռն քննարկումներ, մինչդեռ

«Մեզ ներշնչել են, որ ինքնուրույն ոչինչ չենք կարող անել» (տեսանյութ). «Ա1+»

Միջազգային կառույցներում միշտ չէ, որ արդարությունը հիմնական գործելակերպ է: «Նախիջեւանի խաչքարերի խնդիրը, Բաքվում հայկական գերազմանների քանդումը եւ այլ խնդիրներ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընթացք չէին ստանում: Եվ դա  պայմանավորված  չէր միայն Բաքվի ջանքերով»,-  ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ    

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում լուծվել են արձանագրված խնդիրներ․ Պաշտպան (Տեսանյութ)

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում խնամվող անձանց պահման պայմանների անբավարար լինելու վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված բողոքների հիման վրա նախաձեռնված քննարկման ընթացակարգի արդյունքում լուծվել են մի շարք խնդիրներ: Թեմայի վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութով. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Ինչո՞ւ է 87-ամյա ծերունին փորձել մկնդեղով սպանել գյուղապետին

Սահակ Խաչատրյանը չի ընդունում մեղքը

«Սիրել ա դա կոչվում, ինչքան սիրում ենք՝ էնքան ուժգին խփում ենք». Խաչիկում համոզված են՝ իրենց կանայք ծեծին սովոր են (Տեսանյութ)

«Չարքաշ կյանքին սովոր, ընտելացած մարդիկ են՝ մեկ օր ջան, մեկ օր ղուրբան, մեկ օր էլ՝ չոռ ու ցավ»,- սահմանամերձ Խաչիկ գյուղի ավագանու անդամ Նորիկ Միքայելյանը գտնում է, որ հայկական ավանդական ընտանիքում կնոջը ծեծելը միանգամայն նորմալ է:

Արտակ Մանուկյան. «ԵՄ-ի հետ համաձայնագիրը փոխշահավետ գործարք է. սկզբում որոշ վնասներ կլինեն» (Տեսանյութ)

Տնտեսագետները ներկայացնում են ԵՄ-ի հետ համաձայնագրի տնտեսական բաղադրիչները

Դասախոս. Բանակից հետո տղաներն ավելի վատ են սովորում (Տեսանյութ)

18 տարին լրանալուց հետո բոլորը պետք է մեկնեն ծառայության, սակայն բանակը լինի մեկուկես տարի

Լոռու մարզի 12 համայնքում կանցկացվեն հերթական ու արտահերթ ընտրություններ

Նոյեմբերի 5-ին բացի խոշորացվող համայնքների ընտրությունները, Լոռու մարզի 2 համայնքում՝ Շիրակամուտում եւ Մարգահովիտում եւս տեղի կունենան ընտրություններ: Ընդհանուր առմամբ այդ օրը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարզի 12 համայնքներում: Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Գյուլագարակ, Տաշիր, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ եւ Օձուն համայնքներում կընտրեն խոշորացվող համայնքների ղեկավարներ ու ավագանու անդամներ: Իսկ Մարգահովիտ եւ Շիրակամուտ համայնքներում կընտրեն միայն համայնքի

Ապօրինի անտառահատումների դեմ ՀՀ դատախազության նախաձեռնության արդյունքները (Տեսանյութ)

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի խստացմանը միտված ՀՀ դատախազության նախաձեռնությունների միջանկյալ արդյունքները. Պարզաբանում են ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մանուկյանը և ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Հայաստանի փոքրիկ երգիչները ՀՀ մշակույթի նախարարության և այլ հովանավորների աջակցությամբ ելույթ ունեցան Իսրայելում

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն օրերս է վերադարձել Իսրայելից, որտեղ մասնակցեց խմբերգային արվեստի «Աբու-Գոշ» փառատոնին։ Երգչախումբը համերգներով հանդես եկավ նաև Իսրայելի մի շարք քաղաքներում՝ Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր, Աբու-Գոշ։ Երգչախմբի հյուրախաղերն իրականության դարձան ՀՀ մշակույթի նախարարության և անհատ հովանավորների ֆինանսական աջակցությամբ: Համերգային շրջագայության հրավերը Տիգրան Հեքեքյանը ստացել է Իսրայելի արտաքին գործերի

Հայաստանն այլընտրանք չունի. մենք պարտավոր ենք պաշտպանել և պահպանել գիտական տարածք լինելու մեր երկրի կարգավիճակը. Լեւոն Մկրտչյան

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրի մեկնարկն այսօր ազդարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանի համատեղ մամուլի ասուլիսով: Նախարար Լևոն Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ նմանատիպ ծրագրերի շնորհիվ Հայաստանում առաջիկայում կարձանագրվի բեկումնային իրավիճակ` հատկապես բարձրագույն կրթության որակի, կրթություն-գիտություն կապի ամրապնդման ուղղություններով: «Մեր հետևողական աշխատանքի

«Հոգեւոր Հայաստան». Լռելն այլեւս աններելի է. Հապաղելը՝ կործանարար. Համակերպվելը՝ դավաճանություն

Հոգեւոր Հայաստանի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԿՈՉԸ Հայրենակիցներ… Աշխարհաքաղաքական ահագնացող մարտահրավերների պայմաններում երկրի ներսում շարունակվող քաղաքական, տնտեսական, հոգեւոր-բարոյական աննախադեպ անկումը մեծապես վտանգում է պետականության հիմքերն ու հայոց ապագան։ Վիճակն օրհասական է դարձնում ժողովրդի մեջ արմատացած հուսալքությունը, արդարության հանդեպ հավատի կորուստը, վստահություն ներշնչող վերնախավի բացակայությունը… Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ու հայոց ճակատագիրն է… Օրվա հրամայականն է բացահայտել ու միավորել դեռեւս առկա

«Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրով նախատեսված էր փոխել մեկ փողոցի լուսավորությունը, բայց գումարների խնայողության արդյունքում փոխվել են 10 փողոցի լամպեր

Մեկնարկել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքըՄեկնարկել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հոկտեմբերի 23-27-ը կազմակերպում է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունն էներգախնայող և

ՀՀԿ ԵԿ-ն միաձայն ընտրվել է IYDU-ի լիիրավ անդամ

Հոկտեմբերի 19-21-ը Բրյուսելում տեղի է ունեցել Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության համաժողովը։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը։ Համաժողովի պատվիրակները տարատեսակ հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանի, ԵԺԿ-ի և ԵՄ այլ ինստիտուտների ներկայացուցիչների հետ, քննարկումներ ունեցել երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների շուրջ։ Համաժողովի ընթացքում կազմակերպության անդամները միաձայն կողմ են քվեարկել

Դատախազը միջնորդել է ցմահ ազատազրկման դատապարտել Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողներին

Հաջորդ նիստում ամբաստանյալների պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով

Սկեսուրը, սկեսրայրը, զոքանչն էլ ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծում են (Տեսանյութ)

Փաստաբանները դեմ են ընտանեկան բռնության դեմ օրենքին, որպեսզի նրանց չմեղադրեն պետության պատվերը կատարելու մեջ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031