Օրվա լրահոսը
«Որ նավ չունենք, ի՞նչ հարց տանք». ԱԺ-ում վիճարկեցին ՀՀ-ի «ծովային հնարավորությունները» (Տեսանյութ)
Համաձայնագիրը վավերացնելու դեպքում ՀՀ-ն կկարողանա սեփական դրոշով նավ ունենալ
Սանասար Գաբրիելյանը չհիշեց՝ Սամվել Բաբայանին ասե՞լ է, որ Վրաստանից է «իգլան» բերում
«Իգլայի» գործով ամբաստանյալը պնդում է, որ Սամվել Բաբայանի հետ զրույցը գործին չի վերաբերել
ՀՀ-ում ՄԹ դեսպան. «Աշխատելու ավելի մեծ պատրաստակամություն է նկատվում երկու երկրների կառավարությունների կողմից»
Քանի որ այս տարի նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերութունների 25-ամյակը, Aravot.am-ը ՀՀ-ում Միացյալ թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթից հետաքրքրվեց իր առաքելությունն իրականացնելու երկու տարիների ընթացքում հանդիպած ի՞նչ տպավորիչ դրվագներ կառանձնացնի: Դեսպանն ասաց, որ իր հիշողությունները վերաբերում են հատկապես Հայաստանում ճամփորդելուն եւ մեր երկրի գեղեցիկ տեսարժան վայրերն այցելելուն: «Ինչ վերաբերում է Հայաստանի
Վիգեն Սարգսյանի «ոչ»-ը`«Ելք»-ին (Տեսանյութ)
Բանակի գնումների եւ կամավորականության սկզբունքների մասին
Հայաստանում Բրազիլիայի դեսպանը հիացած է հայ երաժիշտների՝ համերկրացի կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությամբ
Քառորդ դար է, ինչ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել մի շարք երկրների հետ, ինչի առիթով ընթացիկ տարում հոբելյանական միջոցառումներ են տեղի ունենում: Դրանք, որպես կանոն, մշակութային բնույթ են կրում: Օրերս հերթական նման միջոցառումն էր Ազգային օպերային թատրոնում, այս անգամ՝ ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատան կազմակերպած: «Առավոտի» հետ զրույցում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո
Հրանտ Թոխատյան. «Ուր էր Զարուհի Փոստանջյանը, երբ Կանազի մշակույթի պալատը փլվում էր»
Կանազի մշակույթի տունը ինձ չեն տվել, վարձակալել եմ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Աշնանային խնայողություններ» ակցիան
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է հատուկ առաջարկ՝ ֆիզիկական անձանց համար ավանդների մասով: Սկսած 23.10.2017 թ.-ից ՎՏԲ-Հայաստան Բանկում AMD և USD արժույթներով «Շահավետ» և «Պրոգրեսիվ» ավանդները ձևակերպելիս գործելու են “Աշնանային խնայողություններ” ակցիայի պայմանները: Ակցիայի շրջանակներում նշված ավանդների համար գործում են բարձր տոկոսադրույքներ. AMD-ով ավանդների տոկոսադրույքները` մինչև 10%, USD-ով՝ մինչև 3%: Հաճախորդների հարմարավետության բարձրացման նպատակով Բանկում գործում է
Պատգամավորները հեգնեցին՝ ինչո՞ւ են ԱԺ-ում Լուսնի անվտանգության հարց քննարկում (Տեսանյութ)
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հակադարձեց՝ միշտ էլ կարելի է տալ հարցը, թե «ինչու հենց հիմա»
Զինկոմիսարիատների թիվը կտրուկ կկրճատվի (Տեսանյութ)
«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը դիմադրության չի արժանանում
Գերմանահայ համայնքի ցուցադրած քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է մի քարտեզ, որտեղ Հայաստանի սահմանները հյուսիսում հասնում են մինչև ներկայիս Թուրքիայի Սամսուն, հարավում՝ մինչև Մերսին քաղաքները՝ ընդգրկելով նաև մերօրյա ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության տարածքը։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 27-ին նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև և ամպրոպ: Երևան քաղաքի հոկտեմբերի 24-ի
Լեւոն Տեր-Պետրոսյանի անգլերեն գիրքը. ilur.am
ԱՄՆ հեղինակավոր «Փալգրեյվ-Մակմիլան» հրատարակչությունը լույս է ընծայել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայաստանի ապագան, հարաբերությունները Թուրքիայի հետ եւ Ղարաբաղյան հակամարտությունը» վերնագիրը կրող գիրքը (Levon Ter-Petrossian, Armenia’s future, Relations with Turkey, and the Karabagh conflict, Palgrave-Macmillan, 2017, 174p.)։ Նրանում ընդգրկված են Տեր-Պետրոսյանի՝ վերնագրում արտացոլված թեմաներին վերաբերող հոդվածները, ելույթները եւ հարցազրույցները։ Ժողովածուն կազմել, խմբագրել եւ ընդարձակ առաջաբանով ու հանգամանալից ծանոթագրություններով
Արջերի վտանգված տեսակը Հայաստանում մարդկանց զվարճացնելու միջոց է (ֆոտոշարք)
Արջերի վտանգված տեսակը Հայաստանում մարդկանց զվարճացնելու միջոց է։ Կովկասյան գորշ արջը կենդանական աշխարհի վտանգված տեսակներից մեկն է, որը ներառված է Հայաստանի կարմիր գրքում։ Արջերի այս տեսակը բնության մեջ էականորեն պակասել է, այնինչ նրանց կարելի է հանդիպել բազմաթիվ մասնավոր տարածքներում, սարսափելի պայմաններում։ Այս արջերը հիմնականում օգտագործվում են մարդկանց զվարճացնելու համար։ Կարմիր գրքում ներառված արջերի կարելի է
Ավտոմեքենան ընկել է ձորը
Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 34 UN 427 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Գ. Խ.) դուրս է եկել ճանապարհի
Խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման էդ ի՞նչ խոստումներ էիր տալիս, որ այդ հանդիպումից դեռ 3 օր չանցած, սահմանին հերթական հայ զինվորը զոհվեց
Նախագահների հերթական անիմաստ հանդիպումը կամ միայն զենքով կա հային փրկություն
Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Լուսաղբյուրում
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին, ժամը 15.10-ին, Լուսաղբյուր գյուղից բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Էդուարդ Մ.-ն, որը 2005 թ. փետրվարի 25-ից ՌԴ Ռոստովի մարզի Ռոդիոնովո-Նեսվետայսկու շրջանային ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Մեքսիկացի խորհրդարանականները լռությամբ ու խոնարհումով հարգել են Հայոց Սուրբ նահատակների հիշատակը
Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ հոկտեմբերի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հյուրերը եղել են նաեւ Հայոց
«Այլընտրանքային նախագծեր խումբը» խիստ անցանկալի է համարում ՊՆ-ի եւ քաղաքացիական որեւէ համակարգի արհեստական հակադրման գործընթացը
ՊՆ օրինագծի շուրջ 1.ՊՆ ներկայացրած՝ ակադեմիական տարկետման վերացման դրույթի եւ հայրենական գիտության հակադրման թեզը համարում ենք արհեստական։ Դժվար է տեսնել որեւէ ուղղակի կապ՝ զորակոչի եւ գիտության վտանգման միջեւ։ Մեծ հաշվով՝ նախորդ տարիների ընթացքում պետպատվերի տեղերի նվազեցմամբ (տարկետման հնարավորության պակասեցմամբ) այս հարցը գրեթե դուրս էր եկել օրակարգից ։ Գիտության առաջընթացին խոչընդոտող իրական խնդիրները գտնվում են այլ
Արմեն Ամիրյան. հայտնում եմ Վահան Արծրունու համերգի չկայանալու մեղավորին բացահայտելու պատրաստակամությունս
Հնչած բոլոր մեղադրանքները, որակումները, ենթադրություններն ու մեկնաբանությունները բացարձակ սուտ են և բանսարկություն:
Վարդան Արամյան, Ձեր ղեկավարած նախարարությունում պայքարո՞ւմ եք կոռուպցիայի դեմ. Անահիտ Բախշյան
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին Հարգելի պարոն Արամյան, Հրապարակ թերթի սեպտեմբերի 29-ի հոդվածում Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի մասին նշված փաստերը շատ մտահոգիչ են՝ մրցույթին մասնակից փոխկապակցված անձանց առկայության տեսակետից: Հոդվածում գրված է. «ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքում մեր ուշադրությունը գրավեց վերջերս հայտարարված մի մրցույթ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կողմից: Մրցույթում,
Ժամկետային զինծառայող Չապլին Մարգարյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է պաշտոնատար անձ
2017թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցից կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը, ով մահացել էր զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո: Նույն օրը հակառակորդի կողմից ապօրինաբար դիտավորությամբ Չ. Մարգարյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ
ԱՀ ՊՆ . սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և բավականին ցավոտ (Տեսանյութ)
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: Կատարվածը փաստում է, որ, ինչպես
Գագիկ Սուրենյանն ինչպե՞ս է ծանոթացել Քանաքեռցի Տույի հետ. պարզաբանում է Սուրենյանը
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, թե ինչպես է ծանոթացել քրեական աշխարհում մեծ հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի հետ: Գագիկ Սուրենյանը մասնավորապես գրում է. «7 ամիս առաջ շատ պատահաբար ծանոթացա մի տղամարդու հետ, ով ինձ ապշեցրեց իր գիտելիքների հսկայական և բազմակողմանի պաշարով, առողջ դատողությամբ, կյանքի արևոտ ու
Հայտնաբերվել է օձ
Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 47 շենքի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 11:42-ին ահազանգ է
Հրդեհ՝ Դավթաշենի շենքերից մեկում
Հոկտեմբերի 22-ին, ժամը 15:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամաս 4ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ հյուրասենյակում այրվում է գրապահարան. տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել՝ 16:35-ին: Հյուրասենյակում
Դդմիկով անուշաբույր տոլմա
Լցոնի մեջ առատ թարխունի առկայությունը այս տոլմային յուրահատուկ համ եւ բույր է տալիս: Իսկ դդմիկի եւ սխտոր- մածունի համադրությունը վաղուց հայտնի «զիլ» ընկերություն է: Անհրաժեշտ մթերքները Դդմիկ-10-12 հատ Աղացած միս- 800-1000 գրամ Սոխ- 1 մեծ կամ 2 փոքրիկ գլուխ Սխտոր-2-3 պճեղ Տոմատի մածուկ- 3 ճաշի գդալ Թարխուն- 1 կապ Աղ, սեւ եւ կարմիր աղացած պղպեղներ`
Հայաստանի Մ 23 ծանրորդների հավաքականը ոսկե մեդալների քանակով դարձել է Եվրոպայի թիմային չեմպիոն
Ծանրամարտի Հայաստանի մինչեւ 23 տարեկան տղաների հավաքականը Ալբանիայի Դուրրես քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում հանդես եկավ հինգ մարզիկով, բայց ընդհանուր առմամբ բոլորից շատ ոսկե մեդալ նվաճեց: Երկամարտի արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճեցին գերծանր քաշային Գոռ Մինասյանը, 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը եւ 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը: Մինասյանն ու Ղուկասյանը մեկական փոքր ոսկի նվաճեցին նաեւ պոկում եւ
Հայաստանի բռնցքամարտիկները մեկնարկել են Մ 18 Եվրոպայի առաջնությունում
Անթալիայում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է ինը մարզիկով: Երեկ 1/16 եզրափակչում ռինգ մտած Հայաստանի երեք ներկայացուցիչներից երկուսը հաղթանակ են տարել: Բենիկ Նիկողոսյանը (64 կգ) պարտության է մատնել իտալացի Արմանդո Կասամոնիկային, Տոնի Գալստյանը (69 կգ)` չեխ Ադամ Տրնչակին, իսկ ահա Արմեն Մաշակարյանը (60 կգ) մեկնարկային մենամարտում զիջել է
«Գանձասար-Կապանը» խոշոր հաշվով հաղթեց «Ալաշկերտին»
Հոկտեմբերի 22-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» 0:3 (0:2) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Հայկ Իշխանյան, 7, Դմիտրի Յաշին, 29, Լուբամբո Մուսոնդա 49 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա


















































