Օրվա լրահոսը
«Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացմանը: Այն անցկացվում է «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» խորագրի ներքո: ՀՀ կառավարության անունից ողջունելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին նախաձեռնության
90-ականներին լրագրողներս շատ ավելի նպաստավոր պայմաններում էինք գործում. Արմինե Օհանյան. «Հրապարակ»
Իրոք, դեմոկրատական երկիր էր՝ բաց ու հասանելի լրագրողների, իմա՝ հանրության համար։
Ստամբուլի օդանավակայանում ոստիկանությունը բերման է ենթարկել հայ-թուրքական հաշտեցման կողմնակից Օսման Քավալային
«Թուրքիայում «Անադոլու Քյուլթյուր» հասարակական կազմակերպութեան հիմնադիր-նախագահ, հառաջադիմասեր «Իլեթիշիմ» hրատարակութեան, «Բիրիգիմ» ամսաթերթի տեր, 2010 թ-ից ի վեր, ամեն Ապրիլի 24-ը ազատորեն ոգեկոչելու գլխավոր կազմակերպիչը, ոչ սովորական, գործարար մարդ՝ Օսման Քավալա, Ստամբուլի օդակայանում ոստիկանութեան կողմից հսկողութեան առնված է,- այս մասին հաղորդում է լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը: Ըստ նրա՝ «Աթաթյուրք օդակայանում ոստիկանները առանց նույնիսկ սպասելու թէ, ինքը դուրս
Անդրանիկ Կարապետյան. «Գալիս պատմում են եվրոպական երկրներից էդ դեպքերի մասին, մարմինս փշաքաղվում է». «Հրապարակ»
Դեպքեր գիտեմ, իմ ծանոթների օրինակով, որ տենում են աղջիկ էրեխեն Եվրոպայում գիշերն ուշ է տուն գալիս, ինչ-որ ազդեցությունների տակ, ջղայնանում են երեխու վրա, հաջորդ օրը ոստիկանությունը գալիս արգելում է մոտիկ գնալ սեփական երեխուն։
Ջեյմս Ուորլիք. «Կողմերը մի քանի անգամ գրեթե հասել են համաձայնության, եւ վերջին անգամ դա 2011 թվականին էր». (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»
«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլեւ էլ ավելի են սրվել», – Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան Հանձնաժողովում անցած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ լսումներին հայտարարեց Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն: Նրա խոսքով, կողմերն այսօր չեն վստահում ոչ միմյանց ոչ էլ՝ միջնորդական գործընթացին: Այսպես, Ադրբեջանը միջնորդներին կասկածում է ներկա ստատուս քվոն հավերժացնելու
Ժորժ Եղիկյանը փոքր բրոնզ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանցի 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես գալով մինչեւ 23 տարեկանների խմբում՝ փոքր բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում՝ արձանագրելով 175 կգ: Մեր մարզիկը պոկումում բավարարվեց յոթերորդ տեղով (140 կգ), իսկ երկամարտի 315 կգ ցուցանիշով պայքարն ավարտեց հինգերորդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Թվիթերն ու հայկական դիվանագիտությունը
21-րդ դարում դիվանագիտության ամենաակտուալ հարթակներից է համարվում Twitter սոցիալական ցանցը: Բազմաթիվ երկրների առաջնորդներ ու դիվանագետներ վարում են իրենց սեփական թվիթերյան էջերը՝ այդ կերպ հանրայնացնելով իրենց գործունեությունը և հայտնելով իրենց դիրքորոշումը քննարկվող հարցերի վերաբերյալ: Tiwitter-ային դիվանագիտություն Եվրոպայում բարձրաստիճան պաշտոնյաների համարյա 100, իսկ Ասիայում՝ մոտ 75 տոկոսը գրանցված են Twitter-ում: Հաճախ անգամ երկրների ղեկավարների մակարդակով բանավեճեր են
Ինչպես են խրախուսում սոցիոպատիան
Անցած շաբաթ հարձակում է տեղի ունեցել «Դիլիջան» ազգային պարկի պահակակետերից մեկի վրա: Հարձակվողները ծեծել են պահակներին եւ այրել են պահակակետը: Ինչպես եւ ցանկացած այս կամ այն չափով հնչեղություն ունեցող հանցագործության դեպքում, այստեղ նույնպես արդարացնողներ եղան՝ «ուրիշ ելք չունեին», «ռեժիմն է ստիպել», «բա ի՞նչ անեն խեղճ մարդիկ» եւ այլն: Այնինչ պարզ է, որ իրենց տները տաքացնող
Ո՞ւմ շահերին է ծառայելու Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը
Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարության ծրագրի մասին հանրությունը տեղեկացավ 2007 թվականի փետրվարի 7-ին, երբ միջպետական փաստաթուղթ ստորագրվեց երկաթգծի շինարարության վերաբերյալ։ Այդ օրվանից սկսած չեն դադարում խոսակցությունները երկաթգծի շինարարության ու շահագործման թեմայի վերաբերյալ։ Հարցը նրանում է, որ տվյալ ծրագրից դուրս է մնում Հայաստանը, ինչը ավելի շատ քաղաքական, կամ ավելի ճիշտ հոգեբանական նշանակություն ունի ՀՀ-ի համար, քան տնտեսական։ Հոգեբանական
Հյութեղ խնձորից բաժին հասավ նաև «գյումրիասեր» վարչապետին (Տեսանյութ)
Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի» արգելոցում գտնվող Ռուսթավելու անվան փողոցի պաշտոնական բացման ժամանակ ելույթ ունեցավ նաև Շիրակի մարզպետի խորհրդական, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը։ Նա գեղարվեստորեն հայտնեց իր շնորհակալությունը կառավարության ղեկավարին «Կումայրի» արգելոցի տարածքը տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագիր իրականացնելու համար։ «Սիրելի ներկաներ, օրը յուրահատուկ է, պահը՝ հիշարժան իմ հին ու նոր Գյումրու պատմության մեջ։ Հեքիաթ
Հայաստանի Մ-19 տ. աղջիկների հավաքականը պարտվեց Շոտլանդիային
Հոկտեմբերի 18-ին՝ Հունգարիայի Շոմբատելի քաղաքի Կիրայի մարզական կենտրոնում կայացավ մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2018 թ. առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբի առաջին տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0: 62-րդ րոպեին Լորեն Դեվիդսոնն առաջ մղեց Շոտլանդիայի հավաքականին` 1:0: 83-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի դարպասապահ Լենա Անդրիասյանը՝ 2:0: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց շոտլանդուհիների հաղթանակով՝
Մինչեւ 2018թ. հունիսի 1-ը կճշգրտվեն էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին հրավիրված նիստում քննարկել է տնտեսության ոլորտին առնչվող հարցեր: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2018 թվականի տարեկան գործունեության ծրագիրը ներկայացրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ծրագրի նպատակներն են` պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը ապրանքային շուկաներում, ապահովել բարեխիղճ եւ
ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել են 06-ն ու Mitsubishi-ն. վիրավորների մեջ են ԱՄՆ դեսպանատան և ՀՀ ՊՆ աշխատակիցներ. shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Ծովակալ Իսակով պողոտա և Էջմիածնի Հին խճուղի խաչմերուկում ՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 21-ամյա Կամո Փոլադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 32 ՍՍ 733 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արթուր Վարպետյանի վարած Mitsubishi մակնիշի 64 ՍԼ 131 համարանիշի ավտոմեքենաները:
Կարմիր գլխարկի «անվճար այցը» Իջեւանի դպրոցների եւ մանկապարտեզների երեխաներին
Թատրոնը կներկայացվի նաեւ տարածաշրջանի գյուղերում
ՌԴ-ի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների գլխավորած պատվիրակությունների անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահների գլխավորած պատվիրակությունների անդամները ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու
Ինչո՞ւ են թանկանում ապրանքները․ վարչապետի պարզաբանումը (Տեսանյութ)
Այսօր Գյումրու Ռուսթավելու անվան փողոցի բացմանը մասնակցող Կարեն Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի մի շարք ապրանքատեսակների թանկացումը, ինչպե՞ս են ապրելու ՀՀ շարքային քաղաքացիները։ «Նախ և առաջ թանկացումներն այնքան շատ չեն, ինչպես որ ներկայացնում են՝ կարագն է, բենզինն է, մսամթերքն է՝ 10 տոկոս և ձուկը, բայց շատ ապրանքներ կան, որոնք էժանացել են։ Ինչ վերաբերում է
«Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է հանցագործության մեկ այլ դեպք
«Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցագործության մեկ այլ դեպք: «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում տաքսի ծառայության վարորդի բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է
Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Գյումրիում բացվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի և ներկա գտնվել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցի բացմանը, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, և որոնց մի մասն արդեն իսկ վերականգնվում են՝ մասնավոր նախագծերի շրջանակում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Ռուսթավելի փողոցի՝ մոտ 9000 քմ
Ստանիսլավ Կարչեւսկի. «Լեհաստանը շարունակում է մնալ լավ բարեկամ՝ հանդիսանալով Հայաստանի դեսպանը Եվրոպայում»
Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկի հետ
Վարչապետին Գյումրիում դիմավորեցին ոտքերի տակ ավլելով ու շապխները հանելով. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր պաշտոնապես շահագործման հանձնվեց վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնում տուրիզմը զարգացնելու ծրագրի շրջանակներում վերանորոգված Ռուսթավելու անվան փողոցը։ Վարչապետը մասնակցեց փողոցի բացմանը, մոտ 3 ժամ ոտքով շրջեց քաղաքի պատմական փողոցներով, հատ-հատ ուսումնասիրեց հին կառույցները՝ երբեմն անսպասելի ներս մտնելով, երբեմն էլ հիացական բացականչելով․ «Չափազանց սիրուն է»։ Կառավարության ղեկավարն իր շրջայցի ամբողջ ընթացքում ժպտում էր․ Ռուսթավելու փողոցի
22-ամյա երիտասարդի մահից երկուսուկես տարի անց դատում են նրա առողջությանը ծանր վնաս պատճառածին
Սպանության հոդվածը փոխվել է
«Պետք չէ խոսակցություններն իջեցնել այն մակարդակի, որ երեխային կոնֆետ չգնելն ընտանեկան բռնություն է». Արման Ղարիբյան
Իրավապաշտպան հ/կ ղեկավարը աղմկահարույց օրինագծի շուրջ քննադատությունները բամբասանք է որակում
Էդուարդ Շարմազանով. «Անպատասխանատուն Մամեդյարովն ու իր երկրի նախագահն են»
Հայ-ադրբեջանական «փոխհրաձգությունը» շարունակվում է
Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ հանձնակատարը քննարկել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությանն առնչվող հարցեր
Հայաստանի արտաքին գործերի նախարարի և Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատարի հանդիպումը
Քրեական գործեր են հարուցվել՝ Արագածոտնի մարզի երկու դպրոցների տնօրենների կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել են Մուղնու Մ.Աշճյանի անվան և Լուսակն համայնքի հիմնական դպրոցների տնօրենների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Նախնական տվյալներով՝ Աշտարակ քաղաքի «Մուղնու Մ.Աշճյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը 2015թ. սեպտեմբերի 3-ին որպես նշված դպրոցի պահակ է ձևակերպել իր բարեկամուհուն։ Վերջինս աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա
Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կանադական համագործակցության հեռանկարները
Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին (նստավայրը` ք. Մոսկվա): Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն
Կարո Եղնուկյանին կրկին դատարան չէին բերել
Եղնուկյանին ուղարկված ծանուցուցումը տեղ չէր հասել. փաստաբան
Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածը, ՀՀ-ում համատարած քաղաքական ապատիան և բռնությունները` ԵԽ զեկույցում
ԵԽ-ն ՀՀ իշխանություններին կոնկրետ պահանջներ է ներկայացրել
Պարզվել են Դավթաշենում 29-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: 2017թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «որովայնի 1-ին պատի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների


















































