Օրվա լրահոսը

Արթուր Սարգսյան. «Ես չեմ հասկանում`ստեղծագործո՞ղ են, թե՞ աթոռի մարդ են»

Նաիրա Զոհրաբյանի եւ ստեղծագործական միությունների ղեկավարների «պատերազմի» շուրջ

ՊԵԿ-ը շուրջ 2.8 մլրդ դրամի ռիսկեր է բացահայտել

Պետական եկամուտների կոմիտեն տարեսկզբից 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած 4537 հարկ վճարողի մոտ առկա ստվերի գնահատման աշխատանքներ է իրականացնում: Վերլուծությունների արդյունքում տվյալ խմբից 2272 տնտեսվարողի մոտ կոմիտեն ռիսկեր է վեր հանել, ինչի արդյունքում գնահատված ստվերի հիման վրա հաշվարկված պետական եկամուտների միջին ամսական ռիսկը 2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 2.8 մլրդ

Առանց Բագրատյանի եւ Ջհանգիրյանի հետաքրքիր չէ

Չգիտեմ՝ կհամաձայնեք ինձ հետ, թե չէ, բայց այս գումարման Ազգային ժողովի նիստերը մի տեսակ հետաքրքիր չեն անցնում: Իհարկե, այս կազմում նույնպես կան հրաշալի պատգամավորներ, բայց, միեւնույն է, ընդհանուր ֆոնը բավականին գորշ է: Եվ կարծում եմ՝ պատճառն այն է, որ պակասում են մասնագետները՝ այնպիսի պատգամավորներ, ինչպիսիք էին Հրանտ Բագրատյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը: Ընդհանրապես Հայ ազգային կոնգրեսը

Սոնա Ասատրյանը՝ շախմատի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն

Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որն անցկացվում էր տղաների եւ աղջիկների 8-10-12-14-16-18 տարիքային խմբերում: Ավագ աղջնակների (18 տարեկաններ) պայքարում Հայաստանը ներկայացնող Սոնա Ասատրյանը ինը հնարավորից վաստակելով 7 միավոր՝ նվաճեց չեմպիոնի կոչումը եւ անհատական վարկանիշը բարձրացրեց 128 կետով: Մյուս տարիքային խմբերում էլ մեր թե տղաների, թե աղջիկների մեջ մեդալի հավակնողներ կային« սակայն նրանք

ԱՍԵԿՈՍԵ

Ցանկացած երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Հայաստանը հստակ դիրքորոշում ունի, քանի որ այդ զենքն օգտագործվում է ոչ միայն ռազմական թիրախներ խոցելու, այլ նաեւ խաղաղ բնակչության դեմ: ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ

ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության մեկ տարվա գործունեությունը. «1in.am»

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության մեկ տարվա գործունեությունը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց  ՀՀԿ խոսնակ,  Ազգային  ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը։ «Կառավարությունն արդեն ներկայացրել է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը։ Այնտեղ հստակ թվեր են ամրագրված, և այն, ինչ մենք նախատեսել ենք, այդ հունով գնում ենք»,-  նշեց

«Վերջին բնակիչը» ֆիլմի վենետիկյան ցուցադրությունը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում. ԱՐՑԱԽՊՐԵՍ

Վենիտիկի կինոփառատոնի շրջանակներում՝ արմատներով արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում: Մասնավորապես՝ բացի մամուլի հրապարակումներից, այդ երկրի Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան, «Սիբիսի» հեռուստաընկերությանը տված մեկնաբանության մեջ հայտնելով իր վրդովմունքը, այնուամենայնիվ, հուսահատություն է հայտնել՝ ասելով. «Մենք կարող ենք դադարեցնել այդ գործընթացը՝ միայն այդ թեմայով ավելի շատ ֆիլմեր

Շահմար տեսակի օձ` Ներքին Չարբախի 1-ին փողոցում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի 1-ին փողոցում գտնվող 3-րդ արտադրամասի տարածքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: ԱԻՆ

Հրդեհ Ջրառատ գյուղում. այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:01-ին ահազանգ է ստավել, որ Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը գտնվում է Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղից մոտ 6 կմ հեռու՝ Շիրակի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 17:06-ին: Այրվել է մոտ 150 հա

Լոռու մարզում տեղի ունեցած զինված հարձակման 3 դեպքերը բացահայտվել են

Երևանում այսօր Լոռու մարզի երկու բնակչի նկատմամբ կատարված զինված հարձակման համատեքստում տարբեր լրատվամիջոցներ  շրջանառում են 2015-2017 թթ. Լոռու մարզում տեղի ունեցած զինված հարձակման 3 դեպքերը։ Հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղությունը և կարևորելով  հանրության ճշգրիտ տեղեկություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ լրատվամիջոցներում շրջանառվող դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացվել են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական  գործողություններ, որոնց

Սելֆի` Գյումրի այցելած վարչապետի հետ

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը օրվա երկրորդ կեսին Գյումրի էր ժամանել՝ մասնակցելու ԱՄՆ-ում բնակվող, հայրենապաշտ բարերար, 96-ամյա բժիշկ Հովհաննես Օյունջյանի ֆինանսավորմամբ կառուցված «Աղավնի» արհեստների կենտրոնի ու հարակից հյուրատան պաշտոնական բացմանը։ Ու թեև տեղի լրագրողներին, ինչպես միշտ, պաշտոնապես չէր ասվել վարչապետի այցի մասին, այդուհանդերձ գաղտնիքներ չսիրող Գյումրիում երեկվանից արդեն անգիր գիտեին կառավարության ղեկավարի գրաֆիկը։

Համահայկական նվագախումբը և Սերգեյ Սմբատյանը ելույթ ունեցան ամենահեղինակավոր «Գրամոֆոն» մրցանակաբաշխության ընթացքում

Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 13-ին ելույթ ունեցավ դասական երաժշտության ամենահայտնի և հեղինակավոր «Գրամոֆոն-2017» մրցանակաբաշխության ընթացքում: Մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն անցկացվեց Լոնդոնում՝ Նորթամբերլենդ պողոտայի շլացնող հանդիսավայրում: Երեկոյի ընթացքում Համահայկական նվագախումբը կատարեց Խաչատրյանի, Շոստակովիչի, Շորի, Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների գործերից: Նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի ելույթներն ընդունվում էին մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ: Երեկոյի ընթացքում Համահայկական

ՀՔԱՎ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկներ է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած օրենքների նախագծերի վերաբերյալ

2017 թ. հուլիսի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծերի

ԱՄՆ-ում բնակվող 96-ամյա բժշկի խոսքերը հուզեցին Գյումրի այցելած վարչապետին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Գյումրիում  բացվեց նյույորքաբնակ հայ բժիշկ, մեծ բարերար Հովհաննես Օյունջյանի միջոցներով կառուցված «Աղավնի» արհեստի կենտրոնն ու հարակից հյուրատունը։  Այս իրադարձությանը մասնակցում էին նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Նշենք, որ «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը 20 տարիների ընթացքում շուրջ 7 միլիոնի ներդրում է ունեցել Գյումրիում։ Բժիշկը իր գործունեության ընթացքում կուտակածը ներդրել է

Սերժ Սարգսյանն ընդունել է Բորիս Մինցի անվան ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բորիս Մինցի անվան գլոբալ խնդիրների ռազմավարական լուծումների ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին, ովքեր այսօր Երևանում Հայ-ռուսական համալսարանի գործընկերների հետ միասին կազմակերպել են «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանը: Հանրապետության Նախագահը նստաշրջանին ուղերձ է հղել: Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստան ժամանած առաջատար փորձագետներին և պրոֆեսորներին, անվանի քաղաքական գործիչներին և բարերարներին,

Վարչապետը Գյումրիում ներկա է գտնվել «Աղավնի» արհեստի կենտրոնի բացմանն ու այցելել Ռուսթավելի փողոցի շինհրապարակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա համայնք և Գյումրի: Կառավարության ղեկավարը նախ եղել է Մաստարա համայնքի պանրի գործարանում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու արտադրատեսականուն: Տեղեկացվել է, որ արդեն 20 տարի գործող գործարանն արտադրում է պանրի մեծածավալ տեսականի, որի մի մասն իրացվում է տեղական շուկայում, իսկ մի մասը՝ Ռուսաստանում: Վարչապետին է ներկայացվել գործարանի ընդլայնման ծրագիրը,

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ ԶՀԿ գլխավոր ասամբլեայի 22-րդ նստաշրջանին

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը մասնակցում են Չինաստանի Չենդու քաղաքում սեպտեմբերի 11-ից 16-ն անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր ասամբլեայի 22-րդ նստաշրջանի աշխատանքներին: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի զեկույցները, կազմակերպությանը նոր երկրների անդամակցության

Լոռու մարզպետը՝ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների մասին

«Ինչի՞ պետք է Ալավերդուց գային Երեւանի կենտրոն, բաներ եք ասում, որ իմ ուղեղում չի տեղավորվում». մարզպետ

Վիգեն Սարգսյանը մասնակցել է «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանին

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանում մասնակցել է «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանին և հանդես եկել ելույթով: «Տարածաշրջանային մարտահրավերներ. գոյատևումից դեպի զարգացում» խորագրով ելույթում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին, հարևան պետությունների հետ փոխհարաբերություններին ու դրանց զարգացման հնարավոր ուղիներին: ՀՀ պաշտպանության նախարարություն

Ռիչարդ Միլս. «Պետք է լինեն այլ գործեր ևս՝ քաղաքական, տնտեսական ազդեցիկ կապեր ունեցող մարդկանց հետ, որոնք միգուցե ներգրավված են կոռուպցիայի հետ կապված գործերում». «Ա1+»

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան պարոն Ռիչարդ Միլսը բացառիկ հարցազրույց է տվել «Ա1+» հեռուստաընկերությանը։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։   – Դեռ այս տարվա սկզբին Դուք քննադատեցիք Հայաստանի իշխանություններին, նշելով, որ վարչապետի գլխավորած Հակակոռուպցիոն խորհուրդը առաջընթաց չի գրանցել։ Եվ արդեն Հայաստանում ստեղծում են հերթական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Խոստանում են, որ նախորդից դրականորեն կտարբերվի։ Ձեր կարծիքով,

Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանի աղջիկների թիվն ավելացել է. Արցախպրես

2016-2017 ուսումնական տարում Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանն ունեցել է 28 շրջանավարտ, որից 26-ը հայտ է ներկայացրել ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություններ: Այս մասին- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քրիստափոր Իվանյանի անվան վարժարանի պետ, փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը և հավելել, որ նրանցից 10 շրջանավարտ ընդունվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, 1 աղջիկ էլ ընդունվել

Յունիբանկի գործառնական շահույթը մինչև պահուստներին մասհանումներ կատարելն աճել է 1,5 անգամ

2017թ.-ի առաջին յոթ ամիսների արդյունքներով  Յունիբանկի գործառնական շահույթը մինչև պահուստներին մասհանումներ կատարելն արձանագրել է աննախադեպ աճ և կազմել 3.4 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը ավելի քան 1,5 անգամ: Աճը հիմնականում պայմանավորված է  բանկի գործունեության արդյունավետության բարձրացմամբ և բոլոր բիզնես ուղղությունների գծով ֆինանսական ցուցանիշների բարելավմամբ: ՖՀՄՍ-ի համաձայն, Յունիբանկի զուտ տոկոսային եկամուտը, մանրածախ և

Սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք են բերվում առողջության ապահովագրության պայմանագրեր

Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության տրամադրումը ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 915–Ն որոշման համաձայն հոկտեմբերի 1-ից իրականացվելու է ապահովագրության միջոցով: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագիր: Ապահովագրության պայմանագրեր կնքվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն ապահովագրական ընկերու­թյունների հետ, որոնք ունեն առողջության ապահովագրության դասով ապահովագրական

Կառավարությունը նախատեսում է զիջել պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերի հավաքագրման խնդրին, գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է կառավարության համապատասխան հանձնարարականի ընթացքի մասին,

Ավետիք Իշխանյանը` Շարմազանովին. «Ճիշտ կլիներ, որ գնար Գեւորգյան ճեմարան եւ դառնար հոգեւորական»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան Aravot.am-ի հետ զրույցում խոսեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` Հայ առաքելական եկեղեցու դերակատարության վերաբերյալ տրամագծորեն հակառակ տեսակետների մասին: «Պարոն Բագրատյանը որոշել է օրիգինալ երևալ, պատերազմ է հայտարարում հայոց լեզվին, հետո առաքելական եկեղեցուն, հիմա տեսնենք՝ հաջորդը ո՞րն է լինելու», – օրերս ասել էր Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու

«Եվրոպական շուկան շատ մեծ պոտենցիալ է օրգանիկ մթերք արտադրողների համար» (Տեսանյութ)

Եվրոպացի փորձագետներն արդեն աշխատում են մեր շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ

Հրազենից վիրավորված քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը վիրահատվում է

«Նրա կյանքին վտանգ չի սպառնում». Աստղիկ» բ/կ գլխավոր բժիշկ

«Հայաստան անունը սրբազան է մեզ համար». Թոնի Մորոյան

Սեպտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի գլխավոր տնօրեն և նախագահ, ArmTech համաժողովի համահիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանին: Նախարարը կարևորեց ամերիկահայ հայտնի գործչի հայանպաստ գործունեությունը՝ մասնավորապես անդրադառնալով նաև հայրենիքում իրականացրած ծրագրերին և հետագա անելիքներին: Թոնի Մորոյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, հայրենասիրական ոգին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031