Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյանն ընդունել է Բորիս Մինցի անվան ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բորիս Մինցի անվան գլոբալ խնդիրների ռազմավարական լուծումների ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին, ովքեր այսօր Երևանում Հայ-ռուսական համալսարանի գործընկերների հետ միասին կազմակերպել են «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանը: Հանրապետության Նախագահը նստաշրջանին ուղերձ է հղել: Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստան ժամանած առաջատար փորձագետներին և պրոֆեսորներին, անվանի քաղաքական գործիչներին և բարերարներին,
Վարչապետը Գյումրիում ներկա է գտնվել «Աղավնի» արհեստի կենտրոնի բացմանն ու այցելել Ռուսթավելի փողոցի շինհրապարակ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա համայնք և Գյումրի: Կառավարության ղեկավարը նախ եղել է Մաստարա համայնքի պանրի գործարանում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու արտադրատեսականուն: Տեղեկացվել է, որ արդեն 20 տարի գործող գործարանն արտադրում է պանրի մեծածավալ տեսականի, որի մի մասն իրացվում է տեղական շուկայում, իսկ մի մասը՝ Ռուսաստանում: Վարչապետին է ներկայացվել գործարանի ընդլայնման ծրագիրը,
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ ԶՀԿ գլխավոր ասամբլեայի 22-րդ նստաշրջանին
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը մասնակցում են Չինաստանի Չենդու քաղաքում սեպտեմբերի 11-ից 16-ն անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր ասամբլեայի 22-րդ նստաշրջանի աշխատանքներին: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի զեկույցները, կազմակերպությանը նոր երկրների անդամակցության
Երևանում այսօր տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ hարուցվել է քրեական գործ
Պարզվում են հանգամանքները
Լոռու մարզպետը՝ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների մասին
«Ինչի՞ պետք է Ալավերդուց գային Երեւանի կենտրոն, բաներ եք ասում, որ իմ ուղեղում չի տեղավորվում». մարզպետ
Վիգեն Սարգսյանը մասնակցել է «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանին
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանում մասնակցել է «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանին և հանդես եկել ելույթով: «Տարածաշրջանային մարտահրավերներ. գոյատևումից դեպի զարգացում» խորագրով ելույթում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին, հարևան պետությունների հետ փոխհարաբերություններին ու դրանց զարգացման հնարավոր ուղիներին: ՀՀ պաշտպանության նախարարություն
Ռիչարդ Միլս. «Պետք է լինեն այլ գործեր ևս՝ քաղաքական, տնտեսական ազդեցիկ կապեր ունեցող մարդկանց հետ, որոնք միգուցե ներգրավված են կոռուպցիայի հետ կապված գործերում». «Ա1+»
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան պարոն Ռիչարդ Միլսը բացառիկ հարցազրույց է տվել «Ա1+» հեռուստաընկերությանը։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։ – Դեռ այս տարվա սկզբին Դուք քննադատեցիք Հայաստանի իշխանություններին, նշելով, որ վարչապետի գլխավորած Հակակոռուպցիոն խորհուրդը առաջընթաց չի գրանցել։ Եվ արդեն Հայաստանում ստեղծում են հերթական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Խոստանում են, որ նախորդից դրականորեն կտարբերվի։ Ձեր կարծիքով,
Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանի աղջիկների թիվն ավելացել է. Արցախպրես
2016-2017 ուսումնական տարում Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանն ունեցել է 28 շրջանավարտ, որից 26-ը հայտ է ներկայացրել ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություններ: Այս մասին- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քրիստափոր Իվանյանի անվան վարժարանի պետ, փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը և հավելել, որ նրանցից 10 շրջանավարտ ընդունվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, 1 աղջիկ էլ ընդունվել
Յունիբանկի գործառնական շահույթը մինչև պահուստներին մասհանումներ կատարելն աճել է 1,5 անգամ
2017թ.-ի առաջին յոթ ամիսների արդյունքներով Յունիբանկի գործառնական շահույթը մինչև պահուստներին մասհանումներ կատարելն արձանագրել է աննախադեպ աճ և կազմել 3.4 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը ավելի քան 1,5 անգամ: Աճը հիմնականում պայմանավորված է բանկի գործունեության արդյունավետության բարձրացմամբ և բոլոր բիզնես ուղղությունների գծով ֆինանսական ցուցանիշների բարելավմամբ: ՖՀՄՍ-ի համաձայն, Յունիբանկի զուտ տոկոսային եկամուտը, մանրածախ և
Սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք են բերվում առողջության ապահովագրության պայմանագրեր
Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության տրամադրումը ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 915–Ն որոշման համաձայն հոկտեմբերի 1-ից իրականացվելու է ապահովագրության միջոցով: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագիր: Ապահովագրության պայմանագրեր կնքվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն ապահովագրական ընկերությունների հետ, որոնք ունեն առողջության ապահովագրության դասով ապահովագրական
Կառավարությունը նախատեսում է զիջել պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերի հավաքագրման խնդրին, գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է կառավարության համապատասխան հանձնարարականի ընթացքի մասին,
Ավետիք Իշխանյանը` Շարմազանովին. «Ճիշտ կլիներ, որ գնար Գեւորգյան ճեմարան եւ դառնար հոգեւորական»
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան Aravot.am-ի հետ զրույցում խոսեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` Հայ առաքելական եկեղեցու դերակատարության վերաբերյալ տրամագծորեն հակառակ տեսակետների մասին: «Պարոն Բագրատյանը որոշել է օրիգինալ երևալ, պատերազմ է հայտարարում հայոց լեզվին, հետո առաքելական եկեղեցուն, հիմա տեսնենք՝ հաջորդը ո՞րն է լինելու», – օրերս ասել էր Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու
«Եվրոպական շուկան շատ մեծ պոտենցիալ է օրգանիկ մթերք արտադրողների համար» (Տեսանյութ)
Եվրոպացի փորձագետներն արդեն աշխատում են մեր շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ
Հրազենից վիրավորված քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը վիրահատվում է
«Նրա կյանքին վտանգ չի սպառնում». Աստղիկ» բ/կ գլխավոր բժիշկ
«Հայաստան անունը սրբազան է մեզ համար». Թոնի Մորոյան
Սեպտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի գլխավոր տնօրեն և նախագահ, ArmTech համաժողովի համահիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանին: Նախարարը կարևորեց ամերիկահայ հայտնի գործչի հայանպաստ գործունեությունը՝ մասնավորապես անդրադառնալով նաև հայրենիքում իրականացրած ծրագրերին և հետագա անելիքներին: Թոնի Մորոյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, հայրենասիրական ոգին
Անվտանգ երթեւեկության մեկամսյակն էլ երեխաների անվտանգությունը չապահովեց
Օգոստոսի 31-ից հանրապետությունում մեկնարկել է ճանապարհային անվտանգ երթեւեկության մեկամսյակ: Գիտելիքի օրվան նվիրված այս միջոցառման ընթացքում ճանապարհային ոստիկանները թե՛ Երեւանում, թե՛ մարզերում հատկապես ուսումնական հաստատությունների տարածքներում ավելի ուժեղացված շուրջօրյա ծառայություն պետք է կատարեն, ցանկացած օրինախախտ վարորդի ավտոմեքենան էլ տեղափոխեն տուգանային հրապարակ: Արդեն 15 օր է, սակայն, ոչ մի ճանապարհային ոստիկան չի նկատում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց
Իրավապաշտպանը՝ վարչապետի հանձնարարականի մասին. «Մեր միջի հպատակն է խոսում»
Ավետիք Իշխանյանը համոզված է` պարտադրանքը Ռուսաստանից չէ
Իրինա Ղազարյան.«Իմ տղային իր հրամանատարն է սպանել» (Տեսանյութ)
Սեւազգեստ մայրերը դարձյալ բողոքի ցույց էին անում
«Շատ դասախոսներ կկորցնեն աշխատանքը». Սերոբ Խաչատրյան
ԿԳՆ-ից զգուշացնում են` մյուս տարի կունենանք կրկնակի քիչ շրջանավարտ
Բարեգործական ճաշարանները` քաղաքապետարանի մշտական ուշադրության ներքո
Առանձնահատուկ hոգածության կարիք ունեցող սոցիալական խմբերին օժանդակելու նպատակով մայրաքաղաքում շարունակում են գործել Երևանի քաղաքապետարանի և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության համագործակցությամբ բացված 18 բարեգործական ճաշարանները: Դրանք, ըստ էության, վերածվել են ցերեկային խնամքի կենտրոնների, որտեղ, մատուցվող ճաշից բացի, նաև իրենց ժամանցն են անցկացնում շփման կարիք ունեցող տարեցները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան
Մարդամոտ այծեր եւ զգուշավոր զբոսաշրջիկներ՝ լողափին
Հռոդոս կղզու ափերը ողողում են Միջերկրական եւ Էգեյան ծովերը: Էգեյանի հատվածում գտնվող վայրի լողափերում կարելի է այծերի հանդիպել: Էքսկուրսավարները զբոսաշրջիկներին հատուկ զգուշացնում են` կենդանիները մարդամոտ են ու անվնաս, բայց վայ նրան, ով հանկարծ փորձի կերակրել նրանց: Այծերը ոչ միայն ձեռք չեն քաշի նրանից, այլեւ կթռցնեն այդ մարդու պայուսակը` սնունդ գտնելու ակնկալիքով: Ի դեպ, Էգեյանի ափերն
Ալավերդու քաղաքապետն այսօր գործուղման է մեկնել. մանրամասներ` Երեւանում հնչած կրակոցներից (լրացված)
Քաղաքապետարանում դեպքի մասին ոչինչ չգիտեն, վիրավորը Վահագն Աբգարյանն է
Ներկայացվեց նոր բացառիկ գինի «Կարասից»
Սեպտեմբերի 13-ին «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը ներկայացրեց «Կարաս» ապրանքանիշով նոր բարձրակարգ գինին` «Գրան Կարասը»: Նման հայկական գինու հայտնվելն, անշուշտ կնպաստի շուկայի այս սեգմենտում հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը: Միջոցառումը կայացավ ԱԳՆ նախկին շենքում էր, որը ուրույն ճարտարապետական դիմագիծ ունի: Այստեղ գինու վայելումը ներդաշնակված էր ջազային երաժշտության հետ, որը մատուցվեց մեծանուն Լեւոն Մալխասյանի, Արամոյի եւ Նիկողայոս Վարդանյանի
«Գուցե ԱՄՆ-ում ինչ-որ մեկը սատկած ձի է բերել դատարան, բայց չի կարելի հարցը տեղայնացնել». Գրիշա Բալասանյան (Տեսանյութ)
«Այնպիսի արգելված իրեր են գրել, որոնք վատ երազներում անգամ դժվար է պատկերացնել»,-ասում է փաստաբանը
Հայաստանի որոշումն է, ՌԴ-ում ոչ ոք չի քննադատում
Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամներ են, եւ այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ազդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա: «Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամներ են, եւ այդ բարեկամությունը պետք է
Երեւանի կենտրոնում սպանվածն ու վիրավորվածը Ալավերդու բնակիչներ են
Ոստիկանությունը դեպքի վերաբերյալ մանրամասներ կտրամադրի ավելի ուշ. Աշոտ Ահարոնյան
Տեր-Գուլանյանը կոչ արեց ընտրել Հարություն Խաչատրյանին. «Իր ողջ կյանքը նվիրված է եղել կինոյին» (Տեսանյութ)
Նաեւ ասաց, որ կողմ է փողոցների անվանափոխությանը
«Հրահանգը եղել է նախագահականից». Արթուր Սաքունցը` «Խավարում» ցուցահանդեսի հարկադիր կասեցման մասին
Պահանջ` ցուցահանդեսը վերաբացել Հովհաննես Թումանյանի թանգարանի տարածքում:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը խիստ մտահոգված է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի՝ ավելի քան 12 ամիս տեւող կալանքով
Անդրեաս Ղուկասյանն ազատազրկվել է 2016 թվականի հուլիսի 29-ին, երբ ոստիկանությունը Սարի-Թաղում հատուկ միջոցներ կիրառեց հավաքի մասնակիցների նկատմամբ, իսկ այնուհետեւ հավաքի մասնակիցներին, լրագրողներին ենթարկեց ֆիզիկական բռնությունների եւ հետապնդումների: Հետագայում ոստիկանությունն ուժի կիրառումը հիմնավորեց զանգվածային անկարգությունները կանխելու անհրաժեշտությամբ: Այս նույն՝ զանգվածային անկարգությունների կանխումը դրվեց նաեւ քաղաքական ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական հետապնդումներ իրականացնելու հիմքում: Անդրեաս Ղուկասյանին ութ այլ


















































