Օրվա լրահոսը
Մաքսատներ են օպտիմալացվել, ներդրողների համար «մեկ պատուհան է ներդրվել»
Կառավարությունը՝ արած-չարածների մասին Չկատարված հարկային պարտավորությունները 2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122 միլիոն 750 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն դրամով: Երեկ այսպիսի ցուցանիշներ է հրապարակել ՀՀ կառավարությունը` ներկայացնելով 2016թ. սեպտեմբերի 1-ից 2017թ. օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքները: Ըստ կառավարության հաշվետվության՝ հարկային ստուգումներն առավել հասցեական եւ արդյունավետ
Լոնդոնի մետրոյի ահաբեկչությունից հետո 18 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունից հետո 18 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «շտապօգնության» ծառայության ներկայացուցիչ Նատաշա Ուիլսին: «Մենք կարող ենք հաստատել, որ «Փարսոնս Գրին» կայարանում տեղի ունեցած միջադեպից հետո հիվանդանոց ենք տեղափոխել 18 պացիենտ»,- ասել է նա: Ոստիկանությունը միջադեպը քննում է որպես ահաբեկչություն: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լեհաստանցի գիտնական. «Լեհերը զարմանում են, որ Հայաստանի ղեկավարը Պուտինը չէ»
Հայաստանը չի կարողանում իր բարենպաստ իմիջը «վաճառել» Լեհաստանում
Ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախատեսվող «Երևանյան երաժշտական գիշեր» միջոցառման անցկացմամբ պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 16-ին` ժ. 18:00-ից 23:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան
Տարոն Մարգարյանի համար Աջափնյակում մետրոյի կայարան ունենալը երազանք է
Մետրոպոլիտենի Աջափնյակում կայարան ունենալու խորհրդային տարիների «քաղցր» հուշերն արթնացրեց «Ելք» դաշինքը այս գարնանը՝ նախընտրական շրջանում: «Ելքի» նախընտրական ծրագրում էր ներառված այս կայարանի կառուցումը վերջնակետին հասցնել: Սակայն քաղաքային իշխանությունները պարբերաբար պնդում էին՝ կայարանի կառուցումն անհնար է, հարկավոր են խոշոր գումարներ, ինչը չկա: Եվ միառժամանակ կայարանի կառուցման թեման փակվեց կամ մոռացվեց: Վերջերս Հանրային խորհուրդը կրկին «վերակենդանացրեց» այս
Լարված իրավիճակ՝ «Սեֆիլյանի գործով» նիստում
Ապակե պատնեշից այս կողմ իրավիճակն ավելի թեժացավ, ներս եկան ոստիկանության «հրեշտակների» գնդի ծառայողները
«Մենք որեւէ մեկին կանչելու կարիք չունենք». Վահրամ Բաղդասարյանը՝ Վանո Սիրադեղյանին կանչելու մասին (Տեսանյութ)
Բաղդասարյանը չի ընդունում, որ մեր երկրում բեսպրեդել է: «Մեր երկիրը միջազգային կառույցների գնահատականով՝ ամենաանվտանգ երկրներից է»: Հետեւաբար, Վլադիմիր Գասպարյանին պաշտոնազրկելու անհրաժեշտություն էլ նա չի տեսնում. «Մեկ-երկու դեպքի հետ կապված մենք մտածենք անձերի փոփոխության կամ համակարգային փոփոխության մասի՞ն»:
Դալարիկ-Քարակերտ ճանապարհին «Մերսեդես Բենց»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
Սեպտեմբերի 15-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը՝ 1963 թ. ծնված Պարթև Ենգոյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Դուք ինչի՞ պիտի նախարար ունենայիք, դուք ընդհանրապես ո՞վ եք». Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)
Թե Սերժ Սարգսյանի որ խոստումներն են կատարվել՝ Ռուստամյանն ասաց՝ «մեզ համար շատ ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանն, ըստ էության, ընդունեց մեր առաջարկած 7 կետերը, մի կետ չի, երկու կետ չի: Ըստ էության, Հայաստանի ընթացքի մեջ տեղի է ունեցել բեկում: Մենք նոր համակարգ ենք որդեգրել՝ դրանից բխող ամեն ինչով, սա տեղի է ունեցել հենց Սերժ Սարգսյանի հետ կապված մեր հարաբերությունների շնորհիվ»:
Ոստիկանությունը դեռ զենքը չի վերադարձրել
Սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնելու թույլտվություն ստանալու համար Երեւանի քաղաքապետին է դիմել ապրիլյան պատերազմի կամավորականներից մեկը՝ Արսեն Ավետիսյանը: Նա մտադիր է հացադուլի դիմել: Ա. Ավետիսյանը տեղեկացնում է, որ ապրիլ ամսից սկսած նախագահի նստավայրը պահպանող ոստիկանների կողմից հսկվում է, այն դեպքում, երբ իր նպատակը խաղաղ է. պահանջում է զենք գնել երկրի անվտանգության համար: Երեւանի
Ծառուկյանը հանձնարարել է ուսումնասիրել «Ելքի» առաջարկը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու (Տեսանյութ)
Հարցին՝ կան տեղեկություններ, որ դուք ընդդիմադիր խմբակցություն եք, քաղաքական ո՞ր ուժին, քաղաքական ո՞ր արարքին եք ընդդիմադիր, եթե դուք Սերժ Սարգսյանին չեք քննադատում, իսկ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ Կարեն Կարապետյանը իր ընկերն է՝ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ հստակ սահմանում կա, թե որն է իշխանությունը, որը՝ ընդդիմություն: Նա ասաց, որ իրենք որեւէ քաղաքական գործչի թե լավի, թե՛ վատի հետ կապված կաշկանդված չեն եղել գնահատականներ տալու:
Սեֆիլյանին եւ Ներսես Պողոսյանին նիստերի դահլիճ բերելու միջնորդությունը մերժվեց
Հակասությունը հաշվի առնելով՝ Թովմասյանը միջնորդեց գործի վարույթը կարճել, որպեսզի կարողանա դիմել Սահմանադրական դատարան
«Ծառուկյան» խմբակցությունը կպահանջի Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը, եթե իրավիճակը դառնա անկառավարելի (Տեսանյութ)
«ՀՀ ողջ տարածքում պետք է ՀՀ քաղաքացին իրեն պաշտպանված զգա»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով երեկ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրիմինալ միջադեպին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Aravot.am-ի հարցին, որ ոչ միայն Վերնիսաժի միջադեպը, այլեւ վերջին շրջանում Գյումրիում տարբեր կրիմինալ միջադեպերը հաշվի առնելով, նաեւ այն, որ Հայաստանում օրենքով գողերը «սխոդկաներ» են անում՝ ժամանակը չէ՞,
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Հովհաննես Քոչարյան եւ Դանիել Իոաննիսյան
Դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Մեր քննարկման այսօրվա թեման է՝ Հայաստանում վերջին շրջանում քրեական տարրերն ակտիվացել են, եւ արդյոք համարժեք են իրավապահ մարմինների գործողությունները: Մեր հյուրերն են՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ, Հովհաննես Քոչարյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Հաղորդումը կվարի Նելլի Բաբայանը:
Հայաստանի հունահռոմեական ըմբիշները մեկնում են զինվորականների աշխարհի առաջնություն
Հայաստանի հունահռոմեական ըմբիշները սեպտեմբերի 20-23-ը Կլայպեդայում կմասնակցի զինվորականների աշխարհի առաջնությանը։ Ըմբիշները մրցաշարին նախապատրաստվում են Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ: Մասնագետի խոսքերով, աշխարհի առաջնությունը շատ ուժեղ կազմ է հավաքելու, որին մասնակցելու են օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ։ «Մեր տղաները լավ մարզավիճակում են եւ պատրաստ են մրցաշարին։ Մենք բազմիցս մասնակցել ենք
Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ` 5-ամյա երեխայի նկատմամբ. մեղադրանք է առաջադրվել երեխայի մոր ընկերոջը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 5-ամյա մանկահասակ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել 1 անձի: 2017թ. սեպտեմբերի 5-ին հաղորդում է ստացվել Լոռու մարզի բնակչից՝ 5-ամյա երեխայի հորից, առ այն, որ Երևան քաղաքի մի բնակիչ իր մանկահասակ դստեր նկատմամբ
Ազգային օպերային թատրոնի խաղացանկային ներկայացումը նոր դիմագիծ է ստացել Ռուսաստանում
ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2012թ. կայացավ պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանի լիբրետոյով, խորեոգրաֆիայով եւ գլխավոր դերապարով, Էդուարդ Համբարձումյանի երաժշտությամբ «Երազ» ներկայացման պրեմիերան (գործիքավորումը՝ Վահան Նահապետյանի), որը բեմադրված էր դասականի հենքով նեոկլասիկ ոճում: Երեւանի օպերային թատրոնում նման բեմադրությունների հեղինակ է նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը, որը ժամանակին գլխավոր բալետմայստերի իր պաշտոնավարման
Ըստ Փաշինյանի, հիմա իշխանափոխություն անելն ավելի հեշտ է, քան նախկինում (Տեսանյութ)
Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն անընդունելի է, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Կարեն Կարապետյանն է ընդունելի՝ Փաշինյանը պատասխանեց. «ՀՀԿ-ական ցանկացած թեկնածու մեզ համար անընդունելի է: Սերժ Սարգսյանի պարագայում դա անընդունելի է կրկնակի, եռակի, քառակի»:
«Հայաստանը մնում է շատ անվտանգ ու ապահովված երկիր». Լոռու մարզպետ
«Վահագն Աբգարյանն ի՞նչ հեղինակություն է, եթե գաղտնիք չէ». Արթուր Նալբանդյան
Մանրամասներ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության մասին. նրանք զոհին դարանակալած սպասել են մի քանի ժամ շարունակ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանությունը` պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հանցագործությունը կատարելու նպատակով օգտագործված ավտոմեքենայի ձեռք բերման աղբյուրը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, հայտարարվել է հետախուզում: 2017 թվականի սեպտեմբերի 14-ին ահազանգ էր
Նախկին քիմպրոմցիները պատրաստվում են անժամկետ նստացույց անել (Ֆոտոշարք)
Այսօր վաղ առավոտից «Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) նախկին աշխատակիցները կրկին հավաքվել էին Լոռու մարզպետարանի դիմաց: Նրանք ցանկանում էին հանդիպել մարզի ղեկավար Արթուր Նալբանդյանին: Նախկին աշխատակիցները վերջին հույսը կապել էին մարզպետի հետ. «Մարզպետն ասաց՝ ձեր արած ցանկացած քայլը կիսատ եք թողնում, հետեւողական չեք: Ինքը մեզ ոչ մի բան էլ չխոստացավ, մենակ ասաց՝ ես ձեր բողոքները տեղ կհասցնեմ,
«Դեմ առ դեմ». Հովհաննես Քոչարյան եւ Դանիել Իոաննիսյան
Aravot.am-ի կայքում ուղիղ հեռարձակմամբ ժամը 14.00-ին դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Մեր քննարկման այսօրվա թեման է՝ Հայաստանում վերջին շրջանում քրեական տարրերն ակտիվացել են, եւ արդյոք համարժեք են իրավապահ մարմինների գործողությունները: Մեր հյուրերն են՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ, Հովհաննես Քոչարյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Հաղորդումը կվարի Նելլի Բաբայանը:
Ինչու են դաստիարակված երեխաները մեծանում ապերախտ
Շատ ծնողներ փորձում են բարի երեխաներ դաստիարակել ու երբ նրանք մեծանում են, դառնում են անշնորհակալ ու ծնողի նկատմամբ ապերախտ: Որտե՞ղ սխալվեց ծնողը եւ ինչո՞ւ են երեխաները շեղվում ճիշտ ուղուց: Ասում եք՝ ամեն ինչ արել եմ, նույնիսկ Ավետարան եմ հաճախ կարդացել իրենց համար ու հավատք եմ սովորեցրել, ինչի՞ այսպես մեծացավ: Ոչ թե մենք պետք է մտածենք,
Փաշինյանը՝ Վերնիսաժի կրակոցների միջադեպի հետ Լոռու ՀՀԿ-ական մարզպետ Արթուր Նալբանդյանի կապի մասին (Տեսանյութ)
Փաշինյանը հայտարարեց. «Ես համոզված եմ հարյուր տոկոսով, որ այդ ռազբորկայի մասնակիցները վերջին ընտրություններում լրջագույն ծառայություններ են մատուցել ՀՀԿ-ին եւ նրա քաղաքական հենարանի դերն են կատարում: Նրանք իրենց զգում են՝ ինչպես իշխանության մաս: Որեւէ զարմանալի արձանագրում չկա ՀՀ քաղաքացիների համար, որ մարդասպանները ՀՀ-ում կարող են ազատ շրջել»:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է. ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը 16.30-ին, 1977 թ. ծնված Վարուժան Յ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ, «ՋԻ-1» և «Ֆ-1» տիպի 1-ական նռնակ՝ պայթուցիչներով, և հայտնել, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին: *** Ճանապարհային ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Սեպտեմբերի 16-20-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 16-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 2-3, 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սպասվում է առանց տեղումների
Հակոբ Ավետիքյան. Արտագաղթի իրարահաջորդ ալիքների համար պատասխանատու ենք բոլորս. «Ազգ»
Մեղավոր է նաեւ մեր հասարակ ժողովուրդը, որին մենք սովոր ենք միշտ շողոքորթելՙ «ժողովուրդը չի սխալվում» խոսքով:
Տատրակը կիրառվում է լարինգիտների, ֆարինգիտի, քրոնիկական բրոնխիտի ժամանակ
Տատրակն ու նրա պատրաստուկները օժտված են հակաբորբոքային, պատող, խորխաբեր, փափկեցնող ազդեցությամբ: Արդյունավետ է կիրառումը լարինգիտների, ֆարինգիտի, քրոնիկական բրոնխիտի ժամանակ: Խթանում են աղիների շարժողականությունը, ունեն մեղմ, պատող, նյութափոխանակությունը լավացնող հատկություններ: Բրոնխիտների ժամանակ խորհուրդ է տրվում 1 ճաշի գդալ տերեւներին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել 5-6 ժամ, այնուհետեւ տաքացնել ջրաբաղնիքի վրա 5 րոպե՝ չեռացնել, սառեցնել 30
«Սեֆիլյանի գործով» պաշտպանը հերթով դատարկեց պայուսակի իրերը
Պարզվեց, որ նրա պայուսակում առկա իրերը չէին ազդանշան տալիս, այլ պայուսակի մետաղական շղթաները
Լոնդոնի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ
Լոնդոնի մետրոյում՝ «Փարսոնս Գրին» կայարանում, պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է BBC-ն: Ականատեսները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել գնացքի վագոնում: Նրանցից մեկի խոսքով՝ ինքը պայթյունի ձայն է լսել, հետո տեսել է կրակի լեզուները: Նա նշել է, որ տեսել է մի քանի վիրավորների, այդ թվում՝ այրված դեմքերով: Նրա խոսքով՝ վագոնում խուճապ է սկսվել: Դեպքի

















































