Օրվա լրահոսը

Ազատամարտում վիրավորված պառավաքարցուն դատում են շինությունում պահած ռազմամթերքի համար

Սահմանագոտու բնակչին կալանք կամ ազատազրկում է սպառնում

Ռուսաստանում ՀՀ դեսպանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կայքէջը տեղեկացնում է, որ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այսօր այցելել է ԽՍՀՄ ժողովդրական արտիստ Արմեն Ջիգարխանյանին: «Արմեն Բորիսովիչն արդեն իրեն լավ է զգում, կազդուրվում է, ապաքինվում ու պահպանում իր անսպառ հումորի զգացումը»:

Հայաստանի աղջիկների հավաքականը պարտվեց Թուրքիային

Հոկտեմբերի 18-ին՝ Հունգարիայի Սոմբաթեյ քաղաքի Կիրայի մարզական կենտրոնում կայացավ մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2018 թ. առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբի երկրորդ տուրի Թուրքիա-Հայաստան հանդիպումը: Թուրքիայի հավաքականը հաղթեց 5:0 հաշվով: 1-0` Էջե Թուրքօղլու, 49 2-0` Էջե Թուրքօղլու, 57, 11մ 3-0` Էջե Թուրքօղլու, 66 4-0` Անի Կարապետյան, 82, ինքնագոլ 5-0` Կադեր Հանչար, 87 Հայաստանի Մ-19 աղջիկների

Գարեգին Բ-ն նախագահեց «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց ԿաթողիկոսըԱրևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ միասին հյուրընկալվեց Գերման-Ավետարանական եկեղեցու «Հաց աշխարհի համար» սոցիալական ծառայության կենտրոնում: Ծառայության պատասխանատու և կենտրոնի տնօրեն դոկտ. տիկ. Կոռնելիա Ֆյուլկրուգ-Վայցելը, ողջունելով Արևելյան Ուղղափառ նվիրապետերին և համառոտ ներկայացնելով սոցիալական կենտրոնի պատմությունն ու առաքելությունը, հրավիրեց եկեղեցապետերին իրենց ողջույնի խոսքն ուղղելու ներկաներին: Իր օրհնության

Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ. կողմերը գոհ են

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը շնորհավորական ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ անցած ժամանակահատվածում երկու երկրները հաստատել են բազմաբովանդակ, դեպի ապագան միտված հարաբերություններ, որոնք հիմնված են Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդներ միջև բարեկամության ամուր

Թեյախմություն՝ Կարապի լճում (Ֆոտոշարք)

Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է սուրճի և թեյի փառատոն:

1017 դիտորդ և 275 ԶԼՄ ներկայացուցիչ կհետևեն ՏԻՄ ընտրություններին

2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ հոկտեմբերի 21-ը: Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են 11 տեղական հասարակական կազմակերպության թվով  1 017 դիտորդներ: 2017 թվականի

Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի երիտասարդների չեմպիոն եւ ռեկորդակիր

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի նոր ռեկորդով նվաճեց 20 տարեկան 105 կգ քաշայինների չեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում ցույց տալով 433 կգ: Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը պոկում վարժությունում առաջին իսկ մոտեցումով՝  186 կգ, ապահովեց փոքր ոսկին, այնուհետեւ հաջորդաբար սանձեց նաեւ 192 եւ 197 կիլոգրամները: Ընդորում, Մարտիրոսյանը երրորդ փորձով կրկնեց ռուսաստանցի

Սերժ Սարգսյանը` Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր երեկոյան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

«Հիմա ի՞նչ, odnoklassniki-ի 50 տարվա լուսանկարները պետք է հանեն, ցույց տա՞ն». Սիլվա Ադամյան

Սիլվա Ադամյանը բարկացել է.« Econews-ը միայն գոռգոռոցի, ղալմաղալի թեմա է գտել իր համար»

Իրանը եւ Սիրիան ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր են կնքել. SANA

Փաստաթուղթը մասնավորապես ենթադրում է մարտական պատրաստության ոլորտում գործակցության ընդլայնում

Անուշ Սեդրակյանը Արցախ-փարթի կազմակերպեց լեհերի համար (Ֆոտոշարք)

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մտերմիկ զրույց ունեցավ լեհ մանկավարժների եւ նրանց սաների հետ

Զինվորը սպանության զոհ է դարձել. ՀՔԾ

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 12:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, աջ ուսագոտու շրջանում։  Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողն ստացած հրազենային վնասվածքից մահացել է: Մահացու հրազենային

Նոյեմբերի 1-ից թուրքական լոլիկները կրկին կհայտնվեն ռուսական շուկայում.  ТАСС

Ռուսաստանում որոշել են վերացնել թուրքական լոլիկի ներմուծման արգելքը

Մաքրվել ու բարեկարգվել են հուշարձանների տարածքները

ՀՀ  կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 21-ին Երևանում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցել է նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Իր պահպանության տակ գտնվող հուշարձանների տարածքներում պարբերաբար իրականացվող սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքները չխանգարեցին ՊՈԱԿ-ի աշխատակիցներին  միանալու   համաքաղաքային միջոցառմանը: Բարեկարգվել ու մարքվել են ՊՈԱԿ-ի վարչական շենքի  հարակից տարածքը, «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր

Գանձասարի վանական համալիրում կատարվեց հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ Լևոն Հայրապետյանի

Այսօր Գանձասարի վանական համալիրում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ կատարվել է  հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ բարերար Լևոն Հայրապետյանի: Արարողությանը ներկա էին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, գերտեսչությունների ղեկավարներ, վանքեցիներ,  հարակից համայնքների բնակիչներ և ստեփանակերտցիներ: Ներկաներին ուղղված խոսքում`Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասաց, որ մինչ մահը Լևոն Հայրապետյանի հետ ունեցել էր հեռախոսազրույց. «Բարերարը շատ դժվարությամբ էր

Սիրիայի Հոմս նահանգի քաղաքներից մեկն ամբողջությամբ ազատագրվել է ԻՊ-ից. Ria.ru

Նախօրեին ահաբեկիչները գրոհ էին կազմակերպել, որը հաջողվել է կասեցնել

Մկրտիչ Մկրտչյանը ցավեցրեց ոտքը եւ չպայքարեց մեդալի համար

Ալբանիայի Դուրրես քաղաքում հայաստանցի 23-ամյա ծանրորդ, 105 կգ քաշային Մկրտիչ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ի վիճակի չեղավ պայքարը շարունակել մեդալի համար: Պոկում վարժությունում Մկրտիչը 166 կգ-ով չորրորդն էր: Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ 198 կիլոգրամ ծանրաձողը բարձրացնելուց հետո, նա պատվիրեց 201 կգ, սակայն վարժության կատարման ժամանակ ցավեցրեց աջ ծունկը եւ ստիպված հրաժարվեց երրորդ մոտեցումից: Այդուհանդերձ, հայ

«Կատալոնիայի կառավարությունը եւ պառլամենտը ցրվելու են». Իսպանիայի վարչապետ. BBC

Այդպիսով, Կատալոնիայի կառավարության լիազորությունները կփոխանցվեն Մադրիդին

Շաբաթօրյակ եւ ճանապարհների բարեկարգում՝ Իջեւանում (Ֆոտոշարք)

Տավուշի մարզկենտրոնը բարեկարգվել է

«Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելը ճիշտ չէ». ռուս քաղաքագետ (Տեսանյութ)

Հայաստանի համար առավել նպատակահարմար է ռազմատեխնիկական գործակցության հարցեր լուծել ՆԱՏՕ-ի եւ ԵՏՄ-ի շրջանակներում

Շիրակի դատախազի հանձնարարականով Գյումրիում կին է ձերբակալվել

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ քիչ առաջ  ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու, այն է՝ խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով  ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհի Կոզետա Կիրակոսյանը։ «Սա ահազանգ է բոլոր այն մարդկանց, որոնք կդրսևորեն նման վարքագիծ»,-Aravot.am-ին ասաց դատախազը։ Հիշեցնենք, որ 3 օր

Ռինդում սպանված զինծառայողի հոգեհանգիստն է

Մահացու վիրավորումը ստացել է կրծքավանդակի հատվածում

Ծանրորդ Սամվել Գասպարյանը արծաթե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

Դուրրեսում (Ալբանիա) հայաստանցի 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը արծաթե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության Մ 20 տարեկանների պայքարում: Նա երկամարտում ցույց տվեց  374 կգ: Սամվելը նաեւ փոքր ոսկու արժանացավ հրում վարժությունում (207 կգ) եւ փոքր բրոնզի (167 կգ)՝ պոկումում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ֆրանկֆուրտում շատ քիչ հայ հեղինակներ ենք «հրամցրել» աշխարհին»

Վերջերս Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին մասնակցած «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գրքի տոնավաճառն ու ցուցահանդեսը տարբեր միջոցառումներ են: «Ֆրանկֆուրտում տոնավաճառ է՝ գրքի վաճառքի տոն: Սա նաեւ հեղինակային իրավունքների վաճառքի տոն է, այստեղ են կնքվում պայմանագրեր՝ այլ երկրում քո մշակույթը թարգմանելու, հրատարակելու, տարածելու նպատակով: Մինչդեռ մենք կոնկրետ այդ տոնավաճառում մինչ

Համապետական 3-րդ շաբաթօրյակ` Շիրակի մարզում

Համապետական շաբաթօրյակն այս անգամ Շիրակի մարզի 79 համայնքներում միավորել էր շուրջ 20 հազար մասնակցի` 335 աշխատանքային տեղամասերում, ինչպես նաև 78 ինքնաթափ մեքենա, 9 բարձիչ մեխանիզմ և 35 էքսկավատոր: Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակն անցկացրեց Շիրակ օդանավակայան տանող հատվածում: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց շաբաթօրյակների անցկացումը. «Այս անգամ մենք ընտրել ենք դեպի օդանավակայան գնացող

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հավատարմագրվեց 2 տարով

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստացավ պայմանական  ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։ Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած նիստում նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը։ Մինչ որոշման կայացումը ուսումնական հաստատությունում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Գագիկ Քթրյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, բուհի կազմած  փորձագետների մատնանշած թերությունների վերացման

Լույսը եւ լույսից թաքնվողը

Չեմ փորձի հաստատել, թե դա այդպես է, այսինքն` ընդունելի բոլորի համար, բայց ինձ համար չորս բան հաստատուն է, որոնցով կարելի է անվերջ հիանալ ու չհոգնել, չհագենալ: Դա աստղազարդ երկինքն է, բոցկլտացող խարույկը, քնած երեխան եւ հոսող կենդանի ջուրը, որի խորքում հաստատ ապրում է ջահել ձուկը: Այո՛, ինձ համար դա այդպես է, եթե, իհարկե, դեռեւս ապրում

Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում կատարվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցների, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամների, ուսանողների և բնակիչների ջանքերով պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, հասարակական կառույցները և հանրային օգտագործման

Ավելի քան 2300 կրակոց`սահմանին

Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031