Օրվա լրահոսը

Հայաստան կայցելի Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին

Հոկտեմբերի 20-ին Հայաստան կայցելի Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին։ Լեհաստանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Վիտոլդ Վաշչիկովսկիի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ ՀՀ ԱԳՆ

Լեհաստանի նախագահ. «ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում»

«Լեհաստանը հավասարակշիռ մոտեցում ունի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ»

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը

Երևան, Հայաստան – ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով: Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները  2017 թվականի հոկտեմբերի 17-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Նրանք առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանի հետ, ուսումնասիրել վերջինիս վերաբերյալ կազմված համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները: Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է, որ ունի առողջական խնդիրներ՝ գլխացավեր, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների

140 000 ՀՀ դրամ և 2100 ԱՄՆ դոլար կաշառք` դիպլոմի համար

Քաղաքացու ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել, որ  Ռուսաստանի Դաշնությունում բնակվող  Ի. Ռ-ն  և  Ա. Բ.-ն նախնական համաձայնությամբ, վերջինիս դստեր` Վ. Բ.-ի՝ «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱ կազմակերպությունում ընդունելու, ընթացիկ և ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու և արդյունքում մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 թվականների ուսումնական տարվա ընթացքում, ինչպես առձեռն, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով, նույն կազմակերպության

Վառելիքի շուկայում 200-ից ավել տնտեսվարողից մնացել է 2-ը. որտեղից է գալիս թանկացումը (Տեսանյութ). Ա1+

Կարագի գինը տարեսկզբից բարձրացել է  շուրջ 35 տոկոսով, թեեւ գնաճը  սկսվել է դեռ 2016թ. սեպտեմբերից՝ կազմելով 53 տոկոս: ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է 45 հիմնական տնտեսավարողների ներմուծման փաստաթղթերն ու եկել եզրահանգման, որ պատճառը միջազգային գներն են: «Ձեռքբերումն այդ ընկերությունների թանկացել է շուրջ 87 տոկոսով: Կոնկրետ սա վերաբերում է «Ալեքսգրիգ» ընկերությանը, քանի որ այն կարագի ոլորտում խոշոր ընկերությունն է,

Ոռոգման համակարգը հաշվառելի դարձնելը գերակա խնդիր է ՋՏՊԿ-ի համար. Արսեն Հարությունյան

«Ոռոգման ոլորտում մի շարք խնդիրների լուծումը և, ընդհանրապես, հաջողություններ գրանցելը, անհնարին կլինի՝ առանց ջրի հաշվառման գործուն մեխանիզմի առկայության»,- այս մասին հյուրընկալելով Դրեզդենի Umwelt and Ingenieurtechnik GmbH ընկերության պատվիրակությանը՝ հայտարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Umwelt and Ingenieurtechnik GmbH ընկերության վաճառքի միջազգային մենեջեր Ալեքսանդր Շլոսերը տեղեկացրել է, որ ընկերությունն արդեն շուրջ 15 տարի

Հայտարարություն. կոչ ենք անում ԵՄ անդամ երկրների եւ ՀՀ իշխանություններին՝ առավելագույն կարճ ժամկետներում ստորագրել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Եվրամիության ինստիտուտների ուշադրությունը հրավիրում ենք Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման հանդեպ սկզբունքային մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության վրա

Ո՞ր փուլում է Օձունի եկեղեցու վերակառուցումը (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Համայնքի հոգեւոր հովվի խոսքով՝ առաջնահերթ խնդիրներ կան, որոնց պետք է Մշակույթի նախարարությունն ուշադրություն դարձնի

Լոռիում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կնոջը դանակահարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարզի 54-ամյա բնակչուհու դանակահարության դեպքի հանգամանքները։ Մեղադրանք է առաջադրվել կնոջ ամուսնուն: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչն իրենց տան խոհանոցում, միս կտրելու ժամանակ, վիճաբանել է կնոջ հետ,

Հրանուշ Հակոբյան. «Իմ ժողովուրդը շատ թանկ է վճարել եվրոպական արժեքներն ու գաղափարները դավանելու համար»

Հոկտեմբերի 18-ին Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելի «Հայ տանը» մեկնարկել է Եվրոպահայերի 4-րդ համագումարը, որին մասնակցում են Արցախի Նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանը, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Համագումարին բացման

Անհետ կորած նախրապանի դին գտել են ձորում՝ գլուխը ջարդած

Սպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. երիտասարդ նախրապանի մահվան մի քանի վարկած է շրջանառվում

Սուրեն Քրմոյանը լավ լուր ունի բժշկական սարքավորումների կարիք ունեցող ՔԿՀ-ների համար (Տեսանյութ). «Ա1+»

ՔԿՀ-ներում առողջապահական խնդիրների լուծման ծայրը երևում է, ազդարարում է Արդարադատության փոխնախարարը։ Պետությունն այժմ դատապարտյալին տրամադրում է միայն առաջին անհրաժեշտության դեղորայք։ Իսկ սկսած 2018-ից՝ դեղորայքի խնդիր չի լինի ոչ հիվանդանոցային, և ոչ էլ առաջնային բուժօգնության ոլորտում։ «Հաջորդ տարի կկարողանանք ասել, որ այդ խնդիրը գերազանցապես լուծվել է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։ Մինչ

Բակո Սահակյան. «Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք անվանի հայ գործարար, մեծ հայրենասեր ու բարերար, մեր ժողովրդի նվիրյալ զավակ Լեւոն Գուրգենի Հայրապետյանի մահվան մասին: Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում, արել է հնարավորը հայրենի երկրի շենացման ու բարգավաճման, հարազատ

Հայաստանի չորս շախմատիստ կմասնակցի Մ 20 աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 12-ից 26-ը Իտալիայի Տարվիսիո քաղաքում կանցկացվի շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունը: Հայաստանը ներկայացված է լինելու չորս մասնակցով՝ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյան եւ Մանուել Պետրոսյան, միջազգային վարպետ Տիգրան Հարությունյան եւ կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նիկոլ Փաշինյան. «Մենք պրոբլեմ չունենք, կարող ենք դուբինկաներով գալ խորհրդարան» (Տեսանյութ)

Արտաշես Գեղամյանին պատժելու էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը հետաձգվեց

«Մանանա»-ն 70 երկրներից ժամանած հյուրերի համար կազմակերպել էր հայկական թեյախմություն

Հայկական արտադրության «Մանանա» օրգանական թեյերը ներկայացվեցին նաև «Հայաստան-Սփյուռք» VI-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած ցուցահանդեսին, որին մասնակցեցին ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ: «Մանանա»-ն կազմակերպեց հայկական թեյախմություն, հնարավորություն ընձեռելով հյուրերին վայելելու ջերմ մթնոլորտը և ազգային կոլորիտը: Ցուցահանդեսի այցելուները ծանոթացան թեյախմության տեղական ավանդույթին և համտեսեցին Հայաստանի բարձրադիր գոտիներում հավաքած խոտաբույսերից պատրաստված թեյերը: Յուրահատուկ թեյախառնուրդների պատրաստման համար ընկերությունն օգտագործում

Հայաստանը ներկայացված է որպես հղիների խնամքի և առողջապահական ծառայությունների մատչելիության առումով անհավասարությունների կրճատման լավագույն օրինակ

Հրապարակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Աշխարհի բնակչությունը 2017թ.» հերթական տարեկան զեկույցը, որի խորագիրն է «Անջատ աշխարհներ. վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարության դարում» (https://www.unfpa.org/sites/default/files/pub-pdf/UNFPA_PUB_2017_EN_SWOP.pdf)։ Այն անդրադառնում է անհավասարության դրսևորումներին և ազդեցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մայրական մահացությունը, հղիների խնամքը, եկամուտների բաշխվածությունը բնակչության և սեռերի միջև, աշխատանքի և կրթության կարևորությունը տղամարդկանց և կանանց համար և այլն: Զեկույցի

ՖԻԴԵ-ն շախմատային տիտղոսներ է շնորհել Հայաստանի շախմատիստներին

Թուրքիայում ընթացած ՖԻԴԵ-ի 88-րդ համաժողովի ընթացքում հայաստանցի շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանին, Մանուել Պետրոսյանին եւ Արման Միքայելյանին շնորհվել է գրոսմայստերի, Ռաֆայել Բակունցին՝ միջազգային վարպետի կոչում: Եվրոպայի մինչեւ 18 տարեկան աղջիկների առաջնության չեմպիոն Սոնա Ասատրյանին միանգամից շնորհվել է կանանց միջազգային վարպետի կոչում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քննարկվել է Հայաստանի՝ «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերությանն անդամակցելու հարցը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը: Հանդիպմանը ներկա են եղել պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ: Սուրեն Քրմոյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և նրանց հետ քննարկել Հայաստանի՝ «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» (EVAC) գլոբալ գործընկերությանն անդամակցելու հարցն ու Անչափահասների արդարադատության խորհուրդը նշված կազմակերպությանն

ՀՀ ԳԱԱ նախագահության կառուցվածքում կիրառական ծրագրերի բաժին կստեղծվի

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում որոշում ընդունվեց ՀՀ ԳԱԱ նախագահության կառուցվածքում կիրառական ծրագրերի բաժին ստեղծելու մասին: Բաժինն իրագործելու է ՀՀ ԳԱԱ ինովացիոն քաղաքականությունը և մշակելու է կիրառական հետազոտությունների արդյունավետության բարձրացման ռազմավարական ծրագիր` հաշվի առնելով Հայաստանում կիրառական հետազոտությունների պահանջարկը: Բաժնի ստեղծումը պայմանավորված է ՀՀ ԳԱԱ 2017թ-ի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ:   ՀՀ ԳԱԱ

Վարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին: Վարչապետ Կարապետյանը շրջել է շինհրապարակի տարածքում, ծանոթացել շինարարության և, մասնավորապես, երկաթբետոնե աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել հյուրանոցային համալիրի կառուցվածքի և հետագա քայլերի վերաբերյալ: Նշվել

Թեղուտի էկոլոգիական աղետն այլևս անհնար էր պարտակել․ Դանիան վաղաժամկետ դադարեցնում է հանքին տրված վարկը

Ակտիվ քաղաքացիների և հետաքննող լրագրողների հետևողական աշխատանքը գրանցեց հերթական դրական արդյունքը 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) իր կայքում հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62

Տեղի ունեցան ՀՀ ԳԱԱ գիտական ամսագրերի գլխավոր խմբագիրների ընտրություններ

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում անցկացվեցին «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Երկրի մասին գիտություններ», «Աստղաֆիզիկա» ամսագրերի, ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականի, ՀՀ ԳԱԱ «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիրների ընտրությունները: «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ

Սուրեն Կարայանը մեծահարուստ ռուսաստանահայերի խոստացած ներդրումների ու արտագաղթի մասին (Տեսանյութ)

Ըստ Սուրեն Կարայանի, կառավարությունն ամեն ինչ անում է, որ 2035-2040 թթ-ին ոչ թե արտագաղթ, այլ` ներգաղթ լինի

Ֆրանկֆուրտում ադրբեջանցիները ներկայացել են ապրիլյան պատերազմի մասին գրախոսականով

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում այս տարի ադրբեջանցիները «յուրօրինակ» են ներկայացել: Օրինակ՝ Մոսկվայի պետական համալսարանի «Հետսովետական երկրների ուսումնասիրության կենտրոնի» փոխտնօրեն, մասնագիտությամբ լրագրող Ալեքսանդր Կարավաեւի գրախոսականը ադրբեջանական տաղավարի «այցեքարտերից» է եղել, քանի որ պատմում էր ապրիլյան պատերազմում իբր ադրբեջանական «հաղթանակի» մասին: Հայաստանյան պատվիրակության անդամ, «ԱՐԻ» գրականության գործակալության հիմնադիր Արեւիկ Աշխարոյանի աչքից չի վրիպել Կարավաեւի «փառապանծ» գրախոսականը: Կարդացեք ՍԱՄՎԵԼ

Լևոն Օրբելու անվան ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը վերընտրվեց

Սույն թվականի հոկտեմբերի 18-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում Լևոն Օրբելու անվան ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը: Նաիրա Այվազյանը ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը ղեկավարում է 2012թ-ից: Նաիրա Այվազյանը ծնվել է 1973թ-ին` Երևանում: 1995թ-ին նա ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանական ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնը: Նաիրա Այվազյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է տոքսիկոլոգիան,

Բակո Սահակյանը Բրյուսելում այցելել է Ֆլամանդական խորհրդարան, հանդիպել պատգամավորների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Բրյուսել քաղաքում այցելել է Ֆլամանդական խորհրդարան, հանդիպել պատգամավորների հետ եւ ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ձեւավորել այս խումբը, նշելով, որ այն՝ որպես  Ֆլանդրիայի ու Արցախի միջեւ անկեղծ բարեկամության խորհրդանիշ, հավաստում է երկկողմ

Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքում բազմաթիվ ընկերությունները շտկել են հարկային վարքագիծը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարությամբ բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներում կոմիտեն նրանց է ներկայացրել ինչպես ոլորտային, այնպես էլ յուրաքանչյուր ընկերության ռիսկերն ու հորդորել տնտեսվարողներին ինքնակամ վճարել չվճարված հարկերը և ստվերային շրջանառությունը բերել հարկման դաշտ: Ըստ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանի, ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում բազմաթիվ ընկերություններ շտկել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031