Օրվա լրահոսը
Սիրիայում ռուսական Սու-24 է կործանվել, անձնակազմը զոհվել է
Սիրիայում վթարի է ենթարկվել ռուսական ռմբակոծիչ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Նշվում է, որ Սու-24 ռմբակոծիչը կործանվել է Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանում. թռիչքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և կործանվել: Օդանավի անձնակազմը զոհվել է: Ըստ նախնական տեղեկության՝ օդանավի կործանման պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Բանանի գնային բարձրացումը Վահրամ Միրաքյանը կապում է բացառապես համաշխարհային շուկայի հետ. «Փաստ»
«Մագնիտ» սուպերմարկետների ցանցը ռուսական ամբողջ շուկայում գնային դեմպինգ արեց։ Ի դեպ՝ այսօրվա դրությամբ ՌԴ բանանի 30-40%-ը «Մագնիտ»-ն է ներկրում։ Այդ դեմպինգի արդյունքում էժան բանանը հասավ նաև Հայաստան ու ազդեց մեզ մոտ վաճառվող բանանի գների վրա։ 550 դրամը հենց դրա հետևանքն էր։ Բայց դա շատ էժան գին էր։ Կարելի է ասել, որ նույնիսկ ինքնարժեքից էլ ցածր էր»,- նշեց ընկերության տնօրենը։
Կայացավ «Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի մրցանակաբաշխությունը
2017 թ. սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 9-ը համացանցում, մասնավորապես՝ https://arlenshah.wordpress.com/ գրական–բնապահպանական բլոգ-կայքում և «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում, անցկացվեց բնությանը նվիրված բացառիկ գրական մրցույթ, որի մասնակիցներին ընձեռվեց եզակի հնարավորություն, առանց մեծ ջանքերի գործադրման, իրենց գրական տաղանդի շնորհիվ նպաստելու բնապահպանությանն ու բնաճանաչողության մակարդակի բարձրացմանը, իսկ մրցույթում հաղթելու դեպքում՝ նվեր ստանալու բնությանը վերաբերող բնապահպանական բացառիկ գրքեր և հուշանվերներ: «Հանուն Բնության»
Հայաստանում վարորդական իրավունք տրամադրելու ինստիտուտը վերափոխման խիստ կարիք ունի. «Ժողովուրդ»
Հայտնի փաստ է, որ այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը մեծ են, ինչի արդյունքում մեքենա վարելու հնարավորություն են ստանում վարորդական գիտելիքներ, հմտություններ չունեցող մարդիկ։
Ձկան արտադրությունը նվազել է, գինն էլ՝ կտրուկ աճել. «Փաստ»
Ձկնամթերքի շուկան կարգավորելու և արտադրությունը խթանելու համար «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահը մեկ ելք է տեսնում՝ պետության աջակցությունը։ Նրա խոսքով՝ ոլորտը կարգավորելու համար պետությունը որևէ ծրագիր չի իրականացնում։
Հենրիխ Մխիթարյան. Մի դադարեք հավատալ
«Երբեք մի կորցրեք հավատը: Մեր հավաքականի հետ շարժվում ենք դեպի նոր մարտահրավեր: Շնորհակալություն թիմին այսքան աշխատելու եւ երկրպագուներին՝ մեր կողքին լինելու համար»,- Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը
Ճոճկանի 35-ամյա բնակիչը ռուս կնոջ բռնաբարության գործով կասկածյալից դարձել է մեղադրյալ
Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է
Արտաշես Գեղամյան. «Բացարձակապես չի բացահայտվի այնպիսի բան, որը կարող է ինձ վնասել». «Ժողովուրդ»
Իսկականից հաջողություն եմ ցանկանում իրենց այդ սխրալի գործում։ Ես դեմ չեմ, որովհետեւ կբացահայտվի դիմացի կողմի ով լինելը, իրական ինչ լինելը։
«Հայաստան-ԵՄ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանային կայունությանը». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեին, ԳԴՀ ներքին գործերի նախարարության Էմիգրանտների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնակատար, Բունդեսթագի պատգամավոր Հարթմուտ Քոշիկին եւ Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Մայերին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության
Ջոն Մակլովիչը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր թանգարան (ֆոտոշարք)
Ջոն Մակլովիչն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր թանգարան, այնուհետև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ։
Բանանը 5 օրում թանկացել է 135 դրամով. «Հայկական ժամանակ»
Առաջին անհրաժեշտության ապրանքներից բացի թանկացել է նաեւ բանանը, որի ներկրումը Հայաստան համարվում է մենաշնորհային։ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սապերմարկետների ցանցում հոկտեմբերի 4-ին մեկ կիլոգրամ բանանը վաճառվում էր 550 դրամով, իսկ երեկ արդեն այն վաճառքի էր հանվել 685 դրամով։ Այսինքն՝ 5 օրում բանանը թանկացել է 135 դրամով: Հոդվածն ամբողջությամբ
Ինչու ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին. «Հայոց Աշխարհ»
Տպավորություն է ստեղծվում, թե քաղաքական դաշտի բնակիչների ճնշող մեծամասնությանը հետաքրքրում է ընդամենը մի հարց՝ ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը 2018թ. ապրիլից հետո։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ մեզանում խորհրդարանական կառավարմանն անցնելու գործընթացը դիտվում է սոսկ ղեկավար դեմքերի հերթափոխի կոնկրետ աշխատակարգերի տիրույթում՝ անտեսելով ինչպես երկրին սպասող իրավական-օրենսդրական բնույթի լուրջ փոփոխությունները, այնպես էլ դրանց համապատասխանող ընտրական
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք շարունակում են ենթարկվել խտրականության ու մեկուսացվել հասարակությունից
Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Այն հաստատվել է Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ և նշվում է 1992 թ.-ից: Վերջին տարիներին ավելի շատ են բարձրաձայնվում հոգեկան առողջության բնագավառում պետական մարմինների կողմից իրականացվող քաղաքականության և մարդու իրավունքների վիճակի խնդիրները: ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շարունակում
Արա Զոհրաբյանը՝ Ընտանեկան բռնության օրենքի նախագծի մասին
Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի նախագիծը քննարկելիս կարծում եմ պետք է հաշվի առնել հետևյալը՝ 1․ նշված օրենքի մշակման հիմքում պետք է ընկած լինեն հասարակական հարաբերությունների համապատասխան ոլորտի և դրա հետ առնչվող հարցերի իրավական, քաղաքական, սոցիլոգիական և այլ ուսումնասիրությունները՝ պարզելու համար՝ գոյություն ունի արդյոք այս օրենքի մշակման և ընդունման հասարակական
Դավիթ Հարությունյան. «Նախագիծը չի սահմանում ծնողական իրավունքներից զրկելու, այդ իրավունքները սահմանափակելու կամ երեխաների որդեգրման որևէ նոր հիմք ու կարգ»
Երևանում հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի բացման խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Նախ շնորհակալություն նախարարության կոչին արձագանքելու և այսօրվա քննարկմանը մասնակցելու համար: Վստահ եմ, որ այսօրվա քննարկումը բոլորիս համար օգտակար և հետաքրքիր կլինի: Մինչ օրենքի
Իրաքի Քուրդիստանի հանրաքվեն կոպտորեն խախտում է Իրաքի սահմանադրությունը
Երեւանում Իրաքի Հանրապետության դեսպանության հայտարարությունը Իրաքյան կառավարությունը ջանասիրաբար փորձել է պահպանել Իրաքի ժողովրդի եւ տարածքի միասնականությունը՝ մինչեւ վերջին պահը հույս ունենալով, որ Քուրդիստանի տարածքային կառավարությունը հետ կկանգնի իր միակողմանի սխալ քայլից, եւ ձեռնարկելով բոլոր միջոցները՝ համոզելու ինքնավար մարզին՝ հրաժարվելու հանրաքվեի անցկացումից, քանի որ այն կոպտորեն խախտում է Իրաքի սահմանադրությունը, որն իրենից ներկայացնում է սոցիալական պայմանագիր
Էդիկ Անդրեասյան. Հատուկ նպատակ չեմ ունեցել Պարույր Հայրիկյանին վիրավորելու կամ ծաղրելու. «Հրապարակ»
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Հայարփի Զարգարյանի, հրապարակվեց Պարույր Հայրիկյանն ընդդեմ Էդիկ Անդրեասյանի եւ «Հրապարակ» օրաթերթի գործով վճիռը։ Ըստ այդմ՝ պատասխանող կողմին պարտավորեցվում է հրապարակել «ներողության տեքստը» հայցվորի խմբագրմամբ, ինչպես նաեւ պատասխանողից՝ հօգուտ Պարույր Հայրիկյանի, համապարտության կարգով բռնագանձվում է 8 հազար ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։ – Պարոն Անդրեասյան, կարելի՞
Նորից Հայաստան-Իրան. կրկին հարցեր ու սպասում. «Ժամանակ»
Երեկ մեկնարկել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցն Իրան, որի ընթացքում Կարապետյանն արդեն հասցրել է հանդիպել Իրանի վարչապետ Էսհաղ Ջահանգիրիի և Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Այցի ընթացքում, ինչպես և սպասվում էր, ինչպես և գրեթե միշտ եղել է հայ-իրանական հարաբերության մասով, հնչել են փոխադարձ գնահատականներ հայ-իրանական հարաբերության կարևորության, առանձնահատկության, հեռանկարների, երկկողմ բարեկամության և
Լոնդոնը կարող է հյուրընկալել շախմատի աշխարհի թագի համար մրցամարտը
Մրցամարտն անցկացվելու է 2018 թվականի նոյեմբերին: Իսկ որ այն կարող է ընթանալ Լոնդոնում, գրում է Իսպանիայի «El Pais»-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր: Հրատարակությունը նշում է նաեւ, որ այդ մասին պաշտոնական եւ վերջնական որոշում դեռ չի կայացվել: Ավելի վաղ« շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտն իրենց մոտ կազմակերպելու ցանկություն հայտնել էին նաեւ Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Սինգապուրը:
Առաջարկում եմ ամուր կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Իրանի միջև նաև շահութաբեր բիզնեսներով. վարչապետը հանդիպել է իրանահայ համայնքի ներկայացուցիչներին
Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այցելել է «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպել է տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարը նախ ներկայացրել է պաշտոնական այցի ընթացքում անցկացված բանակցությունների մանրամասները և արդյունքները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը հարևան Իրանի հետ ունի տնտեսական համագործակցության, առևտրաշրջանառության
Հայտարարություն մեկ տարի առաջ Վանաձորում տեղի ունեցած քաղաքական հանցագործության վերաբերյալ
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Վանաձորի նորընտիր ավագանու նիստին Հանրապետական կուսակցությունը, չունենալով ձայների մեծամասնություն, կատարեց մանդատագողության աննախադեպ ու խայտառակ ակտ՝ քաղաքապետ նշանակելով փաստացի չընտրված սեփական թեկնածուին: Մեկ տարի շարունակ Վանաձորում փաստացի տիրում է անիշխանություն՝ քողարկված քվազի քաղաքապետի դիմակահանդեսով: Չկա աշխարհում գեթ մեկ օրինակ, երբ 33 անդամից բաղկացած կոլեգիալ մարմնում ընդամենը 15 անդամով ապահովեն քվորում և
Կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պաշտոնատար անձինք
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի, օպերատիվ բաժնի պետի և այլ ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Նշված դեպքերի կապակցությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,
Սամբոյի ավանդական «արքայական» մրցաշար
2013թ. հոկտեմբերի 8-ին «Աշխատանք» մարզական միության սրահում անցկացվեց 385թ. 291-րդ օլիմպիական խաղերի հաղթող Հայոց Վարազդատ թագավորի անվան ավանդական բաց մրցաշարը, որին երկու տարիքային խմբերում մասնակցեցին մայրաքաղաքի և մարզերի շուրջ երեք հարյուր պատանի սամբիստներ, ինչը ևս մեկ անգամ փաստում է մարզաձևի մասսայականության ու սիրված, տարածված լինելու մասին: Ստորև ներկայացնում ենք հաղթողներին և մաղթում հետագա հաղթանակներ ու
Անկարայի շարժումները`քրդական վտանգի հարաբերակցությամբ
Տարածաշրջանային իրադարձությունները արագակշռույթ տեմպերով զարգանում են։ Այս ընթացքի տարողունակության առանցքային դեր է ունեցել Քրդստանի հանրաքվեն, որը այս պահի դրությամբ քրդական գործոնին առաւել ազդեցիկություն է ապահովում, քան ուղղակի նոր հանրապետության ստեղծման ճանապարհ հարթում։ Անկարան քրդական գործոնի նվազեցման համար աշխուժացրել է իր արտաքին քաղաքականությունը եւ շահերի համընկնումներ նկատելով փորձում է առաջին հերթին սերտացնել հարաբերությունները Թեհրանի հետ։ Էրդողանի
Մի շարք ինքնարժեքաստեղծ ակցիզային ապրանքներ թանկանալու են առնվազն 40 տոկոսով եւ մինչեւ 2020 թվականը, ամեն տարի թանկանալու են եւս 10 տոկոսով. «Հրապարակ»
Պարզվում է՝ թանկացումների այս նախերգանքն արդյունքն է հունիսին Հարկային օրենսգրքում արված վերջին փոփոխությունների, ըստ որոնց՝ Հայաստանը հարմոնիզացրել է իր տարածքում գործող դրույքաչափերը եվրասիական շուկային։ Մի շարք ինքնարժեքաստեղծ ակցիզային ապրանքներ թանկանալու են առնվազն 40 տոկոսով եւ մինչեւ 2020 թվականը, ամեն տարի թանկանալու են եւս 10 տոկոսով։ Դրանք են՝ 13 անուն ակցիզային ապրանքները. էթիլային սպիրտը, բացառությամբ կոնյակի
Բռնության արմատները
Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագիծը չի ենթադրում այն սարսափները, որոնք նկարագրում են այդ նախագիծը չկարդացած, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան լսած մեր համաքաղաքացիները: Մասնավորապես, այնտեղ որեւէ խոսք չկա ծնողական իրավունքներից զրկելու մասին: Օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ընտանեկան բռնությունը, ի տարբերություն բռնության այլ տեսակների, հաճախ մնում է լատենտ, թաքնված՝ զոհերը տարբեր պատճառներով (առաջին հերթին՝
ԱՍԵԿՈՍԵ
Բաքուն միջազգային իրավունքի նորմերն է խախտել՝ սեփական բնակչությանը դարձնելով թիրախ: ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ավելացել են կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության դեպքերը». Քննարկում ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի մասին. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Եթե պարզապես սեռական «պարտնյոր» է, այդտեղ չկա ընտանիք. Ասում է սրբազանը
Սարի Թաղի 2-րդ փողոցի տներից մեկի դարպասների արանքում օձ է արգելափակվել
Հոկտեմբերի 9-ին, ժամը 16:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 2-րդ փողոցի տներից մեկի դարպասների արանքում օձ է արգելափակվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ
Մարկոս Պիզելլի. «Հարցազրույցի ընթացքում իմ ասածներն աղավաղվել են». (Տեսանյութ)
Հոկտեմբերի 8-ին՝ Ղազախստան-Հայաստան հանդիպումից հետո, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին խառը գոտում հարզազրույց էր տվել www.vivaronews.am կայքին, որում անդրադարձել էր այս շրջափուլում հավաքականի ելույթներին: Ցավոք, լրատվամիջոցի ներկայացուցիչները, սխալ էին հասկացել Մարկոսի՝ հայերենով հնչեցրած մտքերը՝ հարցազրույցը վերնագրելով «Մարկոս Պիզելլի. «Այս ամենի մեղավորը Ռուբեն Հայրապետյանն է»»: Հետագայում, www.vivaronews.am-ը, հասկանալով, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել, փոխել էր


















































