Օրվա լրահոսը
ՀՀԿ ԵԿ-ն միաձայն ընտրվել է IYDU-ի լիիրավ անդամ
Հոկտեմբերի 19-21-ը Բրյուսելում տեղի է ունեցել Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության համաժողովը։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը։ Համաժողովի պատվիրակները տարատեսակ հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանի, ԵԺԿ-ի և ԵՄ այլ ինստիտուտների ներկայացուցիչների հետ, քննարկումներ ունեցել երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների շուրջ։ Համաժողովի ընթացքում կազմակերպության անդամները միաձայն կողմ են քվեարկել
Դատախազը միջնորդել է ցմահ ազատազրկման դատապարտել Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողներին
Հաջորդ նիստում ամբաստանյալների պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով
Սկեսուրը, սկեսրայրը, զոքանչն էլ ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծում են (Տեսանյութ)
Փաստաբանները դեմ են ընտանեկան բռնության դեմ օրենքին, որպեսզի նրանց չմեղադրեն պետության պատվերը կատարելու մեջ
Լոռիում խոշորացվող համայնքների ղեկավարի պաշտոնների համար պայքարում են ՀՀԿ-ականներն ու անկուսակցականները
Նոյեմբերի 5-ին Լոռու մարզում տեղի կունենա ՏԻՄ ընտրություններ: Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանի 61 համայնքներ կմիավորվեն, որի արդյունքում կստեղծվի 10-ը խոշորացված համայնք՝Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Գյուլագարակ, Տաշիր, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ եւ Օձուն: ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրումներն ավարտված են: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ իսկզբանե Ալավերդու քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել
«ԵՄ-ի հետ համաձայնագրով պարզ չէ՝ 3-րդ երկրների հետ առեւտրի կանոններն ինչպիսին են» (Տեսանյութ)
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասում է՝ «Կարող է մենք մեզ համար հանգիստ նստած լինենք, բայց պատժամիջոցների տակ ընկնենք»
Նարինե Ավետիսյանի գործով քննչական գործողություններ կատարելու միջնորդությունը մասնակի մերժելու մասին որոշումը կբողոքարկվի
2017 թվականի սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա բռնության գործադրմամբ խոչընդոտվել է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությունը: Դեպքի առթիվ նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Տ. Թադևոսյանի կողմից
«Կառավարությունը օրենք է խախտել». Անահիտ Բախշյան
Ըստ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամի՝ գործադիրը մեր երկրի համար չարիք է պատրաստում
Գագիկ Սուրենյանը նկատողություն է ստացել իր վերադասից` պաշտոնական դիրքին ոչ հարիր պահվածք դրսևորելու համար. ArmLur.am
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ընթերցողին է ներկայացրել՝ ինչպես է ծանոթացել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի հետ: Պաշտոնյան, մասնավորապես, այդ հանդիպումն անվանել է Աստծո պարգև: Այս հրապարակումից հետո մեծ ճանաչում վայելող Սուրենյանը տարբեր քննադատությունների արժանացավ ինչպես համացանցի տիրույթում, այնպես էլ դրանից դուրս: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կատարվածից հետո
Գագիկ Ծառուկյան. «Ալբանիայում տարած հաղթանակները հպարտություն են առաջացնում»
Ալբանիայի Դուրրես քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ունեցած փայլուն մրցելույթներից հետո Հայաստանի Մ 20 եւ Մ 23 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականներն այս գիշեր վերադարձան Երեւան: Մեր հավաքականներն, ընդհանուր առմամբ, նվաճել են 32 մեդալ: «Զվարթնոց» օդանավակայանում մեր ծանրորդներին դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը,
«ElectricYerevan-ի եւ Սարի թաղի գործերով նոր մեղադրյալներ ու կասկածյալներ չկան». Աշոտ Մելիքյան (Տեսանյութ)
Անպատժելիության մթնոլորտն է պատճառը, որ լրագրողների իրավունքները խախտածները չեն պատժվում՝ այդ կերպ «կանաչ լույս» վառելով նոր միջադեպերի համար
Վթարի հետևանքով մահացել է ժամկետային 19-ամյա զինծառայող. պարզվում են վթարի պատճառները
Վթարի ժամանակ ժամկետային զինծառայող Գ.Խանամիրյանը գտնվել է արձակուրդում՝ այսօր պապի հուղարկավորությանը մասնակցելու համար:
«Էխո Մոսկվի»-ի հաղորդավարի վրա դանակով հարձակում է իրականացվել
Լրագրողը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Պետությունը երբևէ չի իրականացրել գոնե 1 ստուգում՝ հասկանալու, թե արդյոք հանքարդյունաբերողները իրականացնում են իրենց պարտավորությունները
Civil Voice ՀԿ-ը դիմում է Կառավարությանը
«Ի՞նչ անել՝ դո՞ւրս գալ բանակցություններից»
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հարցազրույցը վերջին իրադարձությունների շուրջ – ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` սահմաններում լարվածությունը թուլացնելու մասին ժնեւյան ջենթլմենական պայմանավորվածությունից հետո նախօրեին կրկին զոհ ունեցանք: Փաստորեն, երիցս ճշմարիտ էին այն մեկնաբանները, ովքեր ժնեւյան հանդիպումը որակեցին անարդյունք կամ Հայաստանի համար հետքայլ: – Ամեն անգամ, երբ սահմանին մահվան ելքով միջադեպ է գրանցվում,
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի հանքում փլուզում է եղել. կա մեկ զոհ
Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության Շամլուղի տեղամասի ստորգետնյա հանքի 140 հորիզոնի 22-րդ երակում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով հորատանցող 1979 թ. ծնված Վ. Ս.-ը մահացել է: Դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը: Լեռնափրկարարներն իրականացրել են հանքախորշի մաքրման և ամրացման աշխատանքներ:
Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների, այդ թվում` խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Այսպես, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը 14.08.2017թ.-ին հաղորդում է տվել, որ «Դատապարտյալների
ԽԱՊԿ. ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների պակասելուն զուգահեռ զգալիորեն աճել է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների թիվը
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2017թ. երրորդ եռամսյակային (հուլիս-սեպտեմբեր) զեկույցի մասին 2017 թ. երրորդ եռամսյակը հետընտրական ժամանակահատված էր եւ գրեթե զերծ էր հասարակական-քաղաքական լարվածությունից, սակայն նույնիսկ այս պայմաններում արձանագրվել են լրագրողների նկատմամբ բռնությունների 2, տարատեսակ ճնշումների 16, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 39 դեպքեր։ Թեեւ այդ խախտումների ընդհանուր քանակը նախորդ եռամսյակի համեմատությամբ նկատելիորեն նվազել է
«Գիտենք՝այդ գումարներն ուր են գնում, ցավդ տանեմ». «Իգլայի» գործով ամբաստանյալը՝ դատավորին
«Հասնում եմ Թալիշ, տեսնում եմ՝ ինչ է կատարվում, ուզում եմ օգնել, գիտեմ՝ ինչի պակաս կա, վա՞տ բան եմ անում»
«ԵՄ-ն Բաքվից չի ղեկավարվում» (Տեսանյութ)
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» հասարակական կազմակերպության ղեկավար Ստեփան Գրիգորյանը եւ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը: Նելլի Գրիգորյան.- Նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում նախատեսված է ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումը: Այն, ի դեպ, նախաստորագրված է: Օրերս էլ տեքստը հրապարակվեց: Բայց վերջին օրերին Հայաստանում մտահոգություններ հնչեցին, որ համաձայնագրի ստորագրումը
«Սասնա ծռերը» մի կողմ, բա Գևո՞րգը՝ այդ լուսավոր տղա՞ն ինչու է այսքան ժամանակ նստած». Եղիշե Պետրոսյան
«Հոգևոր Հայաստան» նախաձեռնության կոչին միացել է 20 մտավորական
Ռեստորանում մատուցողուհու բռնաբարությունը չի հաստատվել
Աշխատանք առաջարկելու համար ռեստորան է հրավիրել
Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին
Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ հոկտեմբերի 28-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների նախատեսված այցելությունները կազմակերպելու նպատակով արդեն իսկ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այցի կազմակերպման պատասխանատու, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը զեկուցել է, որ այս անգամ զորամասերում իրենց որդիներին այցելելու
«Բաբայանն է դրա խիրուրգը… Վիգեն Սարգսյանը լավ պոետ է»
Շարունակվում է «Իգլայի» գործով ապացույցների հետազոտությունը
Սերժ Սարգսյան. Մխիթար Սեբաստացու հիմնած հաստատությունը Սուրբ Ղազար կղզում գործունեություն սկսելու պահից ի վեր մեծ ավանդ է ներդրել հայապահպանության գործում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին, ով Երևան է ժամանել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում. հոկտեմբերի 20-24-ը մայրաքաղաքում միջոցառումներ են անցկացվում հիշարժան այդ հոբելյանի կապակցությամբ: Ողջունելով հյուրին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ Հանրապետության Նախագահը
2016 թվականին Հայաստանում բացահայտվել է թրաֆիքինգի 16 դեպք
Ըստ «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2017 թվականի զեկույցի` Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին բացահայտվել է թրաֆիքինգի 16 դեպք, 2015 թվականին՝ 14, իսկ 2014 թվականին գրանցված դեպքերը 10-ն են եղել: 2016-ին գրանցված 16 դեպքերից 5-ը եղել են սեռական թրաֆիքինգի դեպքեր, 10-ը՝ աշխատանքային, եւ 1-ը սեռական-աշխատանքային թրաֆիքինգի դեպք: Իսկ 2015 թվականին գրանցված դեպքերից 10-ը՝ սեռական, 4-ը՝ աշխատանքային: 2016 թվականին,
Ջուդիթ Ֆարնուորթ. «Հայ ընտանիքները բարձր են գնահատում կրթությունը» (Տեսանյութ)
Հոկտեմբերի 23-ին Best of British Education կրթական ցուցահանդեսի մեկնարկին նվիրված ասուլիս էր հրավիրվել, որին մասնակցում են ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Տիկին Սարիբեկյանը նշեց, որ Best of British Education կրթական ցուցահանդեսը, որ կազմակերպվում է ՀՀ եւ ՄԹ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի միջոցառումների համատեքստում, հիանալի հնարավորություն է ինչպես
Կվերականգնվի արդարության սկզբունքը. նախարարը՝ տարկետման իրավունքի վերացման մասին (տեսանյութ). «Ա1+»
Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերացումը կվերականգնի արդարության սկզբունքը ԲՈՒՀ-երում. Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի համոզմունքն է, որն անձամբ կողմ է ՊՆ առաջարկած նախագծին։ «Հայաստանի ԲՈՒՀ-երում մենք ունենք վիճակ, որ նույն կուրսում 15 հոգի զորակոչվում են բանակ, մի քանի հոգի չեն զորակոչվում, որովհետև ընդունելության քննություններին մեկ կամ կես միավորի տարբերություն կա։ Այդ խնդիրը մենք
Հարցում. Մեծամասնությունը անընդունելի է համարում աջ ղեկով մեքենաների շահագործման հնարավոր արգելքը
Ինչպես հայտնի է, աջ ղեկով մեքենաներ շահագործելու որոշման նախագիծը դրվել է քննարկման: Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում աջ ղեկով մեքենաների շահագործման հնարավոր արգելքին: Հարցման մասնակիցներին առաջարկել էինք պատասխանի 3 տարբերակ՝ «վաղուց պետք է արգելեին, աջ ղեկով մեքենաները խանգարում են երթեւեկությանը», «անընդունելի է, նոր ծախսեր ու անհարմարություններ է պատճառելու», եւ «ինձ համար միեւնույն
ՀՀ ծանրամարտի երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով
Հայաստանի Հանրապետության ծանրամարտի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 15-ից 21-ը Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով՝ 18 ոսկե, 8 արծաթե և 6 բրոնզե: Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցապայքարում +90 կգ քաշային Արփինե Դալալյանը երկամարտի 228կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ ոսկե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել


















































